Wednesday, March 16, 2011

անցյալի հիշողություններ կամ կորած սևագիրս


Ժամանակին  “վատ” սովորույթ ունեի (հիմա էլ ունեմ), երբ  որևէ  հետաքրքիր արտահայտություն կամ գեղեցիկ երգ էի լսում, միանգամից գրառում էի ձեռքիս տակ եղածի վրա` անձեռոցիկ, ձուգարանի թուղթ, կոշիկ, հողաթափ, տետր, տան պատեր.. Դե քանի որ անգլերենով էր,  լսածս երգի վերնագիրը մինչև  հասցնում էի մարսել, արդեն մտքիցս թռած էր լինում, ես էլ փոխարենը երգին բնորոշ “քոմենտ” էի գրում. “երգչի կամ խմբի անունը + ասենք` “կայֆ երգ, շատ կայֆ, միջին կայֆ, ռոմանտիկ երգ,  դեպրեսիվ, գժական… ու տենց…”

 
Անտրամադրություն, նյարդ, անորոշություն..  ուզում ես իսկապես թողնել ամեն ինչ ու բոլորից հեռու մնալ, հեռանալ,  թռչել.. ու նետվում ես դեպի թափթված դարակներդ, որտեղ քո կյանքի մի մասն է, փորձում ես դասավորել այն:  Խառնաշփոթ է, չգիտես որտեղից սկսել, վերցնում ես թղթերը մեկը մյուսի հետևից տեղավորում, հետո տեղը փոխում .. չէ,  զգում ես, որ չի ստացվում, լավ է դարակդ էլի մնա թափթփված: 


Փակում ես դարակի դուռը ու չի փակվում` ինչ որ մի բան խանգարում է,  սեղանդ սկսվում է տեղաշարժվել .  ոտքի տակ դրված սովետական տարիներից մնացած կոշիկի  ռեզինե տափակ կրունկը  դուրս է թռել տակից, վերցնում ես, որ նորից տեղավորես սեղանի ոտքի տակ, որ չշարժվի, մաքրում ես փոշին ու վրան կապույտ գրիչով բան է գրված. “ Muse- ….tion թռիչքային լավ երգ, կոսմոս...”  :  
 Ռեզինե տափակ կրունկը գցեցի  մի կողմ ու շտապեցի Youtube-ում փնտրել այն, որովհետև այսօր հենց թռիչքն էր իմ ուզածը,  լսում եմ  Youtube-ի ներկայացրած Muse-ի երգերը.. 
Գրում եմ` թռիչք,  թռչել, կոսմոս երկինք և Google բերում է այս տարբերակը leap, fly, Space, Sky  Չէ, իմ  “լավ երգը” չեմ գտնում , որն ինձ կտաներ ասենք՝ “կոսմոս” , կթռչեի, կհասնեի աստղերին..   և  մոտս հիստերիա է սկսվում:  
 Ինչ արած, լսում եմ Muse “hysteria” … 

Հ.Գ.- ընկերներիցս մեկին նամակով նկարագրել եմ երգը, հենց պատասխան ունեցա, գտա երգը, անպայման կգրեմ:
Եթե ունեք տարբերակներ, գրեք, շնորհակալ կլինեմ…
----
15 րոպե հետո
տարբերակներ եղան, բայց ի վերջո գտա  իմ ուզած  երգը sing for absolution-ն է     կոսմոս, թռիչք..  



Հ.Գ.- շնորհակալ եմ, Բյուր, երգի վերնագիրն հիշեցնելու համար...

5 comments:

  1. Ռու˜զ... այ սենց ա լինում, միշտ ուզում եմ քոմենթ գրել, բայց չեմ իմանում՝ ինչ:

    Լավ, քանի որ Muse-ն իմ սիրած խմբերից ա, փորձեմ պատկերացնել... Չգիտեմ ինչու, ինձ թվում ա՝ New Born-ն ա: Մեկ էլ ասա՝ որ թվին ես էդ գրել, որ շատ սար ու փոր չընկնեմ:

    ReplyDelete
  2. ...ինձ շատ մոտ բաներ կային այստեղ:)).. ,,uprising,,լսի կամ ինձ էլա թվում ,,new born,,...:)

    ReplyDelete
  3. ուռաաա. գտաաա, չէ "sing for absolution"-ի մասին է խոսքը, Հայկն էլ առաջարկեց Bliss-y, որտեղ էլի թռիչք կար, բայց, փաստորեն... Բյուր շնորհակալ եմ, դեռ օրը չի ավարտվել ու կարող եմ թչեել........

    ReplyDelete
  4. ...իրոք կայֆնա, արդեն 6-րդ անգամնա, որ լսում եմ, տանումա...ապրեք...:)

    ReplyDelete