Sunday, March 13, 2011

անճոռնի բադիկը


վաղ առավոտ էր: շատերն իրենց տաքուկ անկյունում քնած էին, իսկ Էլլը քայլում էր քաղաքի փողոցներով: նա շտապում էր ու անընդհատ նայում ժամացույցին. մենակ էր ու իր քաղաքը.. " ի՜ր ".. նույնիսկ ինքն էլ զարմացավ, որ համարեց  քաղաքն իրենը:  չէ,  բայց հոգու խորքում զգում էր, որ քաղաքի սիրտը միակ տեղն է, որտեղ իրեն գոնե լավ է զգում` կապանքներից դուրս է, ազատ քայլում է, մտածում, երազում, տխրում, ապրում.. ավելի համոզվեց,  երբ մենակ մնաց քաղաքի հետ..

հաճելի էր առավոտը, օդը մաքուր էր, քաղաքը` նույնպես:  փորձեց անհագորեն շնչել օդը,  թոքերը լցվեցին մաքուր օդով՝ իր քաղաքի օդով.  քաղաքը զգաց նաև իր թոքերում: շնչում էր օդը, շնչում, պահում շունչը, քանի դեռ մարդիկ չէին արթնացել ու իրենց չարությամբ աղտոտել այն:
հանկարծ Էլլի ուշադրությունը գրավեց նորաբաց  " սնկերից "  մեկի դիմափեղկի մանիկենի վրայի կարմիր բաճկոնը  (խանութներին այսպես էր դիմում, որովհետև օրեցօր սնկի պես ավելանում էին) :  իր քաղաքը  "սնկոտվել" էր.  "նորաբաց  սնկե՜ր",  ամենուր վաճառվող սնկե՜ր, սնկով աղցաննե՜ր,  ապուրնե՜ր,  մարդկանց մեջ ապրող սնկե՜ր… սնկե՜ր, սնկե՜ր ու էլի՛ սնկե՜ր..

" սունկը մեր օրգանիզմի մասն է.  բոլորն ունեն սունկ, մեկի մոտ շատ է, մյուսինը` աննկատելի, նույնիսկ փոքրիկ երեխաների մոտ են լինում սնկեր:  hաճախ են ծնողներն իրենց երեխաներին բերել մեզ մոտ..", - հիշեց  գինեկոլոգ  ընկերուհու խոսքերը: 
" տեսնես ես սունկ ունե՞մ ", - մտածեց Էլլը: 
սկսեց պատկերացնել մարդու  օրգանիզմն իբրև մի անտառ է, որտեղ անձրևներ շատ են տեղում և որտեղ լի՜քը սունկ կա.. այնուամենայնիվ դա չի խանգարում, որ սունկ ուտի! : սու՜նկ… իսկ մանկապարտեզի  հանդեսին սունկ պիտի խաղա՜ր .. հետո կարմիր գույն, վրան սպիտակ պուտիկներ, ինչքա~ն էր կարմիր շորիկներ հագնում, հիմա կարմիրն իր չսիրած գույնն է դարձել..

Էլլն այնքան էր տարվել մանկության հիշողություններով, որ չնկատեց, թե ինչպես հայտնվեց խաղալիքների խանութում: այնտեղ իրեն "դիմավորեց " հետույքը դեմ տված մի խաղալիք, որը կարծես թե պատրաստ սպասում էր,  որ Էլլն ուր որ է գուշակելու է իր կիսավարտիքի գույնը:
-դե ասա,  է՜, ի՞նչ գույն  է իմ տռուսիկը:
-իհարկե  սպիտա՜կ,  ինչպես իմը մի ժամանակ..

Էլլի աչքին հայտնվեցին մանկության դեֆորմացված սպիտակ շապիկներն ու վարտիքները, կամ ինչպես ինքն էր ասում` տռուսիկները, որոնք  ճտերի պես միագույն էին, միմյանցից` չտարբերվող, հիշեց նաև քույրիկի փոքրացած կարմիր թավշե զգեստը, որն ավելի էր ատում: ամեն օր դրանք կալանավոր-բանտարկյալի պես ստիպված  "գցում էր վրան", տակից հագնում իր  դեֆորմացված  տռուսիկներից մեկն   ու գնում մանկապարտեզ:  
նա համակերպվել էր  "բեմադրիչ-մայրիկի"  տված անճաշակ հերոսուհու "դերին",  ու  բանտարկյալին հատուկ  կյանքի կանոններով ստիպված խաղում էր այն,  մինչև իր "ազատազրկման ժամկետի"  լրանալը:
մանկապարտեզում, քնի ժամին իր հորինած  'տռուսիկ-տռուսիկ" -ն էր խաղում: քանի որ ցերեկները չէր կարողանում քնել, խաղը միակ միջոցն էր կողքի մահճակալին պառկող Սյուզիին էլ արթուն պահելու: երկուսով  արագ տեղավորվում են իրենց մահճակալներում, հետո սկսում խաղալ. "դե ասա՜, ի՞նչ գույն է իմ տռուսիկը,  ի՞նչ նկար կա վրան,  ի՞նչ գույն ունի նկարը…"  այդպես նման հարցերով փորձում էին կռահել ճիշտ պատասխանները: 
Էլլի գործն իհարկե դժվար էր, որովհետև Սյուզին ամեն օր գունազարդ կիսավարտիքներ էր հագնում, իսկ ինքը ստիպված էր սահմանափակվել միայն սպիտակով:
ու մի օր էլ`  երջանիկ օրերից մեկը, նա հագել էր նկարազարդ մի կիսավարտիք` վրան պատկերված դեղնակտուց բադիկ, ճիշտ է մի փոքր դեֆորմացված էր, դրանից միայն բադիկի դեմքն էր դարձել անճոռնի, բայց  Էլլը երջանիկ էր, որովհետև վերջապես իր կիսավարտիքն  էլ  էր նկարազարդ~..

մակապարտեզում Էլլն ամենաչարաճճին էր,  հանգիստ մի տեղում չէր կարողանում նստել, շարժուն էր, դրա համար էլ աթոռի մեխերը միշտ ծակում էին շորերը, թել քաշում. արդեն ընտելացել էր իր կերպարին: երազում էր շա~տ փող ունենալ, որ լի~քը  գունազարդ ու թանկարժե՜ք կիսավարտիք գներ:  հաճախ էր փակում աչքերը ու հեռանում մանկապարտեզից, աթոռի մեխերից, դեֆորմացված կիսավարտիքներից.. հայտնվում էր իր հորինած աշխարհում, որտեղ ինքն ազատ էր, այնտեղ ամեն ինչ գունավոր էր,  գեղեցիկ, բադիկներն անճոռնի չէին, աթոռների վրա մեխեր չկային, իսկ զգեստներն իրենն էին, միայն իրենը՜..

- ներեցեք, վերցնո՞ւմ եք այս խաղալիքը, - լսվեց վաճառողուհու ձայնը:
- հը~ը՞մմմ..
- հարցնում եմ, վերցնո՞ւմ եք, փաթեթավորե՞մ :
- ի՞նչը, սա.. ը~մ, հաա՜, ըէ՜մմ..չէ՛,  Ո՛Չ…
- ջինգլ բենս, ջինգլ բելս…ը՜ ու՜ը ուըո՜ւ ըու ըու~…, - հանկարծ երգեց խաղալիքը:
- Ինչո՛ւ մտափոխվեցիք,  շատ լավ նվեր է, առավել ևս հիմա աքլորի տարի է..
- որովհետև բադիկը անճոռնի է, ինչպես իմ տռուսիկը.. մի ժամանակ..
- ի՞նչ.. բայց սա աքլոր է:                       
- աքլորն էլ բադիկի պես անճոռնի է..  
2005թ.


4 comments:

  1. Ռուզ, դու իսկականից լա՞վ ես գրում, թե էլի իմ սուբյեկտիվիզմն ա:

    ReplyDelete
  2. ինձ թվում ա սուբյեկտիվիզմը մեծ դեր ունի, կամ էլ էնքան լավ պիտի գրես, որ օբյեկտիվիզմը գա:ՃՃ եթե լուրջ, իսկապես շնորհակալ եմ, որ քեզ մոտ սուբյեկտիվիզմ եմ, Բյուր ջան,,, ամեն դեպքում հաճելի բան ա...

    ReplyDelete
  3. Ռուզ, ինձ համար կարևոր ա, որ քո գրածները կարդալիս ինչ-որ բան շարժվում ա իմ ներսում: Դա օբյեկտիվ ա, թե սուբյեկտիվ, ինձ համար մեծ նշանակություն չունի:

    Պաչիկներ քեզ

    ReplyDelete
  4. ի~նչ լավ ա...կփորձեմ ներսդ միշտ "անհանգստացնել"...

    պաչիկներ

    ReplyDelete