Saturday, April 2, 2011

փշրված հիՇողություն... ՄԱՍ 1.


« Մարտի 30-ին Նյու Յորքում կայացավ Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրեց աշխարհի 81 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը… » :
Էլլը փոխեց ռադիոալիքը : Երթուղայինը Խանջյան փողոցից թեքվեց դեպի Տիգրան Մեծ : Նախկին Ռոսիա կինոթատրոնի կանգառում նորից շինարարություն էր. հաշմանդամների ազատ տեղաշարժման համար մայթերի սալահատակն են ձևափոխում: Իսկ ռադիոյով Սթիվի Ուանդերի երգն էր. « You are the sunshine of my life … » :  Որքան երջանիկ էր այն ժամանակ Անին, ինչպիսի ոգևորությամբ էր երգում այդ երգը : Աչքերը փակում էր ու ասում. « է~լլ, զգա~ ի~նչ խորություն կա բառերի մեջ. You must have known that I was lonely/ Because you came to my rescue,/ And I know that this must be heaven,/ /How could so much love be inside of you?..… Էլլ, Սթիվիին այնքա~ն շա~տ եմ սիրում:
Տեսնես որտե՞ղ է հիմա Անին, ի՞նչ է անում, բուժվե՞ց: Ինչո՞ւ այդպես միանգամից անհայտացավ, հեռացավ իմ կյանքից.. 

Էլլը Անիին ճանաչեց 6-րդ դասարանում: Հայոց լեզվի ուսուցչուհին մտավ դասարան և մի ծրար հանձնեց Էլլին:
-Նամակ ունես:
՞ս…, - զարմացավ Էլլը:
Ծրարի վրա գրված էր . 
"Նամակը խնդրում եմ հանձնել 6-րդ Բ դասարանի N 24-ին"
Դասի ժամանակ չդիմացավ, բացեց ու կարդաց:

"Բարև, ես Անին եմ: Դպրոցում գերազանց եմ սովորում: Սիրում եմ հատկապես հայոց լեզու և գրականություն, իսկ անգլերենը պաշտում եմ, որովհետև անգլերենի հետ կապված մեծ երազանքներ ունեմ: Դիվանագետ եմ ուզում դառնալ: Սիրում եմ շատ ընկերներ ունենալ և շատ եմ սիրում ընկերներիս: Սիրում եմ նրանց հետ զբոսնել, թափառել փողոցներով, չնայած մայրիկիս ու եղբորս դա այնքան էլ դուր չի գալիս: Հայրիկս` իմ միակ պաշտպանը,  աշխատում է արտերկրում, դասախոսություններ է կարդում: Ես էլ դրա համար ստիպված եմ լինում երբեմն ենթարկվել մայրիկիս ու եղբորս պահանջներին: Շատ եմ սիրում ամառային արձակուրդները. երբ հայրիկս վերադառնում է, նվերներից բացի, իր հետ իմ ազատությունն է բերում: Ինչ ուզում, անում եմ. մայրիկիս և եղբորս խրատներն անզոր են: Շատ եմ սիրում հայրիկիս. ինձ երես է տալիս: Լավ, հերիք է հայրիկիս հիշեմ, ամբողջ նամակս կարող է նրա մասին գրեմ:  
Շատ եմ սիրում պարել, երգել, եթե դիվանագետ չդառնամ, անպայման պարուհի եմ դառնալու, պարի իմ ստուդիան եմ ունենալու: Հայրս խոստացել է, հենց 15 տարեկանս լրանա, արտերկրում վարպետության դասեր կանցնեմ: Մաժամանակ անգլերենս էլ կկատարելագործեմ: Ասեմ, կենսաբանություն ու քիմիա տանել չեմ կարողանում ու դա մայրիկիս դուր չի գալիս: Նա ուզում է բժշկուհի դառնամ, ինչպես` տատիկս: Բայց ես այդ սպիտակ խալաթը տանել չեմ կարողանում: Համ էլ` վախենում եմ: 
Ծնվել եմ ապրիլի 5-ին, համաստեղությամբ Խոյ եմ, շատ եմ սիրում Խոյերին: Անկեղծ են, ազատ են ու ինքնուրույն: Նաև հավատարիմ են ու մի քիչ էլ միամիտ... Ինձ չեմ գովում, ճշմարտությունն եմ գրում: Շատ եմ ուրախանում, որ նոր ընկերներ եմ ձեռք բերում և իմանում եմ, որ համաստեղությամբ Խոյ են: Սիրում եմ բոլոր գույները, ծով, բնություն:  Ուզում եմ շուն ունենալ…
Լավ, հույս ունեմ իմ մասին գրեցի: Ասեմ գնում եմ երաժշտական դպրոց, նվագում եմ դաշնամուր: Մնացածը հաջորդ նամակում: 
Գրի քո անունը, ինչ ես սիրում դու: Խնդրում եմ մանրամասն կգրես; Շա~տ եմ սիրում երկար նամակներ կարդալ: Մեկ էլ չմոռանաս նկարդ ուղարկել և գրել` երբ ես ծնվել: Այսքանը: Անհամբեր սպասում եմ նամակիդ պատասխանին: Անի: “
-Ինձ նման գիժ է , - ժպտաց Էլլը,- ինձ նման էլ շեկ ու ինձ նման էլ…Խոյ; Ինչքան կուրախանա, որ իմանա նույն նշանի ներքո ենք ծնվել: Չէ, անկասկած կգրեմ, անկեղծ աղջիկ է ու կհանդիպենք, կընկերանանք:
Այդպես, նամակները մեկը մյուսին հաջորդեցին, հետո զանգերը, հետո հանդիպումները; Առաջին հանդիպումը եղավ նախկին "Պուշկինսկի" այգում: Անին ընկերուհու հետ էր եկել, որ "գործնագործ" խաղան; Շատ հետաքրքիր աղջիկ էր: Էլլը սիրեց Անիին ու նրանց ընկերությունը գնալով ավելի ամրացավ: 

- Էլլ, գիտես դու իմ երազած քույրն ես, որ այդպես էլ չունեցա, քեզ շատ եմ սիրում, շատ բարի ես ու հավատարիմ…ինձ նման էլ շեկ ես: Շնորհակալ եմ, որ դու կաս…,- մի օր ասաց Անին
-Էհ Անի, ես սովորական մարդ եմ, քեզ անհնար է չսիրել, բոլորն էլ քեզ սիրում են , այդ թվում նաև` ես;
- Երդվիր, խոստացիր, որ միշտ անբաժան ենք լինելու, աշխարհի որ ծայրում լինենք;
-Անի, դու գիտես ես խոստումներ առավել ևս երդումներ չեմ սիրում տալ: Բայց կարող եմ վստահեցնել, որ իմ սիրած մարդկանց երբեք չեմ լքում, եթե ինձ չեն հիասթափեցնում կամ նեղացնում;
- Չէ, ինչ ես ասում, ես քեզ երբևէ չեմ նեղացնի, մենք միշտ միասին կլինենք, մանավանդ եթե Արմենին էլ ուզես, կլինես իմ սիրելի հարսիկը – խորամանկ ժպտաց Անին:
- Չէ, նախնըտրում եմ սիրելի քույրդ լինել:
Անին պինդ գրկեց Էլլին:
-Գիտես նամակի վրա ուզում էի գրել N 25, կլոր թվեր եմ սիրում, բայց հետո կարծես ներքին ձայնս չթողեց;
-Դե այդքան էլ մեծ բան չէիր կորցնի, մեր դասարանի Սոնան էլ լավ աղջիկ է, գերազանցիկ է; Բայց այ հանդիպելու հարցով երևի հաճախ չտեսնվեիք, իր ծնողները խիստ են, շատ չեն թողնում մենակ քաղաք իջնի:
-Չէ, շատ բան կկորցնեի…

Տարիներ անց. 2001թ.

Հեռախոսը զանգեց:
-Ալլո,
՞լլ…/լռություն/
Անիի մայրն է, չի կարողանում խոսել:
-Այո, տիկին Մարի: Անին վաղն է չէ՞ գալու: Ալլո~, տիկին Մարի՞.../լռություն/,  ի՞նչ է պատահել :
-Էլլ ջան,,, Անին հիվանդանոցում է…/լաց է լինում/

Անին սովորում էր արտերկրում իր երազած մասնագիտությամբ: Իր սիրելի հայրիկի հետ էր, նաև պարի վարպետության դասեր էր անցնում: Իր ուզած ստուդիան չուներ, բայց ընկերներին սովորեցնում էր պարել: Հավաքույթներին միշտ պարում էին: 
Արձակուրդներին Հայաստան վերադառնալու առիթը բաց չէր թողնում: Գարնանային արձակուրդ էր վերցրել, որ գար Էլլի ու իր ծննդյան օրերը միասին նշեին: Շատ ուրախ էր: Գալուց մեկ օր առաջ, որոշեց միանալ իր օտարերկրացի ընկերներին և ժայռեր մագլցել: Ոտքը սահել էր և բարձրունքից գլորվել էր ցած; Հրաշքով մահից  էր փրկվել: Անգիտակից պառկած էր հիվանդանոցում:
Էլլն ամեն օր զանգում էր, ոչ մի նորություն: Էլլի ծննդյան օրն Անիի մայրն արտերկրից զանգահարեց, շնորհավորեց և հայտնեց, որ Անիի գիտակցությունը եկել է.
-Մի քիչ դժվարությամբ է խոսում, բայց պնդում է, էլլ, որ քեզ հետ խոսի: Ուզում է շնորհավորել:
Էլլի աչքերն արցունքոտվեցին. " Իմ քույրիկը հիշել է իմ ծննդյան օրը, ուրեմն նա կապաքինվի, նրա գիտակցությունը տեղն է , ես հավատում եմ, որ նա կապաքինվի"...
Էլլը տխուր էր, իր ամենատխուր ծննդյան օրը նա նշեց մենակ փողոցում` արցունքոտ աչքերով. ի~նչ հետաքրքիր բաներ էինք ծրագրել, ի~նչ խենթություններ պիտի անեինք Անիի հետ..

Անիի մայրը Էլլին չասաց, որ Անին այսուհետ անշարժ գամվելու է անվասայլակին: Չցանկացավ նրան ծննդյան օրը տխրեցնել: Այդ մասին Էլլը իմացավ մի քանի օր հետո: Նա անշարժացավ, հայացքը գամվեց մի կետին ու աչքերից արցունքները գլորվեցին:
Անին այլևս չի կարողանա քայլել..." ,- տիկին Մարիի ձայնն Էլլի գլխից դուրս չէր գալիս: Իսկ Անին դեռ չգիտեր: Բժիշկը պնդում էր հնարավորինս շուտ Անիին տեղյակ պահել այդ մասին: Իսկ ծնողներն ասելու ուժ չունեին...

Անին, երբ իմացավ, որ դեղերի ազդեցությունից չեն ոտքերը թմրած, այլ պարզապես նրա մոտ ողնաշարի թուլություն է և նրա ոտքերին այսուհետ անվասայլակն է փոխարինելու,  շատ ծանր տարավ. երազանքները միանգամից փուլ եկան իր գլխին: Ոչ մեկին չէր ուզում տեսնել, ոչինչ չէր ուզում լսել: Չէր կարողանում հարմարվել, ընդունել: 

Արդեն հինգ օր էր, Անիին հիվանդանոցից դուրս էին գրել և վաղը երեկոյան նա ժամանելու է ծնողների հետ Հայաստան:
Էլլը ծաղիկներ գնեց, Անիի սիրած կակաչները ու Արմենի հետ գնաց օդանավակայան:
Ինքնաթիռը արդեն վայրէջք կատարեց, շուտով նա կգրկի Անիին...

2007թ.

շարունակությունն այստեղ http://ruzanpet.blogspot.com/2011/04/2.html

                                                        You are the Sunshine of my Life


6 comments:

  1. Ռուզ, ասում ես... Ախր, ախր ո՞նց արտահայտվեմ: Էս ամենը կարդալիս իմ աչքի առաջ էկավ էն օրը, երբ մեր դասարան նամակներ բերեցին, ու պատահաբար ինձ բաժին ընկավ մի աղջիկ, որը պատրաստվում էր բժիշկ դառնալ, որն ինձ նման կարիճ էր: Պատմությունը նման չի. մենք մենակ մի անգամ հանդիպեցինք, որովհետև ինքը Կանադայում ա, մի հարյուր տարի էլ լուր չունեմ: Նոր հիշեցի, ֆբ-ում գտա, ընկերության առաջարկ ուղարկեցի:

    Հետո... հետո... հիվանդանոց... քայլել չկարողանալ: Աչքիս առաջ իմ մտերիմ ընկերուհին ա, մեր վերջին զբոսանքն էն սև շատրվանների մոտ: Օգոստոս, բայց ինքը ժակետով... հետո... հետո... 10 օրից կլրանա ութ տարին, որ ինքը չկա:

    ReplyDelete
  2. Ռուզ, սա շատ ցավոտ ու խոցելի թեմա է ինձ համար, չգիտեմ երբևէ կկարողանամ իրագործել այն մտքերը այս խոցելի խավի համար, որոնք արդեն մեկ տարիա ուղեղումս են...անհամբեր սպասում եմ շարունակությանը...

    ReplyDelete
  3. Մոն ջան, չգիտեմ ինչ ես ծրագրել, բայց քեզ հաջողություն եմ մաղթում, + իմ աջակցությունն առաջարկում !!!
    Սա ես 2007-ին եմ գրել, հիմա ուղղակի արտագրում եմ, և քանի որ շատ նեղ անձնական բաներ կան, մի քիչ կրճատում եմ…արդեն պատրաստ է կարող ես կարդալ…
    Շնորհակա~լ եմ արձագանքիդ համար…

    ReplyDelete
  4. Բյու~ր,,,,

    հ.գ.- փաստորեն նամակներ գրելու ավանդույթը դեռ շարունակվում է...

    ReplyDelete
  5. Չգիտեմ` ում մոտ ոնց, բայց ես հայտնի նամակներ գրող ու ստացող էի: Էդ մեկն էլ Տորոնտոյի մեր քույր դպրոցի հետ էր, բայց ընդհանրապես ես նույնիսկ Երևանի մեջ էի երկաաաար նամակներ գրում ու ստանում... Էհ, կորավ էդ ամեն ինչը: Հիմա մենակ երկու մեծ տուփ նամակ ունեմ, ուրիշ ոչինչ:

    ReplyDelete
  6. Շնորհակալ եմ շատ Ռուզ ջան...հաշվի կառնեմ անպայման...կսկեմ փոքր բաներից, հետո երևի կստացվի խոշոր նախագիծս իրականացնել...

    ReplyDelete