Thursday, June 28, 2012

poems by Leonard Cohen (2)

սկիզբն այստեղ` http://ruzanpet.blogspot.com/2012/06/poems-leonard-cohens.html

***

թե ինչ եմ անում այստեղ

ես չգիտեմ` ստել է արդյոք աշխարհը
ես ստել եմ
ես չգիտեմ` դավել է արդյոք աշխարհը սիրո դեմ
ես դավել եմ սիրո դեմ
կտտանքի մթնոլորտը մխիթարություն չէ
ես տանջել եմ
նույնիսկ առանց սնկանման ամպի
տակավին ատել եմ
լսեք
ես նույն բաները կանեի
եթե նույնիսկ մահ չլիներ
ինձ չեք պահի ինչպես հարբեցողին
փաստերի սառը ծորակի տակ
ես մերժում եմ տիեզերական այլուրեքությունը

ինչպես դատարկ հեռախոսախուց որի կողքով անցնում են ու մտապահում
ինչպես հայելիները կինոթատրոնի նախասրահում որոնք միայն ելք են ցույց տալիս 
ինչպես սեռամոլագար որ կապում է հազարավոր մարդկանց
մի տարօրինակ եղբայրության մեջ
ես սպասում եմ
յուրաքանչյուրիդ խոստովանանքին:

***
պարիր ինձ մինչև սիրո վերջը
(dance me to the end of love)

պարիր ինձ գեղեցկությունդ ջութակի հետ այս վառման
պարիր ինձ տագնապները մեր որ անհոգ ու կուռ դառնամ
լինեմ ձիթենու ճյուղը քո, դու` աղավնին, հավերժը
պարիր ինձ մինչև սիրո վերջը
պարիր ինձ մինչև սիրո վերջը

թող տեսնեմ գեղեցկությունդ երբ չլինի ոչ մի վկա
զգամ ես շարժումները քո, բաբելոնը թող հետ գա
ցույց տուր այն ինչի սահմանը միայն իմ հոգու մեջ է
պարիր ինձ մինչև սիրո վերջը
պարիր ինձ մինչև սիրո վերջը

պարիր ինձ հարսանիքը մեր, պարիր ինձ ամեն վայրկյան
պարիր ինձ քնքշորեն ու մեղմ, պարիր ինձ երկար մի կյանք
գիտենք սիրո ելևէջները մենք, գիտենք ամեն մի էջը
պարիր ինձ մինչև սիրո վերջը
պարիր ինձ մինչև սիրո վերջը

պարիր ինձ երեխաների համար, ովքեր խնդրում են, որ ծնվեն
մեր համբույրներից վարագույրը մաշվեց ծվեն ծվեն
թել առ թել պատռվեց վրանը-այնքան զորեղ է տենչը
պարիր ինձ մինչև սիրո վերջը
պարիր ինձ մինչև սիրո վերջը

պարիր ինձ գեղեցկությունդ ջութակի հետ այս վառման
պարիր ինձ տանգնապները մեր որ անհոգ ու կուռ դառնամ
հպվիր ինձ մերկ ձեռքով կամ ձեռնոցով մինչև հավերժը
պարիր ինձ մինչև սիրո վերջը
պարիր ինձ մինչև սիրո վերջը

***
նամակները
(the letters)

երբեք դու չես սիրել
ինձնից ստանալ նամակ
հիմա հանկարծ գտար
իմաստ ու ժամանակ

ինչ չես հասցրել այրել`
կարդում ես դու դարձյալ,
սեղմում ես շուրթերիդ
էջերն հոգածության;

ջրհեղեղ է լինելու,
ասացի, ուրիշ ոչինչ
մտածում էի կգաս
թողեցի հասցես-որ ինչ?
երկար էր պատմությունդ,
ու տարիներ անցան
մինչև անցար սահմանը
ինքնապաշտպանության

անդ վիրավոր կերպեր
կորուստ ու խենթություն
աստ` բարություն մի պարզ,
կորով ու մենություն

մտնում ես իմ սենյակը
մոտենում ճերմակ թղթին,
գրում ես քո նամակը
արդեն հաջորդին

***

պարտադիր չէ..

որ ինձ սիրես
լոկ այն պատճառով
որ դու այն բոլոր կանայք ես
ում ես ցանկացել եմ
ես ծնվել եմ քեզ հետևելու համար
ամեն գիշեր
մինչ ես տակավին
բազմաթիվ տղամարդիկ եմ ովքեր սիրում են քեզ

հանդիպում եմ քեզ սեղանի շուրջ
գրկում եմ քո բռունցքը
հանդիսավոր տաքսու մեջ
արթնանում եմ մենակ
ձեռքս քո բացակայության վրա
կարգուկանոն հյուրանոցում

բոլոր երգերը քեզ համար եմ գրել
վառել եմ կարմիր ու սև մոմեր`
տղամարդու և կնոջ տեսքով
ճանդանու երկու բուրգերի
ծխի հետ եմ ամուսնացել
աղոթել եմ քեզ համար
աղոթել եմ, որ կսիրես ինձ
և աղոթել եմ, որ ինձ չես սիրի
***

գրում եմ..

 որովհետև ուզում եմ ստեղծել
քեզ պես գեղեցիկ մի բան

երբ քեզ հետ եմ
ուզում եմ այն հերոսը լինել
որ ուզում էի լինել
յոթ տարեկանում
կատարյալ տղամարդ
ով սպանում է

***

everybody knows

ամեն ոք գիտի` ամեն ինչ գծված է
ամեն ոք գալարվում է` մատերը խաչած,
ամեն ոք գիտի` պատերազմը պրծած է
ու լավ տղաները գլորվում են ցած
պայմանավորված էր խաղը ի վերուստ
աղքատն աղքատ մնաց, հարուստը` հարուստ
կարգն է անողոք
գիտի ամեն ոք

լավ գիտենք, որ նավը սուզվում է ամեն օր
և որ նավապետը ստեց կլոր տարին.
միշտ այն զգացումն է, կարծես մենք հենց նոր
ծնող ենք կորցրել կամ շուն հավատարիմ;
ամեն ոք ունի իր ծակ գրպանն ու դարդը
և ուզում է իր շոկոլադն ու վարդը
ու մի կյանք անհոգ
գիտի ամեն ոք

ամեն ոք գիտի որ դու լիովին իմն ես
որ դու ապացուցում ես` ինչ ասել է սեր
ամեն ոք գիտի որ ինձ հավատարիմ ես
էհ չհաշված մեկ կամ երկու գիշեր
այնքան շատ են քո հանդիպման օրերը
որ մեկ-մեկ պիտի հանես քո շորերը
թե ինչու ''պիտի''`
ամեն ոք գիտի:

ամեն ոք գիտի ''հիմա կամ երբեք''-ը
ու ''կամ ես, կամ դու'' օրենք անփոփոխ
ամեն ոք գիտի` շահում ես երեքը
երբ գրած ունես մեկ կամ երկու տող
ամեն ոք գիտի թե ով է համբավը
երբ ծերուկ սև Ջոն հավաքում է բամբակը-
երիզ, փողկապ ու ծոպք
գիտի ամեն ոք

ամեն ոք գիտի` մոտենում է հանրախտը
մոտենում է, այն էլ շռնդալից
և որ մորեմերկ կինն ու տղամարդը
փայլուն բրածոներ են վաղ անցյալից
մեռած է տեսարանը բայց վաղը կամ մյուս օրը
կունենանք մենք մեր անկողնաչափը, որը
ցույց տա պիտի
ինչ ամեն ոք գիտի

ամեն ոք գիտի քո քաշածը ինչ էր
ու ինչ փորձության միջով անցար դու
գողգոթայի արնոտ խաչից այն մինչև
խաղաղօվկիանոսյան ափը մալիբու
ցրիվ է գալիս աշխարհը խրթին
վերջին անգամ նայիր սրբազան սրտին
շուտով այն կպայթի
ամեն ոք գիտի

ամեն ոք գիտի, գիտի ամեն ոք
կարգն է անողոք
գիտի ամեն ոք:

թարգմանեց՝ Սամվել Մկրտչյանը

շարունակությունն այստեղ` http://ruzanpet.blogspot.com/2012/07/poems-by-leonard-cohen-n3.html

Poems by Leonard Cohen (3)

բանաստեղծություն

լսեցի մի տղամարդու մասին
ով այնքան գեղեցիկ է բառերն արտաբերում
որ միայն անուններ տալիս
կանայք տրվում են նրան:

եթե ես համր եմ քո մարմնի կողքին
մինչ լռությունը փթթում է ինչպես ուռուցքը շուրթերի վրա
պատճառն այն է , որ լսում եմ ,թե ինչպես է մեկը բարձրանում աստիճաններով
ու կոկորդը մաքրում դռան մոտ:

***

երգ

համարյա քնեցի
մոռանալով այն չորս
սպիտակ մանուշակները
որոնք դրեցի քո կանաչ սվիտերի կոճականցքերի մեջ

ու ինչպես հետո համբուրեցի քեզ և դու ինձ համբուրեցիր
ամոթխած կարծես թե ես
երբեք չեմ եղել քո սիրեցյալը:

***

կնոջ մարմին եմ ուզում


կնոջ մարմին եմ ուզում գրկել,
քանզի սերս հեռու է, տակավ,
վաղը ևս նա չի գա ինձ մոտ
ինչես որ այսօր չեկավ:

ոչ ոք չունի այդպիսի
մարմին կատարյալ ու հավերժ,
բայց այնքա~ն, այնքան հեռու է նա,
իսկ ես մենակ եմ անվերջ:

ասես գլուխգործոց նա լինի
դղյակում հեռավոր, հուրհրան,
որտեղ ուխտավորներն են շաչվում,
քահանաներն արտագրում նրան:

ավաղ, չեմ կարող այս երկար
ճամփան կտրել ու անցնել,
ոչ էլ պինդ-պինդ գրկելով
զգացմունքներս նրան հանձնել:

կնոջ մարմին եմ ուզում գրկել-
տաքուկ, քաղցրաբույր ու փայլուն:
ամբողջ գիշեր ոտքերիս շուրջ
սառը կմախքներ են քայլում:

***

երբ ամեն ինչ ունեմ

դու վախենում ես, որ կհեռանամ:
ես քեզ չեմ լքի:
միայն օտարականներն են ճամփա ելնում:
երբ ամեն ինչ ունեմ,
չունեմ գնալու տեղ:

***

տեսնես..

տեսնես քանիսն է այս քաղաքում
ապրում սենյակներում կահավորված:
կեսգիշերին երբ նայում եմ շենքերին
երդվում եմ ամեն լուսամուտի մեջ մի դեմք եմ տեսնում
որը նայում է ինձ
իսկ երբ շրջվում եմ
տեսնես քանիսն է դառնում իր գրասեղանին`
գրելու այս տողերը:

***
նվեր

ասում ես` լռությունն անդորրին
ավելի մոտ է քան բանաստեղծությունը
բայց եթե ես քեզ
լռություն նվիրեի
(քանզի գիտեմ ինչ է լռությունը)
դու կասեիր
սա լռություն չէ
այլ բանաստեղծություն
ու կվերադարձնեիր այն ինձ:

***

lot

վերադարձրու ինձ տունս
վերադարձրու ինձ իմ ջահել կնոջը
գոռացի իմ կածանին ցցված արևածաղկին
վերադարձրեք ինձ նշտարս
վերադարձրեք ինձ իմ սարի տեսարանը
ասացի իմ կածանով ցցված սերմերին
վերադարձրու ինձ անունս
վերադարձրու ինձ մանկությանս ցուցակը
շշնջացի փոշուն ,երբ կածանը վերջացավ
հիմա երգիր
հիմա երգիր
երգեց իմ վարպետը մինչ սպասում էի սառը քամու մեջ
սրա համար եմ այսքան ճամփա անցել?
զարմացա մինչ սպասում էի անբասիր ցրտում
վերջապես պատրաստ` քննարկելու իմ լռությունը
ասա ինձ վարպետ
շարժվում են շուրթերս?
կամ որտեղից է գալիս
այս մեղմիկ համապարփակ երգը որ առաջ է մղում հոգիս
ժայռի մեջ խրված աղի նիզակի պես
վերադարձրու ինձ տունս
վերադարձրու ինձ իմ ջահել կնոջը:

give me back my house
give me back my young wife
i shouted to the sunflower in my path
give me back my scalpel
give me back my mountain view
i said to the seeds along my path
give me back my name
give me back my childhood list
i whispered to the dust when the path gave out
now sing
now sing
sang my master as i waited in the raw wind
have i come so far this
i wondered as i waited in the pure cold
ready at last to argue for my silence
tell me master
do my lips move
or where does it come from
this soft total chant that drives my soul
like a spear of salf into the rock
give me back my house
give me back my young wife

***

a different drum

երբ բանը ողբին է հասնում
ես ավելի շուտ Արեթա Ֆրանքլին եմ լսում
քան, ասենք, Լեոնարդ Քոհեն
էլ չեմ ասում, որ նրա գլխում ուրիշ հովեր են..

when it comes to lamentations
i prefer Aretha Franklin
to, let's say, Leonard Cohens 
needless to add, he hears a different drum.

***

Marita
please find me
i am almost 30

Մարիտա
խնդրում եմ գտիր ինձ
ես 30 եմ դառնում
***

good germans

հրավիրեցիր դու ինձ ձեր տուն
զգուշացրեցիր դու ինձ հանկարծ
որ քո հայրիկը ֆաշիստ է
մայրիկդ` բոզ մի դուրսընկած

հիասթափվեցի մի տեսակ
ու ձանձրացա ես մերթընդմերթ
բարի գերմանացի են ձերոնք
իսկ դու տիպիկ հիտլերյուգենդ

գնամ ապրեմ ես Չինաստան
ուր էս տեսակ բարքեր չիք
ուր պոետ է մարդասպանս
իսկ կուս.ընկերս` աղջիկ;

***

մի քանի..

մի քանի երգերի պատճառով,
որտեղ խոսել եմ կանանց առեղծվածի մասին,
նրանք այնքան բարի են գտնվել
իմ ծերության հանդեպ:
գաղտուկ մի տեղ են պատրաստում
իրենց մշտազբաղ կյանքերի մեջ
ու ինձ տանում այնտեղ:
մերկանում են նրանք,
ամենքը յուրովի,
ու ասում.
'' նայիր ինձ, Լենըրդ,
նայիր ինձ, մի վերջին անգամ''
հետո կռանում են մահճակալին
ու ինձ ծածկում
ինչպես դողացող մանկիկին:

***
sorrows of the elderly

the old are kind
the young are hot
love may be blind
desire is not.

տարեց մարդկանց վշտերը

բարի է ծերը
ջահելը` բոց
կույր է սերը
ցանկությունը` ոչ..

***

հազար հաբույր խորությունից
(a thousand kisses deep)

ոչինչ որ այս ճամփան երկար է
զառիթափ է օձապտույտ
ոչինչ որ այս լուսինը տկար է
համատարած մութ է տմույն
ի՞նչ հոգ` հաղթող ենք, թե պարտված
կհանդիպենք հաստատ նորից
գոնե լսեցի բառերն այս քո
հազար համբույր խորությունից:

ես քեզ սիրեցի, երբ բացվեցիր
ինչպես շուշանը շողերի հետ տաք
տես` մեկ ուրիշ ձնեմարդ եմ ես
կանգնած ձյունախառն անձրևի տակ
ով սիրեց քեզ իր սառած սիրով
արտաքինով որ հանում է հունից
այն ամենով ինչ նա է ու նա էր
հազար համբույր խորությունից

գիտեմ քո սուտը պարտադիր էր
հասկացար, որ յան միշտ է փրկում
երբ դեռ հորդ ծունկն էիր գրկել
կամ թոթովել քո մոր գրկում
բայց արժեր այսքան ճամփան գալ հետ?
այրվող փողոցով դառնալ դեպ ինձ
երբ միայն մարող հոգոց է լսվում
հազար համբույր խորությունից:

ի՞նչ հոգ` հարուստ ես և ուժեղ
ի՞նչ հոգ աղքատ ես ու տկար
ի՞նչ հոգ` երգեր ես հորինել
որ սոխակներն են գեղգեղում հար

ի՞նչ հոգ, թե ժամը քանիսն է
պակաս, թե՞ անց, ինչից ումից
փորում ենք կյանքը ու ողջ մնում
հազար համբույր խորությունից..

***

եթե դու կամենաս-if it be your will

եթե դու կամենաս
որ բառ չասեմ այլևս
չլսվի իմ ձայնը
չլսվեն քայլերս
չեմ խոսի երբեք
կմնամ անհաս
կապրեմ համր ու հեզ
եթե դու կամենաս:

եթե դու կամենաս
ճշմարիտ ձայն լսել
կերգեմ կոտրված սարից
քո անունը վսեմ
կոտրված այս սարից
քո գովքը կանեմ
եթե դու կամենաս
որ ես ձայն հանեմ:

եթե դու կամենաս
եթե կա ընտրություն
թող լցվեն գետերը
լինի խնդություն
թող ցողի քո գութը
դժոխքի սրտերը նենգ
եթե դու կամենաս
որ մենք ապաքինվենք:

եվ ի մի բեր մեզ
կապիր մեզ ուս-ուսի
զավակներդ աստ
քուրձերով լույսի
քուրձերով լույսի`
սպանելու պատրաստ-
վերջ տուր գիշերվան
միայն թե կամենաս..

թարգմանեց՝ Սամվել Մկրտչյանը

/ շարունակությունն այստեղhttp://ruzanpet.blogspot.com/2012/06/poems-by-leonard-cohen-n2.html /



Thursday, April 19, 2012

Françoise Hardy - La question


երգը երգչուհու համանուն ալբոմից է, որը թողարկվել է  1971թ.-ին:

* à partir de La Question (1971) - raconte comment elle a appris, en 2003, qu'elle est atteinte d'un lymphome de type MALT.



                                                                                  
հարց

չգիտեմ` ո՞վ կարող ես լինել դու
չգիտեմ՝ ու՞մ վրա ես հույս դնում դու
ես միշտ ջանում եմ քեզ ճանաչել
լռությունը քո խանգարում է լռությանը իմ

չգիտեմ, որտեղի՞ց է գալիս սուտը
դա ձա՞յնն է քո, որ լռում է
աշխարհները, որտեղ չնայած սուզվում եմ ես,
նման են մի թունելի, որ վախեցնում են ինձ

քո հեռավորությունից իմը
կորում ենք չափից շատ հաճախ
և քեզ հասկանալ փնտրելը
դա վազք է քամուց հետո

չգիտեմ՝ ինչո՞ւ եմ մնում ծովում,
որտեղ խեղդվում եմ
չգիտեմ՝ ինչու՞ եմ մնում օդում,
որն ինձ ճնշում է

դու արյունն ես իմ վերքի
դու կրակն ես իմ հրդեհի
դու հարցն ես իմ
առանց պատասխանի
իմ համր գոռոցը
և իմ լռությունը..

թարգմանեց՝ Ռուզան Պետրոսյանը





     


Sunday, February 12, 2012

John Lennon- Օne day



վան դեյ

իմ թուլությունն ես,
իմ ուժը,
ոչինչ աշխարհում չունեմ ես,
ավելին քան զգացումն այս.
որովհետև ես ձուկ եմ,
իսկ դու` ծով,
երբ  մենք միասին ենք,
կամ` առանձին,
երբեք չկա տարածություն
մեր սրտերի խփոցի միջև,
որովհետև ես խնձոր եմ,
իսկ դու` խնձորի ծառ:

մի օր, մի ժամանակ
ինչ անում էինք,
մի օր, մի ժամանակ
լավ էր քեզ համար:

դու իմ կինն ես,
ես` քո տղամարդը,
ու այլևս ոչինչ կարևոր չէ,
հիմա ես հասկանում եմ,
որ ես դուռն եմ,
իսկ դու` բանալին,
և ամեն առավոտ
արթնանում եմ քո ժպիտից
զգալով շունչդ դեմքիս,
իսկ սերը` աչքերիդ,
որովհետև դու մեղր ես,
իսկ ես` մեղուն:

մի օր, ժամանակին,
ինչ անում ենք,
մի օր, ժամանակին,
լավ է մեզ` երկուսիս համար,
(քեզ համար նույնպես)
դուդուդուդու՜ տուտուդուտու՜
.. ..
յու ար մայ վիքնիս,
յու ար մայ սթենգ,
նաթինգ այ հեվ
ին դը վորլդ
մեյքս բեթըր սենս
.. վան դեյ..

 թարգմանեց՝ 
Ռուզան Պետրոսյանը


Wednesday, December 28, 2011

DRESDNER MUSIKFESTSPIELE 2017. 40 JUBILÄUM

die armenische Version hier


Der Direktor des Musikfestes, Cellist Jan Fogler, wählte zum Jubiläum des Festivals den Slogan
„Light“, der sich auf Revolutionäre und Pädagogen konzentrierte, deren Ideen und Visionen der
Musikwelt neue Impulse verliehen haben und dies auch weiterhin tun. Im Geiste dieses Symbols
der Erleuchtung und Freiheit, 2017 Vom 18. Mai bis 18. Juni wurde Dresden zu einem
strahlenden Treffpunkt für rund 1.500 Künstler aus aller Welt. Das diesjährige Festivalprogramm
war dichter als seine Vorgänger - 60 Konzerte in 22 Vorstellungen, was auch die Anwesenheit
des Publikums anzeigt.In rund vier Wochen kamen rund 60.000 Besucher zu den von Künstlern,
Programmen und den Dresdner Musikfestspielen organisierten Veranstaltungsorten. Die 40.
Ausgabe des Musikfestes war geprägt von 14 Konzerten im neuen Kulturpalast, der Rückkehr
des historischen Veranstaltungsortes des Musikfestivals in Dresden, das jetzt viel Akustik hat.
Das Abschlusskonzert war ein Jubiläum, an dem ich auch teilgenommen habe.

(c) Ruzan Petrosyan

Das Dresdner Musikfestspielorchester unter der Leitung des Hauptdirigenten Ivar Bolton
überreichte Leonora eine Konzertversion von Ludwig van Beethoven (Original Fidelio), in der
die junge Heldin so perfekt ist wie Leonora. Ein Link zu den Dialogen der Opernarien wurde aus
den musikalischen Nummern von Vogler, dem Projekt "Bohemian 2020" von jungen Künstlern, hergestellt. Die kühne Tanzperformance des jungen Tänzers, kombiniert mit der Harmonie von Operntenor, Bass, Sopran und Bariton, verschmolz ebenfalls mit Opernarien.

photo by phone / Dresden Musik Fest 2017 / Frauenkirche 

Seit Mai 2017 präsentieren die Dresdner Musikfestspiele stolz das Label des Europäischen Festivals EFFE ((Europe for Festivals, Festivals for Europe)), "Europa für Festivals: Festivals für Europa".
Dieses Label wurde 2014 von der Europäischen Kommission und dem Europäischen Parlament
ins Leben gerufen, um eine Reihe europäischer Kulturfestivals und -veranstaltungen in einem
Netzwerk zusammenzuführen.
                  

Bis zum nächsten Festival. 

                  
Von Ruzan Petrosyan,
Dresden, Deuitschelenad 2017


übersetzt von Gayane Sargsyan

Thursday, September 29, 2011

Jacques Brel- Ne me quitte pas



  ինձ մի լքիր
  պետք է մոռանալ
  ամեն ինչ կարող է մոռացվել
  այն, ինչ անցել է արդեն,
  մոռանալ ժամանակը

  թյուրիմացությունները
  և կորցրած ժամանակն` 
  իմանալու համար`
  ինչպես մոռանալ այն ժամերը ,
  որոնք երբեմն սպանում էին
  հարցերի հարվածով

  սիրտը երջանկության 
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր...

  ես ինքս քեզ կնվիրեմ
  անձրևային մարգարիտներ`
  եկած այն երկրից,
  որտեղ չկա անձրև
  ես կփորեմ հողը
  մինչ իմ մահից հետո
  որ ծածկեմ քո մարմինը
  ոսկով և լույսով
  ես կստեղծեմ մի հարստություն,
  որտեղ սերը կլինի թագավոր,
  որտեղ սերը կլինի օրենք,
  որտեղ դու կլինես թագուհի
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր...

  ինձ մի լքիր
  ես քեզ համար կհորինեմ
  խենթ բառեր,
  որ դու կհասկանաս
  ես կխոսեմ
  այն սիրահարներից,
  որոնց սրտերն երկու անգամ
  տեսնվելուց գրկախառնվել են,
  ես քեզ կպատմեմ
  այս թագավորի պատմությունը,
  որ մեռնում է քեզ հանդիպելու
  հնարավորություն չունենալուց
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր,ինձ մի լքիր...

  հաճախ ենք տեսել`
  ինչպես է բռնկվում կրակը
  հին հրաբխի,
  որը կարծում էին չափազանց հին,
  թվում էր այրված հողերը

  ավելի ցորեն էին տված,
  քան լավագույն ապրիլին էր,
  և երբ երեկոն գա,
  որ երկինքը հուրհրա
  կարմիրն ու սևն արդյոք
  չեն ամուսնանա?
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր...

  ինձ մի լքիր,
  ես այլևս չեմ լացի
  ես այլևս չեմ խոսի
  ես կթաքնվեմ այստեղ,
  որ քեզ տեսնեմ
  պարեմ ու ժպտամ
  և քեզ լսեմ
  երգեմ, հետո ծիծաղեմ
  թույլ տուր դառնամ
  քո ստվերի ստվերը
  քո ձեռքի ստվերը
  քո շան ստվերը
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր..


թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը 



ֆլամանդերեն տարբերակը`
լաթ մը նիտ ալեն