Friday, March 11, 2011

բախտ նայողի ճանապարհին..

Երբ կինը մոտեցավ ինձ,  մտածեցի` եհովայի վկաներից է ու հիմա պիտի քարոզներ կարդա, թե ուզու՜մ եմ ապրել դրախտում.. ֆլան ֆստան..
բայց մեկ էլ, ի զարմանս ինձ, հարցրեց.
- Ազիզ ջան, բախտ նայող Գոհարի տունը ո՞րն ա: Վա՜յ, արդեն չգիտեմ էլ ինչ անեմ, շատ լավ տղա ունեմ, ոչ մի աղջկա չի հավանում, չի ուզում ամուսնանալ, հիասթափված ա, ամուսնուս ընկերոջ կինն ասում ա` գնա նայողի մոտ, կարող ա գլխին էս քածերն ի~նչ ասես արած լինեն,
-ի՞նչ, - հարցնում եմ:

-շա՜տ իմանամ, ի՜նչ ասես խմացրած կլինեն էլի: Ախր, շատ ներվային ա, օրերով տուն չի գալիս,առաջ շատ խելոք տղա էր.. մտածեցի` հըլը գնամ նայողի մոտ, ասում են` օգնում ա: Հենա ամուսնուս ընկերոջ կինն իր աղջկա համար եկավ. աղջիկը բաժանված ա: էդ Գոհարն ասել էր` քո աղջիկը շատ լեզվային ա, բայց մի կետից փեսադ կգա, կասես աղջկադ`լեզվին չտա, խելոք պահի իրեն ու կմիանան.. էն էլ փեսան եկել էր, էդ աղջիկը, իրոք, կռվել էր հետը ու տենց էլ ընդմի՜շտ թողեց գնաց էդ տղան.. տեսնու՞մ ես ինչ ճիշտ ա նայել..


- վա՜յ, հենա երկու կին են գալիս, հլը հարցնեմ, Գոհարի տան տեղը կիմանա՞ն.. ախր ինձ ասեց` ռեստորանի մոտով փողոց կա թեքվում ես աջ ու ուղիղ գնում, բա ու՞ր ա..
  - Լավ, դե դուք հարցրեք, իրենք տեղի բնակիչ կլինեն, կիմանան..

Ես գնացի, չորս քայլ չէի արել, ետ շրջվեցի` տեսնեմ էդ կինը չկա:
-յա՜, չլինի բախտ նայող Գոհարի կախարդա՞նքն էր, ու՞ր ա կինը?
rupe
Հետո մտքումս խորացա` թուղթուգիր, աչք, չկամեցողություն, նավս.. ու տենց լիքը նման բաներ… Որտեղի՞ց նման բաներն եկան հայերին կպան: 
Իսկ բա որ իրոք ` էդ քածերն էդ տղային բան խմացրած լինե՞ն: Բայց` ի՞նչ:

Չէ, մի օր ես էլ եմ գնալու էդ բախտ նայող Գոհարի տուն, հենց հասնեմ ճանապարհի էդ հատվածը, կկանգնեմ ու կսպասեմ Գոհարի կախարդանքին: Հենց էլ կգնամ ու կասեմ`

Գոհար, էդ ինչի՞ց ա, որ ես էս երկրում հավես չունեմ բան անելու, ինչի՞ց ա, որ էս երկիրն էլ ինձ չի ձգում.. ինչի՞ց ա, որ..
ու տենց լիքը ինչիցներ..


կարող ա մեր երկրի վրա էլ են թուղթուգիր արե՞լ, որ բոլորը լքեն թողնեն մենակ: Չէ, թուղթուգիրը քանդել ա պետք: Ինչպե՞ս: 
“Մեր բակի”  Կարենը կասեր`  դուք փոշեծծիչ ունե՞ք:                                           
Երկիրս փոշեծծելա պետք!!


շարունակությունը կարդացեք այստեղ այստեղ.. 

rupe


39 comments:

  1. շնորհակալ եմ Մարիամ ջան, հուսամ հետո գրածս կկարդաս ու կարծիք կգրես ;)

    ReplyDelete
  2. Ռուզ ջան, գրավիչ էջ է, հետաքրքիր էր նկարային հանգուցալուծումները, ոճդ շատ եմ սիրում, մարդկային պոեզիան էլ դուր եկավ...քեզ շաաատ խենթ ու լավ մտքեր, մուտքդ բարի լինի, շնորհավոր...

    ReplyDelete
  3. շատ շնորհակալ եմ Մոնա ջան

    ReplyDelete
  4. Ռուզ ջան, նախորդ դիզայնը ավելի լավ չէր...բա ինչի փոխեցիր...

    ReplyDelete
  5. Մոն ջան, սա էլ եմ փոխելու, մինչև վերջնական հարմարվեմ ... անունն էլ պիտի փոխվի...դեռ որոնումների մեջ եմ...լիքը բաներ կան անելու...

    ReplyDelete
  6. ...ճիշտն ասած ինձ նախկինը դուր էր գալիս...ինքնատիպ էր...

    ReplyDelete
  7. Ինձ էլ, Մոն ջան, ինչ որ ազատություն կար, էս մեկն էլ իր տաքությամբ է դուրս գալիս, փայտի գույն, կրակ...սիրում եմ,,,, դեռ փնտրում եմ, երբ վերջնական ոճն եղավ, արդեն վերջնական դիզայնն էլ համապատասխան կընտրեմ... ապրես, շարունակիր կարծիքներ հայտնել. ինձ պետք են:Ճ

    ReplyDelete
  8. շտապ գուշակ է անհրաժեշտ.............. օգնեք ինձ խնդրում եմ.

    ReplyDelete
  9. դիմեք, հայտնի Եսենիային...

    ReplyDelete
  10. Որ խնդրեմ կգրեք,Գոհարը որ թաղամասում է ապրում,կամ երևանում է ապրում

    ReplyDelete
  11. Replies
    1. trebuni vor texe aprum karox eq asel Gohari hascen shat shtapa petq

      Delete
    2. Hargeli xmbakicner kaseq gohari tan tex&

      Delete
  12. իսկ մոտավոր հասցեն գոնե չէիք ասի? շտապ անհրաժեշտ է..

    ReplyDelete
  13. Karox eq Gohari kam Eseniayi heraxosahamar tal?Ev hascen, xndrum em.

    ReplyDelete
  14. barev dzez cheq asi vor tex e gtnvum Gohari tun@?

    ReplyDelete
  15. Mi hat hamar ka karox eq et hamarov zangaharel ira tvyalneri mej a grva&

    ReplyDelete
    Replies
    1. Կներեք իսկ որտեղ են գրված իր տվյալները ? Ոչ մի կերպ չեմ գտնում բլոգում

      Delete
    2. 01063-62-04 sa esenyai heraxosahamarn e

      Delete
    3. Axjikner jan vor xndrem Gohari hamar@ tvyalner@ indzel kgreq shat shtap harkavor e

      Delete
  16. Բարև Ձեզ Ռուզաննա ջան ձեր գրած պատմությունը շատ հետաքրքիր էր այցելություն գուշակին: Չգիտեմ դուք դեր մտնում եք այս բլոգ, եթե այո հնարավոր է իմանալ այդ գուշակի հասցեն ?

    ReplyDelete
  17. բարև ձեզ որ խնդրեմ գոհարի տան տեղը կասեք?

    ReplyDelete
  18. Kam inch vor tvyal vor karoxanam iren gtnel shat e petq shat shnorhakal klinem ete ogneq

    ReplyDelete
  19. Indzel lav nayoxi tex aseq shata petq.

    ReplyDelete
  20. Barev dzez, indz shata petk Gohari hascen kam hamaty ov giti xndeum em grek

    ReplyDelete
  21. Replies
    1. Barev dzez,vor xntrem karox eq motavor asel Gohari tvyalner@

      Delete
  22. Indz el kaseq Gohari hascen u hamar@ shtapa petq

    ReplyDelete
  23. Xndrum em lav nayoxa petq Kyanqi harca ogneq

    ReplyDelete
  24. Axjikner jan vor xndrem Gohari hamar@ tvyalner@ indzel kgreq shat shtap harkavor e

    ReplyDelete
    Replies
    1. Barev dzez , imacel eq Gohari hascen kam heraxosahamar@?

      Delete
  25. Hamar karaq taq kam hasce

    ReplyDelete