 |
¡ DOK festival
|
Շարունակվում են մշակութային ճամփորդություններս դեպի Գերմանիա: Այս անգամ
Լայպցիգ քաղաքում եմ, որտեղ հոկտեմբերի 31-ից մինչև Նոյեմբերի 6-ը տեղի ունեցավ դոկումենտալ և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Առհասարակ Լայպցիգում հաճախ են լինում մշակութային միջոցառումներ, հատկապես՝ գոթական երաժշտությանը նվիրված: Դրանց կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ:
Իսկ հիմա DOK փառատոնում ենք:
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
Այս տարի այն տեղի ունեցավ “Անհնազանդություն “ կարգախոսի ներքո: Փառատոնային հատուկ ծրագրերում այս տերմինը կարևոր ու անբաժանելի մասն է կազմում: Օրինակ ըստ հետհայաց ուսումնասիրության՝ փառատոնին ցուցադրված լեհական համարձակ փաստարգրական ֆիլմը, որը բուռն բանավեճի առիթ դարձավ՝ կապի ժամանակակից տեխնոլոգիաներով մոտ լինելով զուգահեռ ցուցադրվող խաղարկային ֆիլմերին:
Բացի այդ՝ հատուկ ծրագրեր, որ ներառում են ֆիլմեր այլ երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը, Լեհաստանը, որոնք լույս են սփռում կինոգործիչների գեղարվեստական ռազմավարության տարատեսակների վրա՝ զարգացնելու սահմանափակող միջավայրում:
Պաշտոնապես ընտրված ֆիլմերի մասն են կազմում հայտնի ռեժիսորների աշխատանքները, որպիսիք են Վիտալի Մանսկին, Սերգեյ Լոզնիցան, Հայդի Սպեկոնան, Միրոսլավ Յանեկը, Սերգեյ Բուկովսկին, որոնց ֆիլմերը պարբերաբար ներկայացված են DOK փառատոնում: Բացի այդ, կան միջազգային ճանաչում գտած կինոգործիչներ , ովքեր առաջին անգամ են ներկայացնում իրենց աշխատանքները, ինչպես նաև ֆիլմերի ծրագիրն ունեցավ բազմաթիվ նոր բացահայտումներ, նոր հեղինակներ:
Ֆլիմի ցուցադրումներից բացի, DOK-ի անբաժան մասն են կազմում վարպետության դասերը, թրեյնինգները, քննարկումները, հանդիպումները էքսպերտների հետ, զրույց երկխոսությունները:
Դեմ առ դեմ զրույցների շրջանակներում ներառում են անհատական հանդիումներ պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողների և սկսնակների միջև, իսկ DOK փոխանակման շրջանակներում մասնակիցները փոխանակվում են միմյանց իդեաներով՝ սկսնակները իրենց նոր գաղափարները, էսպերտները գիտելիքները, ֆիլմարտադրողները հաջորդ նկարահանվելիք ֆիլմերը: DOK Exchange-ը ցանցային իրադարձություն է, որը խախտում է ժանրերի սահմանները մասնագետների հետ՝ տրանսմեդիա անիմացիա վավերագրական:
Միջոցառման նպատակն է խթանել տրանսմեդիա դաշտի մասնագետների և կինոգործիչների հետ կապերի ամրապնդմանը:
 |
¡DOK Leipzig Festival |
Լայպցիգի DOK-ը ամենամեծ և առաջատարներից մեկն է գերմանական վավերագրական և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնների մեջ: Այն հիմնադրվել է 1955թ.-ին և ամենահին փաստագրական փառատոնն է աշխարհում, սակայն առաջին հրատարակության ծրագրային մասն էին կազմում մուլտիպլիկացիոն ֆիլմերը: Իսկ այսօր այն ավելի ծաղկում է ապրել և ընդլայնել ծրագրային մասը:
 |
¡ Ruzan Petrosyan Photographer |
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
DOK-ում հայտնի դարձան մրցանակակիր հաղթող ֆիլմերը, որոնք ներկայացված էին տարբեր կատեգորիաներում՝
1. Միջազգային Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ (4 մրցանակ):
2. Միջազգային Մրցութային Կարճամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ (3 մրցանակ):
3. Միջազգային Մրցութային Անիմացիոն Վավերագրական (1 մրցանակ)
4. Տեղական (գերմանական) Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ (3 մրցանակ):
5. Տեղական (գերմանական) Միջազգային Միցութային Կարճամետրաժ Վավրագրական և Անիմացիոն Ֆիլմ (1 մրցանակ):
և այլն, մանրամասն տեղեկությունն այստեղ
 |
DOK LEIPZIG AWARDS- GOLDEN DOVE |
|
|
 |
¡DOK Leipzig- Award Ceremony
|
Ավարտվեց փառատոնը և վերջին օրը ժյուրին ամփոփեց հաղթողներին և մրցանակակիրներին: Եվ այսպես՝
Միջազգային Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն Ֆիլմ, որի համար ներկայացված էին 4 մրցանակ:
Ոսկե Աղավնի մրցանակը և 10 000 եվրո Mitteldeutscher Rundfunk (MDR) Գերմանական Կենտրոնական Կազմակերպության կողմից ստացավ Sergei Loznitsa-ի Austerlitz (Germany) ֆիլմը:
Նույն անվանակարգում Արծաթե Աղավնի և որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին լավագույն ֆիլմ մրցանակին, ինչպես նաև 5 000 եվրո Uwe Steimle-ի կողմից արժանացավ Heidi Specogna-ի Cahier Africain (Switzerland, Germany 2016) ֆիլմը:
 |
Heidi Specogna for the film Cahier Africain (Switzerland, Germany 2016) |
Կրկին նույն անվանակարգում Պատվավոր Հիշատակում մրցանակին արժանացավ Adreas Dalsgaard and Obaidah Zytoon-ի The War Show (Denmark 2016) ֆիլմը:
 |
Adreas Dalsgaard and Obaidah Zytoon for the film The War Show (Denmark 2016) |
Միջազգային Մրցութային Կարճամետրաժ Վավերագրական ֆիլմի անվանակարգում Ոսկե Աղավնուն արժանացավ Zofia Kowalewska-ի Close Ties (Więzi) (Poland 2016) լեհական ֆիլմը:
 |
Zofia Kowalewska for the film Close Ties (Więzi) (Poland 2016) |
Տեղական Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն ֆիլմ անվանակարգում Ոսկե Աղավնուն արժանացավ Thorsten Trimpop-ի Furusato (Deutschland, USA 2016) ֆիլմը:
 |
Thorsten Trimpop for the film Furusato (Deutschland, USA 2016) |
Տեղական Մրցութային Կարճամետրաժ Վավերագրական և Անիմացիոն ֆիլմ անվանակարգում Ոսկե Աղավնուն արժանացավ Filip Jacobson-ի Patriotic Lesson (Lekcja patriotyzmu) (Poland, Germany 2016) ֆիլմը:
 |
Filip Jacobson for the film Patriotic Lesson (Lekcja patriotyzmu) (Poland, Germany 2016) |
Երեք անվանակարգերում՝ Տեղական Մրցութային Երկարամետրաժ Վավերագրական և Անիմացիոն ֆիլմ՝ DEFA SPONSORING մրցանակ, Լավագույն Ֆիլմ, Լավագույն Սցենարական Աշխատանք անվանակարգում՝ HEALTHY WORKPLACES FILM AWARD մրցանակ և Լավագույն Երկարամետրաժ Դոկումենտալ Տեղական Ֆիլմ անվանակարգում Հատուկ Մրցանակ՝ Գյոթե Ինստիտուտի կողմից (GOETHE-INSTITUT DOCUMENTARY FILM PRIZE) արժանացավ
Jakob Schmidt-ի To Be a Teacher (Zwischen den Stühlen) (Germany 2016) ֆիլմը:
 |
Jakob Schmidt for the film To Be a Teacher (Zwischen den Stühlen) (Germany 2016) |
Ներկայացված ֆիլմերի և մրցանակաբաշխության մասին մանրամասն այստեղ:
Ինչ խոսք ցուցադրված ֆիլմերը շատ էին ու բազմաժանր, սակայն իմ ուշադրությունից չվրիպեցին երկու ֆիլմեր, թուրք ռեժիսոր Gülnaz Bingöl-ի կարճամետրաժ ֆիլմերը՝ The Eagle's Tree-ն, Obstinate Memory-ն և քուրդ ռեժիսոր Ayşe Polat-ի The Others ֆիլմը: Ի դեպ վերջինս Jakob Schmidt-ի To Be a Teacher (Zwischen den Stühlen) (Germany 2016) ֆիլմի հետ միասին արժանացավ արժանացավ PRIZE OF THE UNITED SERVICES TRADE UNION VER.DI մրցանակին:
Ֆիլմերը Հայ-թուրքական հարաբերությունների 1915 թ.-ի գենոցիդի և Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի մասին էր: Ֆիլմում ռեժիսորները գտել էին հայ ընտանիքներ , ովքեր պատմում էին իրենց արմատների մասին, թե ինչպես են թուրքերից ծածուկ ապրել՝ թաքցնելով իրենց հայ լինելը, սակայն այսօրվա սերունդը փորձում է հաճախել հայկական դպրոց, սովորել հայերեն:
Քուրդ ռեժիսոր Ayşe Polat-ը, ով ներկայացնում էր The Others ֆիլմը, ասում է, որ մեծ դժվարությամբ է գտել հայ ընտանիք. "Հայրս, ով էմիգրանտ էր Գերմանիայում, մի անգամ հիշեց, որ հայ ընտանիքին ծանոթ ընկեր ունի և տվյալներն ինձ տվեց: Այպես մի կերպ գտա և փորձեցի ֆիլմ նկարել",- պատմում է Ayşe Polat-ը:
Ի դեպ, քուրդ ռեժիսորը ֆիլմը ներկայացրել է նաև հայակական Ոսկե Ծիրան կինո-փառատոնին:
 |
The Others film by Ayşe Polat |
Իսկ թուրք ռեժիսոր Gülnaz Bingöl-ը, ով իր ֆիլմերում կրկին ներկայացնում էր եղեռնի կոտորածից մազապուրծ եղած հայ ընտանիքի, ասում է, որ ֆիլմը Ստամբուլում չի ցուցադրել, քանի որ կառավարությունը դեմ է նման թեմայով ֆիլմերի ցուցադրմանը: Այս ֆիլմով նա փորձում է աշխարհին ցույց տալ իրականույթյունը:
" Թուքիայում շատերը կան , որ ընդունում են եղածը, բայց կան նաև այնպիսիները , որ չեն ընդունում և դեմ են նման ֆիլմերի ցուցադրմանը, դրժում են եղածը: Ես ուզում եմ, որ ֆիլմը ցուցադրվի հիմնականում Թուրքիայից դուրս՝ Եվրոպայում և այլուր, որպեսզի եվրոպացի հանդիսատեսը տեղյակ լինի ճշմարտությանը: Ես ուզում եմ ցուցադրել իրականությունը, այն , ինչ կա ",- խոստովանում է թուրք երիտասարդ ռեժիսորը:
Իսկ արդյոք այս ֆիլմի ցուցադրությամբ իր հետագա ստեղծագործական կարիերային իր երկրում վտանգ չի սպառնո՞ւմ, թուրք ռեժիսորն ասաց, որ ավելի շատ նա վախենում է ոչ թե իր համար, այլ այն հայ ընտանիքի, ով համաձայնվեց նկարահանվել իր ֆիլմում, թեպետ ֆիլմը Ստամբուլի էկրաններին չի բարձրացվել և նա միտում էլ չունի այնտեղ այն ցուցադրելու:
Ի դեպ այս ֆիլմը նույնպես ցուցադրվել է Երևանում Ոսկե Ծիրանի շրջանակներում:
 |
The Eagle's Tree (Turkey ) by Gülnaz Bingöl |
Փառատոնի ծրագիրը շատ հարուտ ու բազմաժանր էր: Ֆիլմերի ցուցադրումներից բացի բոլոր մասնակիցների և հյուրերի համար DOK-ը կազմակերպել էր գիշերային փարթիներ, ընթրիք և գերմանական խոհանոցի հյուրասիրություն՝ տեղական DJ-ների երաժշտության ներքո: Այն լավ առիթ էր մասնակիցների մտերմիկ զրույցի և ծանոթության, ինչու ոչ նաև ծրագրերի փոխանակման:
 |
Ruzan Petrosyan |
Փառատոնն ավարտվեց հրաժեշտի փարթիով և իհարկե մրցանակաբաշխությամբ:
Մինչև հաջորդ փառատոն:
Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
Գերմանիա, Լայպցիգ
2016թ.
Լուսանկարներ Փառատոնի այստեղ՝
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer |
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
 |
¡ Ruzan Petrosyan Photographer
|
Photos by phone: