Showing posts with label թարգմանություն. Show all posts
Showing posts with label թարգմանություն. Show all posts

Friday, September 5, 2014

Damien Saez - Je suis un étranger


 Դամիան Սայեզը ֆրանսիացի հեղինակ կատարող է, կոմպոզիտոր և գործիքավորող, և ֆրանսիական երգարվեստում ունի երկրպագուների մեծ բանակ: 
 Իր երգերով նա բողոքում է աշխարհում տեղի ունեցող անարդարություններից, երգում սիրո, մահվան, հիասթափության, կյանքի, իրականության մասին:
 Նա ներկայանում է տարբեր ժանրերում՝ ֆրանսիական ռոք, ալտերնատիվ ռոք, ֆրանսիական շանսոն:

 Հայրը իսպանացի է, իսկ մայրը Ալժիրից: Դամիանը 3տ. էր, երբ ծնողները բաժանվում են: Նրանք ապրել են Մարսելում, այնուհետև տեղափոխվել Դիժոն, որտեղի կոնսերվատորիան էլ ավարտել է: Սկզբում Դամիանը երգում էր հայտնի ռոք խմբերի երգերը՝ Pink FloydU2 ou Led Zeppelin, այնուհետև որոշեց հանդիսատեսին ներկայանալ հենց իր ստեղծագործություններով:

 Հիմնականում Դամիանն ազդվել է Noir Désir ֆրանսիական ռոք խմբի և հատկապես Jacques Brel-ի երգերից, սակայն ինչպես խոստովանում է՝ չկա նմանություն իր և Բրելի միջև: Ուղղակի նա իմ ուսուցիչն է եղել:  Երբ ես մի երգ եմ գրում նրա մասին եմ մտածում, միայն թե իմ գրածն ավելի ժամանակակից է լինում:

 Ես օտարերկրացի եմ (Je suis étranger) երգը գրել է 2012թ.-ին: Որտեղ ներկայացնում է օտարերկրացի էմիգրանտի կյանքը:

 Օտարերկրացի եմ

 երազները քաղցր Ֆրանսիայի,
 երեխաները աքսորի,
 արտագնա չարտերները
 քաղաքական ապաստանների,
 համերաշխությունն այստեղ
 բաղձանքի տեսք ունի:
 քո դաստակի ժամացույցը
 թռցնում եմ գրպանս
 ֆինանսական արքան քաջարի 
 և ցինիկ ժպիտը,
 մենք կառուցում ենք պատեր
 դու կառուցում ես ապագա՝
 անկլավի քաղաքներում,
 վախ՝ մետրոներում,
 ստրուկների երգերի ներքո,
 թռչունների թևերի տակ:

 ես օտարական եմ,
 փոթորիկն է իմ երկիրը,
 ես չունեմ գումար,
 ճանապարհն է իմ ընկերը:

 մենք քաղաքակրթությունն ենք
 դու՝ Կալեի ճամբարները,
 մենք՝ հիասթափությունը,
 դու՝ բետոնե բանակներ,
 մենք՝ չափազանց հին մշակույթ,
 դու՝ փոքրիկ բանվորը քաղաքի,
 ամրագրել մեզ, անշուշտ,
 դու՝ թիթեղյա քաղաքների դժոխք,
 մենք՝ արծաթե բաբելոնի գործընկերներ,
 մենք՝ մարմնավաճառներ,
 դու՝ գարնան աչք,
 մենք՝ տեղի գողեր,
 դու՝ բռնապետության որդի՝
 մեր նավթերի,
 դու՝ անձրևաջուր խմող..

 ես օտարական եմ,
 փոթորիկն է իմ երկիրը,
 ես չունեմ գումար,
 ճանապարհն է իմ ընկերը,
 ես օտարական եմ,
 և այդպիսին է իմ ճանապարհը, 
 ես այրել եմ իմ թղթերը, 
 ես կիսում եմ իմ գինին:

 աղբը հավաքելու համար
 աշխատում ես դու լուսաբացին,
 մենք նայում ենք երկնքին,
 դու ոլորում ես մարմինդ,
 հույսը նկուղում է,
 դու՝ քրտինքի մեջ կորած,
 ստրուկների երգերի ներքո,
 շահույթն անսիրտ է:

 բոլորն՝ առանց թղթի,
 բոլորն՝ անօթևան,
 բոլորն՝ օտարանդու որդիներ,
 բոլորը՝ հրդեհի զավակներ:
 ասա՛, ինչու՞ քացր ֆրանսիա,
 ես տեսնում եմ միայն անբարեկրթություն,
 ավելորդ ֆաշիզմ,
 երկիր մեր մանկության:

 ես օտարական եմ,
 հողն է մեր երկիրը,
 ես չունեմ գումար,
 ճանապարհն է իմ ընկերը,
 ես օտարական եմ,
 և այդպիսին է իմ ճանապարհը,
 ես այրել եմ իմ թղթերը,
 ես կիսում եմ իմ գինին..

 թարգմանեց՝
 Ռուզան Պետրոսյանը





Monday, July 14, 2014

1789 Les Amants De La Bastille



1789թ.-ի գարնանը, երբ Ֆրանսիայի թագավորությունը ամայացավ սովից, Լյուդովիկոս XVI-ի արքունիքը Վերսալում ամեն ինչ վատնեց ՝ առանց հաշվարկելու, մարդիկ սկսեցին ըմբոստանալ, և մոտակա ապստամբությունը հասունացավ:
Հենց այս համատեքստում , երիտասարդ ապստամբ գյուղացի Ռոնան, ում անարդարության պատճառով զրկել էին իր հողից, գնաց Փարիզ, որտեղ էլ հանդիպեց Օլիմպին, ով Ավստրիայի Մարի-Անտուանետի երեխաների ենթա-դաստիարակչուհին  էր: Նրանք երբեք չպետք է հանդիպեին, ուր մնաց՝ սիրեին միմյանց.

Ֆրանսիական հեղափոխության թոհուբոհի ներքո, երկու սիրահարները կապրեին անհոգ ու գեղեցիկ , որը արգելված էր, կբացահայտեին ավելի ռոմանտիկ ու ավելի խենթ խարդավանքներ՝ այդ ամենին ընկերակցելով ավելի հայտնի հեղափոխականների, ինչպիսիք են գործիչների, ինչպիսիք են Ժորժ Ժաք Դանթոն, Մաքսիմիլիան Դե Ռոբեսպիերը, ինչպես նաև Կամիլ Դեմուլեն :

Իրարից բաժանվելուց և դարձյալ միմյանց գտնելուց հետո, Օլիմպն ու Ռոնան իրար գտան 1789թ.-ի, Հուլիսի 14 - ին, Արքայական իշխանության, Բաստիլի գրավման, խորհրդանիշի դիմաց , որը կնքեց նրանց  ճակատագիրն ընդմիշտ:

Les Amants De La Bastille "Բաստիլի սիրահարները" ֆրանսիական երաժշտական ներկայացում է, որի պաշտոնական ցուցադրումը եղավ 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին: Լիբրետոն՝  Դով Ատտիայի, Ալբերտ Քոհենի և ֆրանսուա Շուքեի , խոսքերը՝ Դով Ատտիա և Վենսան Բագիյան : երաժշտությունը Ռոդ Ժանուա, Ժան-Պիեր Պիլո, Օլիվիեր Շուլտհեյն, Վիլիամ Ռուսո, Դով Ատտիա:


Ներկայացման առաջին սինգլը՝  Ça ira mon amour -ը 2011թ.-ի հոկտեմբերի 3-ին էր, Ռոդ Ժանուայի մեկնաբանությամբ՝





երկրորդ սինգլը՝ խմբի կատարմամբ ՝ Pour la peine-ն էր, 2012թ-ի փետրվարի 27-ին:



այնուհետև Je veux le monde՝ Նատալիայի մեկնաբանությամբ:




հետո դուետ Կամիլ Լուի և Լուի Դելորի կատարմամբ ՝Tomber dans ses yeux



հինգերորդը Լուի Դելորի կատարմամբ Sur ma peau




Նոր երաժշտական կտորը, Կամիլ Լուի նորովի մեկնաբանությամբ 2013թ-ին դուրս եկավ , այն կոչվում էր Les mots que l'on ne dit pas


պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը


P.S.- Le premier album du spectacle, sorti le 2 avril 2012, comprend :

  1. Pour la peine (Rod Janois, Nathalia, Sébastien Agius, Roxane Le Texier, Matthieu Carnot et Camille Lou) - 3:19
  2. Hey ha (Sébastien Agius) - 3:01
  3. Je veux le monde (Nathalia) - 3:18
  4. Ça ira mon amour (Rod Janois) - 3:41
  5. Le temps s'en va (Matthieu Carnot et Camille Lou) - 2:52
  6. Fixe (Rod Janois) - 3:02
  7. Je mise tout (Roxane Le Texier) - 3:10
  8. La sentence (Camille Lou) - 3:34
  9. Maniaque (Matthieu Carnot) - 2:59
  10. La rue nous appartient (Rod Janois et Matthieu Carnot) - 3:52
  11. A quoi tu danses ? (Sébastien Agius) - 2:36
  12. La nuit m'appelle (Nathalia) - 3:15
  13. Le cri de ma naissance (Nathalia) - 2:43
  14. Ça ira mon amour (version acoustique) - 4:26
L'album intégral, disponible depuis le 22 octobre 2012, comprend :


Friday, June 27, 2014

Barbara - Göttingen


իհարկե սա Սենան չէ
ոչ էլ Վենսենյան անտառը,
բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ է
Գյոթինգենը, Գյոթինգենը՜..

Երբևէ չէի պատկերացնի, որ Բարբարայի այս երգը մի օր էլ ինձ կտանի Գյոթինգեն : Կգնամ , բայց կմոռանամ երգի մասին : Որովհետև անծանոթ քաղաքների անունները չեմ հիշում : Ու ինչպես միշտ, սովորությանս համաձայն, կսկսեմ ամենուր ֆրանսիական  մշակույթ փնտրել, ամեն ինչի մեջ փոքրիկ Փարիզը տեսնել: Ու մագնիսի պես դրանք կձգվեն կողքս, ես էլ ինքնագոհ կշարունակեմ սիրել իմ հորինած այս խաղն ու խաղալ այն, որովհետև այստեղ ես միշտ հաղթողն եմ :
Այդպես էր եղավ. Գյոթինգենում ճիշտ է չհանդիպեցի ոչ մի ֆրանսախոսի, բայց փոխարենը բացահայտեցի կարևորը՝ ֆրանսիական երգարվեստի իմ սիրած կատարողներից մեկի՝ Բարբարայի փողոցը՝ Բարբարաշտրասսեն: 


1964թ. Բարբարան Էքլյուզ բարի աստղն էր (L'Ecluserestaurantbar à vin en France): Երգչուհուն լսելու համար, այնտեղ էր միշտ գալիս Սիբիլլ Պենկեր անունով երիտասարդ մի գերմանուհի: Նա կարծում էր, որ Բարբարայի յուրահատկության շնորհիվ է բարը լի մարդկանցով, որի համար էլ, շատ էր ցանկանում , որ երգչուհին նաև Գյոթինգեն (Գերմանիա) գար: Ապրիլին Սիբիլլը նամակ է գրում Բարբարային, սակայն վերջինս մերժում է:
Այդ տարիներին պատերազմի հետքերը դեռ թարմ էին. Գերմանիան ճանկերի էր նման: Թեպետ Բարբարան վստահում էր Գյոթինգենին, սակայն միանշանակ դեմ էր գնալուն: 

Հրեայի ընտանիքում ծնված երգչուհին, պատերազմի ժամանակ թաքնվում էր, որպեսզի խուսափեր ոչնչանալուց:
Սակայն հանկարծ որոշում է մտածել Սիբիլլի հրավերի մասին, և որոշումը կտրուկ փոխում: Ոչ այնքան բարձր տրամադրությամբ, նա հայտարարում է հուլիսին Գերմանիայում երգելու իր վճռական համաձայնության մասին :

Ժամանման հարթակում երգչուհուն մեծ ուրախությամբ դիմավորում է Հանս-Գունթեր Կլեյնը, որը « Junges Theater » թատրոնի գեղարվեստական  ղեկավարն էր:

Բարբարան դեմքը ծածկել էր, և ներքուստ անհանգիստ էր:
Հանս-Գունթերն առաջարկում է նախքան թատրոն գնալը, քաղաքով մի փոքր զբոսնել, քանի որ այդ ամսին այն շատ գեղեցիկ էր: Սակայն Բարբարան անհանգիստ մերժում է, ասելով, որ ինքը միայն թատրոնն է ուզում տեսնել:
Առաջին օրը երգչուհու համերգը խափանվում է: Ցուցարարները մտնում են նաև թատրոն և դաշնամուրը տեղահան անում: Դա անակնկալի է բերում երգչուհուն, և իր անհանգստությունն ու սառը վերաբերմունքը վերածվում տխրության: Սակայն Հանս-Գունթերն արագ մի բան է մտածում: Դահլիճում ներկա ուսանողների խումբը 22 ժամում թատրոն է բերում ծեր մի կնոջ սև դաշնամուր:
Չնայած երգչուհու նախնական սառը վերաբերմունքին, այնուամենայնիվ, հանդիսատեսը նրան շատ ջերմ է ընդունում և համերգն անցնում է օվացիաների ներքո:
Հանս-Գունթերն առաջարկում է երկարացնել պայմանագիրը. երգչուհին ևս մեկ շաբաթ էլ է մնում Գյոթինգենում: Այդ ընթացքում հասցնում է սիրել քաղաքը, զբոսնել, ուսումնասիրել այն..


« Junges Theater » in Gottingen
Պայմանագրի ավարտի օրը, մեկնումից առաջ, Բարբարան բեմից կարդում է Գյոթինգնենին նվիրած իր քառատողը.

…« Bien sûr, ce n’est pas la Seine,
Et c’est loin du pont de Suresnes,
Mais c’est bien joli tout de même
A Göttingen, à Göttingen »…

Փարիզ վերադառնալիս այն դառնում է երգ, որը միշտ հետևում է նրան: Բարբարան ամենուր բոլոր իր համերգներին երգում այն: 2003թ-ի հունվարին ֆրանկո-գերմանական ընկերության 40-րդ տարեդարձի տոնի ժամանակ կանցլեր Գերհարդ Շրյոդերը երգից մեկ քառատող է կարդում , դիվանագիտական շրջանակներում որպես անսովոր ժեստ .
« Oh, faites que jamais ne revienne
Le temps du sans et de la haine
Car il y a des gens que j’aime
A Göttingen, à Göttingen »

2001թ-ին Գյոտտինգենում բացվում է Բարբարայի անվամբ փողոց՝ Բարբարաշտասսե..
երգը գերմաներենով այստեղ՝
https://soundcloud.com/ruzan-petrosyan-1/barbara-gottingen-deutsch-franzosisch



« Il était un piano noir : Mémoires interrompus » վերնագրով ինքնակենսագրության մեջ երգչուհին գրում է.
"Գյոթինգենում բացահայտեցի այն տունը, որտեղ Գրիմ եղբայրները գրել են մեր մանկության հայտնի հեքիաթները: Դա թատրոնին կից փոքրիկ մի այգի էր, որտեղ մեկնմանս վերջին կեսգիշերին խզբզում էի իմ "Gottingen" -ը:
Ես ներողություն եմ խնդրում, որ երգի բառերը մեկնաբանեցի ոչ այնքան լավ տրամադրությամբ: Սակայն այն վերջնական տեսքի բերեցի Փարիզում: Ուրեմն այս երգի համար պարտք եմ Հանս-Գունթերի համառությանը, տասը ուսանողներին, ծեր տիկնոջ անհանգստությանը և Գյոթինգենի շեկ փոքրիկ երեխաներին.. "



Երգը նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հիշատակին, որ բաժանում էր Ֆրանսիան և Գերմանիան: Հատկապես երեխաների համար, ովքեր մահացել էին պատերազմի ժամանակ: Այն նաև օրհներգն է Ֆրանս-Գերմանական բարեկամության:  


Գյոթինգենը

իհարկե սա Սենան չէ
ոչ էլ՝ Վենսենյան անտառը,
բայց ամեն դեպքում գեղեցիկ է շատ
Գյոթինգենը, Գյոթինգենը՜

չկան նավահանգիստներ և ոչ էլ մեղեդիներ՝ հին,
ոմանք հառաչում են, ոմանք` թափառում,
բայց մեկ է այստեղ սերը ծաղկում է ապրում
Գյոթինգենում Գյոթինգենում

կարծում եմ, նրանք ավելին գիտեն, քան մենք
Ֆրանսիայի թագավորների պատմությունից.
Հերման, Պետրոս, Հելգա, Հանս
Գյոթինգենում Գյոթինգենում

և ոչ ոք չի նեղանում
բայց մեր մանկության հեքիաթները
" կար մի ժամանակ"-ով էին սկսվում
Գյոթինգենում, Գյոթինգենում:

Իհարկե մենք ունենք Սենա գետ
և հետո մեր Վենսենյան անտառը,
բայց աստված իմ, որքան գեղեցիկ են
Գյոթինգենում, Գյոթինգենում վարդերը՜

մենք ունենք մեր խամրած առավոտները
և Վարլենյան մոխրագույն հոգին
նրանցը նույնպես նույն մելանխոլիան է
Գյոթինգենում Գյոթինգենում:

երբ նրանք ոչինչ չգիտեն ասել
մնում են այնտեղ և ժպտում մեզ
բայցևայնպես, մենք հասկանում ենք նրանց
շեկ երեխաներին Գյոթինգենի

այնպես որ նրանք, ովքեր զարմանում են
և մյուսները, ովքեր ինձ ներում են,
բայց երեխաները նման են
Փարիզում թե Գյոթինգենում:

օ՜հ .. երբեք չեն վերադառնա
ժամանակն արյան և ատելության,
քանի որ կան մարդիկ,
որոնց ես սիրում եմ
Գյոթինգենում, Գյոթինգենում 

և երբ կհնչեր ահազանգը,
եթե պետք էր վերցնել զենքերը 
իմ սիրտը կլցվեր արցունքով
Գյոթինգենի համար Գյոթինգենի համար..

բայց, ամեն դեպքում, շատ գեղեցիկ է
Գյոթինգենում, Գյոթինգենում..

երգը թարգմանեց՝  ես


Ռուզան Պետրոսյան

Հ.Գ.- Այսօր այս կատարումը շարունակվում է սիրված լինել և տարբեր երգիչներ մեկնաբանել են այն յուրովի՝ Կարլա Բրունին , Լարա Ֆաբիանը, Պատրիկ Ֆիորին..և այլն   




Tuesday, May 13, 2014

Charles Aznavour- Comme ils disent


Երգի հեղինակը Շառլ Ազնավուրն է, այն գրվեց 1968թ.-ի վերջերին և 70-ականների սկզբին: Թեման հոմոսեքսուալիզմն է, որն այդ ժամանակաշրջանի թիվ առաջին տաբուն էր:
Եթե այլ երգերում տվյալ թեմային մոտենում էին ծաղրանքով և թեթևամտությամբ, ապա Ազնավուրն առաջինն էր, որ առանց սարկազմի և հեգնանքի փորձեց ներկայացնել տրանսվեստիտների Սարասատ փողոցում մոր հետ ապրող միայնակ մարդու պատմությունը:

Շանսոնիեն հիշում է, երբ առաջին անգամ հոմոսեքսուալ իր ընկերների շրջանակներում պատրաստվել է  կատարել այդ երգը, վերջիններիս առաջին արձագանքը սառն է եղել:
"Հետո նրանք ինձ հարցրին, թե ո՞վ է կատարելու երգը: Ես էլ ասացի՝ ես, ինքս: Այնուհետև երկար լռությունից հետո, մեկն անհանգստացած ցանկացավ իմանալ՝ արդյոք ես չե՞մ պատրասվում որևէ հայտարարություն անել:
- Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ բեմում նման հայտարություն անելիս. ես հիմա ինձ հոմոսեքսուալի տեղ եմ դնելու, բայց ես այն չեմ:
Այլևս ոչ մի հարց նրանց կողմից "

Երգի խոսքերը գրելիս, Ազնավուրը ներշնչվել է իր վարորդից, քարտուղարից և ոճաբան ընկերոջից: 1972թ.-ին երգն ընդգրկվել է Շառլի "Idiote je t'aime" կոչվող ձայնասկավառակում:
Երգի տեխնո-ռիթմիկ տարբերակը դարձել է հոմոսեքսուալների  գիշերային ակումբի հիմնը:


 Ինչպես ասում են


 ապրում եմ մենակ`
 մորս հետ,
 շատ հին բնակարանում`
 Sarasate փողոցի,
 ինձ շրջապատող ընկերներն են
 կրիան, երկու դեղձանիկն
 ու մի կատու:
 շատ հաճախ մորս հանգստանալ թողնելու համար
 դուրս եմ գալիս շուկա՝ գնումներ անելու..
 ..և խոհանոցում եմ`
 եփում եմ, լվանում, սրբում,
 մեքենան գործի դնում,
 նույնիսկ եթե այն վնասվում է,
 աշխատանքն ինձ չի վախեցնում,
 ես նաև դեկորատոր եմ մի քիչ,
 մի փոքր էլ՝ ոճաբան,
 բայց իմ իրական գործը գիշերն է,
 որ տրանսվեստիտի կերպարում եմ ,
 ես արտիստ եմ,
 ես ունեմ շատ առանձնահատուկ համար,
 որտեղ ներկայանում եմ մերկ:
 սթրիպտիզից հետո
 սրահում տեսնում եմ,
 որ տղամարդիկ չեն հավատում իրենց աչքերին.
 " Օ~հ, ես հոմոսեքսուալ եմ! "
 ինչպես նրանք են ասում:

 վաղ լուսաբացին, մոտ ժամը երեքին
 տարբեր սեռի ընկերներով
 ծխով լի պատահական մի ակումբում
 գնում ենք ուտել-խմելու,
 և մեր սրտերը միմյանց առաջ բացում `
 առանց բարդույթի,
 բացահայտում ենք ճշմարտություններ,
 այն մարդկանց մասին, ովքեր մեզ անտանելի են
 քարկոծում նրանց,
 բայց դա անում ենք հումորով,
 թաքնված բառախաղով ու
 մեղմ թթու խոսքով,
 ահա և գալիս են ուշացածները,
 տպավորություն թողնելու համար
 քայլում են` օրորվելով 
 խենթ աղքատներ ձևանում,
 կարծում են մեզ են կրկօրինակում,
 ծիծաղելի է.
 այդ շարժուձևը, բարձր խոսելը,
 խաղն աստվածուհիների և տենորներ հիմարության..
 ես, ծաղրուծանանքը
 ինձ մնում է սառը լինել,
 և հետո դա ճիշտ է.
 - ես տղամարդ եմ, օ~հ!, ես հոմո եմ!
 ինչպես նրանք են ասում:

 այն ժամին, երբ ծնվում է նոր օրը,
 ես վերադառնում եմ`
 գտնելու իմ շահումը մենության,
 ես հանում եմ իմ թարթիչները, պարիկը,
 ինչպես մի խեղճ դժբախտ ծաղրածուն
 ձանձրույթից:

 պառկում եմ, բայց չեմ քնում,
 մտածում եմ իմ տրտում սերերի մասին`
 այնքան անբավ,
 այն գեղեցիկ տղու ինչպես աստված,
 ով ոչինչ չանելով
 կրակ գցեց մեջն իմ հիշողության,
 բերանս չի համարձակվի երբեք
 խոստովանել նրան գաղտնիքն իմ մեղմ,
 քնքուշ իմ դրաման,
 քանի դեռ օբյեկտն իմ պոռթկումների 
 ամենալուսավոր պահն իր ժամանակի
 անցկացնում է կանանց անկողնում:
 ոչ ոք չունի իրավունք ճշմարտության
 հանդիմանել ինձ ու դատել
 և ես հստակեցնեմ.
 - ինչ լավ է, որ միայն 
 բնությունն է պատասխանատու, եթե
 "ես հոմո եմ, օհ!"
 ինչպես նրանք են ասում..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը






Thursday, March 27, 2014

Diane Tell " Si j'étais un homme''

Կանադացի հեղինակ- կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ , պրոդյուսեր, ռեժիսոր: Ծնվել է Քվեբեկում: Բացի անգլերենից, նաև ֆրանսերեն է երգում: Համագործակցել է ֆրանսիացի հայտնի երգահանների հետ:  Թողարկել ֆրանսիական երգերից բաղկացած ձայնասկավառակներ:  Սակայն Դայանի կատարումներից առանձնանում է "Si j'étais un homme''   երգը, որը 1979թ.-ին գրվեց , իսկ հաջողություն ունեցավ 1982թ.-ին:

80-ականների սկզբին, երգչուհին Ռադիո Կանադայի կողմից ընտրվեց Բելգիայում տեղի ունեցող Ֆրանսիական երգի ամենամյա փառատոնին՝ ներկայացնելու իր երկիրը՝ Կանադան: Այդ առիթով էլ գրվեց այս երգը, սակայն քննադատների պատճառով այն անհաջողություն ունեցավ և առաջին իսկ փուլից դուրս մնաց: 
Սակայն ինչպես ասում են՝ անիվը պտույտ կատարեց, և արդյունքում հենց այս երգը դարձավ երգչուհու երգացանկից ամենասիրվածն ու հայտնին, ինչպես նաև՝ ամենաքննադատվողը:

Ի դեպ, ֆեմինիզմը նույնպես չշրջանցեց այն, և իր տեղը գտավ բլյուզում: Տարբեր կատարողներ սկսեցին իրենց երգերում չեղյալ հայտարարել գենդերային անհավասարությունն ու  հայրիշխանական մոդելը: մի մասի երգերում հերոսը կրքոտ կինն էր, ով փնտրում էր իր տղամարդուն: Իսկ ահա Դայան Թելլը երգում էր կրքոտ կնոջ ցանկության մասին, որն ավելի շատ արական էր, դրանով ցույց տալով սեռական հեղափոխության բացահայտումները, որն ավելի ակներև էր Հյուսիսային Ամերիկայի հիպպիական շարժման ժամանակ, և դա կարծես հաստատում էր, որ Ֆրանսիան այդ ամենից տեղյակ է:

եթե ես տղամարդ լինեի

եթե տղամարդ լինեի
ես կլինեի կապիտանն այն նավի՝
կանաչ-սպիտակ
հազվադեպ էլեգանտ
և ամուր էբենոսափայտի նման
չափազանց վատ եղանակի համար

քեզ կտանեի ճամփորդության
տեսնելու լավագույն երկրներն աշխարհի
ծովափին քեզ հետ սեր կանեի
ու ամեն մի վայրկյանը կվայելեի
ուր իմ թմրած մարմինը կայրվեր
մինչև որ քո գրկում կհանգչեի ու կքնեի

բայց
ես կին եմ,
և երբ կին են
նման բան չեն ասում միմյանց

ես քեզ կնվիրեի գեղեցիկ զարդեր
ծաղիկներ բնակարանիդ համար
օծանելիք որ քեզ կխենթացներ
ու անմիջապես Միլանի մոտ,
Բերգամո կոչվող քաղաքում 
քեզ համար վիլլա կկառուցեի

բայց
ես կին եմ
և երբ կին են
նման բաներ չեն գնում իրար

պետք է ասել ժամանակները փոխվում են
այսօր յուրաքանչյուրն իր համար է
նման հնացած սիրո պատմությունները
միայն ֆիլմերում են հանդիպում
դառնում են տնտեսող
ցավալի է
ես կկարողանայի հրաշալի սիրել
մի քիչ ավելի շատ հումորով և քնքշորեն
եթե տղամարդիկ այդքան չշտապեին սիրուհիներ ունենալ
ահ, եթե ես տղամարդ լինեի!

քեզ կզանգեի ամեն օր
մենակ քո ձայնը լսելու համար
քեզ կասեի՝ իմ սեր
կպնդեի տեսնվեինք
ու կհորինեի մի ծրագրի 
երեկոյան գալլայի նման

բայց ես կին եմ
իսկ երբ կին են
նման բաներ չեն անում

պետք է ասել ժամանակները փոխվում են
այսօր յուրաքանչյուրն իր համար է
նման հնացած սիրո պատմությունները
միայն ֆիլմերում են հանդիպում
դառնում են տնտեսող
ցավալի է
ես կկարողանայի հրաշալի սիրել
մի քիչ ավելի շատ հումորով և քնքշորեն
եթե տղամարդիկ այդքան չշտապեին սիրուհիներ ունենալ
ահ, եթե ես տղամարդ լինեի!

..ես կլինեի ռոմանտիկ

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը



Thursday, March 6, 2014

David Gilmour- Je crois entendre encore


Երգը Ժորժ Բիզեի, եթե բառացի թարգմանեմ, կլինի՝  "մարգարիտների ձկնորսները", իսկ իրականում, հավանաբար այսպես է` " մարգարիտներ որոնողները" (Georges Bizet "Les Pecheurs de Perles", 1863)-  երեք ակտից բաղկացած օպերայից մի ակտ է: Այն կատարել են շատերը, սկսած` Պլաչիդո Դոմինգոյից..
Զարմացա երբ առաջին անգամ երգը գտա Փինք Ֆլոյիդի լիդեռներից՝ Դեյվիդ Գիլմոորի կատարմամբ՝ ֆրանսերենով :
Այն կոչվում է "je crois entendre encore"

հույս ունեմ լսել դեռ

հույս ունեմ նորից լսել
նուրբ ու հնչեղ ձայնը նրա`
արմավենիների տակ թաքնված,
նման աղավնիների երգի:

օ՜հ, գիշեր հմայիչ ,
Աստվածային հիացմունք
օ՜հ, հիշողություն հրապուրիչ
խելագար արբեցում,
քաղցր երազ:

հույս ունեմ նորից տեսնել
լույսերն աստղերի
երեկոյան տաք քամիներից
բացված երկար քողերը նրանց:

օ՜հ, գիշեր հմայիչ ,
Աստվածային հիացմունք,
օ՜հ, հիշողություն հրապուրիչ,
խելագար արբեցում,
քաղցր երազ

հրապուրիչ հիշողություն,
հրապուրիչ հիշողություն..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը





Edith Piaf - La belle histoir d'amour

Edith Piaf avec Georges Moustaki
1958թ.-ի փետրվարից մինչև 1959թ.-ի փետրվարն Էդիտ Պիաֆն ունենում է սիրո մի գեղեցիկ պատմություն ֆրանսիացի հեղինակ- կատարող, արմատներով հունա-իտալացի Ժորժ Մուստակիի հետ: Որի մասին էլ նա երգում է ՛՛ Սիրո գեղեցիկ պատմություն՛՛ երգում: Բառերի հեղինակն Էդիտն է, իսկ երաժշտությունը ֆրանսիացի երգահան-կատարող Շառլ Դյումոնինն է
Մուստակին 19 տարով փոքր էր Էդիտից, և նրանց սիրո պատմության ավարտը, կարծես թե, ճանապարհի ավտովթարն է լինում, որից Էդիտը առողջական լուրջ վնասվածքներ է ստանում, և որպես ցավազրկման միջոց, մորֆիից կախվածություն ունենում: 
1959թ. Նյու-Յորքյան շրջագայության ժամանակ Էդիտը համերգի ժամանակ բեմին ուշաթափվում է և կրում բազմաթիվ վիրահատություններ: 
Նա Փարիզ է վերադառնում առանց Մուստակիի. վերջինս Էդիտից հեռացել էր՝ լքելով նրան ճանապարհին: Այդ բաժանումը, երգչուհին ծանր է տանում և երգում իր տխրությունը:


 սիրո գեղեցիկ պատմություն

երբ տղամարդը գալիս է դեպի ինձ,
ես գնում եմ միշտ դեպի նա,
գնում եմ դեպի ու չգիտեմ ինչի,
քայլում եմ գիշերվա գրկում
ու փորձում մոռանալ քեզ,
որը վեր է իմ ուժերից
ես մասնատվում եմ
ու պատկանում եմ միայն քեզ:
չեմ մոռանա երբեք մեզ՝ երկուսիս,
ինչպես էինք միմյանց սիրում
ամբողջ գիշեր և ամբողջ օր,

սիրուն պատմություն՝ սիրո,
գեղեցիկ սիրո պատմություն..
ինչո՞ւ դու ինձ թողեցիր,
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակ եմ փնտրում:

մի օր, երբ ես սպասում էի
երկար էի սպասում
ես հույս ունեի
հույս ունեի
հույս ունեի..
դու չվերադարձար 
ես ըմբոստացա 
ես ընտելացա
ես գոռացի
արտասվեցի
մերժեցի
աղոթեցի..

ես չեմ մոռանա երբեք
մեզ՝ երկուսիս
ինչպես էինք սիրում միմյանց
ամեն օր
ամեն գիշեր
սիրուն սիրո պատմություն
սիրուն պատմութրուն՝ սիրո
ինչո՞ւ դու ինձ թողեցիր
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակով եմ փնտրում

երբ մի տղամարդն ինձ դուր է գալիս
ես միշտ համեմատում եմ,
և երբեք ինձ մոտ չի հաջողվում
հիմնավոր պատճառ տալ նրան.
դա քո ձայնն է, որ ես լսում եմ
քո աչքերն են, որ ես տեսնում եմ
քո ձեռքերն են, որ ես սպասում եմ
ես պատկանում եմ միայն քեզ

չեմ մոռանա երբեք
մեզ՝ երկուսիս
ինչպես էինք սիրում միմյանց
ամեն օր
ամեն գիշեր
սիրուն սիրո պատմություն
սիրուն սիրո պատմութրուն
ինչո՞ւ դու ինձ թողեցիր
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակով եմ փնտրում

հույս ունեմ
հույս ունեմ
միշտ հույս ունեմ,
որ իբրև կվերադառնաս
ես գիտեմ
կվերադառնաս 
ու կմեկնես ինձ քո ձեռքը
ու ինձ կտանես
ինձ կտանես
ինձ կտանես
ինձ կտանես..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը


վերջերս այս երգը կատարեց նաև Պատրիսիա Կաասը: