Monday, February 3, 2014

Նարեկ Ավետիսյանի արվեստանոցում՝ ֆոտոռեպորտաժ


 Նարեկի սերնդի նկարիչների մոտ ընդհանուր մի բան կա. նրանք  հաճախ են հիշում իրենց  ուսանողական տարիները, պատմում  այդ օրերից :
 Գուցե պատճառը ճգնաժամային տարիներն էին, երբ  երիտասարդությունը փորձում էր հովհարային անջատումների  ճեղքից տեսնել  ներս թափանցող լույսը և ստեղծագործել, ավելին՝  նույնիսկ ըմբոստանալ դեպի մշակութային հեղաշրջում՝ նոր  գաղափարներ և մտքեր իրականացնելով:

 Նարեկը Մինասի արվեստանոցում է նկարում, այնտեղ ամեն ինչ    գրեթե նույնն է, նույնիսկ դռան վրայի ներկն է նույն ձևով մնացել,  միայն կողքից ևս մեկ սենյակ է ավելացրել իր համար:

 " Ես բանի պետք չեմ, եթե չլինի իմ ներսի արվեստագետը ", - ասում  է Նարեկը ու խոստովանում, որ նա իր տեսակով շատ  ավանդապաշտ է, բայց իր ներսի արվեստագետն որոշ հարցերում  ամեն ինչ հավասարակշության է բերում:
 Նա հիշեց, թե ինչպես էին նկարիչ ընկերներն այցելում իր  արվեստանոց, զրուցում , քննարկում, հաճախ բանավիճում էին  արվեստի շուրջ, երբեմն էլ՝ համառ արվեստագետին հատուկ,  միմյանցից նեղանում : Սակայն մի քանի օր ամեն ինչ մոռացվում  էր, և այցերը նորից կրկնվում էին ..

 Նարեկը ոգևորությամբ խոսում էր արվեստից և վրձնահարվածներ  տալիս կտավին, իսկ իմ ֆոտոապարատը չըխկացնում էր այդ  ամենը՝ հավերժացնելով լուսանկարչական իմ արխիվում..

Ռուզան Պետրոսյան
 
Comments
0 Comments

No comments:

Post a Comment