- J’aime mieux
- tes levres
- qui mes livres
Ծաղկի խանութ
Մի մարդ մտավ խանութ
և ընտրեց ծաղիկ
ծաղկավաճառը ծրարեց ծաղիկները
ձեռքը գրպանը տարավ մարդը
որ փող հանի
փող որ ծաղկի համար վճարի
բայց նույն պահին
հանկարծ
ձեռքը տարավ սրտին
ու ընկավ
և նույն պահին
փողն ընկավ գետնին
ու ծաղիկներն ընկան
այդ նույն պահին
երբ ընկավ մարդը
փողը
ու ծաղկավաճառը մնաց տեղում
գլորվեց փողի
թոշնող ծաղկի
մեռնող մարդու հետ
անկասկած
տխուր է այդ բոլորը
և պետք էր
որ ծաղկավաճառը մի բան աներ
բայց նա չգիտի թե ինչ անի
նա չգիտի թե ինչից սկսի:
Որքան հոգսեր կան
այս մեռնող մարդու
այս թոշնող ծաղկի
և այս փողի հետ
որ գլորվում է անվերջ:
****
ես չեմ երգում
ես ծաղիկ եմ տեսնում
ես չեմ ծիծաղում
ես գինի եմ խմում
ես չեմ լալիս
սերն է ինձ լքում…
****
….այդ սերը օրվա պես սիրուն եղանակի պես վատ…
թարգմ.` Ս. Չիլոյան