Saturday, April 30, 2011

Ֆռանկո Անլգո Ռուսկիյ դեժավյու


Նա պեռեկռյոստոկ ու դառոգի, յա վստռետիլա տեբյա,
Նո տի մնե նի վիդել, նո վիդելի տվայի գլազա:
Յա տեբե սկազալա բոնժուռ,
Ա տի մնե` հայ,
Յա զնալա, չտո յա հայ,
Նո տի էտո զնա ՞ լ :
Պատոմ` պռիվետ կա տի,
Ի յա` մեռսի սա վա բիեն:
Ա  պաչիմու բոն սուառե՞, ա նյե բոն սուա՞ռ:
Պատամու չտո, այ վոտթ յու սուհետ բոն սուառե
Ի նա պռաշչանիե սկաժու բոն սուառ...
Գութ նայթ մայ մուն ընդ մայ սան
Լալալալամ…
Իֆ իթս հիրր նոտ սան
Ուի բիենսյուղ մայ սան..
Ախ դա, տիպեռ պանյատնո, 
յու ար մոն ամի ընդ սան,
այ եմ յոր ֆրենդ ընդ սան,
Յես օֆքոռզ դռուգ ջան
Պայդյո՞մ չայ պիտ,
Իլի պետյ... շուտիլա յա,
Այ վոնթ սպիկ ինգլիշ,
Տու վոնթ պառլե ֆռանսե,
Ագա~ ..

իթ'ս նոտ հիր սան..


Sunday, April 24, 2011

my drawings/ portraits 1.

Kurt Cobain /2014
George Harrison/ 2014
John Lennon & Yoko Ono 2013
 
John Lennon/ 2013
Leonard Cohen/ 2013
Leonard Cohen 2013
Leonard Cohen 2013
Leonard Cohen 2013
Sinead O Connor 2013
Bob Dylan 2013
Konchita 2014


By Ruzan Petrosyan

Friday, April 22, 2011

Melismelle- Aux Armes



'' Դեմոկղղիե~~, Դեմմո~ ժէտե~, Դոմոկղղի~ Դեմոկղղա~տ, Դեմոկղղամե~, Դեմոկղղաֆի, Դեմոկղղասե, Դեմոկղղյու... քի ֆե..."

  'Aux Armes' երգի ՄելիսՍմելի ռոքային մեկնաբանությունը: 


անտիԱնիմալիզմ

                      
                   NO COMMENT !!!!!!!!!

rupe

Wednesday, April 20, 2011

անՁրևաջրով սուրճ / էնոնդաՍիոն.


rupe
                              մի գդալ սուրճ ու անձրև,
                              տոմբը տոմբը տոմբը լա պլուի..
                              մի անցորդ ու մի անձրևանոց,
                              ան սը ժուղ դը մեղքղեդի դ’ավղիլը..
                              ճլպոցով փողոցներ ու...
                             ա լ’օմբղը լէ պաղապլուի..
                              գունավոր անձրևանոցներ,
                              լէ պասան սը պղեսը
                              քայլող սնկեր,
                             պղեսը պղեսը սանզ ատանդղը..
                             անձրև քամի ու Երևան,
                             սյուղ դուսը Ֆղանսը..
                             է տոմբը~, է տոմբը~, է տոմբը~
                             մեկ էլ արև,
                             լա պլուի..
                             քոմ պաղ սյուղպղիզը
                             .. ու Զազը 
                             էլլ նու շանտը սա գղանդ շանսոն
                             էնոնդաՍիոն..
ռ.պ.

Tuesday, April 19, 2011

անբոթասի մեկը..


կոշիկս փտած
շպրտեցի ցած, 
մի շուն հոտոտեց
մի լավ լպստեց ու
ինձ մոտ բերեց:

Փոշմանեցի, 
կոշիկս կանաչ ներկեցի,
մի ամիս հագա
ու լավ չլեցի
տարա Վերնի Սաժի 
Մարիամին տվեցի,
 տեղը բոթաս վերցրեցի,  
                                                                                                        
rupe
              էլ կանաչ  չներկեցի,
               միանգամից պատուհանից
               ուղիղ մեկի գլխին տվեցի,
               ու աՆբոթաս ես մնացի ,
              
               Մարինեին ասեցի`
               Գերմանիայից ինձ բոթաս ուղարկի,
                Չուղարկեց


Ես էլ Փարիզ գնացի,
էնտեղ էլ բոթաս չճարեցի,
փոխարենը մաղշե պուսից 
երկու զույգ կոշիկ ես գնեցի
Ու էլի անբոթաս մնացի...

Saturday, April 16, 2011

Չկայացած հարցազրույցս Չապլինի հետ. նրա հեքիաթը



խորագիր.
 

   
Չառլիի ծննդյան օրն էր: Շատ էի ուզում նրան հանդիպել, և եթե ստացվեր զրուցեինք, այ այսպիսին կլիներ այն: Դե քանի որ դա անհնար էր, զրույցը մտքումս ստացվեց` իր մտքերի հետ. չկայացած հարցազրույց... 


ÌÝÝ¹Û³Ý ûñ»ñÇÝ մարդիկ հաճախ անկեղծ են լինում և խոսուն: Չառլին էլ էր այդպիսին, չնայած երբեմն մոտ հինգ րոպե լռում էր ու վայելում իր ծխախոտի ծուխը: հետո լուռ նայում էր դեմքիս և խոսում: իր մտքերի ու իր հետ կռիվ տվող անհնազանդ մեծ երեխա կարծես լիներ: տեսակով լռակյաց էր. հորից էր ժառանգել այն: նրա հիշողության մեջ մնացել էին միայն հոր թուխ աչքերն ու լռակյացությունը, ինչպես նաև` հարբեցողությունը: 


- â³éÉÇ, ավելի շատ DZÝãն եք հիշում Ù³ÝÏáõÃÛուÝից:
-  Մ»ñ ÑÛáõñ³ëñ³ÑÇ Çñ»ñÁ. ϳÛÇÝ Çñ»ñ, áñáÝù ï³Ý»É ã¿Ç ϳñáÕ³ÝáõÙ, áñáíÑ»ï¨ ³½¹áõÙ ¿ÇÝ íñ³ë : ²Û, ³Ýã³÷ ëÇñáõÙ ¿Ç Ù³ÝÏ³Ï³Ý ³Ãáé³Ïë, áñÁ ÙÇ ·ÝãáõÇó ¿ÇÝù ·Ý»É: Հ»ï³ùñùÇñ ¿, ³ÛÝ ÇÙ Ù»ç ë»÷³Ï³ÝáõÃÛ³Ý µ»ñÏñ³ÝùÇ ½·³óáÕáõÃÛáõÝ ¿ñ ³é³ç³óÝáõÙ:ÆÙ Ù³ÝÏáõÃÛ³Ý í³é ÑÇßáÕáõÃÛáõÝÝ»ñÇó Ù»ÏÝ ¿É Ù³Ûñë ¿ñ. »ñµ óïñáÝ ·Ý³Éáõó ³é³ç ÇÝÓ áõ »Õµáñë ËݳÙùáí ï»Õ³íáñáõÙ ¿ñ ÷³÷áõÏ Ù³Ñ׳ϳÉÝ»ñáõÙ, í»ñÙ³Ïáí ͳÍÏáõÙ, Ñ»ïá »ñµ »ñ»ÏáÛ³Ý Ã³ïñáÝÇó ïáõÝ ¿ñ í»ñ³¹³éÝáõÙ, Ù»½ ѳٳñ ë»Õ³ÝÇÝ ù³Õóñ³í»ÝÇù ¿ñ ¹ÝáõÙ:лï³ùñùÇñ µ³Ý ³ë»Ù, »ñ»ùáõÏ»ë ï³ñ»Ï³ÝáõÙ ÇÝÓ ³Ù»Ý ÇÝã ÃíáõÙ ¿ñ Ñݳñ³íáñ. »Ã» ÇÝÓ³ÝÇó 4 ï³ñáí Ù»Í »Õµ³Ûñë Ó»éݳÍáõÃÛ³Ý ßÝáñÑÇí ϳñáÕ ¿ñ ÏáõÉ ï³É åÕÝÓ» ¹ñ³Ù ¨ ³ÛÝ ÍáÍñ³ÏÇó ѳݻÉ, áõñ»ÙÝ »ë ¿É ϳñáÕ ¿Ç ÝáõÛÝÝ ³Ý»É, áñÇ ³ñ¹ÛáõÝùáõÙ ÏáõÉ ïí»óÇ Ï»ë Ïáå»Ï³Ýáó, ¨ Ù³Ûñë ëïÇåí³Í »Õ³í µÅÇßÏ Ï³Ýã»É:
- ö³ëïáñ»Ý, Ù³ÝÏáõó եք Ó»éݳÍáõ եղել, ÇëÏ ³é³çÇÝ ³Ý·³Ù ѳݹÇë³ï»ëÇÝ »±ñµ  ներկայացաք:
- Առաջին ելույթիս համար պարտական եմ մորս խզված ձայնին: Նա չէր սիրում ինձ տանը մենակ թողնել. սովորաբար հետը թատրոն էր տանում: Հիշում եմ 5 տարեկան էի, բեմի հետևից լսում էի մայրիկիս: Հանկարծ նրա ձայնը խզվեց ու հանդիսատեսը սկսեց ծիծաղել: Մայրս էլ սաստիկ հուզված, ստիպված եղավ բեմից հեռանալ: Հանկարծ տնօրենը ձեռքս բռնած, ինձ բեմ տարավ ու կարճ բացատրություններից հետո ինձ մենակ թողեց այնտեղ: Ես էլ սկսեցի երգել այն ժամանակ շատ հայտնի "Ջեկ Ջոնս" երգը: Նվագախումբն երկար ժամանակ չէր կարողանում հարմարվել ինձ: Երգի կեսից անձրևի նման բեմում տեղացին մանր դրամներ: Ես էլ այնտեղ ինձ սեփականատեր զգալով, հայտարարեցի, որ նախ դրամները կհավաքեմ, հետո կշարունակեմ երգել: Այդպես երգում էի, պարում, նմանակումներ անում: Նույնիսկ ցույց էի տալիս , թե ինչպես է խզվում մայրիկիս ձայնը: Ի զարմանս ինձ, հանդիսատեսը հիացած էր: Այդպիսին էր իմ առաջին և մայրիկիս վերջին ելույթը:
-  Իսկ ե±րբ գիտակցեցիք, որ արդեն հայտնվել եք արվեստի աշխարհում: 
-  ¶Çï»ë, æá½»ý ÎáÝñ³¹Ý Çñ µ³ñ»Ï³ÙÇÝ ·ñí³Í ݳٳÏáõÙ ³ë»É ¿. “ ÎÛ³ÝùÇ Ù³ëÇÝ ËáñÑ»Éáí` ÇÝÓ ½·áõÙ »Ù ÝÙ³Ý ³ÛÝ ÏáõÛñ ³éÝ»ïÇÝ, áñÇÝ ùᯐ »Ý ÙÇ ³ÝÏÛáõÝ, ¨ ³Ñ³ áõñ áñ ¿ ٳѳÏáí Ë÷»Éáõ »Ý ·ÉËÇÝ”: ÜÙ³Ý ¹ñáõÃÛ³Ý Ù»ç ¿ÇÝù ·ïÝíáõÙ Ù»Ýù, µ³Ûó »ñµ»ÙÝ Ñ³ÝϳñÍ µ³ËïÝ Çëϳå»ë ÅåïáõÙ ¿ Ù³ñ¹áõÝ,ÇÝãå»ë Ååï³ó, այո, ݳ¨ ÇÝÓ: ºë íëï³Ñ ¿Ç, áñ ÙÇ ûñ ¹»ñ³ë³Ý »Ù ¹³éݳÉáõ ¨ ÝÙ³Ý Ùï³¹ñáõÃÛ³Ùµ ·Ý³óÇ Ã³ï»ñ³Ï³Ý ·áñͳϳÉáõÃÛáõÝ: Ðáõ½í³Í Ï³Ý·Ý»É ¿Ç ÙÇ ³ÝÏÛáõÝáõÙ, »ñµ µáÉáñÁ óñí»óÇÝ, Ù»Ý³Ï ÙݳóÇ: հետո նրանք ÇÝÓ Ýϳï»Éáí` ѳñóñ»óÇÝ` DZÝã »Ù áõ½áõÙ: »ë ¿É հուզված կմկմացի, û` ïÕ³ÛÇ Ñ³Ù³ñ áñ¨¿ ¹»ñ ãáõÝ»±Ý: ²Û¹å»ë ïíÛ³ÉÝ»ñë í»ñóñ»óÇÝ: ØÇ ûñ ¿É Ýñ³ÝóÇó Ññ³í»ñÇ Ý³Ù³Ï եկավ.  ï³ñÇùë óùóÝ»Éáí` »ñÏáõ ¹»ñ ëï³ó³: ºñç³ÝÏáõÃÛáõÝÇó ѳñµ»É ¿Ç, ÇÙ »ñ³½³ÝùÝ»ñÇ Ã³·³íáñáõÃÛáõÝáõÙ ¿Ç, áñÝ »Ï»É ¿ñ ³Ýëå³ë»ÉÇ áõ ѳÝϳñͳÏÇ: ºë ·Çï³Ïó»óÇ, áñ  ³ñ¹»Ý óïñáÝÇ ÙÇ Ù³ëÝÇÏÝ »Ù...
- ƱÝã »ù ½·áõÙ,»ñµ Ó»ñ ³ñí»ëïÁ Ù³ñ¹Ï³Ýó ÍÇÍ³Õ ¿ å³ñ·¨áõÙ:
- ÐÁ~ÙÙ (Éé»ó)... â³éÉÇ â³åÉÇÝ: ԱÛá, ³Û¹ ³ÝáõÝáí »ë ³í»ÉÇ ù³Ý 40 ï³ñÇ ÍÇͳջóñ»É »Ù Ù³ñ¹Ï³Ýó, µ³Ûó »ë ³í»ÉÇ É³ó »Ù »Õ»É, ù³Ý Ýñ³Ýù ÍÇÍ³Õ»É »Ý: ºñµ ÏÛ³ÝùÁ ãÇ ÍÇͳջóÝáõÙ ÇÝÓ, »ë ã»Ù ÅåïáõÙ Ù³ñ¹Ï³Ýó; ø»½ ÙÇ ×ßÙ³ñïáõÃÛáõÝ ³ë»Ù` Ù³ñ¹ÇÏ ·»ïÝÇ íñ³ ³Ýѳëï³ï »Ý, ù³Ý ɳñ³Ë³Õ³óÝ»ñÁ` »ñ»ñáõÝ É³ñÇ íñ³...
-  سùë ÆëÃÙ»ÝÝ Çñ “ ÐáõÙáñÇ ½·³óáõÙ” ·ñùáõÙ ·³ÉÇë ¿ ³ÛÝ Ñ»ï¨áõÃÛ³Ý, áñ ÑáõÙáñÇ ÑÇÙùáõÙ ÁÝÏ³Í ¿ “ÙÇïáõÙݳíáñ ï³é³å³ÝùÁ”: ܳ ·ñáõÙ ¿ñ, áñ homo sapiens-Á ѳÏí³Í ¿ Ù³½áËǽÙÇÝ ¨ áõñ³ËáõÃÛáõÝÁ ù³ÕáõÙ ¿ ï³é³å³ÝùÇ ï³ñµ»ñ Ó¨»ñÇó, ¨ ѳݹÇë³ï»ëÇÝ ¹áõñ ¿ ·³ÉÇë Ñ»ñáëÝ»ñÇ Ñ»ï ÙdzëÇÝ ï³é³å»ÉÁ...
- ºë ¹ñ³ Ñ»ï ѳٳӳÛÝ ã»Ù: γñÍáõÙ »Ù, ¹³ ³í»ÉÇ ßáõï ¹ñ³Ù³ïÇÏ³Ï³Ý í»ñÉáõÍáõÃÛáõÝ ¿ ¨ áã û ÑáõÙáñÇ, ãÝ³Û³Í ¹ñ³Ýù ß³ï ÏáÕÙ»ñáí ѳÙÁÝÏÝáõÙ »Ý: ÐáõÙáñÇ ÇÙ ÏáÝó»åóÇ³Ý ÙÇ ÷áùñ ³ÛÉ ¿: ÐáõÙáñÁ ¹³ ûè ³Ýѳٳå³ï³ë˳ÝáõÃÛáõÝ ¿, áñå»ë û ÝáñÙ³É í³ñÙáõÝùÇ: ²ÛÉ Ï»ñå ³ë³Í` ÑáõÙáñÁ Ù»½ û·ÝáõÙ ¿ Çé³óÇáÝ³É ï»ëÝ»É ³ÛÝï»Õ, ÇÝãÁ ÃíáõÙ ¿ é³óÇáݳÉ, ¨ ³ÝÝß³Ý ³ÛÝï»Õ, ÇÝãÁ Ù»½ ÃíáõÙ ¿ Ý߳ݳϳÉÇ: ÐáõÙáñÁ µ³ñÓñ³óÝáõÙ ¿ Ù»ñ Ï»ÝëáõݳÏáõÃÛáõÝÁ ¨ û·ÝáõÙ å³Ñå³Ý»Éáõ ³éáÕç µ³Ý³Ï³ÝáõÃÛáõÝÁ: ԱÛÝ óáõÛó ¿ ï³ÉÇë, áñ ã³÷Çó ¹áõñë ÉñçáõÃÛ³Ý Ù»ç óùÝí³Í ¿ ÍÇͳջÉÇÝ:γï³Ï»ñ·³Ï³Ý ëÛáõÅ» ëï»ÕÍ»Éáõ ÇÙ Ù»Ãá¹Á ß³ï ѳë³ñ³Ï ¿ñ: ºë ·áñÍáÕ ³ÝÓ³Ýó ¹ÝáõÙ ¿Ç ¹Åí³ñÇÝ ¹ñáõÃÛ³Ý Ù»ç, ÇëÏ Ñ»ïá ÷ñÏáõÙ Ýñ³Ýó...
ÖDZßï ¿, áñ Ó»ñ Ù³ëÇÝ ·ñ»É »Ý, û ¹áõù ³í»ÉÇ ß³ï »ù ѳÏí³Í ÙdzÛÝáõÃÛ³ÝÝ áõ ٻɳٳÕÓáõÃÛ³Ý:
-  ÆÙ ÙdzÛݳÏáõÃÛ³Ý Ù³ëÇÝ ß³ï ³Ýѻûà µ³Ý»ñ »Ý ·ñí»É.  Ù³ÙáõÉáõÙ ÇÝÓ ß³ï »Ý ÷³é³µ³Ý»É ϳ٠³Ýí³Ý³ñÏ»É: Ðݳñ³íáñ  ¿, áñ »ë »ñµ»ù ϳñÇù ã»Ù áõÝ»ó»É Ù»Í ù³Ý³ÏáõÃÛ³Ùµ ³é³Ýó ÁÝïñáõÃÛ³Ý ÁÝÏ»ñÝ»ñÇ, áñáÝó ·ñ³íáõÙ ¿ ëáëÏ Ý߳ݳíáñ ³ÝáõÝÁ: ºë ëÇñáõÙ »Ù ÁÝÏ»ñÝ»ñ, ÇÝãå»ë ¨ »ñ³ÅßïáõÃÛáõÝÁ, »ñµ ɳí ïñ³Ù³¹ñáõÃÛ³Ý Ù»ç »Ù:ÆÙ Ñéã³ÏÁ ѳë»É ¿ñ ·³·³ÃݳϻïÇÝ, ßáõñçë ¿ÇÝ Ñ³í³ùíáõÙ ³ÝÃÇí µ³ñ»Ï³ÙÝ»ñ áõ ͳÝáÃÝ»ñ:ÆÝÓ Ñ³ïáõÏ ¿ áã ÙdzÛÝ Ù³ñ¹³ÙáïáõÃÛáõÝÝ, ³Ûɨ ÷áùñ ÇÝã ÇÝùݳÙ÷á÷áõÃÛáõÝÁ. Å³Ù³Ý³Ï ³é Å³Ù³Ý³Ï ³ÝѳÕóѳñ»ÉÇ ó³ÝÏáõÃÛáõÝ »Ù áõÝ»ÝáõÙ Ñ»é³Ý³É Ù³ñ¹Ï³ÝóÇó, ·áõó» ¹³ ¿ ÑÇÙù ͳé³Û»É ÇÙ Ù³ëÇÝ ÝÙ³Ý µ³Ý ·ñ»Éáõ; ê³ ÇѳñÏ» ¹³ï³ñÏ µ³Ý ¿, »ë áõݻ٠»ñÏáõ É³í µ³ñ»Ï³ÙÝ»ñ, áñáÝù ·»Õ»óϳóÝáõÙ »Ý ÏÛ³Ýùë, Ýñ³Ýó Ñ»ï ÙÇßï ÉÇÝ»ÉÝ ÇÝÓ áõñ³ËáõÃÛáõÝ ¿ å³ï׳éáõÙ:  
-  Այդ հաñëïáõÃÛáõÝÝ áõ ÷³éùÁ Ó»½ DZÝã ëáíáñ»óñÇÝ:
- Աշխարհը տեսնել իսկական լույսով: Օգնեցին հասկանալ, որ մարդու արժանապատվությունն ու խելքն ամենևին էլ չեն որոշվում օքսֆորդյան առոգանությամբ: Հարստությունն ու փառքն ինձ օգնեցին գիտենալ, որ նշանավոր մարդիկ յուրաքանչյուրն իր տեսակի մեջ մոտիկից նույնքան անկատարյալ են, ինչպես մենք` բոլորս: Հարստությունն ինձ չի նեղում, հակառակը` մեծ ազատություն է տալիս: Աղքատության մեջ հրապուրիչ կամ ուսանելի ոչինչ չեմ գտնում. այն ինձ ոչինչ չի սովորեցրել: Միայն աղավաղել է կյանքի արժեքի մասին ունեցած իմ պատկերացումը:
Æ ¹»å, Ó»ñ ¹ëï»ñ` æ»ñ³É¹ÇݳÛÇÝ áõÕÕí³Í ݳٳÏáõÙ ·ñáõÙ »ù. §¶»Õ»óÏáõÑÇ »ÕÇñ ¨ å³ñÇñ, ³ëïÕ »ÕÇñ áõ ÷³ÛÉÇñ, µ³Ûó »Ã» ѳݹÇë³ï»ëÇ óÝÍáõÃÛ³Ý áõ ßÝáñѳϳÉáõÃÛ³Ý Ëáëù»ñÝ ³ñµ»óÝ»Ý ù»½, »Ã» ·Éáõ˹ åïáõÛï ·³ ù»½ ÁÝͳÛí³Í ͳÕÇÏÝ»ñÇ µáõÛñÇó, ³å³ ù³ßíÇñ ÙÇ ³ÝÏÛáõÝ ¨ ϳñ¹³ Ç٠ݳٳÏÁ, áõÝÏݹÇñ »ÕÇñ Ñáñ¹ Ó³ÛÝÇÝ...¦:
- ºñµ æ»ñ³É¹ÇÝ³Ý ÷áùñ ¿ñ, Ýñ³Ý ·Çß»ñÝ»ñÁ Ñ»ùdzÃÝ»ñ ¿Ç å³ïÙáõÙ: ºë ï»ëÝáõÙ ¿Ç Ýñ³ »ñ³½³ÝùÝ»ñÁ, Ýñ³ ³å³·³Ý, ï»ëÝáõÙ ¿Ç, û ÇÝãå»ë ¿ µ»Ùáõ٠˳ÕáõÙ: ºÃ» »ë å³ñáõÙ ¿Ç ɳÛÝ å³ï³éáïí³Í ³Ý¹ñ³í³ñïÇùáí, ݳ ÑÇÙ³ å³ñáõÙ ¿ ³ñù³Û³¹ëï»ñ Ù»ï³ùëÛ³ ѳ·áõëïáí: ºë áõ½áõÙ »Ù, áñ ³Û¹ å³ñ»ñÇ áõ ͳ÷³Ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ áñáïÁ, »ñµ Ýñ³Ý »ñÏÇÝù µ³ñÓñ³óÝÇ, ݳ ÏñÏÇÝ »ñÏÇñ í»ñ³¹³éݳ áõ ï»ëÝÇ, û ÇÝãå»ë »Ý ³åñáõÙ Ù³ñ¹ÇÏ óñïÇó áõ ëáíÇó ¹áÕ³Éáí; ºë ¿É »Ù ³Û¹åÇëÇÝ »Õ»É, áñáíÑ»ï¨ ³ñí»ëïÁ ݳËù³Ý Ù³ñ¹áõÝ Ã¨»ñ ï³ÉÁ, áñå»ë½Ç ݳ ϳñáճݳ ׳Ëñ»É ³Ùå»ñÇó í»ñ, ëáíáñ³µ³ñ ÏáïñáõÙ ¿ Ýñ³ áïù»ñÁ: ºÃ» ·³ ³ÛÝ å³ÑÁ, »ñµ ݳ Çñ»Ý í»ñ ½·³ ѳë³ñ³ÏáõÃÛáõÝÇó, ³ÝÙÇç³å»ë å»ïù ¿ ÃáÕÝÇ µ»ÙÁ..
- ...áñï»Õ Çëϳ廱ë ѳÝáõÝ ³ñí»ëïÇ Ï³ñ»ÉÇ ¿ ѳÛïí»É ݳ¨ Ù»ñÏ:
- ²Ûá, µ³Ûó ³ÛÝï»ÕÇó å»ïù ¿ ³Ýå³ÛÙ³Ý í»ñ³¹³éÝ³É Ñ³·Ýí³Í áõ Ù³ùñí³Í: àãÇÝã ¨ áã áù ³Ûë ³ß˳ñÑáõÙ ³ñųÝÇ ã¿ áñå»ë½Ç ï»ëÝÇ Ñ³ïϳå»ë ÏÝáç Ù»ñÏ Ù³ñÙÇÝÁ. ³ÛÝ å»ïù ¿ å³ïϳÝÇ ÙdzÛÝ Ýñ³Ý, áí ÏëÇñÇ Ý³¨ Ýñ³ Ù»ñÏ Ñá·ÇÝ: Ø»ñÏáõÃÛáõÝÁ Ù»ñ ųٳݳÏÇ ³ËïÝ ¿: ºë Í»ñ »Ù, ¨ ÇÙ Ëáëù»ñÁ ·áõó»¨ ÍÇͳջÉÇ »Ý ÑÝãáõÙ...
- ƱÝã »ù ϳñÍáõÙ, ÏÛ³ÝùÁ å³ï³Ñ³Ï³ÝáõÃÛáõÝÝ»ñDZ ßÕó ¿, û± ³Ù»Ý ÇÝã ն³Ëáñáßí³Í ¿ Ç í»ñáõëï:
- Մի անգամ Ֆրանսիայի գերեզմանատներից մեկում գերեզմանաքարի վրա 14-ամյա ժպտացող մի աղջկա լուսանկար տեսա, իսկ ներքևում գրված էր` “ Pourquoi? ” (ինչո±ւ): Այդպիսի հուսահատության մեջ ապարդյուն է պատասխան որոնելը:
ºë ã»Ù ϳñáÕ Ñ³í³ï³É, áñ Ù»ñ ÏÛ³ÝùÁ å³ï³Ñ³Ï³Ý µÝáõÛà áõÝÇ ¨ ½áõñÏ ¿ ÇÙ³ëïÇó, ÇÝãå»ë ѳí³ï³óÝáõÙ »Ý Ù»½ ÙÇ ù³ÝÇ ·ÇïݳϳÝÝ»ñ: ÎÛ³ÝùÁ ¨ Ù³ÑÁ ã³÷³½³Ýó ³Ý˳Ëï»ÉÇ »Ý, ã³÷³½³Ýó ³ÝáÕáù, áñå»ë½Ç ÉÇÝ»Ý å³ï³Ñ³Ï³Ý: سñ¹Ý Çñ³íáõùÝ áõÝÇ Ùï³Í»Éáõ ÏÛ³ÝùÇ áõݳÛÝáõÃÛ³Ý Ù³ëÇÝ, áñ ÏÛ³ÝùÁ ¨ Ù³ÑÁ ½áõñÏ »Ý ÇÙ³ëïÇó:àñáß ÷ÇÉÇëá÷³Ý»ñ ϳñÍáõÙ »Ý, áñ ³ß˳ñÑáõÙ ³Ù»Ý ÇÝã ÝÛáõÃ³Ï³Ý ¿, ß³ñÅÙ³Ý ³Ûë ϳ٠³ÛÝ Ó¨Ç Ù»ç ¿, ¨ áñ ÏÛ³ÝùáõÙ ·áÛáõÃÛáõÝ áõÝ»ó³ÍÇ íñ³ áãÇÝã ãÇ Ï³ñ»ÉÇ ³í»É³óÝ»É Ï³Ù å³Ï³ë»óÝ»É: ºÃ» »ë ÙÇ µ³ÝÇ Ñ»ï ѳٳӳÛÝ »Ù, Ý߳ݳÏáõÙ ¿ Ûáõñ³ù³ÝãÛáõñ ·áñÍáÕáõÃÛáõÝ Ý³Ëáñáßí³Í ¿:
- ƱÝã ¿ ѳí³ïÁ Ó»½ ѳٳñ, áõ±Ù »ù ѳí³ïáõÙ:
- àñù³Ý ٻͳÝáõÙ »Ù, ³ÛÝù³Ý ³í»ÉÇ »Ù Ùï³Íáõ٠ѳí³ïÇ Ù³ëÇÝ: Ø»Ýù ³í»ÉÇ »Ýù ³åñáõ٠ѳí³ïáí, ù³Ý ³ÛÝ Ù»½ ÃíáõÙ ¿, ¨ Ýñ³ÝÇó ³í»ÉÇ ß³ï »Ýù ëï³ÝáõÙ, ù³Ý »Ýó¹ñáõÙ »Ýù: Æ٠ϳñÍÇùáí, Ù»ñ µáÉáñ ·³Õ³÷³ñÝ»ñÁ ÍÝíáõÙ »Ý ѳí³ïÇó: гí³ïÁ Ù»ñ µ³Ý³Ï³ÝáõÃÛ³Ý ß³ñáõݳÏáõÃÛáõÝÝ ¿ ³ÏÝѳÛïÇ ë³ÑÙ³ÝÝ»ñÇó ¹áõñë, ³ÛÝ û·ÝáõÙ ¿ ï»ëÝ»É áõ ׳ݳã»É ³Ý׳ݳã»ÉÇÝ: ºñµ ѳí³ïáõÙ »ë, ¹ñ³Ýáí ÁݹáõÝáõÙ »ë ݳ¨ ÇÝù¹ ù»½... ºë ѳí³ïáõÙ »Ù, áñ ³Ý׳ݳã»ÉÇÇ  ó·³íáñáõÃÛ³Ý Ù»ç ·áÛáõÃÛáõÝ áõÝÇ ³Ýë³Ñ³Ù³Ý³÷³Ï ÙÇ áõÅ` áõÕÕí³Í ¹»åÇ µ³ñÇÝ, »ë ѳí³ïáõÙ »Ù ³Ý׳ݳã»ÉÇÇÝ, Ýñ³Ý, ÇÝãÁ Ù»Ýù ã»Ýù ϳñáÕ Ñ³ëÏ³Ý³É µ³Ý³Ï³ÝáõÃÛ³Ùµ...
- Æ ¹»å, áõÝ»±ù Ó»ñ ÏÛ³ÝùÇ ÷ÇÉÇëá÷³ÛáõÃÛáõÝÁ:
- Ես կյանքի որոշակի ծրագրեր չունեմ, չունեմ նաև իմ փիլիսոփայությունը: Մեզ բոլորիս` և գիտուններիս, և հիմարներիս վիճակված է պայքարել կյանքի հետ:
-  гٳÙÇï »ù Þáå»Ýѳáõ»ñÇ ³ÛÝ ÙïùÇÝ, û »ñç³ÝÏáõÃÛáõÝÁ ÅËïáÕ³Ï³Ý Ñ³ëϳóողáõÃÛáõÝ ¿...
-  Չէ, համաձայն չեմ: Ինչպիսի փոփոխություն էլ կրի ճակատագիրը, ես հավատում եմ, որ երջանկությանն էլ, դժբախտությանն էլ, ինչպես ամպերը երկնքում, բերում է պատահական քամին: Դա իմանալով, ես չեմ հուսահավում, երբ վրա է հասնում դժբախտությունը, որովհետև որպես հաճելի անակնկալ ուրախանում եմ նաև երջանկությունից: Գիտես, վերջին քսան տարում ես հասկացա, թե ինչ է նշանակում երջանկությունը. բախտն ինձ շնորհեց սքանչելի մի կին` Ունային: Այդ երջանկությամբ մայրամուտին հաճախ նստում եմ պատշգամբում, նայում կանաչ մարգագետնին ու բերկրանք ապրում` չմտածելով ոչնչի մասին:
- Փաստորեն ųٳݳÏն իսկապե±ս Ù»Í ·ñáÕ ¿...
-Այո, և միշտ հաջողված ու լավ վերջաբան է գրում: 

պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը


Դեսպանատանը երեկույթ..



 
Ֆրանկոֆոնիայի ամսվա փակման կապակցությամբ, Ֆրանսիական Դեսպանատանը եղավ փոքրիկ երեկույթ: Միջոցառումների մեկնարկը մարտի 15-ից էր:   

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի ՌԵՆՈՆ ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայաստանում ֆրանկոֆոնիան իր ուրույն տեղն ունի, և բացի պրոֆեսիանալ կրթություն ստացողներից շատերին է գրավում ֆրանսերենը:

             

Պարոն դեսպանն ամփոփեց ֆրանկոֆոնիայի ամսվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումները` առանձնացնելով երգչուհի Լառա Ֆաբիանի համերգը մարզահամերգային համալիրում:  Ինչպես նաև հավելեց, որ նախորդ երեկույթը դեսպանատան այս սրահում հենց Լառա Ֆաբիանի այցի առիթով կազմակերպված ճաշկերույթն էր:
  “Ֆրանկոֆոնիայի սիրտը մեծ է. նունիսկ ոչ Ֆրանկոֆոն երկրների համար տեղ կա, ”- եզրափակեց Անրի Ռենոն:


Sunday, April 10, 2011

ամեն ինչ լա~վ է լինելու...


Բոլորն էլ տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություն ստանում են : Ես էլ բացառություն չեմ: Սակայն այս հաղորդագրությունը, չգիտես ինչու, կարծես տարբերվեց մյուսներից: Այդ մասին չէի գրի, եթե այսօր այն չունենար շարունակություն :  Մարտի 8-ին  բազմաթիվ շնորհավորանքներով հաղորդագրություններիս մեջ, հանկարծ նկատեցի սա .
« ուզում եմ, որ ասես ամեն ինչ լավ է լինելու » : 
Հեղինակն անծանոթ էր. անոՆիՄուս : 
 Ինչպես, ասենք` բժիշկը կմտածեր, որ հաղորդագրության հեղինակը հավանաբար իր հիվանդներից մեկն  է, դերասանը կկարծեր` իր հանդիսատեսն է, դասախոսն էլ` իր ուսանողը, ես էլ այդ մոտեցմամբ մտածեցի` հավանաբար ունկնդիր է : 
Պատասխանեցի`
« ասում եմ` ամեն ինչ լավ է լինելու » :
Ու վերջ թեման փակվեց : 

Այսօր իմ առեղծվածային անծանոթից կրկին ստացա հաղորդագրություն .
« Շնորհակալ եմ պատասխանիդ և համոզիչ խոսքերիդ համար : Ինձ հավատացրեցիր, որ ամեն ինչ լավ է լինելու  ու ես հավատացի : Իսկապես ամեն ինչ հիմա շատ լավ է, ես շատ երջանիկ եմ : Շնորհակալություն » : 

Ա~յ քեզ բան : Տարօրինակ էր ու զարմանալի… Ինչևէ : Ուրախ եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց ո ՞վ էր նա և ինչո ՞ւ էր ուզում հատկապես ինձանից լսել այդ արտահայտությունը,  այդպես էլ չիմացա:  Ոչինչ, ինչպես ասում են` այստեղ դոմինանտը երջանկությունն էր : 

Գուցե կլինեն մարդիկ, որ դեռ չգիտեն` լա՞վ է լինելու, թե՞ վատ : Ուզում եմ նրանց համար էլ ասել. « մարդի~կ, ամեն ինչ լա~վ է լինելու, հավատացե′ք » :

Friday, April 8, 2011

Jacques Brel


Այսօր ֆրանսիական երգարվեստի Դոն Քիշոտի ծննդյան օրն է:
Ժակ կամ Ժաք, ով ինչպես կուզի` Բրելը, իսկ լիարժեք անունը` Ռոմեն Ժորժ Ժակ Բրել, ծնվել է 1929թ.-ին, ապրիլի 8-ին, Բրյուսելում..   Jacques Breլ

Բրելի ստեղծագործությունները կարևոր դեր ունեն ֆրանսիական երգարվեստում: Մինչև օրս պահպանելով իրենց թարմությունն ու ժամանակի շունչը` հնչել ու շարունակում են հնչել տարբեր սերունդների շուրթերից :  
Dans le port d'Amsterdam ..
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ երգում են
Երազներն այն, որ գալիս
Ու տանջում են բաց ծովում:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ քնում են
Ինչպես դրոշ հնացած
Մռայլ ափի երկայնքով:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ մեռնում են
Լի գարեջրով ու ողբով
Դեռ լույս աղոտ չբացված:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ ծնվում են
Օվկիանի թրմության
Թանձր ու գաղջ օդի մեջ:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ ուտում են
Սփռոցի վրա ճեփ-չերմակ
Թփրտացող թարմ ձկներ
Եվ ցույց կտան նրանք ձեզ
Կայմի պարատ կտրատող
Հարստություն խժռող
Լուսին կրծող ատամներ
Դա զգում է ձուկն անգամ
Երբ նրանք կոշտ ձեռքերով
Ուտում, քաշում են ելի
Հետո ելնում քրքիջով
Աղմուկի տակ փոթորկի
Օրորվելով դուրս գնում
Շալվարները կոճկելով
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ պարում են
Փորերն իրենց քսելով
Պարող կանանց փորերին
Եվ պարում են, պտտվում
Հանց արևներ թքոտված
Աղեկտուր ճիչի տակ
Ակորդեոնի քրքրված
Ոլորում են իրար վիզ
Որ քրքիջը դառնա խենթ,
Մինչ հանկարծ շունչն է փչում
Ակորդեոնը ավերված
Այնժամ արդեն լուրջ տեսքով
Այնժամ հպարտ հայացքով
Մթից լույս տեղն է բրում
Ամեն նավազ իր զույգին:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ խմում են
Որ խմում են, հա խմում
Խմում կրկին ու էլի
Նրանք կենացն են խմում
Ամստերդամի, Համբուրգի
Եվ այլ տեղի կույսերի
Խմում կենացն այն կանանց
Որ իրենց գեղ մարմինն ու
Պատիվն են տալիս նրանց
Մի կտոր ոսկու դիմաց
Եվ երբ հարբած են շատ պինդ
Տնկում քթների երկինք
Սրբում են քիթն աստղերով
Միզում ինչպես ես եմ լալիս
 Կանանց վրա դավաճան:



 La tendresse /   Քնքշանք  


մի քիչ քնքշանքի համար կտայի գանձերն այն բազում, 
որ շոյում է դևը չար իմ փողերի սնդուկում,
հավատո~ւմ ես իմ սիրուն,
որ նավաստին ծովափին իմ քսակն է դատարկում,
որ գանձերն իր նվիրի արքայադստերն այն սուտ
քնքշանքի համար զուտ :


մի քիչ քնքշանքի համար ես կթողնեի արբեցում
կփոխեի դեմք ու կերպար, ես կփոխեի իմ լեզուն,
հավատո՞ւմ ես իմ սիրուն,
որ երգերի բարձունքում շատ կայսրեր ու երգիչներ
հաճախ թողնում են լքում զորություն գանձ անհամար
մի քիչ քնքշանքի համար :

մի քիչ քնքշանքի դիմաց ժամանակն այն կընծայեի,
որ ամառն իր ավարտած ջահելությունից է մնում,
հավատո՞ւմ ես իմ սիրուն,
որ երգն է իմ բարձրանում դեպ ժանյակն այդ լուսավոր,
որ պարում է ճակատիդ հակված դեպ կողմն իմ անճար,
մի քիչ քնքշանքի համար..
 /Թարգմ.` Ս. Չիլոյան/



  Dors Ma Mie  /   Քնիր, սիրելիս


… քնիր սիրելիս դրսում գիշերը սև է,
քնիր սիրելիս, բարի գիշեր,
քնիր սիրելիս, սա մեր վերջին գիշերն է,
քնիր սիրելիս ես մեկնում եմ… 

/թարգմ. Հ.  Հարությունյան/

  Les vieux Ծերերը

ծերերը չեն խոսում կամ խոսում են սակավ այն էլ աչքի պոչով,
հարուստ են թե աղքատ ունեն լոկ պատրանքներ և մի սիրտ երկուսով,
նրանց տունը ծոթրին երիցուկ է բուրում և փոշոտ բառ ու բան
և Փարիզն անգամ մի գավառ է դառնում, երբ որ ծեր ես այդքան…..

….ծերերը չեն երգում, դաշնամուրն է լռում ու գրքերն են քնած
մեռել է տան կատուն ու գինին տոնական չի ջերմացնում նրանց,
ծերերը չեն շարժվում իրենց կնճռոտ քայլքով իրենց նեղ աշխարհում
անկողնուց պատուհան անկողնուց բազկաթոռ ճամփան են լոկ կտրում…

…ծերերը չեն մեռնում մի օր քուն են մտնում և քնում շատ երկար
Իրարու ձեռք բռնած վախենում են կորչել, բայց կորցնում են իրար…

/Կրճատումներով, թարգմ. `Պ. Թյուրաբյան/

 


Tuesday, April 5, 2011

մազոխաՉպոեզիա

  ***

ես տանջում եմ ինձ,
որ դու էլ տանջվես ինձ պես,
ու քո տանջվելուց ես ավելի տանջվեմ:
ես սպանում եմ ինձ իմ ներսում
ու խեղդում խեղդոցիս մեջ,
որ դու էլ խեղդվես իմ ներսում, 
իմ մեջ
ու լինես միայն իմն ու քոնը..

***
ես կսպանեմ ինձ այնքան ժամանակ
մինչև որ մարմնիս ցավից
կճչա երկինքը,
ես կլռեմ իմ ցավի դիմաց ու լուռ կխմեմ ցավիս կենացը,
և այդժամ ցավոտ արբումից 
հաճույքը կծակի մամինս, 
ու ես կկերակրեմ ինձ մի կտոր այդ հաճույքից
ու կթավալվեմ անկողնում մինչև մոտ գիշերվա ցավը..

***
մի օր
մի շնչով
կյանքը խմեց քեզ
իմ բաժակից,
ծխեց քեզ
իմ բերանից,
ծխեց, խմեց,
բայց չհարբեց, չհազաց
ու չթքեց..
մի օր
նույն շնչով գինի
ես խմեցի
քո բաժակից
ու հարբեցի
ու հարբեցի
ու հարբեցի
..ու թքեցի ..

***
կորցրեցի կարմիրը
ու ատեցի այն,
ատեցի կորուստի համար.
կորուստները պիտի ատեն,
կորուստները պիտի սիրեն:

ատում եմ կարմիրը, 
սիրում եմ կարմիրը,
որովհետև այն իմն է,
որովհետև..
այն վերադառնալու է

***
ես կկտրեմ մի մեծ կտոր իմ տանջանքի տորթից
ու կխցկեմ այն կյանքի բերանը,
ես կքամեմ մի բաժակ իմ ցավի հյութից
ու կտարածեմ այն կյանքի դեմքին 
ես կներկեմ իմ արյունով  իմ ցավը
 ու կնկարեմ դրանից մի սմայլիկ
ու կյանքը այդ օրը կուշտ կժպտա ինձ 
ու կըմբոշխնի ցավիս հաճույքը...

*** 
խավարի հատիկները կմանրացնեմ
ու փոշին կքաշեմ քիթս
ու կայֆ կանեմ խավարի մեջ,
որտեղ սերը կլինի խավարի տերը,
իսկ ցավը իմ տիրուհին:

ես խավարի հատիկները
կտարածեմ երկինք
ու դրանցից կսարքեմ աստղեր,
որտեղ դու կլինես երկնքի տերը,
իսկ երգը իմ սիրուհին:

***
խխունջը երգեց.
“ տվեք ինձ իմ խեցին և ես կփակվեմ իմ մեջ
ու մի օր էլ մարդը կգտնի ինձ,
դանակով կքերի ինձ իմ խեցուց,
կհանի հյութս ու ինձ կվաճառի մեկ ուրիշ մարդու:
ու մարդը մի շնչով կուլ կտա ինձ իր ներսը
ու կխմի գինի կամ գարեջուր,
և ես այլևս բանի պետք չեմ լինի,
ես կլինեմ անցյալում..
հետո մարդը կվառի իր ծխախոտը,
ու մոխիրը թափ կտա խեցուս մեջ:
 ես կլինեմ մոխիր, իսկ խեցիս` մոխրաման…

***

...Որ անձրևի կաթիլները գլուխս խուտուտ տան, իսկ ես թրջված նրանց խուտուտը երեսիս զգամ:  
...Որ մազերիցս անձրևի հոտն առնեմ, մաշկիս նրա հետքը զգամ:
...Որ կոշիկներս հանեմ, ոտքերս լվամ անձրևաջրով, ոտաբոբիկ քայլեմ ու ոտքով համբուրեմ գետինը թաց: 
..Որ շորերս հանեմ, որ անձրևը քայլի մարմնիս վրայով  ու կաթիլները շոյեն մազերս, մաշկս, 
...Իսկ ես մրսեմ, սառեմ, թրջվեմ : ցրտից զգամ դողի հաճույքը:  մերկ վազեմ փողոցով ու դողամ ցրտից, իմ գոռոցից տաքանամ ու մրսեմ, սառած թրջված, թաց ու թացացած ինձ տուն գցեմ, 
Ինձ  հոտոտեմ ու հոտոտեմ, վրայիցս անձրևի հոտն առնեմ, 
Ինձ փաթաթվեմ, ինձ փաթաթվեմ ու չտաքանամ,
մրսեմ, սառեմ ու սատկեմ...

Sunday, April 3, 2011

փշրված հիՇողություն... ՄԱՍ 2.


-Անիի՞նչ ես նայում:
-Հաշմանդամների մասին դոկումենտալ ֆիլմ է: Հեղինակը նույնպես հաշմանդամ է եղել:  
-Ափսոս անգլերեն չեմ հասկանում:
-Երբ արտերկրում մի շաբաթ հաշմանդամների համար հատուկ հոգեբանական կուրսեր անցա, վերջին օրը, հոգեբանն այս ֆիլմը մեզ համար ցուցադրեց: Հեղինակը հանդիպում է տարբեր ազգի հաշմանդամների հետ, նրանց հետ զրուցում: 
Ֆիլմի հիմքում սեփական հավատն է: Հետաքրիքր է, վերջում հեղինակը կարողացել է բոլոր հինգ հաշմանդամներին մի տեղ հավաքել: Վերջում, երբ ամեն մեկն իր երազանքի ու մեծ հավատի մասին է խոսում, մի գերմանուհի հեղինակին ասում է.
"Ձեզ համար հեշտ է ասել` հավատացե~ք: Երբ բժիշկն ասում է, դու դատապարտված ես անվասայլակին, երբ ոտքերդ չես զգում, ինչպե ՞ս հավատալ, որ մի օր երբ արթնանաս, ոտքդ զգալու ես: Կողքից հեշտ է հավատի մասին խոսել, երբ անվասայլակի զզվելի գոյությունը քեզ ծանոթ չէ":
Ու այդ պահին հեղինակը, անունը Ռոբի է,  ասում է, որ դուք սխալվում եք, տիկին, ես նույնպես հինգ տարի գամված եմ եղել անկողնում և անբաժան այդ անվասայլակից, սակայն երբևէ գոնե մի վայրկյան հավատս չեմ կորցրել: Կնոջս հետ միշտ հավատացել եմ, պայքարել եմ օր ու գիշեր: Այսօր երկու ոտքով կանգնած եմ ձեր առջև…”
 Էլլը գրկեց Անիին: 

-Դու ուժե~ղ ես, Անի: Գիտես սերը հրաշքներ է գործում: Մենք` բոլորս քեզ շատ ենք սիրում ու հավատում: Մեր հավատը ու նաև քո հավատը անպայման քեզ ոտքի կկանգնեցնեն: Մի անգամ, ծանոթ մի խելացի մտավորական ինձ  ասաց. " Սերն ամենաուժեղն է; Եթե մեկին մտերիմները շատ են սիրում, եթե նա իսկապես շրջապատված է սիրով, որպես պարգև` նա կարողանում է հաղթել ցանկացած դժվարություն.  իր հանդեպ ստացած մեծ սերը հզոր զենք է ցանկացած բանի դեմ, նույնիսկ` հիվանդության": 
Անի, ես հավատում եմ` ճշմարտություն կա դրա մեջ: Մենք կհաղթահարենք, չէ ՞: Մենք դեռ միասին պար են բեմադրելու ու բոլորին զարմացնելու:,
- Հա~... չկայացա~ծ երկու պարուհիներով :
-Անի,  չկայացա~ծ, բայց տաղանդավոր: Գնա ՞նք զբոսնելու: Արի այսօր երկար ժամանակ թափառենք, մինչև ուշ կեսգիշեր, երբ քաղաքը կդատարկվի ու փողոցում կմնան միայն մարմնավաճառները, բոմժերը ու մենք:
- Մեկ էլ քաղաքի լույսերը:
-Գնա ՞նք, Անի~:
-Գնացինք: Դու ինձ դարձրեցիր քեզ նման գիշերային մարդ; Իսկ ես գիշերները հիմարի պես քնում էի…
- Ոչինչ, հիմարությունդ կարճ է տևել...
Գիտես Էլլ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես ամեն ինչ առաջին անգամ եմ տեսնում. այս ծառը, նստարանը, ընկած տերևը, փողոցի աղմուկը: Հիմա ամեն ինչ այլ աչքերով եմ տեսնում: Որտե ՞ղ էի առաջ ես, չէ, իսկապես ամեն ինչ ուրիշ է…
- Հա, քաղաքը արագ է փոխվում: Փորձիր տանից մի շաբաթ դուրս չգալ, ամեն ինչ փոխված կտեսնես,- Էլլը փորձեց շեղել Անիի տխրությունը, -և հետո մի մոռացիր` դու երկար ժամանակ բացակայել ես Երևանից, դա քո կարոտն է: Հիմա փորձում ես նկատել այն, ինչ առաջ չէիր նկատում:
 -Չէ, դու ինձ չե~ս հասկանա, դա բացակայության հետ կապ չունի. հիմա այլ կերպ եմ տեսնում ու գնահատում կյանքը, բնության երևույթները:
"Գիտեմ, ընկերուհիս, գիտեմ,- մտքում շշնջած Էլլը, - գիտեմ, պարզապես չեմ ուզում, որ ամեն մի նոր բացահայտումդ կապես քո խնդրի հետ, որը քեզ ցավ կպատՃառի"
Հետո ավելացրեց.
- Գիտես Անի, մի օր իմ մտերիմ նկարիչներից մեկն ինձ ասած նկարիր այն, ինչ քեզ զայրացնում է, ինչ չես սիրում: Ես էլ Մասիս սարը նկարեցի: Նկարելու ժամանակ, պատկերացնու ՞մ ես, չէի կարողանում կողմնորոշվել` Սիսը աջ կողմու ՞մ է, թե ՞ ձախ: Ես պարզեցի մի բան. ամեն առավոտ, երբ պատուհանից նայում էի Մասիսին ու չէի սիրում նրան, որովհետև այն դարձրել էին հայկական "թեմա": Չէի սիրում, որովհետև ես այն իսկապես չէի տեսնում; Իմ աչքերը բաց էին, բայց ես նրան էլի չէի տեսնում: Նկարելուց հետո ինձ մոտ ինչ որ բան փոխվեց: Ամեն անգամ, երբ կանգառ էի դուրս գալիս մտքերով նայում էի Մասիսին ու այլ զգացողություն էի ունենում. ես արդեն նկատում էի նրան: Նույն զգացողությունը դու ունես հիմա: Այսօր քո աչքերը բաց են և դու իսկապես տեսնում ես:
-Չէ, պատճառը դա չի... Իմ աչքերը միշտ էլ բաց են եղել, ուղղակի հիմա ես գնահատում եմ այս օրը, այս պահը, այս ծառի գեղեցկությունը:
-գիտեմ,- մտմտած Էլլը... ,- նաև` կյանքը...

...Էլլն այսօր տխուր էր: Նա սառնություն էր զգում Անիի վերաբերմունքի մեջ, կարծես նա իր ընկերությունը մերժում էր: Անին ագրեսիվ էր, երբեմն` ինքնամփոփ: 
Դու ինձ մեկա երբևէ չես հասկանա, իմ ապրումները ոչ մեկ չի հասկանա”` Անիի խոսքերը նրա գլխից դուրս չեն գալիս:
Երբեմն մեզ թվում է, որ բացի մեզանից կամ մեր իրավիճակում հայտնվող մարդկանցից էլ ոչոք մեզ լավ չի հասկանա: Գուցե այդպես է: Գուցե ես չեմ կարողանում հասկանալ Անիին, գուցե այն խոսքերը, որ ուզում եմ նրան ասել, որ մի պահ մոռացնել տամ իր անվասայլակի մասին, դա նրան դուր չի գալիս: Գուցե ինքը ցանկություն ունի այդ մասին հաճա ՞խ խոսելու, հիշելու, որ... հաշմանդամ է: Գուցե իսկապե ՞ս Անիին չեմ հասկանում: Բայց ինքն էլ չի ուզում հասկանալ, որ հարազատ մարդիկ նույն տխրությունն են ապրում, ինչ իրենց հարազատ հաշմանդամները: Նրանց մոտ էլ է նույն զգացողությունը. կյանքը երրորդ աչքով տեսնել ու գնահատել, բացահայտել նրա փակ կողմերը: Նրանք նույնպես սկսում են յուրովի նկատել հաշմանդամներին, հետաքրքրվել նրանց դժվարություններով:
.....
-Անի  քո անվասայլակը գեղեցիկ է:
- Ինչպե ՞ս կարող է անվասայլակը քեզ դուր գալ:
- կներես, ես հիմար եմ…
-չէ, հիմար չես, ես եմ հիմար…
-լավ մենք հիմար ենք երկուսով:
...
Էլլը մի անգամ փորձեց տիկին Մարիի հետ էլ խոսել;
-Էլլ ջան, Անին քեզ շատ է սիրում, գիտես իր զարմուհիներից շա~տ: Պարզապես մի նեղացիր, իր մոտ դժվար շրջան է. չի ուզում սիրելիներին իր հոգսի տակ գցել, իրեն վատ է զգում; Նույնիսկ հայրիկի հետ էլ է սառել, ագրեսիվ է, երբեմն չի ուզում հետը խոսել; Մի օր Արմենին ասել էր, եթե մեկ տարի հետո կրկին հաշմանդամ լինեմ, խոստացիր, որ ինձ կտանես Հայաստանից հեռու` հաշմանդամների միություն, չեմ ուզում տանը ձեզ ավելորդ հոգս պատճառել: 
....
 -Չէ, մամ Էլլին ասա, թող այսօր չգա, ուզում եմ մի քիչ քնել: Թող իր գործերով զբաղվի:
Էլլը զգաց, որ Անին ձևացրեց, թե քնել է ուզում :
Նաև զգաց, որ գնալով այլևս թեմա չունի Անիի հետ զրուցելու: Նրան սփոփել չէր ստացվում այլևս. խոսքերն անզոր էին: Անիից միայն մի պատասխան էր լսում.
" ինչպե ՞ս կարող եմ ժպտալ, մոռանալ... ինչո՞ւ եմ տխուր, որովհետև ես հաշմանդամ եմ, որովհետև ես ատում եմ այս անվասայլակը, երբ բացում եմ աչքերս, սկսվում է իմ զզվելի իրականությունը: " , կամ`  "Ինչո՞վ կարող ես ինձ օգնե~լ... Էլլ, չե՞ս հասկանում, ոչ մեկդ ինձ չի կարող օգնել: Կարո՞ղ եք ինձ ետ վերադարձնել իմ ոտքերը, չե՞ք կարող, տեսնու՞մ ես…"
Էլլը որոշեց Անիին այլևս հաճախ չտեսնել, որպեսզի նրան ավելի չտխրեցներ:Մի պահ նրան ազատ ու հանգիստ թողնել...

Մի տարի անց. ուշ երեկոյան

-Է՞լլ...
-Լսում եմ Անի, ինչպե՞ս ես, քեզ կարոտել եմ:
-Ես նույնն եմ: Էլլ վաղը մենք գնում ենք Հայաստանից: Հայրիկին ընդմիշտ աշխատանք են առաջարկել: Հետո էլ այնտեղ բժշկությունն ավելի զարգացած է, գուցե վիրահատվելու կարիք էլ լինի: ես քեզ կզանգեմ, կգրեմ: Համբուրում եմ ու գրկում... տու~ տու~ տու~ տու~

/կախեց լսափողը /


"Էլլ, երդվիր, խոստացիր, որ միշտ անբաժան ենք լինելու, աշխարհի որ ծայրում լինենք" - Անիի խոսքերը հիշեց

2007թ

Հ.Գ.- 2006-թ-ին փողոցում պատահաբար ծանոթացա 20- ամյա ֆրանսուհի հետ : Կամավոր էր, ուզում էր Հայաստանում մանկական ցուցահանդես կազմակերպել : Օգնեցի, ընկերացանք: Հայերեն դժվարությամբ էր խոսում, ես էլ` ֆրանսերեն : Մի կերպ կարողանում էինք հաղորդակցվել: Սինդին մի օր խոստովանեց, որ ողնաշարի խնդիր ունի ու գնալով իր մոտ ամեն ինչ բարդանալու է : Բացատրեց, լավ չհասկացա խնդիրը : Նա միտումնավոր բոլոր իր ընկերներից, սիրելիներից ինչպես նաև` իր սիրած էակից հեռացել էր: Ոչ մեկի հետ կապ չէր պաշտպանում, որպեսզի հետագայում իր հիվանդությունը նրանց ցավ չպատճառի : Ասում էր, որ ուզում է մենակ լինել իր հիվանդության հետ: Հիշեցի Անիի խոսքերը: Գուցե իսկապես մենք տարբեր ենք, գուցե իսկապես ես ի զորու չեմ նրա զգացողությունները հասկանալԱյդ դեպքում նրանք չեն հասկանում, որ այդպես իրենց հեռացնելով մտերիմներից , ավելի ցավ են պատճառում: Տարիներ են անցել, Անիի բացակայությանն ընտելացել եմ, սակայն ամեն անգամ անվասայլակով մեկին տեսնելիս, միշտ մի բան եմ խնդրում. « այս հարմարեցված սալահատակները թող երբևէ պետք չգան Անիինթող աշխարհում երբևէ չլինեն անվասայլակներ ու ընդհանրապես հաշմանդամներ...”:

Ռուզան Պետրոսյան