Ֆրանկոֆոնիայի օրերն արդեն սկսվել են ...
Ֆրանսիական Դեսպանատանը հանդիպում էր ֆրանկոֆոն հեքիաթասաց, երաժիշտ և գրող Օլիվիե Կակուի հետ:
Նա ծագումով Կոտ դ'Իվուարից է, ճանապարհորդել է արևմտյան աֆրիկայով` հեքիաթների ու երաժշտության հանդեպ սերը կիսելով տեղաբնակների հետ:
Օլիվիեն, ինչպես աֆրիկացիներին է հատուկ, ռիթմիկ էր, չափազանց շարժուն, երաժշտական ու էներգիայով հարուստ: Յուրահատուկ հումոր ուներ, անմիջական էր ու արտիստիկ, ժպտերես էր, սպիտակ առողջ ատամնաշարով, սեքսուալ հետույքով, ոտաբոբիկ, մի խոսքով` դրական կերպար էր:
Ներկայացումների ընթացքում նա նվագում էր տարբեր նվագարաններ` ջեմբե, բոնգո, ակիսսա, նբելեդու, ավոկո:
Ջեմբեն աֆրիկյան գործիք է, և կարծես ավանդույթի նման, սերնդե սերունդ փոխանցվում է:
Գրեթե բոլոր աֆրիկացինե րը կարողանում են նվագել այն:
Ջամբեն նման է տաբլային, սակայն ավելի մեծ է ու ձայնը տարբեր է, բայց նվագելու տեխնիկան կարծում եմ նույնն է` ռիթմիկ հարվածելը...
Դեսպանատանը Օլիվիեի հետ ես էլ նվագեցի ու շատ կայֆ էր:
Միասին նվագեցինք, հետո ես մենակ նվագեցի, ինքն էլ սկսեց պարային շարժումներով դես ու դեն գնալ:
Օլիվիեի ջերմ հանդիպումը շարունակվեց Նարեկացի արվեստի միությունում, այնտեղ նա հեքիաթներ պատմեց, հումոր արեց և նույնիսկ հասցրեց հայերին աֆրիկյան երգ սովորեցնել և վերջում ինչպես ինքն ասաց` եթե այս երգը իմանանք, կարող ենք վստահ լինել, որ դեպի Աֆրիկա տանող շենգեն-վիզան պատրաստ է ..
բոլորը երգում էին նրա հետ` կելե, քակա տա, կիռակամատա..
Հեքիաթների փառատոնը Նարեկացիում դեռ շարունակվում է:
Ռուզան Պետրոսյան
Ռուզ, ես ուզում եմ քո նվագելը տեսնել:
ReplyDeleteարդեն ուշ ա, հույս ունեմ, գոնե նկարը կտեսնես, եթե Սյուզանը ուղարկի, կամ էլ իրեն ասա կպատմի,թե ոնց եմ նվագել...:Ճ
ReplyDeleteվայ, ուշ տեղ հասավ Ս.Ղ.-ն ով ա :D ես իրա հետ տենց մտերիմ հարաբերությունների մեջ չեմ, որ պատմի: սկի չի էլ ճանաչում ինձ:
ReplyDeleteդե առիթա, կծանոթանաս :D:D լավ մի օր, քեզ համար սեղանին կնվագեմ ;-р
ReplyDelete- Բարև ձեզ, կպատմե՞ք Ռուզանը ոնց էր նվագում էն տարօրինակ գործիքը :)))))))
ReplyDeleteՉէէէէէ, սեղանը չի անցնում, ես էս եմ ուզում (ալարում եմ վերևում անունը նայել):
Ջեմբե /հատուկ ֆրանսիական շեշտադրությամբ/ Ջեմբե...:Ճ
ReplyDeleteչէ,
-բարև ձեզ, Ռուզանն ինձ ասել ա, որ նկարը ինձ փոխանցեք: / տալիս ես ֆլեշդ, ինքը գցում ա մեջը, էդ ընթացքում/
-իսկ ոնց էր նվագում?:)))))))
......
- հիմա էս գիշերով քեզ համար Ջեմբե որտեղից գտնեմ? մնաց երազում...
Երաաաաաազ: Ես իրանց վրա էլ հույս չեմ դնում, չնայած ասեմ, անցյալ գիշեր մի ակնթարթ էրևացել ես, բայց շատ կարճ էր:
ReplyDelete