Օբերհաուզենը Գերմանիայի քաղաքներից է Ռուհր Ruhr տարածաշրջանի Emscher գետի ափին, որը
գտնվում է Դյուզբուրգ (Duisburg) և Էզեն (Essen) քաղաքների միջև:
1954թ-ից քաղաքը
սկսեց հյուրընկալել կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, իսկ 1982թ.-ին Օբերհաուզենի
մանիֆեստի հեղինակներն արժանացան Deutscher Filmpreis-ի կողմից մրցանակի :
Այսօր արդեն 62
տարի է, ինչ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն ամեն տարի մայիսի 5-ից 10-ն իր
շուրջն է հավաքում կարճամետրաժ ֆիլմերի թե՛ սիրահարներին, և թե՛ ֆիլմարտադրողներին:
Առաջին այցից միանգամից
ակնհայտ է դառնում օբերհաուզենցիների սերն ունեցած արվեստի հանդեպ: Քաղաքը շատ ակտիվ
է մշակութային միջոցառումներով, հատկապես փառատոնի ժամանակահատվածում չափազանց ակտիվություն
է նկատվում: Փողոցում իշխում է տոնական մթնոլորտ, տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած
հյուրերը վայելում են ոչ միայն բացօթյա սրճարաններում հնչող կենդանի երաժշտությունն, այլև տարբեր կինոթատրոններում ֆիլմեր և ներկայացումներ: Ակտիվություն, եռուզեռ, աշխուժություն , վազք, հերթեր ու հերթեր կինոթատրոններում դա խոսում է այն մասին, որ Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկվել է:
![]() |
photo from the site of festival |
Փառատոնի բացումը տեղի ունեցավ Օբերհաուզենի Lichtburg Filmpalast կինոթատրոնում: Ծրագիրը ընդգրկուն էր և բազմաժանր. ներկայացված էին անիմացիոն, դոկումենտալ, էքսպերիմենտալ, ավանգարդ և այլ ժանրերի կարճ ֆիլմեր: Այն նաև շատ լավ "տան դեմ" էր երիտասարդ և բարձր տարիքի հեղինակների համար:
Փառատոնի հետաքրքրություններից մեկն էլ այն էր, որ հանդիսատեսը պարզապես չէր դիտում ֆիլմ, որի հեղինակի մասին տեղեկացվել էր բուկլետներից, կամ աֆիշներից, այլ ուներ հնարավորություն յուրաքանչյուր ֆիլմադիտումից հետո դեմառդեմ հանդիպել հեղինակին և հարցեր տալ:
Ներկայացված ֆիլմերից միջազգային արտադրանքինը 35 րոպեն չպիտի գերազանցի, իսկ գերմանականը՝ 45 րոպեն: Իսկ MuVi Award-ին ներկայացվելիքները չպիտի գերազանցեն՝ 15 րոպեն (MuVi Aword-ի մրցանակը 3500 եվրո է): Ցանկացած ֆիլմ հնարավոր է ներկայացնել մրցույթին՝ սկսած մանկականից մինչև երիտասարդական:
Իսկ Մայիսի 10-ից սկսած Օբերհաուզենում ցուցադրվում են 55 երկրից ժամանած 550 ֆիլմեր: Փառատոնն ունենում է 54 երկրներից գրանցված 1200 այցելուներ:
Փառատոնի շրջանակներիում անց են կացվում նաև սեմինարներ:
![]() |
photo from the site of the festival |
Վերջապես դիտումներից հետո վերջում հայտնի դարձան հաղթողները:
18th MuVi Award-ի առաջին մրցանակակիրը Andreas Hofstetter -ը Գերմանիայից All Day կարճամետրաժ ֆիլմի համար արժանացավ 2000 եվրոյի:
Երկրորդ մրցանակակիրը դարձյալ Գերմանիայից էր, Guillaume Cailleau-ն Organ Movement ֆիլմի համար արժանացավ 1000 եվրոյի:
Իսկ MuVi Aword օնլայն քվեարկության արդյունքից ընտրված Jan Bonny -ի Boogieman ֆիլմը ստացավ 500 եվրո մրցանակ:
Գրան պրիին արժանացավ Շվեցարիայից Louise Carrin-ի Venusia ֆիլմը:
* Մնացած մրցանակակիրների մասին կարող եք ծանոթանալ այստեղ :
Շնորհավորում ենք հաղթողներին, իսկ մասնակիցներին կոչ անում շարունակել նոր գաղափարներով հանդես գալ:
Մինչև հաջորդ տարի՝ Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն:
Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
2016, Հայաստան, Երևան