Friday, June 15, 2018

Dresdner Musikfestspiele 2018


Դրեզդենն իր ավանդույթի համաձայն, մայիսի 8-ից մինչեւ հունիսի 10-ը սկսեց ամառային երաժշտական փառատոնը՝ նվիրված դասական և միջնադարյան երաժշտությանը: Համերգներն հիմնականում գոթական եկեղեցիներում են և մշակույթի համերգասրահում:
Այս տարի փառատոնի 41-րդ թողարկումն էր, որը փաստում է, որ այն շարունակել է իր հաջողության պատմությունը գեղարվեստական ղեկավար Յան Վոգլերի ղեկավարությամբ: Դրեզդենի երաժշտական փառատոնի 2018թ.-ի կարգախոսը «MIRRORS» ՝ Արտացոլանքն էր: Աշխարհի ավելի քան 1500 արվեստագետներ իրենց ակտիվ մասնակցությամբ փառատոնային աշխույժ մթնոլորտ ստեղծեցին: Գերմանիայի եւ արտասահմանցի մոտավորապես 56.000 այցելու ներգրավված էր այս կախարդական մթնոլորտում: Ըստ արդյունքում արձանագրված դրական ցուցանիշների՝ վաճառքի տեղաբաշխված 91 տոկոսով, տոմսերի վաճառքների եկամուտը հասել է 1,4 միլիոնից մինչեւ 1,54 միլիոն: Որն իսկապես հաջողակ ցուցանիշ է:


Առաջին համերգը՝ Cellomania : Johannes Moser & Daniel Müller-Schott, որին ներկա եղա, Մայիսի 14-ին Մարտին Լյութեր եկեղեցում էր: Հնչեցին թավջութակի և նվագախմբի համար գրված  վիրտուոզ կոմպոզիցիաներ, Մոցարտի, Հայդնի ստեղծագործությունները:
Cellomania : Johannes Moser & Daniel Müller-Schott, photo from Musikfestspiele
Cellomania : Johannes Moser & Daniel Müller-Schott in Matin-luther Kirche,  © mobile shoot Ruzan Petrosyan
Հաջորդ համերգը մայիսի 15-ին, Մշակույթի պալատի համերգասրահում էր, այն նվիրված էր

Միշա Մայիսկի 70-րդ տարեդարձին՝ Cellomania : Mischa Maisky zum 70 Geburtstag :
Sascha, Lily & Mischa Maisky, © photo Musikfestspiele






















Երաժիշտը հանդես եկավ նաև իր զավակների՝ Սաշա և Լիլի Մայսկիի համատեղ նվագակցությամբ: Հնչեցին Ս. ռախմանինովի, Դ. Շոստակովիցի ստեղծագործությունները:
beforthe Concert Cellomania : Mischa Maisky zum 70 Geburtstag at the Kulturpalast, Dresden 2018, © by mobile shoot Ruzan Petrosyan


beforthe Concert Cellomania : Mischa Maisky zum 70 Geburtstag at the Kulturpalast, Dresden 2018, © by mobile shoot Ruzan Petrosyan


Cellomania:Mischa Maisky zum 70 Geburtstag.The Concert at the Kulturpalast, Dresden 2018, © by mobile shoot Ruzan Petrosyan
© photo Oliver Killig, The Concert of the Cello at the Kulturpalast, Dresden 2018

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ հեռացա Դրեզդենից մեծ բավականությամբ և հոգևոր սնունդով՝ ինձ համար բացահայտելով նոր կատարողներ և յուրովի ստեղծագործական մոտեցումներ դասական և միջնադարյան երաժշտության հանդեպ:

Ruzan Petrosyan. befor he Concert at the Kulturpalast, Dresden 2018


Մինչ հաջորդ տարի՝ Դրեզդենի Երաժշտության Փառատոն և Գերմանիայի քաղաքներից ամենակախարդական, մշկույթով, միջնադարյան , դասական երաժշտությամբ ու գեղեցկությամբ լեզուն Դրեզդեն!

Սիրով՝
Ռուզան Պետրոսյան
Դրեզդեն, Գերմանիա
2018թ.






Փառատոնից նկարներ այստեղ: Mobile phone shoot from festival here

64. Internationale Kurzfilmtage Oberhausen / 2018


Օբեհաուզենի (Գերմանիա) կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը գերմանական մշակույթում իր ուրույն տեղն ունի և բավականին հայտնի է նաև Գերմանիայից դուրս: Այն լավ հնարավորություն է տարբեր երկրների ֆիլմարտադրողներին, քննադատներին, ռեժիսորներին, լրագրողներին և առհասարակ մեդիա դաշտում գտնվողներին ու ֆիլմասերներին միևնույն հարթակում հանդիպելու: Այս տարի փառատոնի 64-րդ թողարկումն էր: Ծրագիրը շատ ընդգրկուն է և բազմաժանր: կարճամետրաժ ֆիլմերը տարբեր ժանրերում են՝ էքպերիմենտալ, ֆիլմ-փերֆորմանս, թվային մեդիա -ֆիլմ, ալտերնատիվ, մեն սթրիմ կարճամետրաժ, դոկումենտալ և այլն, կան նաև երեխաների համար նախատեսված ցուցադրումներ: Յուրաքանչյուր ժանր իր սրահն ուներ և հանդիսատեսի համար արդեն ամեն ինչ պարզ էր ու հեշտացված: Յուրաքանչյուր օր ամեն ժանրից հնարավոր էր մոտ 10 ֆիլմ դիտել, կային նաև առանձին մրցանակային և միջազգային ցուցադրումներ, ինչպես նաև ռեժիսորների, ֆիլմարտադրողների, քննադատների հետ հանդիպումներ, զրույցներ վորկ-շոպ-սեմինարներ:

Փառատոնը  լավ հնարավորություն է փորձի, ինֆորմացիայի փոխանակումներ ունենալ: Ֆիլմարտադրողներին, փառատոնի կազմակերպիչներին, ֆիլմի քննադատներին, լրագրողներին, ռեժիսորենրին, անիմատորներին այդ ոլորտում գործունեություն ծավալողներին հանդիպել, շփման և համագործակցության եզրեր գտնել: Բազմաթիվ երկրներից եկած տարբեր փառատոնների կազմակերպիչները ֆիլմադիտումների ընթացքում գտնում են ֆիլմեր, կապեր ստեղծում հեղինակների հետ, փորձում կամուրջ հաստատել: Օբեհաուզենի փառատոնը իսկապես լավ հնարավորություն է նոր կապեր հաստատելու:
5 օրյա հանդիպումների ընթացքում ֆիլմաշխարհի մարդիկ հնարավորություն են ունենում իրենց փորձի փոխանակումներ ունենալ, հանդիպում զրույցներ, քննարկումներ, նոր ծանոթություններ հաստատել, ինչպես նաև կամուրջներ ստեղծել այլ փառատոնների միջև: Այդ հնարավորությունն Օբեհաուզենի փառատոնը ընձեռնում է:

Oberhausen short film festival 2018
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018
64. Internationale Kurzfilmtage Oberhausen  2018
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018

5 օրյա փառատոնը ավարտվեց և ամփոփեցին արդյունքները: 64-րդ միջազգային կարճամետրաժ կինոփառատոնի հիմնական մրցանակ `Օբերհաուզեն քաղաքի Գրան Պրին, (8000 եվրո) արժանացավ լիտվացի ռեժիսոր Deimantas Narkevičius-ի «Stains and Scratchesի » ֆիլմը:
Deimantas Narkevičius-ի «Stains and Scratchesի » 

4000 եվրո գլխավոր մրցանակը ստացավ հունացի ռեժիսոր Եվա Ստեֆանիին `Աթենքի քաղաքը,« Hirografo »(Ձեռագիր) ֆիլմով, իսկ 3000 եվրոյի օժանդակությամբ էլեկտրոնային հոսքի մրցանակը եւ« Fipresci Film » Քննադատների մրցանակի արժանացավ ռուսաստանցի ռեժիսոր Դիմիտրի Վենկովը Մոսկվայի « Մոսկվայի օրհներգը» Մասկվայի տեսողական դիմանկարի համար:
eva stefani for her film “hirografo”
Dimitri Venkov for “Gimny Moskovi"
Գերմանական մրցույթում Ալեքսանդրա Գուլան արժանացավ վավերագրական աշխատանքում փորձարարական ժանրում լավագույն ներդրման համար մրցանակին `VALEA GIULUI - NOTES:
Հեղինակային իրավունքի մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Մարիան Մայնլանդը `« Eine Kneipe auf Malle »ֆիլմը, NPD- ի մասին ֆիլմը, Kodachrome- ի մասին, դավադրության տեսությունները եւ Գերմանիայում ձախ պետությունը: «Շատ բազմաբնույթ շարադրանք, Մարիան Մեյլանդի ֆիլմը արտացոլում է սոցիալական, քաղաքական եւ պոպուլիստական ​​անկարգությունները, որոնք ոչ մի կերպ չեն վնասում իր անվանը», - ասել է ժյուրին:
VALEA GIULUI – NOTES

«Pépé le morse»
Երկու ֆրանսիական ֆիլմարտադրանքները նվաճեցին կինոփառատոնի Երիտասարդական եւ պատանեկան մրցանակները: Երեխաների ժյուրիի մրցանակին արժանացել է Թոմա Լերուի  «Lili dans les nuages» (Լիլին ամպերում) ֆիլմը, երիտասարդական ժյուրին մրցանակ է հանձնել Լուչես Անդրեին «Pépé le morse» ֆիլմի համար:

Ruzan Petrosyan,
 64. Internationale Kurzfilmtage Oberhausen, 2018
Այս տարի էլ պատմության գիրկն անցավ փառատոնի ևս մեկ թողարկում: վստահ եմ այն իր օգտակար համագործակցության պտուղները կունենա, որոնք տեսանելի և իրականանալի կլինեն հաջորդ փառատոնում:
 Դե ինչ, իսկ մենք սպասենք մյուսին:
Մինչև հաջորդ Օբեհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն:

պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
Օբերհաուզեն,
Գերմանիա 2018


Բոլոր մրցանակակիրների ամբողջական ցանկը և փառատոնի մասին տեղեկություն կարելի է գտնել այստեղ:


Wednesday, July 26, 2017

Kilowatt Festival 2017. L'Energia Della Scena Contemporanea. Sansepolcro

© Ruzan Petrosyan, Kilowatt festival in Sansepolcro 2017
        Սանսեպոլկրոն, նախկինում՝  Բորգո սանտո Սեպոլկրո, Իտալիայի Արեցցո        նահանգի  փոքրիկ քաղաքներից է Տոսկանիում:  Քաղաքը Գտնվում է Տիբեր գետի  վերին  հատվածում, այն նկարիչ Պիեռո Դելլա Ֆրանչեսկայի, Ռաֆաելլինո դել Կոլե  (Ռաֆայելի աշակերտ), Սանտի դի Տիտոյի եւ Անգիոլո Տրիկայի ծննդավայրն  է:Ընդհանուր նահանգում բնակչության թիվը հասնում է մոտ 15 000-ի, կենտրոնինը՝  8000. բայց սրանք չափազանցված հաշվարկ է և անկայուն թիվ:
        Տնտեսությունն այնտեղ հիմնված է գյուղատնտեսության, արդյունաբերական  արտադրության, սննդի վերամշակման եւ դեղագործության վրա: Սանսեպոլկրոն  հարուստ է Aboca դեղագործական մեծ կազմակերպության  և հայտնի Buitoni  մակարոնեղենի արտադրամասի շնորհիվ, վերջինս հիմնադրվել է 1827 թ.-ին Ջուլիա  Բուիտոնիի կողմից:


© Ruzan Petrosyan, Kilowatt festival in Sansepolcro 2017
       Սանսեպոլկրոյում կյանքը շատ ակտիվ չէ, չկան համալսարաններ, բայց քաղաքը    ակտիվանում է և մշակութային կյանքը աշխուժություն է ապրում շնորհիվ Կիլովատ  փառատոնի: Միջոցառումների համար կան համապատասխան կենտրոններ.  եկեղեցիների սրահներն են հարմարեցվում համերգների, ներկայացումների համար: 
        Այդպես, ամեն տարի հուլիսի 14-22-ը Կիլովատի շրջանակներում տեղի են  ունենում  արդիական (contemporary), ժամանակակից թատերական ներկայացումներ,  պարային  կատարումներ, փերֆորմանսներ և մոնոկատարումներ: Միջոցառումներին  ակտիվ  մասնակցում են տեղի բնակիչները սկսած երեխաներից մինչև մեծահասակներ,  դահլիճները լեփ լեցուն են: Քաղաքի կենտրոնում գործող հայտնի բրենադային  խանութները նույնպես անմասն չեն մնում.  ապակիների փեղկերին ամենուր Կիլովատի  պոստերներն և տվյալ տարվա սիմվոլն են:
© Ruzan Petrosyan, Kilowatt festival in Sansepolcro 2017
        Կիլովատի հիմքում դրված էր Սանսեպոլկրոցիների համար փառատոնն իրենցը  դարձնելու գաղափարը, որը տարիների ընթացքում ծառայեց իր նպատակին:  Սանսեպոլկրոցիներն այժմ միանում են ընդհանուր գաղափարին: Պատմությունը  սկսվեց 15 տարի առաջ: Կիլովատի հիմնադիրներից Լուկա Ռիչին որոշում է  համախոհների հետ թատերական և պարային ներկայացումներին նվիրված փառատոն  ստեղծել: 
      Հիմնադիրները սիրում էին այն, բայց դա բավարար չէր. այն պետք է «ինչ-որ բան»    դառնար նաև հանրության, քաղաքի եւ տարածքի համար: Հենց այս նպատակով էլ  Սանսեպոլկրոյի բնակիչները ընդգրկվեցին կազմի մեջ՝ միասին աշխատելու՝ իրենց  ձեռքում դնելով փառատոնի նուրբ եւ թանկարժեք գործընթացը `շոուների  ընտրությունը: 
Իհարկե ըստ հիմնադիրների՝ սա խելագար և ռիսկային որոշում էր, բայց  նոր էներգիա էր առաջացնում փառատոնի շուրջ: Հենց էներգիա հաղորդելու  գաղափարից ելնելով էլ որոշվեց փառատոնի անունը՝ Կիլովատ (Kilowatt) կոչել:


© Ruzan Petrosyan, Kilowatt festival in Sansepolcro 2017
      Այսպիսով կամավոր մասնակիցների թիվը աճում էր` սուպերմարկետի  գանձապահ, պրոֆեսոր, վարսահարդար, թոշակառու, ուսանող ... ովքեր դիտում էին  Կիլովատի ամենամյա հայտարարության դիմումները, համեմատում և ընտրում  փառատոնին հրավիրված լավագույն ցուցադրությունները, որոնք կոչվում են «Տեսողական ընտրություն»: 
40-ից ավել ներկայացումներ կային, պարային համարներ,  ինչպես նաև՝ բացօթյա շուներ:
 Մի խոսքով արվեստասերներն ու սիրողական արվեստագետներն են ընտրում  փառատոնի մասնակիցներին: Այն բաց է ցանկացած մարդու համար, ով ունի  ցանկություն միանալու փառատոնի կազմին: 
Այս տարի Կիլովատը նշեց իր 15-րդ  թողարկումը: Այդ ժամանակից ի վեր, փառատոնը դարձել է ավելին, քան սպասվում էր:  Այն արտադրության աջակցման կենտրոն է, ստեղծագործական, փորձարարական  արվեստի, երաժշտության, ժամանակակից գրականության և տեսողական արվեստի  բաց վայր բոլոր ստեղծագործողների համար:

© Ruzan Petrosyan, Kilowatt festival in Sansepolcro 2017
    Յուրաքանչյուր տարի Kilowatt-ի սիմվոլը փոխվում է և ընտրվում համապատասխան  կարգախոս: Նախորդ տարի խորհրդանիշը աքլորն էր, իսկ այս տարի՝ Ծառը, որը լույս  ու էներգիա է հաղորդում: Ծառից կախված էին թղթից պատրաստված թռչուններ,  որոնք խորհրդանշում էին թռիչք դեպի լույսը, հույսը և էներգիան:

© Ruzan Petrosyan, Kilowatt festival in Sansepolcro 2017
      Մասնակցող արվեստագետները Իտալիայի տարբեր քաղաքներից էին եկել, մի  մասը տեղացիներին արդեն ծանոթ էին: Սրահները լեփ լեցուն էին: Տոմսերի մեծ մասը  գրեթե վաճառվում էր. արժեքը 9 եվրո, կային նաև զեղչեր՝ 6 եվրո: 
Առաջին  անգամ Սանսեպոլկրո այցելելիս՝ տպավորություն ստացա, որ  տեղացիներին արվեստը հետաքրքրում է, ավելին՝ ժամանակակից և արդիական  արվեստի ներկայացումները մեծ հետաքրքրությամբ էին դիտվում նրանց կողմից՝ առանց տարիքային սահմանափակման, որը շատ ողջունելի  էր: 
      Ինձ հաջողվեց վայելել Կիլովատի միջոցառումները՝ հունիսի 15-ից մինչև 20-ը:    Ներկա եղա տարբեր ներկայացումների, ժամանակակից պարային կատարումներ  դիտեցի, ինչպես նաև՝ բացօթյա շոու ծրագիր:

© Ruzan Petrosyan, by phone, Kilowatt festival in Sansepolcro 2017. MONOPILISTA
         Ազատության հրապարակում գտնվող նախկինում եկեղեցի Auditorium Santa    Chiara Sansepolcro-ն, որնը նաև ներկայացումների համար նախատեսված սրահ է, իր   դռները բացեց հանդիսատեսի առաջ մի շարք ներկայացումներով , պարային      համարներով: Սանսեպոլկրո գտնվելուս առաջին օրը դիտեցի <Մոնոպոլիա>    (MONOPILISTA ) ներկայացումը, որը երկու դերասանների խաղից բաղկացած  երկխոսություն էր, ովքեր զրուցելու հետ մեկտեղ խաղում էին Մոնոպոլիա խաղը:
© Kilowatt festival, MONOPOLISTA
      Ներկայացման հիմքում դրված էր հետևյալ փիլիսոփայությունը. ինչպե՞ս    հնարավոր  է արձագանքել ձախողման, անհաջողակ լինելու զգացումին՝ երկար  տարիներ  անցկացնելով միջակության և անպտուղ ազնվության մեջ: Մոնոպոլիան  պատասխանն  է մեր կյանքի դպրոցի, որը կատարյալ կերպով մարմնավորում է մեր  ժամանակները՝ մարտահրավեր, դաժանություն, ահաբեկում: 
© Kilowatt festival, MONOPOLISTA
         Նույն վայրում տեղի ունեցան ժամանակակից պարային երկու կատարումներ՝  Geografie dell'istante-ն և Horizon-ը: 
 Geografie dell'istante-ն երկու պարուհիներից բաղկացած ժամանակակից պարային  փերֆորմանս էր, որտեղ շարժման միջոցով իրենց մարմնի լեզուն ու ասելիքը փորձում  էին տեղ հասցնել, որի հիմնական իմաստը ակնթարթն էր: Այն նվազագույն ժամանակի  մասն է կազմում, և ակտիվացնում է նաև մարդու հոգու ժամանակն ու խիղճը: Մարմնի  արձագանքելու համար այն կարճ պահ է և նրա արձագանքը հայտնվում է մեր ներսում.  այսպես ասած՝ ֆիզիկական-հուզական քարտեզ: 
© GiorgioTermini, Kilowatt festival, Geografie dell'istante

  Horizon-ը պարային մոնո ներկայացում էր: Այն մարդու փնտրտուքն էր, պարող  մարմինը ստեղծում է երազական տարածքներ, գործողություն, որն ազատագրում է  իրական մարմնի համար:
© Kilowatt festival, HORIZON

      Հետաքրքրականներից էր  նաև նույն սրահում ժամանակակից մոտիվներով  բեմադրած "Ժաննա Դ'Արկի երկրորդ գալուստը" մոնոներկայացմումը: Այն ակտիվիստ և  ռեժիսոր, դերասանուհու դեբյուտն էր, ով իր խաղով մարմնավորում էր Ժաննա Դ՛Արկի  կերպարը, նրա մարմնի մեջ մտնելով փորձում ասելիքը մեզ հասցնել 
ամենաբարձր  մակարդակներում ունեցած Ժաննայի փորձն ու ապրումները եկեղեցու, պետության և  բանակի հետ, նրա երիտասարդությունը:  Որի սցենարը ֆեմինիսկան ներշնչանքով էր  գրված: Դերասանուհին խաղում էր կնոջ իրավունքների մասին խոսելով: Այն  ժամանակակից դրամատուրգիա էր՝ Ժաննա Դ՛Արկ - Ըմբոստը:


© Ruzan Petrosyan, by phone, Kilowatt festival in Sansepolcro 2017. Giovanna D'Arco-La Rivolta
© Ruzan Petrosyan, by phone, Kilowatt festival in Sansepolcro 2017. Giovanna D'Arco-La Rivolta

        Եվս մեկ հետաքրքիր միջոցառում գրավեց ուշադրությունս, այն բացօթյա շոու  ներկայացում էր, հեղինակը շումեն, կատագերգու Լեո Բասին էր: “The Best of” -  Լավագույնը, այդպես էր կոչվում նրա համարը. անհասկանալի, փայլուն, կծու և  հիասթափեցնող: Լավագույնը Լեո Բասիի կարիերայում լավագույն թվերի անթոլոգիան  է: Նա ժանգլյոր է և դերասան, աշխատում է պայթուցիկ և սադրիչ կատակերգության  վրա: 
© Kilowatt festival, The Best Of, Leo Bassi

© Kilowatt festival, The Best Of, Leo Bassi
        Այսպես տարբեր տեսակի ժամանակակից ներկայացումնով հարուստ ու    հագեցած անցան Կիլովատ փառատոնի օրերը: 

         <Kilowat-ը մի հնարավորություն է, որը ստեղծված է ամեն տարի արտահայտելու  ցանկություններն ու տեսիլքները: Այն մի միություն է, որը վերջում վերադառնում է  հույսով: 
"Հույսի" սկզբունքով են բոլոր հրավերներն ու մաղթանքները հաջորդ տարվա  համար. տեղադրել երևակայությունը վախի փոխարեն>, -  ասում են փառատոնի  հիմադիրներ Լուչիա Ֆրանքին և Լուկա Ռիչին: 
Ruzan Petrosyan, Claudio Facchinelli & Rosana Rosatti


      Դե, իսկ ինձ մնում է իտալական    փոքրիկ քաղաքով հմայված և  փառատոնային բուռն  ազդեցության 
 տակ սպասել հաջորդ տարվան, հաջորդ  Կիլովատին:

  Մինչև հաջորդ Kilowatt:


  Պատրաստեց՝ 

 Ռուզան Պետրոսյանը,
 Իտալիա, Սանսեպոլկրո, 2017




Փառատոնի նկարներն այստեղ՝ (more photos from festival here)

Thursday, July 13, 2017

Opera Square Festival in Frankfurt 28.06. – 07.07.2017

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt
        The Opernplatz-ը Ֆրանկֆուրտի կենտրոնական հրապարակն է: Այն գտնվում է Innenstadt   և կենտրոնական բիզնեսի թաղամասերում, որը հայտնի է որպես Bankenviertel, բանկային      թաղամաս: The Opernplatz-ը կրում է  Alte Oper՝ հին օպերա շենքի անունը, որն այսօր  ծառայում է որպես համերգասրահ:
 Ֆրանկֆուրտի հայտնի ամենաշքեղ առևտրի փողոցները գտնվում են Հին օպերայի    տեղակայքում:
        Ամեն տարի ամառվա սկզբին՝ հունիսի 28-ից հուլիսի 7-ը Հին Օպերայի շենքի դիմաց    գտնվող պատմական հրապարակը վերածվում է հսկայական Գուրման Փառատոնի՝ լի ճոխ  ուտելիքով ու խմիչքով:
      Փառատոնն իրականացվում է Tourismus+Congress GmbH Frankfurt am Main-ի կողմից,  որը ոչ միայն փառատոններով է զբաղվում, այլև համակարգում է Ֆրանկֆուրտում տեղի  ունեցող բազմապիսի մշակութային միջոցառումները, փառատոններ, տարբեր ծառայություններ,  որպեսզի Ֆրանկֆուրտ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի իր համար գտնի հաճելի  ժամանցն անցկացնելու միջոց՝ կարճ ժամանակում վայելելով ամեն ինչ, մշակույթ, շրջայց,  խոհանոց...

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt

       Opera Square Festival-ի առաջին թողարկումը եղել է 1978թ.-ին: Ֆրանկֆուրտի նախկին    քաղաքապետը, դոկտոր Վոլթեր Վոլմանը հատկապես շատ շահագրգռված էր Հին Օպերայի  վերակառուցմամբ, և Օպերայի հրապարակում փառատոնը լավ առիթ էր, որպեսզի նա իր  շնորհակալությունն արտահայտի հրապարակի բնակիչներին, գործարարներին, ովքեր  ստիպված էին երկար ժամանակ դիմակայել իրենց շենքի դիմաց տարիներ  շարունակ  շինարարական աշխատանքներից առաջացած ցանկապատին:
  Այն ժամանակ փառատոնը կոչվում էր Lucae-Brunnenfest (Lucae Fountain Festival) Լուկայի աղբյուրի փառատոն, ի պատիվ Օպերայի շենքի դիմաց նորակառույց շատրվանի: Այցելուների տարիների ակտիվ արձագանքը նպաստեց, որպեսզի Opera Square Festival-ը դառնա քաղաքի ամենակարևոր ամենամյա իրադարձություններից մեկը:

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt

        Երկար ու ծանր աշխատանքային ավարտից հետո գործարար մարդիկ, իրավաբանները,  բանկիրները, գրասենյակային աշխատողները.. շտապում են Հին Օպերայի հրապարակ՝  կյանքի շքեղությունը համտեսելու, վայելելու տարբեր երկրների կերակրատեսակները, լսելու  հաճելի պարային երաժշտություն և առհասարակ լիցքաթափվելու:

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt

       Ավելի քան 30 տաղավար տարբեր երկրներից առաջարկում են բազմատեսակ  ուտելիքներ,  խմիչքներ հենց տեղում. սուշի, ծովային մթերքներ, մակարոնեղեն, ճարպային  ուտելիքի  տեսականի, աղցաններ, կրեպ, քաղցրավենիք... և իհարկե տեղական ավանդական կերակուրներ: Գուրմանները վայելում են իրենց  տոնը  անհագուրդ մի բաժակ շամպայնի, գինու, գարեջրի կամ այլ ոգելից խմիչքների  ուղեկցությամբ:
       10 օր Ֆրանկֆուրտի Հին Օպերայի հրապարակի մթնոլորտը կեսօրից բուռն է: Հանրությունը պարում է բազմապիսի երաժշտության ներքո: Ամեն օր հնչում է հայտնի երաժիշտների և կատարողների կողմից տարբեր ժանրի երաժշտություն, իհարկե առաջին տեղում է եվրոպայում արդեն մասայական դարձած սալսան, բաչատան, ռումբան...
Գերմանիայի տարբեր քաղաքներից հրավիրված արվեստագետները ելույթ են ունենում: Այս անգամ Շտուտգարտից հայտնի շումեն՝ տրանսվեստիտի կերպարում ներկայացնում էր տեղական, քաղաքական հումոր:

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper

      Հին Օպերայի շենքի ճակատին գրված է. "Dem Wahren Schönen Guten" - 
Ճիշտ, Գեղեցիկ, Լավը:
Opernplatz-ի ամենամյա փառատոնն իհարկե հավատարիմ է այդ սկզբունքին: Իհարկե հարգանքի տուրք տալով դրան, որ այն համալրում է Ֆրանկֆուրտի ամենագեղեցիկ պլազաների շարքը՝ քաղաքային տարածքը լրացնելով քաղաքակրթությամբ և մաքուր կենսունակությամբ:
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper

    Փառատոնը մի տոն է զգայարանների համար, որն այցելուներին  առաջարկում է բազմաթիվ գունագեղ խոհարարական հրաշքներ եւ հրաշալի տարբեր բեմական ծրագիր `ջազից մինչեւ փոփ երաժշտություն, բարձր տրամադրություն և իհարկե լիցքաթափվելու հնարավորություն:


Ruzan Petrosyan 
Եվս մեկ փառատոն անցավ պատմության գիրկը, հաջորդ տարի վերադառնալու ակնկալիքով, սակայն Ֆրանկֆուրտյան տոնական միջոցառումները դրանով չավարտվեցին, առջևում կրկին տոնական օրեր են այնտեղ այցելած ցանկացած շրջիկի համար:

Մինչև հաջորդ փառատոն:

Պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը
Ֆրանկֆուրտ, Գերմանիա 2017թ.



Փառատոնից լուսանկարներն այստեղ՝ 

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper

© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper