Thursday, January 5, 2017

Tollwood München festival 2016

© Ruzan Petrosyan #phoneshoot
           Փառատոնային շրջագայության կանգառն այս անգամ Մյունխենում էր:  Գերմանիայում և առհասարակ Եվրոպայում այն համարվում է ընդլայնված տեխնոլո-  գիաների, ֆինանսների, հրատարակչության, արվեստի, մշակույթի, նորարարության,  կրթության, բիզնեսի եւ զբոսաշրջության կենտրոն, եւ վայելում է շատ բարձր չափանիշ  ու որակ ապրելու համար ՝ հասնելով համար մեկ քաղաքը Գերմանիայում և չորրորդն  ամբողջ աշխարհում: Բրիտանական անգլերենով՝ Մյունիխը, իսկ Բավարիականով՝  Մյունխենը, Գերմանիայում Բեռլինից ու Համբուրգից հետո երրորդ մեծ քաղաքն է, իսկ  ամբողջ Եվրոպայում՝ տասներկուերորդը:

          Մյունխենում փառոտոններ շատ կան, ամենահայտնին աշնանը տեղի ունեցող Օկտոբըր Ֆեստիվալն է (oktoberfest), իսկ ամռանն ու ձմռանը՝ Թուլվուդը  (Tollwood), որին էլ ներկա եղա: 
      
          Փառատոնը կիսամյակային է, ամռանը այն զբաղեցնում է Olympiapark-ը, իսկ ձմռանը՝ Theresienwiese բացօթյա տարածքը: Սկզբում Թուլվուդը հիմնված էր տեղական արվեստագետների ելույթների վրա, հետո ընդլայնվեց՝  հրավիրելով միջազգային արվեստագետների: 

        Ծրագրում ընդգրկված են ներկայացումներ, կաբարեներ, տարբեր ժանրի բացօթյա համերգներ, երեխաների համար նախատեսված միջոցառումներ, ժամանց և 80 տոկոսը միջոցառումների անվճար է: Բացօթյա տարածքում նաև ներկայացվում են տեղական արտադրության արտադրանքներ՝ ուտելիք, հագուստ, հուշանվերների վաճառք, տեղի է ունենում նաև ամանօրյա բացօթյա շուկա: Նպատակը նաև տեղական գաստրոնոմիային ծանոթացնելն է: 

©Ruzan Petrosyan #phoneshoot
            Փառատոնը զբաղեցնում է 30 000 մետր քառակուսի տարածք , և ամռանն ունի  900 000, իսկ ձմռանը 600 000 այցելու: Առանձնահատկությունն ու  գաղափարախոսություններից մեկն այն է, որ քարոզում է էկոլոգիական խնդիրները,  հիմնական բոլոր պարիսպների նկարները զեբրայի հատման գծերն են հետիոտնի  նկարով, հեծանվորդներ, սկուտավարներ:
          Իռլանդացի քանդակագործ Միք Դևիսը հիմնականում աշխատել է քարի հետ:  Որպես խանդավառ հեծանվորդ՝ տեղյակ լինելով բնապահպանման խնդիրներին,  խնայում էր հին հեծանիվների անվադողերը: 2014 թ.-ին նա սկսեց փորձարկել՝  ստեղծելով քանդակ հին անվադողերից: Կար հստակ նպատակ՝  իր աշխատանքով  անդրադառնալ բնապահպանական կարևոր խնդրին՝  թափոնների միջի օբյեկտները  վերամշակելով արվեստ ստեղծել: 
Թուլվուդում տեղադրված էր հեղինակի հայտնի քանդակը՝ Պոետը ՝ նստած անվադողերի վրա, որը ներշնչված է Օգյուստ Ռոդենի "Մտածող"-ից : Այն կարևոր դեր էր խաղում:


©Ruzan Petrosyan #phoneshoot
     
       Եվս մեկ ակնհայտ սիմվոլ, որ անմասն չմնացTollwood-ի հանդիսատեսի աչքից: Դա հեծանվատոնածառն էր: Այն չունի եղևնիների ասեղներ, բայց բաղկացած է ավելի քան 100 հեծանիվներից, նախագծված է դիզայներ Ադամ Ստաբլեյի կողմից: էներգակիրները հեծանիվներն են, որոնց միջոցով այցելուները օգնում են լուսավորել ծառը. որքան անիվները պտտեցնում ես, այնքան ծառը լուսավորվում է:
          
©Ruzan Petrosyan #phoneshoot         


Ձմեռային Թուլվուդը սկսվում է նոյեմբերի 23-ից և տևում մինչև ամանօրյա նախօրեն:Դեկտեմբերի 31-ին այն ավարտվում մեծ հրավառությամբ: Ողջ ժամանակահատվածում տեղի են ունենում մշակութային հանդիպումներ, համաժողովներ, քննարկումներ, լայֆ երաժշտություն, շոու ներկայացումներ և այլն:
Մինչև հաջորդ Թուլվուդ:



                                                                         Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
(Գերմանիա, Մյունխեն)

Հ.Գ.- Լուսանկարներ փառատոնից այստեղ՝

նայել: