Thursday, July 26, 2012

Leonard Cohen

նվիրիր ինձ հրաշք

Փոքրիկս,
Ես սպասում էի
Սպասում էի գիշեր ու ցերեկ
Ես չտեսա ժամանակը
Երկու կյանքս դարձավ մեկ 
Հետո եկան հրավերներ
Գիտեմ, անունդ կար այնտեղ
Բայց ես կրկին սպասում էի
Հրաշքին էի սպասում
Կլանված, անտարբեր…

Ես գիտեմ
Իսկապես սիրում էիր ինձ
Բայց տեսնում ես ձեռքերս կապված
Գիտեմ ցավեցրի քեզ
Հպարտությունը քո խոցված
Թմբուկդ, շեփորդ ձեռքիդ
Պատուհանի մոտ կանգնած...
Իսկ ես այնտեղ էի, սպասում էի..
Հրաշքին...
Որ կգար անկասկած

Չեմ հավատում, կսիրեիր սա
Չէիր ուզի մնալ դու այստեղ
Այստեղ ժամանցը շատ սուղ է
Կան միայն ծանր վճիռներ
Մաեստրոն ասում է` Մոցա~րտ
Հնչում է.. ասես պղպջակ
Երբ դու սպասում ես...
Հրաշքին էս սպասում
Նվիրիր ինձ հրաշք իմ միակ

Սպասում եմ հրաշքի
Չկա ոչինչ անելու
Ես չեմ եղել դեռ երջանիկ
Սկսած պահից այս սպասելու

Չի մնում ոչինչ անելու
Երբ գիտես, որ քեզ տարել են
Չկա ոչինչ անելու
Երբ փշրանք ես խնդրում չոքած
Չկա ոչինչ անելու
Երբ գիտես, որ դու սպասում ես
Հրաշքին ես սպասում...
Աչքերդ լայն բացած

Չի մնում ոչինչ անելու
Երբ ընկած ես մայրուղուն
Երբ պարկած ես անձրևին
Հարց ես լսում
Թե ինչպես էս
Դու իհարկե չես բողոքի
Ձևացրու, որ քնած ես
Ձևացրու, որ դու համր ես
Կիմանաս ավելին
Բայց դու ասում ես
Որ այստեղ դու սպասում ես
Հրաշքին ես սպասում
Որ կգա……..
……. այս պահին

***
show me the place, I'Il follow you*

Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա
Ցույց տուր ինձ տեղը, ես մոռացել եմ, հիշողությանս մեջ այն չկա
Ցույց տուր ինձ տեղը, ուր գլուխս ցածր է խոնարհված
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա

Ցույց տուր ինձ տեղը,
Օգնիր այս քարը գլորել
Ցույց տուր ինձ տեղը,  
Միայնակ չեմ կարող այն շարժել
Ցույց տուր ինձ տեղը,
Ուր բառը դառել է մարդ
Ցույց տուր ինձ տեղը, ուր տառապանք է սկսվել

Հուզմունքները եկան, փրկեցի ինչ կարող էի
Մի կտոր լույս, մի մասնիկ հեռու
Բայց այնտեղ կար կապանք
Ես խոտ էի փնտրում
Երկաթ էի գտնում
Ու այն ամենուր էր, 
Այն չուներ ավարտ

Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա
Ցույց տուր ինձ տեղը, ես մոռացել եմ, հիշողությանս մեջ այն չկա
Ցույց տուր ինձ տեղը, ուր գլուխս ցածր է խոնարհված
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա

Հուզմունքները եկան, պահեցի ինչ կարող էի
Մի կտոր լույս, մի մասնիկ հեռու
Բայց այնտեղ կար կապանք
Ես խոտ փնտրեցի,
Շղթան ամենուր էր
Ու ես սիրեցի, դառա սիրո ստրուկ

սո
Ցույց տուր ինձ տեղը
Ցույց տուր ինձ տեղը
Ցույց տուր ինձ տեղը

Ցույց տուր ինձ տեղը,
Oգնիր այս քարը գլորել
Ցույց տուր ինձ տեղը,
Միայնակ չեմ կարող այն շարժել
Ցույց տուր ինձ տեղը,
Ուր 
Բառը 
Դառնում է
Մարդ
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցավը սկիզբ է
Եվ ոչ ավարտ

***
լեթըր ֆրոմ ֆար


Երբեք չես սիրել ստանալ
Նամակներն, որ ուղարկում էի
Սակայն հիմա դու ունես
Այն, ինչ քեզ գրում էի

Դու կարդում ես դրանք կրկին,
Նրանք, որ չէիր այրել
Պինդ սեղմում ես քո շուրթերին
Միանում իմ ներսի վախին

Ես ասացի՝ ջրհեղեղ է եղել
Ես ասացի՝ ոչինչ չի մնացել
Ես հույս ունեի, որ դու կգաս
Իմ հասցեն ես քեզ էի տվել..

Քո պատմությունն այնքան երկար էր,
Սյուժեն այնքան ուժգին,
Պաշտպանվելու գծերն անցնելը
Տարիներ սպանեց ահագին

Հայտնվեցին կերպարներ վիրավոր
Կորուստ
Մեծ
Ահռելի
Ու պարզ բարությունը այստեղ
Միայնությունն էր ուժի

Դու ներս քայլեցիր իմ սենյակ
Կանգնեցիր սեղանիս առջև
Սկսվեց նամակը երկրորդ
Այն որ հաջորդն էր այնտեղ

***
անվայնդ
(faith)

Ծովը` խորը ու կույր
Արևը, վայրի ափսոսանքը,
Ակումբը, անիվը, միտքը

Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ

Արյունը, հողը, հավատը
Մոռանալն անհնար է խոսքերը,
Քո երդումը, քո սուրբ անկյունը

Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ

Ամեն բլրին մի խաչ,
Աստղ, մինարեթ
Այդքան շիրիմ առջևում

Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ

Ու ծովը` խորը ու կույր
Արևն այնտեղ կգնա
Ու ժամանակը`
հանգիստ կունենա

Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ


թարգմանեց՝ Դիանա Հակոբյանը


շարունակությունն այստեղ` http://ruzanpet.blogspot.com/2012/06/leonard-cohen.html