Այսօր ֆրանսիական երգարվեստի Դոն Քիշոտի ծննդյան օրն է:
Ժակ կամ Ժաք, ով ինչպես կուզի` Բրելը, իսկ լիարժեք անունը` Ռոմեն Ժորժ Ժակ Բրել, ծնվել է 1929թ.-ին, ապրիլի 8-ին, Բրյուսելում.. Jacques Breլ
Բրելի ստեղծագործությունները կարևոր դեր ունեն ֆրանսիական երգարվեստում: Մինչև օրս պահպանելով իրենց թարմությունն ու ժամանակի շունչը` հնչել ու շարունակում են հնչել տարբեր սերունդների շուրթերից :
Dans le port d'Amsterdam ..
La tendresse / Քնքշանք
մի քիչ քնքշանքի համար կտայի գանձերն այն բազում,
որ շոյում է դևը չար իմ փողերի սնդուկում,
հավատո~ւմ ես իմ սիրուն,
որ նավաստին ծովափին իմ քսակն է դատարկում,
որ գանձերն իր նվիրի արքայադստերն այն սուտ
քնքշանքի համար զուտ :
որ նավաստին ծովափին իմ քսակն է դատարկում,
որ գանձերն իր նվիրի արքայադստերն այն սուտ
քնքշանքի համար զուտ :
մի քիչ քնքշանքի համար ես կթողնեի արբեցում
կփոխեի դեմք ու կերպար, ես կփոխեի իմ լեզուն,
հավատո՞ւմ ես իմ սիրուն,
որ երգերի բարձունքում շատ կայսրեր ու երգիչներ
հաճախ թողնում են լքում զորություն գանձ անհամար
մի քիչ քնքշանքի համար :
մի քիչ քնքշանքի դիմաց ժամանակն այն կընծայեի,
որ ամառն իր ավարտած ջահելությունից է մնում,
հավատո՞ւմ ես իմ սիրուն,
որ երգն է իմ բարձրանում դեպ ժանյակն այդ լուսավոր,
որ պարում է ճակատիդ հակված դեպ կողմն իմ անճար,
մի քիչ քնքշանքի համար..
/Թարգմ.` Ս. Չիլոյան/
Dors Ma Mie / Քնիր, սիրելիս
… քնիր սիրելիս դրսում գիշերը սև է,
քնիր սիրելիս, բարի գիշեր,
քնիր սիրելիս, սա մեր վերջին գիշերն է,
քնիր սիրելիս ես մեկնում եմ…
/թարգմ. Հ. Հարությունյան/
Les vieux / Ծերերը
ծերերը չեն խոսում կամ խոսում են սակավ այն էլ աչքի պոչով,
հարուստ են թե աղքատ ունեն լոկ պատրանքներ և մի սիրտ երկուսով,
նրանց տունը ծոթրին երիցուկ է բուրում և փոշոտ բառ ու բան
և Փարիզն անգամ մի գավառ է դառնում, երբ որ ծեր ես այդքան…..
….ծերերը չեն երգում, դաշնամուրն է լռում ու գրքերն են քնած
մեռել է տան կատուն ու գինին տոնական չի ջերմացնում նրանց,
ծերերը չեն շարժվում իրենց կնճռոտ քայլքով իրենց նեղ աշխարհում
անկողնուց պատուհան անկողնուց բազկաթոռ ճամփան են լոկ կտրում…
…ծերերը չեն մեռնում մի օր քուն են մտնում և քնում շատ երկար
Իրարու ձեռք բռնած վախենում են կորչել, բայց կորցնում են իրար…
/Կրճատումներով, թարգմ. `Պ. Թյուրաբյան/
հավես ա, ամեն տեղ մի երգ ես դրել :)
ReplyDeleteիսկականից որ շնորհավոր
Բյուր, այ հիմա, իսկականից շնորհավոր,...արդեն կիսատները լրացրեցի,,, չնայած էլի քիչ ա Բրելի համար
ReplyDeleteես էլ մտել եմ էսօր, զգում եմ՝ ինչ-որ շատ են երգերը: մտածում եմ՝ ինչ անջո եմ, որ էն ժամանակ չեմ նկատել :))))
ReplyDeleteէս les vieux-ն պիտի դասի ժամանակ անեինք ՖՖ-ում, էն էլ տենց էլ մնաց