Ֆրանկոֆոնիայի ամսվա փակման կապակցությամբ, Ֆրանսիական Դեսպանատանը եղավ փոքրիկ երեկույթ: Միջոցառումների մեկնարկը մարտի 15-ից էր:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի ՌԵՆՈՆ ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայաստանում ֆրանկոֆոնիան իր ուրույն տեղն ունի, և բացի պրոֆեսիանալ կրթություն ստացողներից շատերին է գրավում ֆրանսերենը:
Պարոն դեսպանն ամփոփեց ֆրանկոֆոնիայի ամսվա կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումները` առանձնացնելով երգչուհի Լառա Ֆաբիանի համերգը մարզահամերգային համալիրում: Ինչպես նաև հավելեց, որ նախորդ երեկույթը դեսպանատան այս սրահում հենց Լառա Ֆաբիանի այցի առիթով կազմակերպված ճաշկերույթն էր:
“Ֆրանկոֆոնիայի սիրտը մեծ է. նունիսկ ոչ Ֆրանկոֆոն երկրների համար տեղ կա, ”- եզրափակեց Անրի Ռենոն:
Ռուզ, կարդում եմ ԴԵԼՖ-ի տեքստ, վերջում հարց ա` հեղինակի տոնը ոնց առաջին մասում, պատասխանում եմ` neutre ու հավանաբար սխալ եմ պատասխանում :D
ReplyDelete