Monday, September 29, 2014

Festival de musique baroque d'Ambronay 2014: Célébrations !



Ամբրոնեյի փառատոնը շարունակում է սովորության համաձայն յուրաքանչյուր աշուն բարոկկո երաժշտության սիրահարներին նվիրել փառատոնային տպավորիչ օրեր: Այս տարին  բացառիկ է՝  նշվում է Մշակութային Հանդիպման Կենտրոնի (centre culturel de rencontre) 10 ամյակը և փառատոնի հրատարակման 35 ամյակը:
Ասել է , թե՝  2014թ.-ի փառատոնը տեղի է ունենում Celebrations խորագրի ներքո:

Անվանումը տոնական է և նպաստում է իսկապես ամբողջովին վայելել տոնը : Ընտրված ծրագիրն էլ բացառիկ է՝ Յոհան Սեբաստիան Բախ՝ Կիրք ըստ սուրբ Հովհաննեսի, Վիվալդի՝ Տարվա եղանակներ, Մոցարտ՝ Ռեքվիեմ , Հենդել՝ Իսրայելը Եգիպտոսում օրատորիան..
Ամբրոնեյի փառատոնը հատկանշական է նաև նրանով, որ ամեն տարի բարոկկո երաժշտության սիրահարներից բացի, իր շուրջն է հավաքում նաև բազմաթիվ կամավորների, ովքեր մեծ սիրով միանում են՝ իրենց ներուժը ներդնելով փառատոնի իրականացման մեջ:
Ինտենսիվ եռանդ, պատրաստակամ նվիրվածություն և գործին վարպետորեն տիրապետում. անհնար է չնկատել անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը :
 Բացի այդ նաև ակնհայտ է երաժշտական կողմը՝  ժանրերի բազմազանությունը՝ բարոկկո, ջազ, տանգո, երգչախմբային, դասական երաժշտություն.. միաձուլված մշակույթային տարբեր նախագծերի և միջնադարյան բացառիկ կառույցների աքուստիկային:
Saint-Maurice-de-Gourdans 
2014թ.-ին  համերգները նույնպես բազմաթիվ էին և բաղկացած էին 4 week-end –ից, փառատոնը սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 5-ն է:
2-րդ week-end-ի բացումը եղավ սեպտեմբերի 18-ին Ռոն Ալպ տարածաշրջանում սփռված փոքրիկ գյուղերից մեկի Saint-Maurice-de-Gourdans 8-ից 15-րդ դարերի գոթիկ եկեղեցում : Այն նվիրված էր Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի՝ Յոհան Սեբաստիան Բախի երկրորդ որդու մահվան 300 –րդ տարելիցին, ով իր ժամանակաշրջանի նույնքան մեծ կոմպոզիտորներից էր:
Saint-Maurice-de-Gourdans
Համերգի ժամանակ Ալին Զիլբերայխի կատարմամբ՝ կլավեսին, ֆորտեպիանո (Aline Zylberajch- pianoforte & calvecin) հնչեց Կ. Ֆ. Էմ. Բախի ստեղծագործություններից ընտրված հրաշալի փունջ և զուգահեռ ներկայացվեց կոմպոզիտորի ստեղծագործական ուղին ու պատմությունը:

Aline Zylberajch (Saint-Maurice-de-Gourdans)
Եկեղեցու հնադարյան պատերի մանրանկարչության, ֆորտեպիանոյի ու կլավեսինի ձայնի համադրությամբ, բարոկկո երաժշտությության ակուստիկ ձայնը հաճելի էր հանդիսատեսին:
Saint-Maurice-de-Gourdans
 Իսկ հաջորդ օրը համերգը նվիրված էր հենց Յոհան Սեբաստիան Բախին,  “ Concert etranger” օտարերկրացի երիտասարդ երաժիշտներից բաղկացած երգչախումբը, որը Փարիզից է ու ղեկավարում է դիրիժոր Իտայ Ժեդլեն (Itay Jedlin), ներկայացրեց Բախի “Կիրք ըստ սուրբ Հովհաննեսի” (Passion Selon Saint Jean) գրքույկ Բարթոլդ Հենրիխ Բորկի (Barthold Heinrich Brockes) , Քրիստիան Հենրիխ Պոստելի (Christian Heinrich Postel)և Քրիստիան Վեյզի (Christian Weise) հոգևոր սփիրիչուելս պոեզիայի հիման վրա, ինչպես նաև մի քանի լյութերական խմբերգության 16-րդ և 17-րդ դարերի և Ավետարան ըստ Հովհաննեսի կտորից (Evangile de Jean):
“ Concert etranger-Passion Selon Saint Jean
Այս ստեղծագործությունը Բախը ձեռնարկել է 1723թ.-ին, առաջին անգամ այն կատարվել է հաջորդ տարի Լայպցիգի Սուրբ Թոմաս եկեղեցում, հետո այն ներկայացվել է մի քանի անգամ փոփոխված տարբերակով բախի մահվանից առաջ:
 
Itay Jedlin
Տպավորիչ էր Les Musiciens du Louvre Grenoble Le Son du Ciel et des Ténèbres ջազ բարոկկո համերգը ֆրանսիական  խմբի կատարմամբ՝ համադրված դասական երաժշտության և ջազային իմպրովիզացիոն էլմենտների  հետ : Որը տեղի ունեցավ Ամբրոնեյի վրան-համերգասրահում Chapiteau d’Ambronay. Բացումը  Դոմենիկո Սկարլատտիի Սիմֆոնիա N3-ով էր:
Jazz Baroque©Denis Rideau
Դասական երաժշտության գործիքների բարոկկո հնչյունների, ռոքի անբաժան հարվածային գործիքի հարվածների և սաքսոֆոնի ջազային իմպրովիզացիոն էլեմենտների միախառնումը շատ հետաքրքիր արդյունք էր ստացել: Գուցե սա ջազային երաժշտությունից հեռու մարդու ականջին մի փոքր տարօրինակ թվար, բայց կարծես ջազը նպաստել էր երաժշտական գործիքների մի տան դեմի ՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, բաս, կլավեսին, դաշնամուր, կլառնետ, սաքսոֆոն, հարվածային գործիքներ ու բորոկկո ջազ երաժշտության իմպրովիզացիա դասական հայտնի կոմպոզիտորի ստեղծագործություններից՝ Հենդել, Գլյուկ, Ֆալվետի.. : 
Մի խոսքով հրաշալի համերգային ելույթ՝ ջազի ու բարոկկոյի երկխոսությամբ: 

Les Musiciens du Louvre Grenoble 
Հաճելի երեկո եղավ կրկին Ամբրոնեյի վրան-համերգասրահում` Chapiteau d’Ambronay-ում, այս անգամ Կակտուս երաժշտական հեքիաթ-ներկայացումն էր, որի թեման բացակայությունն էր: Այն հանդիսատեսին ընկղմում էր մի փոքրիկ տղայի երևակայական աշխարհի մեջ, ով պիտի հաղթահարեր իր վախերը:
 
Cactus©Paul Pascal
Cactus
- մամա, շըըը՜շ, բայց մամա, շըըը՜շ.. , - այսպես էր սկսվում հեքիաթը: 
Բարոկկո երաժիշտների ու երգիչների, տենորի ու սպորանոյի, երաժշտական գործիքների՝ ֆլեյտայի, ալտի, ջութակի, գամբայի, ուդի գերակշռող միջավայրում հեքիաթասածը ներկայացումը դնում է պոետիկ հարթության վրա և պատմում փոքրիկ տղայի՝ Լեոյի մասին: 
Իսկ երաժշտությունն ու արտիստների բեմական ներկայացումը օգնում են հեքիաթասածին ավարտին հասցնել  հեքիաթի պատմությունը՝ փոքրիկ Լեոյի վախերի մասին:
Cactus
2-րդ րդ week-end-ի փակումը եղավ Հենդելի "Իսրայելը Եգիպտոսում" հայտնի օրատորիայով՝ Անգլիայից ժամանած ինտերնացիոնալ երաժիշտներից բաղկացած նվագախմբի և երգչախմբի կատարմամբ, խմբավար և դիրիժոր՝ Ռոյ Գուդմեն : 

Համերգը 3 մասից էր բաղկացած: Առաջին մասը կոչվում էր “Իսրայելցիների ողբը Հովսեփի մահից հետո “ (Լamentations de Israélites à la mort de Joseph): Այն թաղման օրհներգ էր, նվիրված Կարոլին թագուհուն 1937թ.:

Le Concert Lorrain - ©Benjamin de Diesbach ext 3
2-րդ մասը կոչվում էր  “Փախուստ” (L’Exode), իսկ 3-րդ մասը Կանտատ Մովսեսին` Le Cantique de Moise:
 Ամբրոնեյի փառատոնը, շարունակելով պահպանել իր ավանդույթը, Լիոնում նույնպես տարածեց բարոկկոն, այս անգամ Մոցարտի Ռեքվիեմը:



Դե ինչ, խորագրին չդավաճանելով, տոնական տրամադրությամբ գինու գավաթով նշում ենք Ամբրոնեյի փառատոնի 35- հոբելյանական տարին և ասում` մեր շնորհավորանքները: 
Մինչև հաջորդ տարի:

Ռուզան Պետրոսյան
Ֆրանսիա (Ամբրոնեյ)
2014թ.


Comments
0 Comments

No comments:

Post a Comment