Monday, March 21, 2011

Լառա ՖաբՅԱՆ, ես ատո՜ւմ եմ քո ազգԱնունը..


էսսե սևակյան ոճով

Գաղտիքն չէ,  որ մենք սիրում ենք օտարին հայ դարձնելու առիթը բաց չթողնել. Գառուն հայ է, Դիանա թագուհին հայ է.. հիմա էլ փորձում ենք ամեն ինչ անել, որ Լառա Ֆաբիանն էլ հայ լինի: Չէ, հայ չի, բայց համոզված եմ, որ նախորդ կյանքում հայ է եղել: Համերգից հետո ավելի համոզվեցի: Դաշնամուրի վրա նստած երգել, գոռալ, նվվա՜լ… ու նման լիքը բաները բնորոշ են հայ աստղերին: 

Ինչևէ, անցնենք համերգին.  մինչև համերգասրահ մտնելը, նախասրահի ձևավորումը հաճելի հիշողություն արթնացրեց. փոքրիկ Փարիզն էր` իր փողոցների անուններով և նկարներով:  Երբ տեսա իմ սիրելի Ռիվոլի փողոցի պաննոն, վերացա համալիրից..
Այդպես ոգևորված փարիզյան հիշողություններով, շտապեցի համերգասրահ` տեղս փնտրելու, իսկ Ֆաբիանն արդեն տվայտվում էր: 

Համերգասրահի ջեռուցումը հայկական տարբերակով էր, որի պատճառով էլ, խեղճ
երգչուհին  չկարողացավ ցուցադրել գեղեցիկ զգեստը, և մնաց 
իր մուշտակով:
Կարճ ասած` համերգի մասին տպավորություն չունեմ, նշեմ, որ երգչուհին ֆոնոգրամա չէր երգում. կենդանի նվագակցություն, կենդանի ձայն, և ոչ մի "կիքս" չեղավ` հայկական ոճով. 


Ֆաբիանի  ձայնը չկտրվեց, միկրոֆոնը չանջատվեց, կրունկը չմնած փեշի տակ, դաշնամուրն իր ծանրությունից չկոտրվեց, լույսերը չանջատվեցին, ինչ որ մեկը նրա սիրուց ինքնասպան չեղավ.. մի խոսքով, ամեն ինչ նորմալ էր:  


 Երգչուհին դեռ գոռում էր, իր իմացած լեզուներով երբեմն բառեր ասում, հումոր անում, իսկ հանդիսատեսն էլ իր տարերքի մեջ էր. հեյ յու մամբո.. հեյ յու մամբո..  հեյ.. հեյ.. հեյ..  տրալալա..  


Ու այստեղ ես  բացահայտեցի ինձ համար արտասովոր մի բան`  հայ հանդիսատեսն արդեն մասնագիտացել էր ծափ տալու մեջ, ակտիվ էր, երգու~մ էր, վայելու~մ էր..  


                                          " je t'aime"-ը  մինչև երգեց ..


Իսկ երբ համերգը մոտեցավ ավարտին, Ֆաբիանը երգեց Adagio-ն, հանդիսատեսն իր ծափերով ուղղակի գրկեց երգչուհուն` ծա~փ-ծա~փ-ծա~փ.. երջանի~կ հանդիսատես, կարողացավ վայելել իր ծախսած գումարը..


հ.գ.- Հա՜, մոռացա` ԲՐԱՎՈ~ երաժիշտներին, ովքեր իսկապես ինձ ցնցեցի՜ն:

                                վերջում դրսում բոլորին շքեղ հրավառություն էր սպասվում

Համերգից հետո Դեսպանատանն եմ` Ֆաբիանի պատվին ճաշկերույթ էր.  սպասում էինք նրա ժամանմանը: 
Աստղն եկավ սև կիսաբաց "դեկոլտեով",  կրծքի մի մասը երևում էր .  գեղեցիկ էր ու սեքսուալ: 


Ճաշին սեղանակիցներս Երևան պրոդաքըշնի ղեկավարՈՒՀԻներն էին: Պարզվեց մի քանի ժամից, ուշ երեկոյան մարզահամերգային համալիրում Իվ Լարոքի համերգն էր լինելու:
Ինձ էլ առաջարկեցին գալ : Սիրով համաձայնեցի: Ճաշկերույթից հետո նստեցի աղջիկներից մեկի մեքենան և "let's go" համերգի:


Ճանապարհին նրանցից մեկը` ինձ.

-Меня зовут Наташа
- я очень рад а слышала анекдот Наташи?  
" Девушку спрошивает:
- как тебя зовут ?
-Наташа.
-такая маленькая уже Наташа? 
(ժպտում է...)

14 comments:

  1. Փաստորեն առանց ինձ համերգին մասնակցեցիր ու հիմա մանրամասն ներկայացնում ես......
    Լավ...

    ReplyDelete
  2. փաստորեն...:Ճ
    բայց շա~տ մանրամասն եմ ներկայացնում, որ էլ համերգ գնալու կարիք չլիներ...

    ReplyDelete
  3. Ռուզ, ծիծաղից մեռաաա: Ինչ լավ ա էս համերգին չեմ էղել ու ինչ լավ ա, որ սենց լավ ներկայացրել ես: Դիվանագետ ջան :)))) Բա տեսականորեն չե՞ս մտածում, որ Լառան հանկարծ կարող ա հայ դուրս գա, պարզվի լավ էլ հայերեն գիտի, իրա անունը հայերեն փնտրի ինտերնետում ու գա-հայտնվի ստեղ: Կամ էլ Գուգոյին խնդրի, իրա համար թարգմանի: Չնայած ի՞նչ եմ ասում: Ֆրանսերեն մասն էլ հերիք ա, որ իմանա քո՝ դիվանագետ լինելու մասին: :))) Մի խոսքով, շնորհակալություն :) օրս ուրախ սկսեցի

    ReplyDelete
  4. Խնդրեմ:Ճ էհ..ինձանից ինչ դիվանագետ... պարզապես հասկացա, որ էդ օրվա իմ տրամադրությունը հեչ ֆաբիանական չէր ու իր ձայնի ու "նվնվոցի" հավեսը հեչ չունեի...
    հ.գ.- ուրախ եմ, որ օրդ ուրախ սկսցեցիր, հույս ունեմ ուրախ էլ կավարտես;)

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. իբր լավ բան եք արել գլուխներդ եք գովում?ինչքանել չսիրեիք իրան, գոնե որպես լրագրող իրավունք չունեք նման բաներ տարածել, հիմա քանի մարդ կկարդա ձեր "հոդվածը" ու ինչ կարծիք եք ձևավորում? Լառա ֆաբիանր իրա փառքին ու ճանաչմանը ճվճվոցով չի արժանացել, ու դուք շատ փոքր մարդ եք, որ նման բաներ ասեք, կարծեմ լավ լրագրողը իրավունք չունի իր ՍՈՒԲՅԵԿՏԻՎ կարծիքը ներկայացնի հասարակությանը, իսկ եթե դա ձեր սեփական կարծիքն է, դրա դեմ ես ոչինչ չունեմ:Եթե Ֆաբիանի ձայնը նվնվոց եք համարում, փորձեք ինքներդ մի բան երգել,քննադատելը բոլորի մոտ ել շաաատ լավ է ստացվում:Բայց ցավոք ոչ ոք իր սխալը չի ընդունում

    ReplyDelete
  7. Հարգելի Աննա, շնորհակալ եմ, ձեր արձագանքի համար:
    Նախ ասեմ, ես լրագրող չեմ, եթե որպես լրագրող գրեի համերգի մասին մի բան, դա կհայտնվեր բնականաբար մամուլում և շատ ուրախ կլինեի ձեր կարծիքը լսել: Տվյալ դեպքում` ես մարդ եմ և ունեմ իրավունք երգչուհուն սիրելու կամ չսիրելու. մեջբերում ձեր խոսքից "իսկ եթե դա ձեր սեփական կարծիքն է, դրա դեմ ես ոչինչ չունեմ"... Այո սա իմ սեփական կարծիքն է, ոչ թե` պետական:Ճ Ես հարգում եմ նրա անցած ճանապարհը, սակայն կներեք նրա երգերը սիրել չեմ կարող, որովհետև չեմ նախընտրում ճվչվան երգիչներին: Ազնավուրը չունի ձայն ու չի էլ ջանում գոռալ, նա պարզապես երգում է, պատմում է ու ավելի անկեղծ է...
    մեջբերում. "Եթե Ֆաբիանի ձայնը նվնվոց եք համարում, փորձեք ինքներդ մի բան երգել,քննադատելը բոլորի մոտ ել շաաատ լավ է ստացվում:Բայց ցավոք ոչ ոք իր սխալը չի ընդունում"
    - գուց ձեր ասած տարբերակով են այսօր շատերը մոտենում արվեստին, դրա համար էլ պաշտում են թաթուլ-արմենչիկներին, որովհետև միանշանակ նրանց նման չեն կարող երգել, գուցե դուք կարող ենք?

    ReplyDelete
  8. Հ.Գ.- ասեմ իմ գրածը հոդված չէ, ընդամենը սովորական մարդու տպավորություն է

    ReplyDelete
  9. դե ձեր կարծիքի համար ես չեմ քննադատում, ուղղակի ճիշտ չեմ համարում նման ձևով հրապարակելը, մարդիկ կան ովքեր չեն էլ լսել նրան, բայց ձեր գրածից հետո ցանկություն էլ չեն ունենա լսելու,ես ձեր դեմ անձնական ոչ մի խնդիր չունեմ, չնայած շատ եմ սիրում Լառա Ֆաբիանին, բայց համոզված եմ ,որ նրան սիրող մնացած մարդկանց մոտ ձեր հրապարակած կարծիքը դրական արձագանքներ չի առաջացնի: ու չեմ կարծում որ ձեր ասած թաթուլ-արմենչիկները արվեստի հետ կապ ունեն, սա էլ իմ անձնական կարծիքն է :)

    ReplyDelete
  10. nax sksenk nranic te inchi eik gnacel hamergin?ete cheik sirum gnacel eik vor nerkayucun apahoveik vor heto el greik mi ban ain depkum erb hamergin zbaxvum eik urish banerov haa i dep Laran Mezzo-Soprano e enpes vor ete na chvchvum e apa Pavarottinel restorani ergich er hmmm te menak rockna mnacel es ashxarum?kritikneri pakas chi zgacvum enpes vor durnert chi galis mi gnacek bavakanin shat mardik kain vor uzum ein dzer texum linein
    Naire Grigoryan

    ReplyDelete
  11. aha..es mard@ karcum a vor Laran nvnvum a..et kardaluc arden parz petqa lini vor stex grelu ban chka u imast el chuni!! Arden stex mi ban en chi..!! ushadrutyun er uzum es mard@ uxxaki!! Normal a...Naire jan inchern en hayeris mej shat-kritikner@!! Et el a normal..che chnayac et uzum em huys tam,,,et hech normal chi!!! Amen depqum et mardu karciqn er..chjxainananq..)) Tox inq@ lsi Jazz u Charles Aznavour...Chnayac iroq tenc erajshtutyun lsox mard@ djvar el senc karciq grer!!!

    ReplyDelete
  12. Նախ պատասխանեմ ձեզ, հարգելի Աննա, եթե մարդիկ իմ գրածից հետո պիտի համերգին չգնան, դա արդեն շատ ծիծաղելու կլիներ` լսողը լսում է, չլսողը չի լսում...իսկ ձեր այս մեջբերմանն էլ ;"ու չեմ կարծում որ ձեր ասած թաթուլ-արմենչիկները արվեստի հետ կապ ունեն, սա էլ իմ անձնական կարծիքն է :)" հավելեմ, որ երգը արվեստի ճյուղերից է, հետևաբար ձեր ասած մոտեցմամբ շատերը կարծում են, որ չեն կարող թաթուլ-արմենչիկի պես երգել, ուրմեն նրանք երգարվեստում իրենց սիրելի կատարողներն են... արդյուքում` նման մոտեցում /երգ/Արվեստին

    ReplyDelete
  13. Հարգելի Naire, եթե ձեզ շատ է հետաքրքրում, թե ինչու էի գնացել համերգին, ասեմ, որ պատճառները շատ են.
    1. նախ միշտ էլ ցանկալի է` կարծիքդ լիարժեք ձևավորելու համար լսել երգչի կենդանի կատարումը, հետևաբար նման հետաքրքրությունից ելնելով գնացի...
    իսկ եթե դա բավարար չէ, կավելացնեմ մյուսներն էլ:Ճ
    Կարիք չկա ասել, որ "Laran Mezzo-Soprano" է, ես նրա երաժշտական տվյալները գիտեմ,,, կրկնվեմ լավ ձայն ունենալը դեռ չի նշանակում լինել լավ երգչուհի...ես կարծեմ Ազնավուրին օրինակ բերեցի...
    Ինչ Պավարոտիին է վերաբերում դուք ժանրերը խառնում եք, նա ներկայացնում է օպերային ժանրը, որտեղ հենց ձայնային նման տատանումներն են նաև հարգի, իսկ Ֆաբիանը պոպսա է, որտեղ ինձ համար գոռալը հավասարազոր է ճվվոցի,,, իսկ ռոքի հետ կապված, կարծեմ իմ գրածում, ես ոչ մի տեղ չեմ նշել, որ ռոքի ջատագովն եմ... ես սիրում եմ այն երգը, որն ինձ կատակլիսի է բերում...իսկ Ֆաբիանին միայն գնահատում եմ իր անցած ճանապարհով,,,

    ReplyDelete
  14. Soleil, նախ ասեմ շատ գեղեցիկ ծածկանուն եք ընտրել, Արև...:Ճ
    "Arden stex mi ban en chi..!! ushadrutyun er uzum es mard@ uxxaki!! Normal a..."
    չգիտեմ "մի բան էն չի" ասելով ինչ նկատի ունեք... շաաաատ ծիծաղելիիի է` ուշադրություն եմ ուզում, փառք աստծո, եթե ուշադրություն գրավելու սինդրոմով տառապեի, ասեմ, հասարակության ուշադրությունը գրավելու այլ միջոցներ ունեմ.... անկասկած...

    ReplyDelete