Հասա Սայաթ-Նովա 37 շենքի մոտ քթիս խորովածի հոտ դիպավ: Տեսնեմ` շենքի երեխաները թաքուն ինչ-որ մեկին ծիկլատում են: Հետաքրքրությունից դրդված` մոտեցա նրանց:
Հը~մ.. Բակում երկու տղամարդ խորոված էին անում:
Ես էլ քաղց զգացի, բայց քայլերս արագացրի, որ ցրտից մի քիչ տաքանամ..
Հը~մ.. Բակում երկու տղամարդ խորոված էին անում:
Ես էլ քաղց զգացի, բայց քայլերս արագացրի, որ ցրտից մի քիչ տաքանամ..
Հասա ռադիոտան մոտ, արդեն մոռացա խորովածի մասին..
Նարեկացի արվեստի ինստիտուտ` հեքիաթ լսելու էի գնում: Այս անգամ Ռոբեր Ամյոն էր լինելու` ծագումով Քվեբեկից: Մտածեցի` լավ է, հեքիաթ կլսեմ, կմոռանամ խորովածի մասին, ցրտի մասին:
Ռոբերը հետաքրքիր կերպար է, նրա պատմելու տեխնիկան տարբերվում էր մյուսներից:
Ասեմ, նա ապրում է Սավուայի լեռներում, 1200մ բարձրության վրա գտնվող հին տնակում: Բացի հեքիաթներից, նաև երգում է ու նվագում: Հետաքրքրվում է ժողովրդական երաժշտությամբ ու գործիքներով: Հիմնականում ներկայացնում է ընտանեկան պատմություններ, անեկդոտներ, իսկ հայտնի հեքիաթներն էլ սիրում է հումորով պատմել:
Թեման էլ ընտանեկան պատմություն էր ու որքան էլ տարօրինակ լինի` ուտելու մասին էլ անդրադարձավ: Հարսանիք, հարս ու փեսա, հարսանեկան տորթ, որն ի դեպ մի քանի հարկանի էր, հետո` միս, պիցցա.. ու ես այստեղ սկսեցի կրկին հիշել խորովածը, իմ քաղցը, չնայած այն բանին, որ այդ ամենը ուղեկցվում էր թռչող միջատի արկածով: Մի խոսքով, շատ հետաքրքիր կատակներ էր անում, երգում, նվագում, ինչպես միշտ հանդիսատեսը նույնպես երգին մասնակից դարձավ, երգեց ու ժպիտը դեմքին հեռացավ: Մեկ հեքիաթի երեկո էլ ավարտվեց, իսկ ես մոռացել էի, որ պայմանավորվածություն ունեմ: Շտապեցի Ռոբերին ասելու, որ նա genial է, ինչը իսկապես այդպես էր ու արագ հեռացա:
P.S.- Երթուղայինի մեջ տաք էր: Հանկարծ կողքիս աղջիկն իր գլուխը կամաց դրեց ուսիս: Աչքի տակով նայեցի` քնել էր:
Մտածեցի՝ հոգնած է: Ուսս մի քիչ մոտեցրեցի, որ իրեն հարմար լիներ:
Այդպես, աղջիկը գլուխն ուսիս հենած քնել էր, իսկ ռադիոյով երգում էին`
- հե՜յ գիտի բլբուլը, սարերի գյուլը՜ս..
Ռուզան Պետրոսյան
Մտածեցի՝ հոգնած է: Ուսս մի քիչ մոտեցրեցի, որ իրեն հարմար լիներ:
Այդպես, աղջիկը գլուխն ուսիս հենած քնել էր, իսկ ռադիոյով երգում էին`
- հե՜յ գիտի բլբուլը, սարերի գյուլը՜ս..
Ռուզան Պետրոսյան
Ուղղակի :) Հատկապես վերջին մասի համար:
ReplyDeleteՀամ էլ պարզվում ա էսօր ամբողջ 5 րոպե մեր տան դիմաց կանգնել ես :))))))))
This comment has been removed by the author.
ReplyDeleteԱմոթ չլինի հարցնել՝ ի՞նչ ես անում մեր կորած թաղում:
ReplyDeleteոր ասեմ` աղոթք կհավատաս:Ճ իմ ճակատագրին եմ սպասում, որի անունն է ավՏոԲուս...
ReplyDeleteաաաաաաա, 16 համարը :))) ինքն էլ ա ժամով, չէ՞
ReplyDelete:))) ուր էր ժամով լիներ ,,, երբ քեֆը տվեց...
ReplyDeleteիիիի, բայց ես հիշում եմ, որ գոնե Շրջանայինում ամեն կես ժամը մեկ լինում էր ու լավ էլ պարտաճանաչ էր:
ReplyDelete