Sunday, July 9, 2017

DRESDNER MUSIKFESTSPIELE 2017. 40 JUBILÄUM


    Դրեզդենը Լայպցիգից հետո Գերմանիայում  Սաքսոնիայի Ազատ Պետության երկրորդ  ամենամեծ  քաղաքն է, որը գտնվում է Էլբե գետի հովտում, Չեխիայի սահմանի մոտ:
 Որպես մայրաքաղաք եւ թագավորական նստավայր, այն հարուստ է մշակութային եւ  գեղարվեստական շքեղությամբ: Քաղաքը հայտնի էր որպես Jewel Box անվամբ՝  իր  բարոկկո եւ ռոկոկո ոճով:
     Դրեզդենում ամենահայտնի ճարտարապետական շինություններից  է 18-րդ դարում  կառուցված Frauenkirche եկեղեցին:  Երկրորդ համաշխարհային պատերազմի  ընթացքում եկեղեցին ավերվել է, և պահպանված ավերակները 50 տարի մնացել են  որպես պատերազմի հուշահամալիր: Այնուհետև ավերված եկեղեցին  նոր քարերով  հարմարեցվել է և 1994-ից 2005 թվականին վերակառուցվել:

photo by Ruzan Petrosyan / Dresden Musik Fest 2017 / Frauenkirche



      Հենց այդ եկեղեցում էլ տեղի ունեցավ Դրեզդենի երաժշտական հայտնի փառատոնի՝  համերգներից մեկը` »WUT« – Jelinek, Wagner und »Jesus von Nazaret«որին էլ ներկա  եղա:
       Դիրիժոր Քրիստիան Ֆոն Բորիըսի ղեկավարած Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի և տեղական երգչախմբի ելույթը ներդաշնակ էր եկեղեցու մթնոլորտին: Հնչեց  Էլֆրիըդեն Յելինեկի 2016թ. -ին գրված <Զայրույթ> (WUT) դրամայի հիման վրա և Ռիչարդ Վագների <Հիսուս Նազովրեցին> համատեղ արված ստեղծագործությունը, ինչպես նաև նվագախմբի կատարմամբ Ֆրաուենկիրխեի հանդիսատեսը վայելեց Բեթհովենի, Բախի, Հենդելի.. ստեղծագործությունները: Այդ ամենը արվեց Դրեզդենի պետական թատրոնի, Երաժշտական փառատոնի, Ֆրաուենկիրխե Հիմնադրամի համատեղ ջանքերով: 
      Ի դեպ, Ֆրաուենկիրխեն ոչ միայն եկեղեցի է, այլև հանդիսանում է հենց տվյալ ներկայացման մասնիկը: Բեմադրման հեղինակ, գլխավոր դիրիժոր և կոմպոզիտոր Քրիստիան Բորիըսը բեմադրության համար տարածվելու և ընդլայնվելու մեծ հնարավորություն է ստեղծում , և  հնարավորություն տալիս արվեստի ստեղծագործոությանն այլ համատեքստում ընկալել: 
    Եկեղեցու ճարտարապետական, աշխարհագրական և պատմական ազդեցությունը մարդկային ընկալման նոր գաղափարներ են հաղորդում: Որպես պատմական և մշակութային հանդիպման կարևոր վայր,  ժառանգած դասական հարուստ երաժշտությամբ լի երեկոն եկեղեցին կապում է ներկայիս քաղաքական դիսկուրսի հետ: 
photo by phone / Dresden Musik Fest 2017 / Frauenkirche
photo by phone / Dresden Musik Fest 2017 / Frauenkirche 
        Այս տարի փառատոնի 40-րդ թողարկման ամփոփագիրը չափազանց դրական էր: Musikfest-ի տնօրեն, թավջութակահար Յան Վոգլերը փառատոնի տարեդարձի համար ընտրել է «Լույս » (Light) կարգախոսը`կենտրոնանալով հեղափոխականների եւ լուսավորչակաների վրա, որոնց գաղափարներն ու տեսլականները երաժշտության աշխարհը նոր ազդակներ են տվել եւ շարունակում են դա անել: Լուսավորության եւ ազատության այս խորհրդանիշի ոգով, 2017 թ. Մայիսի 18-ից մինչեւ հունիսի 18-ը, Դրեզդենը աշխարհի շուրջ 1500 արվեստագետների համար դարձավ աշխույժ հանդիպման վայր: 
       Փառատոնի ծրագիրն այս տարի ավելի խիտ էր, քան նախորդները՝ 60 համերգ 22 կատարողական վայրերում, որը փաստում էր նաև հանդիսատեսի հաճախումների թիվը. Շուրջ չորս շաբաթվա ընթացքում մոտ 60,000 այցելու ներգրավվել էր արվեստագետների, ծրագրերի եւ Դրեզդենի երաժշտական փառատոնի կողմից առաջարկվող վայրերում:

Musikfest-ի 40-րդ հրատարակությունը բնութագրվել է վերաբացված Մշակույթի պալատի (Kulturpalast) նոր համերգասրահում կայացած 14 համերգով, պատմական վայրի վերադարձը Դրեզդենի երաժշտական ​​փառատոնին, որն այժմ հիանալի ակուստիկայով է ապահովված: Եզրափակիչ համերգը հոբելյանական էր, որին նույնպես ներկա եղա:
Դրեզդենի երաժշտական ​​փառատոնի նվագախումբը, գլխավոր դիրիժոր Իվար Բոլտոնի գլխավորությամբ ներկայացրեց «Լեոնորա»-ն համերգային տարբերակով Լյուդվիգ վան Բեթհովենի («Ֆիդելիո» -ի բնօրինակը), որտեղ երիտասարդ հերոսուհին, կատարյալ տոնում է, ինչպես «Լեոնորա»ն: 
Օպերային արիաների երկխոսությունների հղումը արված էր Ֆոգլերի երաժշտական համարներից, երիտասարդ արվեստագետների «Բոհեմ 2020» նախագծից: Արվեստագետների օպերային տենորների, բասի, սոպրանոյի ու բարիտոնի երկխոսություններին միանում էր նաև երիտասարդ պարող զույգի համարձակ պարային կատարումը, որը շատ ներդաշնակորեն ձուլվում էր օպերային արիաներին:
photo by phone Kulturpalast concert/ DresdenMusikFest 2017
Leonore/Dresdner Festspiele © Oliver Killig
Leonore/Dresdner Festspiele © Oliver Killig
    Մայիսի 2017-ից Դրեզդենի երաժշտական ​​փառատոնը հպարտորեն ներկայացնում է Եվրոպական փառատոնի EFFE (Europe for Festivals, Festivals for Europe) պիտակը, «Եվրոպան փառատոնների համար` փառատոնները Եվրոպայի համար »: 
Այս պիտակը ստեղծվել է 2014թ.-ին Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի կողմից՝ Եվրոպայի մի շարք մշակութային փառատոները և իրադարձությունները մի ցանցում միացնելու նպատակով:
Ruzan Petrosyan



Մինչև հաջորդ փառատոն:



Պատրաստեց՝ 
Ռուզան Պետրոսյանը,
Դրեզդեն, Գերմանիա 2017թ.




Փառատոնային լուսանկարներն այստեղ՝




















Comments
0 Comments

No comments:

Post a Comment