Monday, February 17, 2014

Patricia Kaas - Mademoiselle Chante le Blues



" Օրիորդը բլյուզ է երգում " երգը Պատրիսիա Կաասի երգացանկից սիրված և ճանաչված երգերից մեկն է: Այն երգչուհու համանուն ալմոբից է, որը գրվել է 1987թ.-ին և միանգամից հաջողություն է բերել երգչուհուն:
Երգի հեղինակը Դիդիեր Բարբելիվիենինն է, ով էլ առաջարկեց Պատրիսիային կատարել այն: Չնայած, սկզբում երգը ներկայացվել է երգչուհի Նիկոլետային, վերջինս մերժել է այն, որից հետո, ինչպես ասում են՝ երգին կյանք ու ճանաչում տվեց հենց Պատրիսիան, և այն, իսկապես դարձավ 80-ականներին հիթերից մեկը:


Օրիորդը բլյուզ է երգում

կան մարդիկ, ովքեր երեխաներին էժանագին բարձրահարկերի տակ են մեծացնում
կան մարդիկ, ովքեր իրենց բոսերին մեքենայով Բրազիլիայից Ուկրաինա են տանում
կան այնպիսիները, ովքեր Անգուլեմի կողմերում հարսանիք են անում, և
կան նույնպես մարդիկ, ովքեր փողոցում թռուցիկներով ու պաստառներով պայքար են մղում
կան նաև մարդիկ, ովքեր այլևս սեքս-սիմվոլ խաղալ չեն կարողանում
ու կան մարդիկ, որ իրենց մեքենայի ետնամասում սեր են վաճառում

մադմուազելը երգում է բլյուզ
չափից շատ նախանձ մի եղեք
մադմուազելը կարմիր գինի է խմում
մադմուազելը բլյուզ է երգում
նա իր ձայնում սփիրիչուելս ունի
նա դրան է հավատում

կան մարդիկ, ովքեր ութ ժամ գրամեքենայի վրա են տպում
կան մարդիկ, ովքեր կանանց ու տղամարդկանց են սիրահետում
կան այնպիսիք, ովքեր սապոգներ են լիզում ինչպես ցուցափեղկերն են լիզում
և կան նույնպես մարդիկ, ովքեր ֆիլմ են անում, որոնց կոչում են Մերիլին,
սակայն Մերիլին Դյուբուան չի դառնա երբեք Նորմա Ջին
պետք չէ մտածել, թե տաղանդը այն ամենն է, ինչը պատկերացնում ենք

մադմուազելը բլյուզ է երգում
չափից շատ նախանձ մի եղեք
մադմուազելը կարմիր գինի է խմում
մադմուազելը բլյուզ է երգում
նա իր ձայնում սփիրիչուելս ունի
նա դրան է հավատում

կան մարդիկ, ովքեր գթության քույր են, իրավաբան կամ դեղագործ
կան մարդիկ, ովքեր ամեն ինչ ասում են, երբ ասում են` սիրում եմ քեզ
կան մարդիկ, ովքեր Անգուլեմի կողմերում ծերացած կույսեր են
և կան նաև այնպիսիք ովքեր ազատագրված կին են խաղում
թմրանյութով ծխախոտ ու գարդենալ, որը խառնում են վարդագույն կյանքին ու էպինալյան նկարներին
նրանք ուզում են իրենց միայն հաճույք պատճառել երբեևէ ցավ չպատճառելով

մադմուազելը երգում է բլյուզ
չափից շատ նախանձ մի եղեք
մադմուազելը խմում է կարմիր գինի 
մադմուազելը երգում է բլյուզ 
նա իր ձայնում սփիրիչուելս ունի
նա դրան է հավատում

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը

Պատրիսիա Կաասը երգում է Պիաֆ


Ֆրանսիական Մադոննա, այսպես են կոչում Պատրիսիա Կաասին աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ նա համերգային շրջագայություն է ունեցել: Երգչուհին սիրված է տարբեր սերունդների կողմից:
Հայ հանդիսատեսից շատերի մոտ նա ասոցացվում է այն  "մադմուազելի" հետ,  ով բլյուզ է երգում, մյուսները նրա հետ երգում են՝ "մոն մեք ա մուա.."-ն , իսկ շատերը հիշում են երգչուհու բեմական շոուները՝ պարային ինքնատիպ համարներով, նրա գեղեցիկ սիլուետը, բաց ոտքերը և գուցե նաև՝ կարմիր վարդը..



Եվ այսպես, շուտով, իսկ ավելի ստույգ՝ մարտի 9-ին, երգչուհին "Կաասը երգում է Պիաֆ"  շոու-ծրագրով հանդես կգա Մարզահամերգային համալիրում:
Այն երգչուհու ձայնասկավառակի անվանումն է, որը Պատրիսիա Կաասի նախաձեռնությամբ մի առիթ էր համերգային շոու-ծրագրով հարգանքի տուրք մատուցելու և նշելու ֆրանսիական երգարվեստի ճնճղուկ Էդիտ Պիաֆի մահվան 50-րդ տարելիցը :
Ալբոմը 21 երգից  է բաղկացած, որտեղ Կաասի կատարմամբ հնչում են էդիտ Պիաֆի հայտնի և սիրված երգերը . « La Vie en Rose », « Milord », « L’Hymne à l’Amour » et «Non, je ne regrette rien » ..








պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը

Monday, February 3, 2014

Նարեկ Ավետիսյանի արվեստանոցում՝ ֆոտոռեպորտաժ


 Նարեկի սերնդի նկարիչների մոտ ընդհանուր մի բան կա. նրանք  հաճախ են հիշում իրենց  ուսանողական տարիները, պատմում  այդ օրերից :
 Գուցե պատճառը ճգնաժամային տարիներն էին, երբ  երիտասարդությունը փորձում էր հովհարային անջատումների  ճեղքից տեսնել  ներս թափանցող լույսը և ստեղծագործել, ավելին՝  նույնիսկ ըմբոստանալ դեպի մշակութային հեղաշրջում՝ նոր  գաղափարներ և մտքեր իրականացնելով:

 Նարեկը Մինասի արվեստանոցում է նկարում, այնտեղ ամեն ինչ    գրեթե նույնն է, նույնիսկ դռան վրայի ներկն է նույն ձևով մնացել,  միայն կողքից ևս մեկ սենյակ է ավելացրել իր համար:

 " Ես բանի պետք չեմ, եթե չլինի իմ ներսի արվեստագետը ", - ասում  է Նարեկը ու խոստովանում, որ նա իր տեսակով շատ  ավանդապաշտ է, բայց իր ներսի արվեստագետն որոշ հարցերում  ամեն ինչ հավասարակշության է բերում:
 Նա հիշեց, թե ինչպես էին նկարիչ ընկերներն այցելում իր  արվեստանոց, զրուցում , քննարկում, հաճախ բանավիճում էին  արվեստի շուրջ, երբեմն էլ՝ համառ արվեստագետին հատուկ,  միմյանցից նեղանում : Սակայն մի քանի օր ամեն ինչ մոռացվում  էր, և այցերը նորից կրկնվում էին ..

 Նարեկը ոգևորությամբ խոսում էր արվեստից և վրձնահարվածներ  տալիս կտավին, իսկ իմ ֆոտոապարատը չըխկացնում էր այդ  ամենը՝ հավերժացնելով լուսանկարչական իմ արխիվում..

Ռուզան Պետրոսյան