Բոլորն էլ տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություն ստանում են : Ես էլ բացառություն չեմ: Սակայն այս հաղորդագրությունը, չգիտես ինչու, կարծես տարբերվեց մյուսներից: Այդ մասին չէի գրի, եթե այսօր այն չունենար շարունակություն : Մարտի 8-ին բազմաթիվ շնորհավորանքներով հաղորդագրություններիս մեջ, հանկարծ նկատեցի սա .
« ուզում եմ, որ ասես ամեն ինչ լավ է լինելու » :
Հեղինակն անծանոթ էր. անոՆիՄուս :
Ինչպես, ասենք` բժիշկը կմտածեր, որ հաղորդագրության հեղինակը հավանաբար իր հիվանդներից մեկն է, դերասանը կկարծեր` իր հանդիսատեսն է, դասախոսն էլ` իր ուսանողը, ես էլ այդ մոտեցմամբ մտածեցի` հավանաբար ունկնդիր է :
« ուզում եմ, որ ասես ամեն ինչ լավ է լինելու » :
Հեղինակն անծանոթ էր. անոՆիՄուս :
Ինչպես, ասենք` բժիշկը կմտածեր, որ հաղորդագրության հեղինակը հավանաբար իր հիվանդներից մեկն է, դերասանը կկարծեր` իր հանդիսատեսն է, դասախոսն էլ` իր ուսանողը, ես էլ այդ մոտեցմամբ մտածեցի` հավանաբար ունկնդիր է :
Պատասխանեցի`
« ասում եմ` ամեն ինչ լավ է լինելու » :
« ասում եմ` ամեն ինչ լավ է լինելու » :
Ու վերջ թեման փակվեց :
Այսօր իմ առեղծվածային անծանոթից կրկին ստացա հաղորդագրություն .
« Շնորհակալ եմ պատասխանիդ և համոզիչ խոսքերիդ համար : Ինձ հավատացրեցիր, որ ամեն ինչ լավ է լինելու ու ես հավատացի : Իսկապես ամեն ինչ հիմա շատ լավ է, ես շատ երջանիկ եմ : Շնորհակալություն » :
Ա~յ քեզ բան : Տարօրինակ էր ու զարմանալի… Ինչևէ : Ուրախ եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ է, բայց ո ՞վ էր նա և ինչո ՞ւ էր ուզում հատկապես ինձանից լսել այդ արտահայտությունը, այդպես էլ չիմացա: Ոչինչ, ինչպես ասում են` այստեղ դոմինանտը երջանկությունն էր :
Գուցե կլինեն մարդիկ, որ դեռ չգիտեն` լա՞վ է լինելու, թե՞ վատ : Ուզում եմ նրանց համար էլ ասել. « մարդի~կ, ամեն ինչ լա~վ է լինելու, հավատացե′ք » :
Հավատում եմ Ռուզ ջան :)
ReplyDeleteԲյուր, ուրիշ ճար չունես :)
ReplyDelete