Wednesday, May 25, 2016

The 62nd International Short Film Festival Oberhausen 2016



        Օբերհաուզենը  Գերմանիայի քաղաքներից  է Ռուհր Ruhr տարածաշրջանի Emscher գետի ափին, որը գտնվում է Դյուզբուրգ (Duisburg) և Էզեն (Essen) քաղաքների միջև:
1954թ-ից քաղաքը սկսեց հյուրընկալել կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, իսկ 1982թ.-ին Օբերհաուզենի մանիֆեստի հեղինակներն արժանացան Deutscher Filmpreis-ի կողմից մրցանակի :
Այսօր արդեն 62 տարի է, ինչ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն ամեն տարի մայիսի 5-ից 10-ն իր շուրջն է հավաքում կարճամետրաժ ֆիլմերի թե՛ սիրահարներին, և թե՛ ֆիլմարտադրողներին:
      Առաջին այցից միանգամից ակնհայտ է դառնում օբերհաուզենցիների սերն ունեցած արվեստի հանդեպ: Քաղաքը շատ ակտիվ է մշակութային միջոցառումներով, հատկապես փառատոնի ժամանակահատվածում չափազանց ակտիվություն է նկատվում: Փողոցում իշխում է տոնական մթնոլորտ, տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած հյուրերը վայելում են ոչ միայն բացօթյա սրճարաններում հնչող կենդանի երաժշտությունն, այլև տարբեր կինոթատրոններում ֆիլմեր և ներկայացումներ: Ակտիվություն, եռուզեռ, աշխուժություն , վազք, հերթեր ու հերթեր կինոթատրոններում դա խոսում է այն մասին, որ Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկվել է: 

photo from the site of festival

      Փառատոնի բացումը տեղի ունեցավ Օբերհաուզենի Lichtburg Filmpalast կինոթատրոնում: Ծրագիրը ընդգրկուն էր և բազմաժանր. ներկայացված էին անիմացիոն, դոկումենտալ, էքսպերիմենտալ, ավանգարդ և այլ ժանրերի կարճ ֆիլմեր: Այն նաև շատ լավ "տան դեմ" էր երիտասարդ և բարձր տարիքի հեղինակների համար:

Փառատոնի հետաքրքրություններից մեկն էլ այն էր, որ հանդիսատեսը պարզապես չէր դիտում ֆիլմ, որի հեղինակի մասին տեղեկացվել էր բուկլետներից, կամ աֆիշներից, այլ ուներ հնարավորություն յուրաքանչյուր ֆիլմադիտումից հետո դեմառդեմ հանդիպել հեղինակին և հարցեր տալ:
     Ներկայացված ֆիլմերից միջազգային արտադրանքինը 35 րոպեն չպիտի գերազանցի, իսկ գերմանականը՝ 45 րոպեն: Իսկ MuVi Award-ին ներկայացվելիքները չպիտի գերազանցեն՝ 15 րոպեն (MuVi Aword-ի մրցանակը 3500 եվրո է): Ցանկացած ֆիլմ հնարավոր է ներկայացնել մրցույթին՝ սկսած մանկականից մինչև երիտասարդական: 
Իսկ Մայիսի 10-ից սկսած Օբերհաուզենում ցուցադրվում են 55 երկրից ժամանած 550 ֆիլմեր: Փառատոնն ունենում է 54 երկրներից գրանցված 1200 այցելուներ:
Փառատոնի շրջանակներիում անց են կացվում նաև սեմինարներ: 

photo from the site of the festival

Վերջապես դիտումներից հետո վերջում հայտնի դարձան հաղթողները:
18th MuVi Award առաջին մրցանակակիրը Andreas Hofstetter -ը Գերմանիայից  All Day կարճամետրաժ ֆիլմի համար արժանացավ 2000 եվրոյի:



Երկրորդ մրցանակակիրը դարձյալ Գերմանիայից  էր, Guillaume Cailleau-ն Organ Movement ֆիլմի համար արժանացավ 1000 եվրոյի:

Հատուկ Հիշատակման արժանացավ Գերմանիայից Susanne Steinmaßl -ը Perry (Aloa Input) ֆիլմի համար:


Իսկ MuVi Aword օնլայն քվեարկության արդյունքից ընտրված Jan Bonny Boogieman ֆիլմը ստացավ 500 եվրո մրցանակ:


Գրան պրիին արժանացավ Շվեցարիայից Louise Carrin-ի Venusia  ֆիլմը:



* Մնացած մրցանակակիրների մասին կարող եք ծանոթանալ այստեղ :

 © Ruzan Petrosyan

Դե ինչ ավարտվեց ևս մեկ փառատոն: 
Շնորհավորում ենք հաղթողներին, իսկ մասնակիցներին կոչ անում շարունակել նոր գաղափարներով հանդես գալ: 
Մինչև հաջորդ տարի՝ Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն:


Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
2016, Հայաստան, Երևան


Comments
0 Comments

No comments:

Post a Comment