Ջեոն ճանապարհորդել շատ է սիրում, արկածներ որոնող է...
" ... արդեն երկար ժամանակ է, ինչ քեզանից նորություն չունեմ, կկարողանաս ինձ նորություններ տալ...?
Ես Իսպանիայում էի. Մադրիդում այցելեցի palais Royale, շատ գեղեցիկ էր: Արդեն 2 օր է Իտալիայում եմ, կմնամ ևս մեկ շաբաթ: Կարոտել եմ Բրյուսելը… Որտեղ ես հիմա դու? … “
Իմ պատասխանը.
"Ես Երևանում եմ… նորություններ չունեմ, կգրեմ…”
մեկ շաբաթ անց, ևս մեկ նամակ, մեջբերում.
" Արդեն Բրյուսելում եմ, կարոտել էի շանս, Golden Retreiver է, 3 տարեկան , անունը Gipsy է... Մեկ շաբաթից նախատեսել եմ Ամստերդամ գնալ...Որտեղ ես հիմա դու?"
"Ես Երևանում եմ… նորություններ չունեմ, կգրեմ…”
և այսպես շարունակ` նման բովանդակությամբ նամակներ. “ ես հիմա այստեղ եմ, կգնամ այնտեղ… իսկ որտեղ ես հիմա դու…?”
իմ պատասխանը.
-ես Երևանում եմ …
Հ.Գ. - ինձ մենակ հայերը կհասկանան
հա......
ReplyDeleteափսոս չկա լայքի հնարավորություն.. "հա"-դ լայք եմ անում
ReplyDeleteդե ես իմ լայքն էդ «հա-ով» արտահայտեցի :)
ReplyDelete