սկիզբն այստեղ
rupe |
Բախտ նայող Գոհարի տունը գտնելը դժվար չէր : Մտա նախասրահ, հերթ էր : Փորձեցի խախտել լռությունը :
- Կներեք մինչև ժամը քանի՞սն է նայում ,- անորոշ հարցրեցի :
- Մինչև ժամը 3-ը, բայց եթե քիչ մարդ է լինում, իրենց էլ է նայում,-ասաց բազմոցին նստած կինը. մշտական հաճախորդն էր :
- Իսկ ինչո՞վ է նայում :
- Չգիտեմ, ես էլ եմ առաջին անգամ գալիս, ինձ խնդրել են մեկի նկարը բերեմ,-ասաց կողքիս աղջիկը :
- Կարթով է նայում,- միջամտեց բացմոցին նստած կինը,- էսօր նկար նայելու օր չի, բայց կարող եք հարցնել, մեկ էլ տեսար նայեց :
- Իսկ փողո՞վ է նայում,-հարցրեցի :
-Դե փող չի ուզում, բայց դե ում մտքով ինչ անցնի, տալիս է: Բայց դե 1000 դրամից պակաս հո չես տա՞ : Նենց չի, որ ինքն ասի` մինչև չտաք, չեմ նայի : Հետո իր էն ա լավը, որ անտեղի քեզ չի տանի- բերի : Կարողա նայի քեզ ու ասի, որ իզուր ես եկել ու քեզ բան չունի ասելու : Ախպորս աղջկա ընկերուհին եկել էր, ասեց. " Դու ինչի՞ ես եկել, քո ի՞նչը նայեմ: Դու նայողի տունը գործ չունես անելու:" Երեխուն հետ ուղարկեց :
- Իսկ ճի՞շտ է նայում :
- Հա, շա~տ : Ես էլ, որ առաջին անգամ եկա, չէի հավատում, ձեզ նման կասկածում էի, բայց որ նայեց, հիմա շատ եմ հավատում : Ինձ շատ ա օգնել : Ես ինձ համար չեմ եկել, ախպորս ընտանիքի համար եմ եկել : Շատ ա օգնել : Ախպորս աղջիկը, չեմ ասում ում աղջիկն ա, ի~նչ պաշտոն ունեն ծնողները : Երեխուն 18 տարեկանից նենց ուզողնե~ր ուներ, մեկը մեկից լավ, բայց հետները դուրս էր գալիս ու հետո չէր ուզում ամուսնանար : Միանգամից թարսվում էր : Հիմա 24 տարեկան ա, եկանք Գոհարի մոտ, երկու ամիս անցավ, նշանվեց: Թո~ւ թո~ւ թո~ւ... շատ լավ ա :
- Իսկ, կներեք մի բան հարցնեմ, դուք թուղթուգիր ու նման բաների հավատո՞ւմ եք,- հարցրեց կողքիս աղջիկը :
- Հա~, բա ինչ ա, ես իմ փորձից եմ ասում, ուրիշի փորձը չեմ ասում, մեզ օգնել ա Գոհարը : Կարևորը հավատն ա, պիտի հավատաս, որ ստացվի: Հետո ասեմ ինքը շատ լավ մարդ ա, լավ հոգեբան...
- Հա~, ճիշտ ա, ինքն իսկապես հոգեբան ա, չգիտեմ մասնագիտությա՞մբ, թե՞ նենց, բայց կարողանում ա մարդկանց հետ խոսել, օգնել,- միջամտեց բազմոցին նստած մեկ ուրիշ կին:
-Հետո, ասեմ, ինքն ամեն շաբաթ կիրակի մանկատուն ա գնում, մարդկանց օգնում: Չգիտեմ, երեխեք ջան, ինձ որ շա~Տ ա օգնել, ես ա~յ սենց գոհ եմ... Դե, ձեզ հաջողություն, իսկ էդ թուղթուգիր անողներն ինչ անում են, իրենց թող կպնի,- ասաց էլի նույն կինն ու գնաց :
-Հետո, ասեմ, ինքն ամեն շաբաթ կիրակի մանկատուն ա գնում, մարդկանց օգնում: Չգիտեմ, երեխեք ջան, ինձ որ շա~Տ ա օգնել, ես ա~յ սենց գոհ եմ... Դե, ձեզ հաջողություն, իսկ էդ թուղթուգիր անողներն ինչ անում են, իրենց թող կպնի,- ասաց էլի նույն կինն ու գնաց :
Վերջում մնացինք ես ու կողքիս աղջիկը. ատամնաբույժ էր ու ամուսնալուծված:
Հերթը հասավ ինձ, աղջիկը պայծառ լավատեսական ժպիտով դուրս եկավ Գոհարի մոտից և բութ մատը վեր պահելով ուրախ ու հաստատակամորեն ինձ մտերմիկ շշնջաց.
- Ըհը~, ա~յ սենց ա, դե պակա ;
-Ինչի՞ համար ես եկել, - հարցրեց ինձ Գոհարը :
Պատմեցի նրան ամեն ինչ, ասացի իրականությունը, որ ուզում եմ գրել այդ մասին:
- Ճիշտն ասած, էսօր վախ չափելու օր է, բայց ես մարդկանց չուզեցի մերժել ու նայեցի: Էսօր էներգիայի 70 տոկոսն եմ ստանում : Լավ արի քեզ նայեմ, տեսնեմ, կստացվի թե չէ, փորձենք էներգիայիս կեսը գործի դնել,- ասաց Գոհարը : Հետո կարթերն ինձ դեմ տվեց.
-Կիսիր :
Կիսեցի:
-Չէ~, բան չստացվեց, նորից կիսիր:
Կիսեցի :
Կարթերը շարեց սեղանին :
-Տես, չի ստացվում, բան դուրս չեկավ էներգիան փակ է : Դու մյուս շաբաթ արի, ես կնայեմ :
-Իսկ լինո՞ւմ է, որ մարդու էներգիան փակ է լինում ու չեք կարողանում նայել:
-Հա~, պիտի բաց էներգիայով գան , կիսվեն ինձ հետ, ասեն ի՞նչ պռոբլեմ ունեն, որ կարողանամ օգնել: Օրինակ էսօր չորս հոգու տուն եմ ուղարկել:
rupe |
Գոհարը 30 տարի է նայում է, մարդկանց հոգիներն է տեսնում, հիշում, զրուցում: Հաց գրեթե քիչ է ուտում, բայց լիտրերով ջուր է խմում : Ասում է, որ ջուրը մաքրում է վատ էներգիայից : Իր ընտանիքին նայելը խստիվ արգելված է. երբեք աղջկան չի նայել: Արթնանում է օրվա հրահանգով ու անցնում գործի: Կնայի այնքան ժամանակ մինչև վերին ուժերը կարգելեն:
Մյուս շաբաթ իմ պայմանավորված օրը բաց էներգիայով կգնամ Գոհարի մոտ: Տեսնենք կարթերն ի՞նչ կասեն
Ռուզ, շատ խոխմ էր :))) հիշեցի մի գրառում, որ մի հայ բլոգեր արել էր ֆիլիպինցիների մասին: Նենց հետաքրքիր, խորհրդավոր պատմություններ էին:
ReplyDeleteԼավ, ես ստեղ նստած ծիծաղում եմ, դու փորձում ես էներգիադ բացել: Արի չխանգարեմ:
Inc ov kasi Gohari tun@ vortex e?
ReplyDeleteԿարոց եք ասել Գոհարի տան տեղը լամ հեռախոսա յամարե
ReplyDeleteԳօհար ջան բարեվ ձեզ ձեզ անհնգստացնւմա հօվաննես
DeleteԷչեբունի, Նոր Արեշ 31 փողոց, 34 տուն, Սիփան ռեստորանի կողքով աջ` խաչմերուկ է...
DeleteԿամ Հեռախոսա համարը, կներեք սխալմունքով էի գրել վերևում
ReplyDeleteՀերաղոսի համարտ տաս ղոսակ ղտրումեմ
ReplyDeletehascen kaseq kam hamar
ReplyDelete?????
ReplyDeleteSatem xndrug inch tveq gohari hamar@ @ntaniqs qandvume
ReplyDeleteԲարև ձեզ կներեք հեռախոսի համար կասեք
ReplyDelete