Showing posts with label Jacques Brel. Show all posts
Showing posts with label Jacques Brel. Show all posts

Thursday, September 29, 2011

Jacques Brel- Ne me quitte pas



  ինձ մի լքիր
  պետք է մոռանալ
  ամեն ինչ կարող է մոռացվել
  այն, ինչ անցել է արդեն,
  մոռանալ ժամանակը

  թյուրիմացությունները
  և կորցրած ժամանակն` 
  իմանալու համար`
  ինչպես մոռանալ այն ժամերը ,
  որոնք երբեմն սպանում էին
  հարցերի հարվածով

  սիրտը երջանկության 
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր...

  ես ինքս քեզ կնվիրեմ
  անձրևային մարգարիտներ`
  եկած այն երկրից,
  որտեղ չկա անձրև
  ես կփորեմ հողը
  մինչ իմ մահից հետո
  որ ծածկեմ քո մարմինը
  ոսկով և լույսով
  ես կստեղծեմ մի հարստություն,
  որտեղ սերը կլինի թագավոր,
  որտեղ սերը կլինի օրենք,
  որտեղ դու կլինես թագուհի
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր...

  ինձ մի լքիր
  ես քեզ համար կհորինեմ
  խենթ բառեր,
  որ դու կհասկանաս
  ես կխոսեմ
  այն սիրահարներից,
  որոնց սրտերն երկու անգամ
  տեսնվելուց գրկախառնվել են,
  ես քեզ կպատմեմ
  այս թագավորի պատմությունը,
  որ մեռնում է քեզ հանդիպելու
  հնարավորություն չունենալուց
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր,ինձ մի լքիր...

  հաճախ ենք տեսել`
  ինչպես է բռնկվում կրակը
  հին հրաբխի,
  որը կարծում էին չափազանց հին,
  թվում էր այրված հողերը

  ավելի ցորեն էին տված,
  քան լավագույն ապրիլին էր,
  և երբ երեկոն գա,
  որ երկինքը հուրհրա
  կարմիրն ու սևն արդյոք
  չեն ամուսնանա?
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր...

  ինձ մի լքիր,
  ես այլևս չեմ լացի
  ես այլևս չեմ խոսի
  ես կթաքնվեմ այստեղ,
  որ քեզ տեսնեմ
  պարեմ ու ժպտամ
  և քեզ լսեմ
  երգեմ, հետո ծիծաղեմ
  թույլ տուր դառնամ
  քո ստվերի ստվերը
  քո ձեռքի ստվերը
  քո շան ստվերը
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր,
  ինձ մի լքիր, ինձ մի լքիր..


թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը 



ֆլամանդերեն տարբերակը`
լաթ մը նիտ ալեն



Friday, April 8, 2011

Jacques Brel


Այսօր ֆրանսիական երգարվեստի Դոն Քիշոտի ծննդյան օրն է:
Ժակ կամ Ժաք, ով ինչպես կուզի` Բրելը, իսկ լիարժեք անունը` Ռոմեն Ժորժ Ժակ Բրել, ծնվել է 1929թ.-ին, ապրիլի 8-ին, Բրյուսելում..   Jacques Breլ

Բրելի ստեղծագործությունները կարևոր դեր ունեն ֆրանսիական երգարվեստում: Մինչև օրս պահպանելով իրենց թարմությունն ու ժամանակի շունչը` հնչել ու շարունակում են հնչել տարբեր սերունդների շուրթերից :  
Dans le port d'Amsterdam ..
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ երգում են
Երազներն այն, որ գալիս
Ու տանջում են բաց ծովում:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ քնում են
Ինչպես դրոշ հնացած
Մռայլ ափի երկայնքով:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ մեռնում են
Լի գարեջրով ու ողբով
Դեռ լույս աղոտ չբացված:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ ծնվում են
Օվկիանի թրմության
Թանձր ու գաղջ օդի մեջ:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ ուտում են
Սփռոցի վրա ճեփ-չերմակ
Թփրտացող թարմ ձկներ
Եվ ցույց կտան նրանք ձեզ
Կայմի պարատ կտրատող
Հարստություն խժռող
Լուսին կրծող ատամներ
Դա զգում է ձուկն անգամ
Երբ նրանք կոշտ ձեռքերով
Ուտում, քաշում են ելի
Հետո ելնում քրքիջով
Աղմուկի տակ փոթորկի
Օրորվելով դուրս գնում
Շալվարները կոճկելով
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ պարում են
Փորերն իրենց քսելով
Պարող կանանց փորերին
Եվ պարում են, պտտվում
Հանց արևներ թքոտված
Աղեկտուր ճիչի տակ
Ակորդեոնի քրքրված
Ոլորում են իրար վիզ
Որ քրքիջը դառնա խենթ,
Մինչ հանկարծ շունչն է փչում
Ակորդեոնը ավերված
Այնժամ արդեն լուրջ տեսքով
Այնժամ հպարտ հայացքով
Մթից լույս տեղն է բրում
Ամեն նավազ իր զույգին:
Նավահանգստում Ամստերդամի
Կան նավազներ, որ խմում են
Որ խմում են, հա խմում
Խմում կրկին ու էլի
Նրանք կենացն են խմում
Ամստերդամի, Համբուրգի
Եվ այլ տեղի կույսերի
Խմում կենացն այն կանանց
Որ իրենց գեղ մարմինն ու
Պատիվն են տալիս նրանց
Մի կտոր ոսկու դիմաց
Եվ երբ հարբած են շատ պինդ
Տնկում քթների երկինք
Սրբում են քիթն աստղերով
Միզում ինչպես ես եմ լալիս
 Կանանց վրա դավաճան:



 La tendresse /   Քնքշանք  


մի քիչ քնքշանքի համար կտայի գանձերն այն բազում, 
որ շոյում է դևը չար իմ փողերի սնդուկում,
հավատո~ւմ ես իմ սիրուն,
որ նավաստին ծովափին իմ քսակն է դատարկում,
որ գանձերն իր նվիրի արքայադստերն այն սուտ
քնքշանքի համար զուտ :


մի քիչ քնքշանքի համար ես կթողնեի արբեցում
կփոխեի դեմք ու կերպար, ես կփոխեի իմ լեզուն,
հավատո՞ւմ ես իմ սիրուն,
որ երգերի բարձունքում շատ կայսրեր ու երգիչներ
հաճախ թողնում են լքում զորություն գանձ անհամար
մի քիչ քնքշանքի համար :

մի քիչ քնքշանքի դիմաց ժամանակն այն կընծայեի,
որ ամառն իր ավարտած ջահելությունից է մնում,
հավատո՞ւմ ես իմ սիրուն,
որ երգն է իմ բարձրանում դեպ ժանյակն այդ լուսավոր,
որ պարում է ճակատիդ հակված դեպ կողմն իմ անճար,
մի քիչ քնքշանքի համար..
 /Թարգմ.` Ս. Չիլոյան/



  Dors Ma Mie  /   Քնիր, սիրելիս


… քնիր սիրելիս դրսում գիշերը սև է,
քնիր սիրելիս, բարի գիշեր,
քնիր սիրելիս, սա մեր վերջին գիշերն է,
քնիր սիրելիս ես մեկնում եմ… 

/թարգմ. Հ.  Հարությունյան/

  Les vieux Ծերերը

ծերերը չեն խոսում կամ խոսում են սակավ այն էլ աչքի պոչով,
հարուստ են թե աղքատ ունեն լոկ պատրանքներ և մի սիրտ երկուսով,
նրանց տունը ծոթրին երիցուկ է բուրում և փոշոտ բառ ու բան
և Փարիզն անգամ մի գավառ է դառնում, երբ որ ծեր ես այդքան…..

….ծերերը չեն երգում, դաշնամուրն է լռում ու գրքերն են քնած
մեռել է տան կատուն ու գինին տոնական չի ջերմացնում նրանց,
ծերերը չեն շարժվում իրենց կնճռոտ քայլքով իրենց նեղ աշխարհում
անկողնուց պատուհան անկողնուց բազկաթոռ ճամփան են լոկ կտրում…

…ծերերը չեն մեռնում մի օր քուն են մտնում և քնում շատ երկար
Իրարու ձեռք բռնած վախենում են կորչել, բայց կորցնում են իրար…

/Կրճատումներով, թարգմ. `Պ. Թյուրաբյան/

 


Saturday, March 12, 2011

Jacques Brel - Le Moribond




  մողիբոն

 ադիո Էմիլ, սիրում էի քեզ շատ
 ադիո Էմիլ, սիրում էի քեզ այնքան
 դու գիտես,
 մենք երգեցինք նույն գինիների մասին
 երգեցինք նույն աղջիկների մասին
 և նույն վշտերի
 ադիո Էմիլ ես հիմա կմեռնեմ
 գիտես գարնանը մեռնելը դաժան է
 բայց ես մեկնում եմ հոգուս մեջ խաղաղության ծաղիկներով
 որովհետև դու այնքան լավն ես, ինչպես սպիտակ հացը
 գիտեմ կնոջս մասին հոգ կտանես

 ուզում եմ, որ մենք ժպտանք
 ուզում եմ պարենք
 ուզում եմ զվարճանանք ինչպես խենթեր
 ուզում եմ ժպտանք, պարենք
 երբ ինձ փոսը կիջեցնեն

 ադիո կյուրե սիրում էի քեզ շատ
 ադիո կյուրե սիրում էի քեզ այնքան գիտես
 մենք նույն ուղու վրա չէինք
 մենք նույն ճանապարհին չէինք
 բայց մենք փնտրում էինք նույն նավահանգիստը
 ադիո կյուրե, ես հիմա մեռնում եմ
 գիտես գարնանը մեռնելը դաժան է
 բայց ես մեկնում եմ հոգուս մեջ խաղաղության ծաղիկներով
 ես գիտեմ դու հոգ կտանես իմ կնոջ մասին
 որովհետև դու եղել ես նրա վստահելին

 ուզում եմ, որ մենք ժպտանք
 ուզում եմ պարենք
 ուզում եմ զվարճանանք ինչպես խենթեր
 ուզում եմ ժպտանք, պարենք
 երբ ինձ փոսը կիջեցնեն

 ադիո Անտուան քեզ չէի սիրում այնքան
 ադիո Անտուան քեզ չէի սիրում այնքան գիտես
 ատում եմ որ այսօր պիտի մեռնեմ
 alors, որ դու , ինքդ լավ էլ ապրում ես
 ու նույնիսկ ավելի պինդ քան ձանձրույթը
 ադիո Անտուան, ես հիմա մեռնում եմ
 գիտես գարնանը մեռնելը դաժան է
 բայց ես մեկնում եմ հոգուս մեջ խաղաղության ծաղիկներով
 ու քանի որ կնոջս սիրեկանն էիր
 գիտեմ դու հոգ կտանես նրա մասին

 ուզում եմ, որ մենք ժպտանք
 ուզում եմ պարենք
 ուզում եմ զվարճանանք ինչպես խենթեր
 ուզում եմ ժպտանք, պարենք
 երբ ինձ փոսը կիջեցնեն

 ադիո կին իմ, շատ էի սիրում քեզ
 ադիո կին իմ, այնքան էի սիրում քեզ գիտես,
 բայց ես նստում եմ գնացքը դեպի Աստծո մոտ
 իմ գնացքը քոնից առաջ է
 բայց գնացքները նստում ենք, երբ ժամանակն է
 ադիո կին իմ, ես հիմա մեռնում եմ
 գիտես գարնանը մեռնելը դաժան է
 բայց ես մեկնում եմ աչքերս փակ ծաղիկներով
 որովհետև ես հաճախ եմ փակել աչքերս
 գիտեմ դու հոգ կտանես իմ հոգու մասին

 ուզում եմ, որ մենք ժպտանք
 ուզում եմ պարենք
 ուզում եմ զվարճանանք ինչպես խենթեր
 ուզում եմ ժպտանք, պարենք
 երբ ինձ փոսը կիջեցնեն

 թարգմանեց՝
 Ռուզան Պետրոսյանը




Friday, March 11, 2011

Jacques Brel - Orly



      Օրլի

     նրանք երկու հազարից ավել են
     և ես տեսնում եմ միայն երկուսի
     անձրևից միացած
     իրար նման
     նրանք երկու հազարից ավել են
     և ես տեսնում եմ միայն երկուսին
     և ես գիտեմ, որ նրանք խոսում են
     նա պետք է նրան ասի` սիրում եմ
     աղջիկն էլ նրան պետք է ասի, որ սիրում է
     կարծում եմ նրանք միմյանց
     ոչինչ չեն խոստացել
     երկուսն էլ շատ նուրբ են
     անազնիվ լինելու համար:

     նրանք երկու հազարից ավել են
     և ես տեսնում եմ միայն երկուսին
     և հանկարծ նա լացում է
     լացում դառնորեն
     բոլորը, ովքեր նրանց շրջապատել են
     ճարպից քրտնած են
     և մի կաթիլ հույսով
     որ հետևում են նրանց
     բայց այս հրաշալի երկուսը
     պոկված հիասթափությունից
     լքված շան պես
     թույլ են տալիս իրենց նրանց դատելու

     կյանքը նվեր չի մատուցում
     և Աստծո անունը տխուր է
     Orly կիրակին
     Ժիլբեր Բեկոյի հետ կամ` առանց նրա

     հիմա նրանք լացում են
     ես ուզում եմ երկուսին ասել
     ավելի շուտ նա էր
     երբ ես ասում էի “նա”
     չնայած բոլոր կանգնածներին
     նրանք այլևս ոչինչ չէին լսում
     բացի իրենց լացից
     և հետո
     հետո անվերջորեն
     ինչպես երկու մարմիները որ աղոթում են
     անսահման դանդաղ
     այս երկու մարմինները բաժանվում են
     և կիսվելով
     այս երկու մարմինները պոկվում են
     ձեզ հավատացնում եմ որ նրանք ճչում են
     և հետո նրանք միաձուլվում են
     դառնում են մեկ կրակ
     հետո նորից են պոռթկում
     նայում միմյանց աչքերին
     և հետ ընթանալով
     ինչպես ծովն է նահանջում
     նա պահանջում է հրաժեշտը
     թքում մի քանի բառ
     ձեռքը թափ տալով
     հանկարծակի փախչում
     փախչում առանց հետ շրջվելու
     և հետո նա անհետանում էր
     հանրությանը փայը դառնալով

     կյանքը նվեր չէ
     գրողը տանի,
     Աստծո անունը տխուր է
     Օրլի կիրակին
     Ժիլբեր Բեկոյի հետ թե առանց նրա

     և հետո նա անհետանում էր
     կուլ գնում աստիճաններին
     և նա, նա մնում է այնտեղ
     սիրտը խաչած, բերանը բաց
     առանց ճիչի, առանց բառի
     նա գիտեր իր մահը
     հենց նոր խաչվեց հետը
     ահա, նա վերադառնում է
     և նորից շրջվում է
     նրա ձեռքերը վար են մինչև գետնին
     այդպես է. նա հազար տարեկան է
     դուռը կողպված է
     ահա առանց լույսի
     նա պտտվում է տեղում
     և նա արդեն գիտի
     որ պիտի պտտվի միշտ
     նա կորցրեց տղամարդկանց
     բայց հետո նա կորցրեց սեր
     սերը դա նրան ասաց
     ահա անօգուտ
     նա կապրի ծրագրով
     և միայն կսպասի
     ահա թուլությունը կգա
     նախքան վաճառքի լինելը

    ես այնտեղ եմ ես այն եմ
    ոչինչ չեմ համարձակվում անել նրա համար
    որ ամբոխը կրծոտում է
    ինչպես ցանկացած մի միրգ:

   
    թարգմանեց՝
    Ռուզան Պետրոսյանը


 


Jacques Brel- La chanson des vieux amants



"La chanson des vieux amants" -ը 1967թ.-ին գրվեց Բրելի կողմից, իսկ երաժշտությունը Բրելի հետ համատեղ նաև և Ժերար Ջուանեսինն է: 


 ծեր սիրահարները երգը
 

 իհարկե՜
 մենք ունեցել ենք փոթորիկներ,
 քսան տարվա սեր.
 խելագար սեր է:
 միլիոն անգամ դու ես հավաքել իրերդ,
 միլիոն անգամ ես եմ մեկնել:
 և կահույքի ամեն մի կտոր`
 առանց օրորոցի այս սենյակում,
 հիշեցնում է բեկորները հին փոթորիկների:
 ոչինչ այլևս նման չէր ոչինչի.
 դու կորցրել էիր ջրի համը,
 իսկ ես կորցրի` նվաճելունը:

  բայց իմ սեր,
  իմ մեղմ, իմ քնքուշ,
  իմ հրաշալի սեր,
  լուսաբացի թափվելուց մինչև օրվա վերջ
  դեռ սիրում եմ քեզ, դու գիտես,
  սիրում եմ քեզ:

  ես,
  ինքս գիտեմ քո բոլոր կախարդանքները,
  դու գիտես իմ բոլոր դյութանքները:
  դու ինձ պահպանեցիր թակարդների թակարդներից,
  ես քեզ կորցրի ժամանակ առ ժամանակ:
  իհարկե դու ունեցար մի քանի սիրեկաններ,
  պետք էր, չէ ժամանակ անցկացնել.
  պետք էր, որ մարմինը լավ ցնծար:
  վերջապես, վերջապես
  մեզ պետք էր լավ տաղանդ`
  ծեր լինելու համար չափահաս լինել:

  o~հ, իմ սեր,
  իմ մեղմ, իմ քնքուշ,
  իմ հրաշալի սեր,
  լուսաբացի թափվելուց մինչև օրվա վերջ
  սիրում եմ քեզ դեռ, դու գիտես,
  սիրում եմ քեզ:

  և ժամանակի մեծ մասը երկարում է մեզ համար,
  և ժամանակի մեծ մասը ստիպում է մեզ պոռթկալ,
  բայց սիրահարների համար ամենավատ թակարդը
  խաղաղության մեջ ապրելն է, այդպես չէ ՞...
  իհարկե հիմա դու լացում ես մի քիչ ավելի շուտ,
  քան առաջ,
  իսկ ես ինձ տանջում եմ մի փոքր ավելի ուշ,
  քան առաջ,
  մենք քիչ ենք պաշտպանում մեր առեղծվածները,
  մենք քիչ ենք վստահում դիպվածին,
  մենք կասկածում ենք ջրի հոսքին,
  բայց մեր միջև նուրբ պատերազմն ընդմիշտ է :

  o~հ, իմ սեր,
  իմ մեղմ, իմ քնքուշ,
  իմ հրաշալի սեր
  լուսաբացի թափվելուց մինչև օրվա վերջ
  սիրում եմ քեզ դեռ, դու գիտես,
  սիրում եմ քեզ


 թարգմանեց՝
 Ռուզան Պետրոսյանը