Friday, March 25, 2011

Ռոբերը հեքիաթ է պատմում ու.. մինչև այդ


Հասա Սայաթ-Նովա 37 շենքի մոտ քթիս խորովածի հոտ դիպավ: Տեսնեմ` շենքի երեխաները թաքուն ինչ-որ մեկին ծիկլատում են: Հետաքրքրությունից դրդված` մոտեցա նրանց: 
Հը~մ.. Բակում երկու տղամարդ խորոված էին անում: 
Ես էլ քաղց զգացի, բայց քայլերս արագացրի, որ ցրտից մի քիչ տաքանամ..

  

Հասա ռադիոտան մոտ, արդեն մոռացա խորովածի մասին..

Նարեկացի արվեստի ինստիտուտ` հեքիաթ լսելու էի գնում: Այս անգամ Ռոբեր Ամյոն էր լինելու` ծագումով Քվեբեկից: Մտածեցի` լավ է,  հեքիաթ կլսեմ, կմոռանամ խորովածի մասին, ցրտի մասին:
Ռոբերը հետաքրքիր կերպար է, նրա պատմելու տեխնիկան տարբերվում էր մյուսներից: 


Ասեմ, նա ապրում է Սավուայի լեռներում, 1200մ բարձրության վրա գտնվող հին տնակում: Բացի հեքիաթներից, նաև երգում է ու նվագում: Հետաքրքրվում է ժողովրդական երաժշտությամբ ու գործիքներով: Հիմնականում  ներկայացնում է ընտանեկան պատմություններ, անեկդոտներ, իսկ հայտնի հեքիաթներն էլ սիրում է հումորով պատմել: 
Թեման էլ ընտանեկան պատմություն էր ու որքան էլ տարօրինակ լինի` ուտելու մասին էլ անդրադարձավ: Հարսանիք, հարս ու փեսա, հարսանեկան տորթ, որն ի դեպ մի քանի հարկանի էր, հետո` միս, պիցցա.. ու ես այստեղ սկսեցի կրկին հիշել խորովածը, իմ քաղցը, չնայած այն բանին, որ այդ ամենը ուղեկցվում էր թռչող միջատի արկածով: Մի խոսքով, շատ հետաքրքիր կատակներ էր անում, երգում, նվագում, ինչպես միշտ հանդիսատեսը նույնպես երգին մասնակից դարձավ, երգեց ու ժպիտը դեմքին հեռացավ: Մեկ հեքիաթի երեկո էլ ավարտվեց, իսկ ես մոռացել էի, որ պայմանավորվածություն ունեմ: Շտապեցի Ռոբերին ասելու, որ նա genial է,  ինչը իսկապես այդպես էր ու արագ հեռացա:   



P.S.- Երթուղայինի մեջ տաք էր: Հանկարծ կողքիս աղջիկն իր գլուխը կամաց դրեց ուսիս: Աչքի տակով նայեցի` քնել էր:  
Մտածեցի՝ հոգնած է:  Ուսս մի քիչ մոտեցրեցի, որ իրեն հարմար լիներ: 
Այդպես, աղջիկը գլուխն ուսիս հենած քնել էր, իսկ ռադիոյով երգում էին`
- հե՜յ գիտի բլբուլը, սարերի գյուլը՜ս..

Ռուզան Պետրոսյան


7 comments:

  1. Ուղղակի :) Հատկապես վերջին մասի համար:

    Համ էլ պարզվում ա էսօր ամբողջ 5 րոպե մեր տան դիմաց կանգնել ես :))))))))

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Ամոթ չլինի հարցնել՝ ի՞նչ ես անում մեր կորած թաղում:

    ReplyDelete
  4. որ ասեմ` աղոթք կհավատաս:Ճ իմ ճակատագրին եմ սպասում, որի անունն է ավՏոԲուս...

    ReplyDelete
  5. աաաաաաա, 16 համարը :))) ինքն էլ ա ժամով, չէ՞

    ReplyDelete
  6. :))) ուր էր ժամով լիներ ,,, երբ քեֆը տվեց...

    ReplyDelete
  7. իիիի, բայց ես հիշում եմ, որ գոնե Շրջանայինում ամեն կես ժամը մեկ լինում էր ու լավ էլ պարտաճանաչ էր:

    ReplyDelete