Sunday, November 13, 2016

59TH INTERNATIONAL LEIPZIG FESTIVAL FOR DOCUMENTARY AND ANIMATED FILM

¡ DOK festival
           Շարունակվում են մշակութային ճամփորդություններս դեպի Գերմանիա: Այս անգամ  Լայպցիգ քաղաքում եմ, որտեղ հոկտեմբերի 31-ից մինչև Նոյեմբերի 6-ը տեղի ունեցավ դոկումենտալ  և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Առհասարակ Լայպցիգում հաճախ են լինում մշակութային միջոցառումներ, հատկապես՝ գոթական երաժշտությանը նվիրված: Դրանց կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ
Իսկ հիմա DOK փառատոնում ենք

¡ Ruzan Petrosyan Photographer

           Այս տարի այն տեղի ունեցավԱնհնազանդությունկարգախոսի ներքո: Փառատոնային  հատուկ ծրագրերում այս տերմինը կարևոր ու անբաժանելի մասն է կազմում: Օրինակ ըստ հետհայաց ուսումնասիրության՝ փառատոնին ցուցադրված լեհական համարձակ փաստարգրական ֆիլմը, որը բուռն բանավեճի առիթ դարձավ՝ կապի ժամանակակից տեխնոլոգիաներով մոտ լինելով զուգահեռ ցուցադրվող խաղարկային ֆիլմերին
           Բացի այդ՝ հատուկ ծրագրեր, որ ներառում են ֆիլմեր այլ երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը, Լեհաստանը, որոնք լույս են սփռում կինոգործիչների գեղարվեստական ռազմավարության տարատեսակների վրա՝ զարգացնելու սահմանափակող միջավայրում:

           Պաշտոնապես ընտրված ֆիլմերի մասն են կազմում հայտնի ռեժիսորների աշխատանքները, որպիսիք են Վիտալի Մանսկին, Սերգեյ Լոզնիցան, Հայդի Սպեկոնան, Միրոսլավ Յանեկը, Սերգեյ Բուկովսկին, որոնց ֆիլմերը պարբերաբար ներկայացված են DOK  փառատոնում: Բացի այդ, կան միջազգային ճանաչում գտած կինոգործիչներ , ովքեր առաջին անգամ են ներկայացնում իրենց աշխատանքները, ինչպես նաև ֆիլմերի ծրագիրն ունեցավ բազմաթիվ նոր բացահայտումներ, նոր հեղինակներ:
Ֆլիմի ցուցադրումներից բացի, DOK-ի անբաժան մասն են կազմում վարպետության դասերը, թրեյնինգները, քննարկումները, հանդիպումները էքսպերտների հետ, զրույց երկխոսությունները: 
             Դեմ առ դեմ զրույցների շրջանակներում ներառում են անհատական հանդիումներ  պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողների և սկսնակների միջև, իսկ DOK փոխանակման շրջանակներում մասնակիցները փոխանակվում են միմյանց իդեաներով՝ սկսնակները իրենց նոր գաղափարները, էսպերտները գիտելիքները, ֆիլմարտադրողները հաջորդ նկարահանվելիք ֆիլմերը: DOK Exchange-ը ցանցային իրադարձություն է, որը խախտում է ժանրերի սահմանները մասնագետների հետ՝ տրանսմեդիա անիմացիա վավերագրական: 
            Միջոցառման նպատակն է խթանել տրանսմեդիա դաշտի մասնագետների և կինոգործիչների հետ կապերի ամրապնդմանը:

¡DOK Leipzig Festival

           Լայպցիգի DOK-ը ամենամեծ և առաջատարներից մեկն է գերմանական  վավերագրական և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնների մեջ: Այն հիմնադրվել է 1955թ.-ին և ամենահին փաստագրական փառատոնն է աշխարհում, սակայն առաջին հրատարակության ծրագրային մասն էին կազմում մուլտիպլիկացիոն ֆիլմերը: Իսկ այսօր այն ավելի ծաղկում է ապրել և ընդլայնել ծրագրային մասը:


¡ Ruzan Petrosyan Photographer


¡ Ruzan Petrosyan Photographer

¡ Ruzan Petrosyan Photographer

¡ Ruzan Petrosyan Photographer

¡ Ruzan Petrosyan Photographer

        DOK-ում հայտնի դարձան մրցանակակիր հաղթող ֆիլմերը, որոնք ներկայացված էին տարբեր կատեգորիաներում՝  
1. Միջազգային Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ (4 մրցանակ):
2. Միջազգային Մրցութային Կարճամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ (3 մրցանակ):
3. Միջազգային Մրցութային Անիմացիոն Վավերագրական (1 մրցանակ)
4. Տեղական (գերմանական) Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ (3 մրցանակ):
5. Տեղական (գերմանական) Միջազգային Միցութային Կարճամետրաժ Վավրագրական և Անիմացիոն Ֆիլմ (1 մրցանակ):

 և այլն, մանրամասն տեղեկությունն այստեղ


DOK LEIPZIG AWARDS- GOLDEN DOVE


¡DOK Leipzig- Award Ceremony
        Ավարտվեց փառատոնը և վերջին օրը ժյուրին ամփոփեց հաղթողներին և մրցանակակիրներին: Եվ այսպես՝
Միջազգային Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ, որի համար ներկայացված էին 4 մրցանակ:
Ոսկե Աղավնի մրցանակը և 10 000 եվրո Mitteldeutscher Rundfunk (MDR) Գերմանական Կենտրոնական Կազմակերպության կողմից ստացավ Sergei LoznitsaAusterlitz (Germany) ֆիլմը:
Sergei Loznitsa-ի Austerlitz 

Նույն անվանակարգում Արծաթե Աղավնի և որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին լավագույն ֆիլմ մրցանակին, ինչպես նաև 5 000 եվրո Uwe Steimle-ի կողմից 
արժանացավ Heidi Specogna-ի Cahier Africain (Switzerland, Germany 2016) ֆիլմը:
Heidi Specogna for the film Cahier Africain (Switzerland, Germany 2016)

   Կրկին նույն անվանակարգում Պատվավոր Հիշատակում մրցանակին արժանացավ Adreas Dalsgaard and Obaidah Zytoon-ի The War Show (Denmark 2016) ֆիլմը:


Adreas Dalsgaard and Obaidah Zytoon for the film The War Show (Denmark 2016)
         Միջազգային Մրցութային Կարճամետրաժ Վավերագրական ֆիլմի անվանակարգում Ոսկե Աղավնուն արժանացավ Zofia Kowalewska-ի Close Ties (Więzi) (Poland 2016) լեհական ֆիլմը:
Zofia Kowalewska for the film Close Ties (Więzi) (Poland 2016)

    Տեղական Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն ֆիլմ անվանակարգում Ոսկե Աղավնուն արժանացավ Thorsten Trimpop-ի Furusato (Deutschland, USA 2016) ֆիլմը:
Thorsten Trimpop for the film Furusato (Deutschland, USA 2016)

          Տեղական Մրցութային Կարճամետրաժ Վավերագրական և Անիմացիոն ֆիլմ անվանակարգում Ոսկե Աղավնուն արժանացավ Filip Jacobson-ի Patriotic Lesson (Lekcja patriotyzmu) (Poland, Germany 2016) ֆիլմը:
Filip Jacobson for the film Patriotic Lesson (Lekcja patriotyzmu) (Poland, Germany 2016)

          Երեք անվանակարգերում՝ Տեղական Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն ֆիլմ՝ DEFA SPONSORING  մրցանակ, Լավագույն Ֆիլմ, Լավագույն Սցենարական Աշխատանք անվանակարգում՝ HEALTHY WORKPLACES FILM AWARD մրցանակ և Լավագույն Երկարամետրաժ Դոկումենտալ Տեղական Ֆիլմ անվանակարգում Հատուկ Մրցանակ՝ Գյոթե Ինստիտուտի կողմից (GOETHE-INSTITUT DOCUMENTARY FILM PRIZE) արժանացավ
Jakob Schmidt-ի To Be a Teacher (Zwischen den Stühlen) (Germany 2016) ֆիլմը:
Jakob Schmidt for the film To Be a Teacher (Zwischen den Stühlen) (Germany 2016)


         Ներկայացված ֆիլմերի և մրցանակաբաշխության մասին մանրամասն այստեղ:


Ինչ խոսք ցուցադրված ֆիլմերը շատ էին ու բազմաժանր, սակայն իմ ուշադրությունից չվրիպեցին երկու ֆիլմեր, թուրք ռեժիսոր Gülnaz Bingöl-ի կարճամետրաժ ֆիլմերը՝ The Eagle's Tree-ն, Obstinate Memory-ն և քուրդ ռեժիսոր Ayşe PolatThe Others ֆիլմը: Ի դեպ վերջինս Jakob SchmidtTo Be a Teacher (Zwischen den Stühlen) (Germany 2016) ֆիլմի հետ միասին արժանացավ արժանացավ PRIZE OF THE UNITED SERVICES TRADE UNION VER.DI մրցանակին:
        Ֆիլմերը Հայ-թուրքական հարաբերությունների 1915 թ.-ի գենոցիդի և Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի մասին էր: Ֆիլմում ռեժիսորները գտել էին հայ ընտանիքներ , ովքեր պատմում էին իրենց արմատների մասին, թե ինչպես են թուրքերից ծածուկ ապրել՝ թաքցնելով իրենց հայ լինելը, սակայն այսօրվա սերունդը փորձում է հաճախել հայկական դպրոց, սովորել հայերեն: 
         Քուրդ ռեժիսոր Ayşe Polat-ը, ով ներկայացնում էր The Others ֆիլմը, ասում է, որ մեծ դժվարությամբ է գտել հայ ընտանիք. "Հայրս, ով էմիգրանտ էր Գերմանիայում, մի անգամ հիշեց, որ հայ ընտանիքին ծանոթ ընկեր ունի և տվյալներն ինձ տվեց: Այպես մի կերպ գտա և փորձեցի ֆիլմ նկարել",- պատմում է Ayşe Polat-ը
Ի դեպ, քուրդ ռեժիսորը ֆիլմը ներկայացրել է նաև հայակական Ոսկե Ծիրան կինո-փառատոնին:
 The Others film by Ayşe Polat

           Իսկ թուրք ռեժիսոր Gülnaz Bingöl-ը, ով իր ֆիլմերում կրկին ներկայացնում էր եղեռնի կոտորածից մազապուրծ եղած հայ ընտանիքի, ասում է, որ ֆիլմը Ստամբուլում չի ցուցադրել, քանի որ կառավարությունը դեմ է նման թեմայով ֆիլմերի ցուցադրմանը: Այս ֆիլմով նա փորձում է աշխարհին ցույց տալ իրականույթյունը:
" Թուքիայում շատերը կան , որ ընդունում են եղածը, բայց կան նաև այնպիսիները , որ չեն ընդունում և դեմ են նման ֆիլմերի ցուցադրմանը, դրժում են եղածը: Ես ուզում եմ, որ ֆիլմը ցուցադրվի հիմնականում Թուրքիայից դուրս՝ Եվրոպայում և այլուր, որպեսզի եվրոպացի հանդիսատեսը տեղյակ լինի ճշմարտությանը: Ես ուզում եմ ցուցադրել իրականությունը, այն , ինչ կա ",-  խոստովանում է թուրք երիտասարդ ռեժիսորը:
           Իսկ արդյոք այս ֆիլմի ցուցադրությամբ իր հետագա ստեղծագործական կարիերային իր երկրում վտանգ չի սպառնո՞ւմ, թուրք ռեժիսորն ասաց, որ ավելի շատ նա վախենում է ոչ թե իր համար, այլ այն հայ ընտանիքի, ով համաձայնվեց նկարահանվել իր ֆիլմում, թեպետ ֆիլմը Ստամբուլի էկրաններին չի բարձրացվել և նա միտում էլ չունի այնտեղ այն ցուցադրելու: 
       Ի դեպ այս ֆիլմը նույնպես ցուցադրվել է Երևանում Ոսկե Ծիրանի շրջանակներում: 
The Eagle's Tree (Turkey ) by Gülnaz Bingöl
         Փառատոնի ծրագիրը շատ հարուտ ու բազմաժանր էր: Ֆիլմերի ցուցադրումներից բացի բոլոր մասնակիցների և հյուրերի համար DOK-ը կազմակերպել էր գիշերային փարթիներ, ընթրիք և գերմանական խոհանոցի հյուրասիրություն՝ տեղական DJ-ների երաժշտության ներքո: Այն լավ առիթ էր մասնակիցների մտերմիկ զրույցի և ծանոթության, ինչու ոչ նաև ծրագրերի փոխանակման:  
Ruzan Petrosyan
     Փառատոնն ավարտվեց հրաժեշտի փարթիով և իհարկե մրցանակաբաշխությամբ: 
Մինչև հաջորդ փառատոն:

Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
Գերմանիա, Լայպցիգ
2016թ.

Լուսանկարներ Փառատոնի այստեղ՝