Saturday, May 14, 2011

գնացի բախտ նայող Գոհարի մոտ


սկիզբն այստեղ

rupe
Բախտ նայող Գոհարի տունը գտնելը դժվար չէր : Մտա նախասրահ, հերթ էր : Փորձեցի խախտել լռությունը :
- Կներեք մինչև ժամը քանի՞սն է նայում ,- անորոշ հարցրեցի :
- Մինչև ժամը 3-ը, բայց եթե քիչ մարդ է լինում, իրենց էլ է նայում,-ասաց բազմոցին նստած կինը. մշտական հաճախորդն էր : 
- Իսկ ինչո՞վ է նայում :
- Չգիտեմ, ես էլ եմ առաջին անգամ գալիս, ինձ խնդրել են մեկի նկարը բերեմ,-ասաց կողքիս աղջիկը :
- Կարթով է նայում,- միջամտեց բացմոցին նստած կինը,- էսօր նկար նայելու օր չի, բայց կարող եք հարցնել, մեկ էլ տեսար նայեց :
- Իսկ փողո՞վ է նայում,-հարցրեցի :
-Դե փող չի ուզում, բայց դե ում մտքով ինչ անցնի, տալիս է: Բայց դե 1000 դրամից պակաս հո չես տա՞ : Նենց չի, որ ինքն ասի` մինչև չտաք, չեմ նայի : Հետո իր էն ա լավը, որ անտեղի քեզ չի տանի- բերի : Կարողա նայի քեզ ու ասի, որ իզուր ես եկել ու քեզ բան չունի ասելու : Ախպորս աղջկա ընկերուհին եկել էր, ասեց. " Դու ինչի՞ ես եկել, քո ի՞նչը նայեմ: Դու նայողի տունը գործ չունես անելու:" Երեխուն հետ ուղարկեց :
- Իսկ ճի՞շտ է նայում :
- Հա, շա~տ : Ես էլ, որ առաջին անգամ եկա, չէի հավատում, ձեզ նման կասկածում էի, բայց որ նայեց, հիմա շատ եմ հավատում : Ինձ շատ ա օգնել : Ես ինձ համար չեմ եկել, ախպորս ընտանիքի համար եմ եկել : Շատ ա օգնել : Ախպորս աղջիկը, չեմ ասում ում աղջիկն ա, ի~նչ պաշտոն ունեն ծնողները : Երեխուն 18 տարեկանից նենց ուզողնե~ր ուներ, մեկը մեկից լավ, բայց հետները դուրս էր գալիս ու հետո չէր ուզում ամուսնանար : Միանգամից թարսվում էր : Հիմա 24 տարեկան ա, եկանք Գոհարի մոտ, երկու ամիս անցավ, նշանվեց: Թո~ւ թո~ւ թո~ւ... շատ լավ ա :
- Իսկ, կներեք մի բան հարցնեմ, դուք թուղթուգիր ու նման բաների հավատո՞ւմ եք,- հարցրեց կողքիս աղջիկը :
- Հա~, բա ինչ ա, ես իմ փորձից եմ ասում, ուրիշի փորձը չեմ ասում, մեզ օգնել ա Գոհարը : Կարևորը հավատն ա, պիտի հավատաս, որ ստացվի: Հետո ասեմ ինքը շատ լավ մարդ ա, լավ հոգեբան...
- Հա~, ճիշտ ա, ինքն իսկապես հոգեբան ա, չգիտեմ մասնագիտությա՞մբ, թե՞ նենց, բայց կարողանում ա մարդկանց հետ խոսել, օգնել,- միջամտեց բազմոցին նստած մեկ ուրիշ կին: 
-Հետո, ասեմ, ինքն ամեն շաբաթ կիրակի մանկատուն ա գնում, մարդկանց օգնում: Չգիտեմ, երեխեք ջան, ինձ որ շա~Տ ա օգնել, ես ա~յ սենց գոհ եմ... Դե, ձեզ հաջողություն, իսկ էդ թուղթուգիր անողներն ինչ անում են, իրենց թող կպնի,- ասաց էլի նույն կինն ու գնաց :

Վերջում մնացինք ես ու կողքիս աղջիկը. ատամնաբույժ էր ու ամուսնալուծված:
Հերթը հասավ ինձ, աղջիկը պայծառ լավատեսական ժպիտով դուրս եկավ Գոհարի մոտից և բութ մատը վեր պահելով ուրախ ու հաստատակամորեն ինձ մտերմիկ շշնջաց.
- Ըհը~, ա~յ սենց ա, դե պակա ;
-Ինչի՞ համար ես եկել, - հարցրեց ինձ Գոհարը :
Պատմեցի նրան ամեն ինչ, ասացի իրականությունը, որ ուզում եմ գրել այդ մասին:
-  Ճիշտն ասած, էսօր վախ չափելու օր է, բայց ես մարդկանց չուզեցի մերժել ու նայեցի: Էսօր էներգիայի 70 տոկոսն եմ ստանում : Լավ արի քեզ նայեմ, տեսնեմ, կստացվի թե չէ, փորձենք էներգիայիս կեսը գործի դնել,- ասաց Գոհարը : Հետո կարթերն ինձ դեմ տվեց.
-Կիսիր :
Կիսեցի:
-Չէ~, բան չստացվեց, նորից կիսիր:
Կիսեցի :
Կարթերը շարեց սեղանին :
-Տես, չի ստացվում, բան դուրս չեկավ էներգիան փակ է : Դու մյուս շաբաթ արի, ես կնայեմ :
-Իսկ լինո՞ւմ է, որ մարդու էներգիան փակ է լինում ու չեք կարողանում նայել:
-Հա~, պիտի բաց էներգիայով գան ,  կիսվեն ինձ հետ, ասեն ի՞նչ պռոբլեմ ունեն, որ կարողանամ օգնել: Օրինակ էսօր չորս հոգու տուն եմ ուղարկել:

rupe
Գոհարը 30 տարի է նայում է, մարդկանց հոգիներն է տեսնում, հիշում, զրուցում: Հաց գրեթե քիչ է ուտում, բայց լիտրերով ջուր է խմում : Ասում է, որ ջուրը մաքրում է վատ էներգիայից : Իր ընտանիքին նայելը խստիվ արգելված է. երբեք աղջկան չի նայել: Արթնանում է օրվա հրահանգով ու անցնում գործի: Կնայի այնքան ժամանակ մինչև վերին ուժերը կարգելեն:
Մյուս շաբաթ իմ պայմանավորված օրը բաց էներգիայով կգնամ Գոհարի մոտ: Տեսնենք կարթերն ի՞նչ կասեն
Ի՞նչ իմանաս. մե~ծ ԱՇԽԱՐՀ ու մեկ ԳՈՀԱՐ :

*շարունակությանը հետևեք այստեղ 

9 comments:

  1. Ռուզ, շատ խոխմ էր :))) հիշեցի մի գրառում, որ մի հայ բլոգեր արել էր ֆիլիպինցիների մասին: Նենց հետաքրքիր, խորհրդավոր պատմություններ էին:

    Լավ, ես ստեղ նստած ծիծաղում եմ, դու փորձում ես էներգիադ բացել: Արի չխանգարեմ:

    ReplyDelete
  2. Կարոց եք ասել Գոհարի տան տեղը լամ հեռախոսա յամարե

    ReplyDelete
    Replies
    1. Գօհար ջան բարեվ ձեզ ձեզ անհնգստացնւմա հօվաննես

      Delete
    2. Էչեբունի, Նոր Արեշ 31 փողոց, 34 տուն, Սիփան ռեստորանի կողքով աջ` խաչմերուկ է...

      Delete
  3. Կամ Հեռախոսա համարը, կներեք սխալմունքով էի գրել վերևում

    ReplyDelete
  4. Հերաղոսի համարտ տաս ղոսակ ղտրումեմ

    ReplyDelete