Friday, April 22, 2016

28 FilmFest Dresden. International Short Film festival

©Ruzan Petrosyan Photographer

           Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ապրիլի 12 -ից 17-ը տեղի ունեցավ  կարճամետրաժ ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն: Այս տարի 28-րդ    թողարկումն էր: Չնայած Եվրոպային հատուկ անձրևային խոնավ եղանակին,  ֆիլմասերները մեծ ջերմությամբ ու ակտիվությամբ էին մասնակցում դիտումներին: 
 Ասել է, թե՝ եղանակն այստեղ ետին պլանում էր, կարևորը թեժ մթնոլորտն էր:

photo from the site of Dresden festival 

               Փառատոնն իր շուրջ է հավաքում տարբեր տարիքային շուրջ 20 000-ից  ավելի ֆիլմասեր հանդիսատեսի, և ունի 500 հյուր այլ երկրների լրատվամիջոցներից: 
 Դեռ ստեղծման օրից  ազգային և միջազգային մրցույթներում ներկայացվում են  փառատոնի ծրագրային ֆիլմերը: 12 առանձին ցուցադրումներից մոտովորապես 80 ֆիլմ  մոտ 20 երկրից բարձրանում է համաշխարհային էրկրաններին:
 Բացի խաղարկայինից, ներկայացված էին մանկական ֆիլմեր, ինչպես նաև՝ անիմացիոն:
 Կազմակերպիչների հավաստմամբ՝ ամեն տարի շուրջ 80 երկրներից ստանում ու  ներկայացնում են մոտ 2000 –ից ավել խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք  մրցանակի թեկնածուներ են: 
 Մրցույթին ներկայացված ֆիլմը չպիտի լինի 2 տարուց ավել և չգերազանցի 30 րոպեն: 

              Յուրաքանչյուր տարի փառատոնի վերջում ժյուրին ընտրում է տարբեր    անվանակարգերում ներկայացված լավագույն ութ ֆիլմերը և պարգևում  "Ոսկե ձիավոր"-  ի խորհրանիշով արձանիկներ, որի մրցանակային գումարը հասնում է 60 000  եվրոյի: Ինչպես նաև ազգային եւ միջազգային մրցույթների համար անիմացիոն եւ  խաղարկային ֆիլմերին շնորհվում են չորս հատուկ մրցանակներ: Դրանք ներառում են  Defa  անիմացիայի առաջխաղացման պետական դիպլոմ, ARTE կարճամետրաժ  խաղարկային ֆիլմերի մրցանակը, «Ոսկե ձիավոր" Sound Design մրցանակը, ինչպես  նաև՝ Սաքսոնիայի պետական ​​նախարարության գիտության եւ գեղարվեստի      առաջխաղացման մրցանակի, որը իրենից ներառում է 20,000 եվրո:

              Այդ ամենից բացի փառատոնն ունի հատուկ ծրագրային ընտրություն, որն  ուղղված է կոնկրետ թեմաներին և երկրներին, ինչպես նաև՝ մանկական ֆիլմերին, որոնք  ընտրված են հատուկ տարածքի համար, և ամեն տարի շուրջ 230 ֆիլմ ցուցադրվում է:
 Բացի ֆիլմերի ցուցադրումից, փառատոնի շրջանակներում լինում են թրեյնինգներ,  սեմինարներ, հատուկ քննարկումներ, վարպետության դասեր,

                Իսկ հասարակության լայն լսարանի համար ամռանը տեղի է ունենում բացօթյա    ֆիլմ-տուր. քաղաքի տարբեր վայրերում ցուցադրվում են փառատոնին ներկայացված  տվյալ տարվա ֆիլմերը՝ ևս մեկ անգամ հիշեցնելու Դրեզդենի կարճամետրաժ ֆիլմերի  միջազգային փառատոնի գոյության մասին:

©Ruzan Petrosyan Photographer

                Այս փառատոնին մասնակիցելն արդեն իսկ հեռանկարային է և ֆիլմաշխարհում  առաջխաղացման և նոր ֆիլմեր ստեղծելու խթանող ճանապարհ: Որի վառ  ապացույցերից է  2004 թ.-ին Դրեզդենի կարճամետրաժ փառատոնին իր «HARVIE  Krumpet»  ֆիլմի համար մրցանակ ստացած ավստրալիացի մասնակից Ադամ Էլիոտը, ով  հենց նույն տարում շահեց նաև Օսկար:

photo from the site of  Dresden festival

                Վեց օր շարունակ դրեզդենցիները դիտեցին տարբեր երկրների ներկայացրած    խաղարկային և անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր, իսկ վեցերորդ օրը ցուցադրվեցին  միայն հաղթած ֆիլմերը, որի վերջում տեղի ունեցավ Դրեզդենի կարճամետրաժ  միջազգային փառատոնի 28-րդ թողարկման պաշտոնական փակումն ու  մրցանակաբաշխությունը:

    Հայտնի դարձան հաղթողները:

   Միջազգային մրցույթի հաղթողեր՝

    Լավագույն Անիմացիոն Ֆիլմ-
  <Ոսկե ձիավոր> մրցանակ և 7 500 եվրո ՝ „Remember“ ֆիլմը Ճապոնիայից(2015թ.)
           - Մենք հետևում ենք գլխավոր հերոսի կյանքը: Տնօրենը փոխում է իրականությունը , երբ նա    ցանկանում է՝ ձգվելով առօրյա և գեղարվեստական գործողությունների գծերի արանքում: Ֆիլմը ստիպում  է մեզ մտածել մեր կյանքի մասին՝ գլխավոր հերոսի հիշողության գծով տանելով ճամփորդության դեպի    ներքև: Դա պայքար է ներքին միայնության և արտաքին աշխարհի միջև: Արդյոք պետք է վերահսկե՞նք  մեր կյանքը, թե՞ ոչ..
„Remember“ from Shunsaka Hayashi (Japan, 2015)

       Հատուկ Հիշատակում
      ինչպես նաև՝ Լսարանի Միջազգային Մրցույթ- <Ոսկե Ձիավոր> - 3000 եվրո
     "Daphné or the Lovely Specimen" - Ֆրանսիա 2014թ.

     "Daphné or the Lovely Specimen" from Sébastien Laudenbach and Sylvain Derosne         (France, 2014)


     Լավագույն Կարճամետրաժ Խաղարկային Ֆիլմ-
   <Ոսկե ձիավոր> մրցանակ և 7 500 եվրո ՝ „Over“  ֆիլմը Միացյալ Թագավորությունից,    2015թ.
  ինչպես նաև՝ ARTE մրցանակ 6000 եվրո
  - մենք այն ամենի մի մասն ենք, ինչ կատարվում է մեր շուրջը և մենք չենք կարող փակել     մեր աչքերը կամ սրտերը..

„Over“ from Jörn Threlfall (United Kingdom, 2015) , Sponsored by Public Media Authority for Private Broadcasting (SLM)

        Հատուկ Հիշատակում-
       "The Park"- Ֆրանսիա, 2015թ.
"The Park" from Randa Maroufi (France, 2015)
             Երիտասարդ Ժյուրիի Միջազգային մրցույթ- 
          <Ոսկե ձիավոր> մրցանակ և 2000 եվրո- „America“ - Լեհաստան, 2015թ.
      - երկու ընկերուհիների ամուր ընկերություն, ազատության երազանք, նույն ցանկությունը՝      փախչել առօրյա հոգսաշատ իրականությունից դեպի Ամերիկա: Սակայն այլ իրականություն  փնտրելու ճանապարհին հանդիպած աղետից հետո, մնում է միայն ամերիկյան մղձավանջը:

„America“ from Aleksandra Terpinska (Poland, 2015), Sponsored by Programmkino Ost und dem Medienkulturzentrum Dresden e.V.

          Հատուկ Հիշատակում- "#YA”- Գերմանիա. 2015
 Ինչպես նաև՝ Միջազգային և Ազգային Մրցույթին՝
 <Ոսկե Ձիավոր> 3000 եվրո 


"#YA” from Ygor Gama and Florencia Rovlich (Argentina/Chile/Germany, 2015)


  Ազգային Մրցույթի Հաղթողներ՝

 Լավագույն Անիմացիոն ֆիլմ՝ ազգային մրցանակ <Ոսկե Ձիավոր> ,3000 եվրո
 „Amelia & Duarte“- Գերմանիա/Պորտուգալիա 2015թ.
 - Կրեատիվ գաղափարներով, գույներով հարուստ տպավորիչ անիմացիոն ֆիլմ՝ սիրող զույգի  մասին, ով կորցնում է սերը և տարբեր փորձութjուններով անցնում:
 
„Amelia & Duarte“ from Alice Guimarães and Mónica Santos (Germany/Portugal, 2015)
       Հատուկ Հիշատակում՝ "Broken"  Գերմանիա, 2016թ.


"Broken" from Volker Schlecht and Alexander Lahl (Germany, 2016)
     Լավագույն Խաղարկային Կարճամետրաժ Ֆիլմ Ազգային Մրցանակ՝
   <Ոսկե Ձրավոր> մրցանակ՝ 3000 Եվրո- On Air“ Գերմանիա, 2015թ.
  - <Փաստն այն է, որ կապիտալիստական համակարգը գտնվում է անդուդում>, այս նախադասությունն    առանձին արժանի է մրցանակի, նույնքան որ հեռավորությունն է հեղափոխական պաթոսի և ռոմանտիկ  բարդեր երգերի միջև:
    Ֆիլմը հեղափոխական երիտասարդների մասին է:
On Air“ from Robert Nacken (Germany, 2015)

           Հատուկ Հիշատակում՝
         "The Ballad of Ella Plummhoff" - Գերմանիա, 2015թ.
"The Ballad of Ella Plummhoff" from Barbara Kronenberg (Germany, 2015)
        Հատուկ Հիշատակում՝
      "Simply the Worst" - Գերմանիա, 2015թ.
  Ինչպես նաև՝ <Ոսկե Ձիավոր> Հանդիսատեսի Ազգային Մրցանակ- 4000 եվրո
"Simply the Worst" from Franz Müller & Johannes Kürschner (Germany, 2015)
      Երիտասարդ Ժյուրիի ազգային Մրցույթ՝ 
   <Ոսկե Ձիավոր> 3000 Եվրո "Feet first"- Գերմանիա 2016թ.  
  - Հերոսները բախվում են իրար, չնայած առանձին նրանք այնուամենայնիվ անզոր են..
"Feet first" from Jonas Ludwig Walter (Germany, 2016)

     Հատուկ Հիշատակում՝
   "Life in Rugged"- Գերմանիա, 2015թ.
"Life in Rugged" from Simon Schnellmann (Germany, 2015)

         DEFA Անիմացիոն մրցանակ՝ 3000 եվրո
       „Frankfurter Str. 99a“- Գերմանիա 2016թ.
Frankfurter Str. 99a“ from Evgenia Gostrer (Germany, 2016)
Սաքսոնյան մրցանակ
Minister of Fine Arts Promotion Prize- Wide Horizon“- Գերմանիա 2015թ., 20 000 եվրո
Wide Horizon“ from Falk Schuster (Germany, 2015)

  Regional Filmnight Audience Award - „Für dich bei mir“ (2.000 Euro)
„Für dich bei mir“ from Clemens Beier (Germany, 2015)
Ruzan Petrosyan
Ինչ խոսք, փառատոնին ներկայացված ֆիլմերից յուրաքանչյուրը հետաքրիր էր յուրովի, սակայն ինչպես բոլոր մրցույթներում, կան լավագույներ և մրցանակակիրներ: Սակայն յուրաքանչյուր սկսնակ թե փոռձառու հեղինակի համար արդեն իսկ փառատոնին մասնակցելը հաճելի է երևույթ է, հատկապես այնպիսին , ինչպիսին Դրեզդենի կարճամետրաժ Միջազգային փառատոնն է: Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, հատկապես այն ֆիլմերի հեղինակներին, որոնք նաև մտովի իմ ֆավորիտներն էին: Մինչև հաջորդ փառատոն:



Պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը
Դրեզդենից, Գերմանիա, 2016թ.


Comments
0 Comments

No comments:

Post a Comment