Saturday, March 26, 2011

էլի հեքիաթ..

Մագգի ֆարոյի 

արտաքինն ինձ Սեզարիա Էվորային էր հիշեցնում, իսկ ձայնը Անժելիք Կիդժոյին: Վստահ էի, որ կրկին լավ երեկո էր սպասվում: Մագգին Անթիլյան կղզիներից է եկել և ասում է, որ հայերն իրենց նման ամեն տեղ կան: Սիրեց Հայաստանը, իր անկեղծ էմոցիաները փոխանցեց նաև մեզ` անթիլյան մեղեդիները տարածելով դահլիճում:  Եվս մեկ անգամ համոզվեցի, որ սևերը ամենաերաժշտականն են. նրա հրաշալի ձայնը շոյեց բոլոր զգայարաններս` չափազանց անկեղծ էր և  հոգով էր երգում, պատմում, կատակում, սեթևեթում: Իզուր չէր անունը Մագգի` յուրահատուկ կախարդանք ուներ: 

Երբ երեկոն ավարտվեց, Մագգին չէր ուզում բեմից իջնել. ուզում էր մեզ հետ հաղորդակցվել: 
Հետո որոշեց Բիգինա պարել սովորեցրել: Միանգամից հիշեցի Տրենեի Բիգինա Բանգոն: Պարեցինք: 
Նա նորից հեքիաթ պատմեց: Դահլիճում իր հայրենակիցներից մեկն էլ կար, ով սկսեց ձայնակցել: Նկարվեցին: Ամեն ինչ լավ էր.. 



Հ.Գ.- համոզվեք, որ Մագգիի ձայնն անկրկնելի էր

     

8 comments:

  1. Ռուզ ջան...
    Այ սենց ա էլի լինում կյանքը: Որ հեքիաթին չեմ գնում, լավն ա լինում, որին գնում եմ, էնքան էլ չէ: Գրեթե վստահ եմ, որ էսօրվանն էդ էնքան էլ չէ-երից ա լինելու:

    ReplyDelete
  2. Ruz jan, je t'aime :-) j'imagine c'est comment vous avez danser Biguina :-)))

    կյանքում չէի պատկերացնի,Ռուզ:)սրանից հետո ուշադիր կնայեմ գետնին ընկած ծաղիկներին:

    "Դու ես իմ երջանկությու~նը: Ես նկատե~լ եմ քեզ, որովհետև չեմ տրորել ու անցել: Չվերցրեցի ծաղիկը:
    Չմտածեցի իմ երջանկության մասին: Գուցե ինձանից հետո մեկը կանցնի ու կտրորի այն` ի~մ երջանկությունը... "
    Փշաքաղվեցի, Ռուզ ջան...

    ReplyDelete
  3. ...ափսոս, չստացվեց հեքիաթին մասնակից լինել...հեքիաթի երկրորդ մասը տխրեցրեց ինձ ու ես մտովի հիշեցի այն ,,շանսերը,,, որ բաց եմ թողել...

    ReplyDelete
  4. Վայ Անի ջա~ն... դու ե~ս, ֆրանսերենիցդ գուշակեցի:Ճ danser Biguina-ն պատկերացնելու բան չի, նայել էր պետք...
    ... միայն գետնին չէ, շուրջդ էլ ուշադիր կնայես...

    "Ruz jan, je t'aime :-)" - հավատարիմ ջա~ն,ես էլ քեզ եմ շատ սիրում;)

    ReplyDelete
  5. Մոն ջան,տեսնում ես, ասեցի հետս արի:Ճ
    Դե, մի տխրիր, առջևում էլի շանսեր ունես, դրանց մասին մտածիր, որ բաց չթողնես:Ճ

    հ.գ.- իմ ասածն էլ հիշիր, / էն ձայնի պահով/ :Ճ

    ReplyDelete
  6. Բյուր ջան,
    "Գրեթե վստահ եմ, որ էսօրվանն էդ էնքան էլ չէ-երից ա լինելու:"
    արդեն եկար ու լսեցիր,վստահությունդ հաստատվեց թե...?

    ReplyDelete
  7. Հաա,Ռուզ ջան,հուսամ;Ճ...ձայնի պահով էլ աշխատում եմ, մի օր անակնկալ կանեմ...:Դ

    ReplyDelete
  8. "արդեն եկար ու լսեցիր,վստահությունդ հաստատվեց թե...?"
    Ռուզ ջան, նոր տեսա քոմենթդ: Դե երևի արդեն իմացեր, որ չհաստատվեց վստահությունս, ու էդ լավ ա :)

    ReplyDelete