Wednesday, August 22, 2012
Wednesday, August 15, 2012
Sunday, August 12, 2012
Thursday, July 26, 2012
Leonard Cohen
նվիրիր ինձ հրաշք
Փոքրիկս,
***
show me the place, I'Il follow you*
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա
Ցույց տուր ինձ տեղը, ես մոռացել եմ, հիշողությանս մեջ այն չկա
***
լեթըր ֆրոմ ֆար
***
անվայնդ
(faith)
Ծովը` խորը ու կույր
Փոքրիկս,
Ես սպասում էի
Սպասում էի գիշեր ու ցերեկ
Ես չտեսա ժամանակը
Երկու կյանքս դարձավ մեկ
Հետո եկան հրավերներ
Գիտեմ, անունդ կար այնտեղ
Բայց ես կրկին սպասում էի
Հրաշքին էի սպասում
Կլանված, անտարբեր…
Ես գիտեմ
Իսկապես սիրում էիր ինձ
Բայց տեսնում ես ձեռքերս կապված
Գիտեմ ցավեցրի քեզ
Հպարտությունը քո խոցված
Թմբուկդ, շեփորդ ձեռքիդ
Պատուհանի մոտ կանգնած...
Իսկ ես այնտեղ էի, սպասում էի..
Հրաշքին...
Որ կգար անկասկած
Չեմ հավատում, կսիրեիր սա
Չէիր ուզի մնալ դու այստեղ
Այստեղ ժամանցը շատ սուղ է
Կան միայն ծանր վճիռներ
Մաեստրոն ասում է` Մոցա~րտ
Հնչում է.. ասես պղպջակ
Երբ դու սպասում ես...
Հրաշքին էս սպասում
Նվիրիր ինձ հրաշք իմ միակ
Սպասում եմ հրաշքի
Չկա ոչինչ անելու
Ես չեմ եղել դեռ երջանիկ
Սկսած պահից այս սպասելու
Չի մնում ոչինչ անելու
Երբ գիտես, որ քեզ տարել են
Չկա ոչինչ անելու
Երբ փշրանք ես խնդրում չոքած
Չկա ոչինչ անելու
Երբ գիտես, որ դու սպասում ես
Հրաշքին ես սպասում...
Աչքերդ լայն բացած
Չի մնում ոչինչ անելու
Երբ ընկած ես մայրուղուն
Երբ պարկած ես անձրևին
Հարց ես լսում
Թե ինչպես էս
Դու իհարկե չես բողոքի
Ձևացրու, որ քնած ես
Ձևացրու, որ դու համր ես
Կիմանաս ավելին
Բայց դու ասում ես
Որ այստեղ դու սպասում ես
Հրաշքին ես սպասում
Որ կգա……..
……. այս պահին
***
show me the place, I'Il follow you*
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա
Ցույց տուր ինձ տեղը, ես մոռացել եմ, հիշողությանս մեջ այն չկա
Ցույց տուր ինձ տեղը, ուր գլուխս ցածր է խոնարհված
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա
Ցույց տուր ինձ տեղը,
Օգնիր այս քարը գլորել
Ցույց տուր ինձ տեղը,
Միայնակ չեմ կարող այն շարժել
Ցույց տուր ինձ տեղը,
Ուր բառը դառել է մարդ
Ցույց տուր ինձ տեղը, ուր տառապանք է սկսվել
Հուզմունքները եկան, փրկեցի ինչ կարող էի
Մի կտոր լույս, մի մասնիկ հեռու
Բայց այնտեղ կար կապանք
Ես խոտ էի փնտրում
Երկաթ էի գտնում
Ու այն ամենուր էր,
Այն չուներ ավարտ
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա
Ցույց տուր ինձ տեղը, ես մոռացել եմ, հիշողությանս մեջ այն չկա
Ցույց տուր ինձ տեղը, ուր գլուխս ցածր է խոնարհված
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցանկանում ես, որ ստրուկդ գնա
Հուզմունքները եկան, պահեցի ինչ կարող էի
Մի կտոր լույս, մի մասնիկ հեռու
Բայց այնտեղ կար կապանք
Ես խոտ փնտրեցի,
Շղթան ամենուր էր
Ու ես սիրեցի, դառա սիրո ստրուկ
սո
Ցույց տուր ինձ տեղը
Ցույց տուր ինձ տեղը
Ցույց տուր ինձ տեղը
Ցույց տուր ինձ տեղը,
Oգնիր այս քարը գլորել
Ցույց տուր ինձ տեղը,
Միայնակ չեմ կարող այն շարժել
Ցույց տուր ինձ տեղը,
Ուր
Բառը
Դառնում է
Մարդ
Ցույց տուր ինձ տեղը, ուր ցավը սկիզբ է
Եվ ոչ ավարտ
***
լեթըր ֆրոմ ֆար
Երբեք չես սիրել ստանալ
Նամակներն, որ ուղարկում էի
Սակայն հիմա դու ունես
Այն, ինչ քեզ գրում էի
Դու կարդում ես դրանք կրկին,
Նրանք, որ չէիր այրել
Պինդ սեղմում ես քո շուրթերին
Միանում իմ ներսի վախին
Ես ասացի՝ ջրհեղեղ է եղել
Ես ասացի՝ ոչինչ չի մնացել
Ես հույս ունեի, որ դու կգաս
Իմ հասցեն ես քեզ էի տվել..
Քո պատմությունն այնքան երկար էր,
Սյուժեն այնքան ուժգին,
Պաշտպանվելու գծերն անցնելը
Տարիներ սպանեց ահագին
Հայտնվեցին կերպարներ վիրավոր
Կորուստ
Մեծ
Ահռելի
Ու պարզ բարությունը այստեղ
Միայնությունն էր ուժի
Դու ներս քայլեցիր իմ սենյակ
Կանգնեցիր սեղանիս առջև
Սկսվեց նամակը երկրորդ
Այն որ հաջորդն էր այնտեղ
***
(faith)
Ծովը` խորը ու կույր
Արևը, վայրի ափսոսանքը,
Ակումբը, անիվը, միտքը
Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ
Արյունը, հողը, հավատը
Մոռանալն անհնար է խոսքերը,
Քո երդումը, քո սուրբ անկյունը
Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ
Ամեն բլրին մի խաչ,
Աստղ, մինարեթ
Այդքան շիրիմ առջևում
Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ
Ու ծովը` խորը ու կույր
Արևն այնտեղ կգնա
Ու ժամանակը`
հանգիստ կունենա
Օ սեր իմ, չե՞ս հոգնել դեռ
թարգմանեց՝ Դիանա Հակոբյանը
թարգմանեց՝ Դիանա Հակոբյանը
շարունակությունն այստեղ` http://ruzanpet.blogspot.com/2012/06/leonard-cohen.html
Friday, June 29, 2012
Leonard Cohen. Famous blue raincoat // Suzanne
քո կապույտ հայտնի թիկնոցը
առավոտյան ժամը չորսն է, դեկտեմբերի վերջը,
գրում եմ`միայն իմանալու` լա՞վ ես:
Նյու-Յորքում ցուրտ է, բայց ինձ դուր է գալիս իմ բնակավայրը:
Քլինթոն փողոցում երաժշտությունն ամբողջ գիշեր է:
Լսել եմ` խորը դատարկության մեջ ես տունդ սարքել,
Դու հիմա ապրում ես ոչինչի համար,
հույս ունեմ քեզ տեսնել` գոնե ինչ-որ պահպանված ձայնագրությամբ:
Այո, Ջեյնը եկավ` քո մազերի խոպոպների փնջով
Նա ասաց, որ դու ես դա իրեն տվել,
Այն գիշեր, երբ որոշեցիր գնալ պարզության
Իրականում այդպե ՞ս դու անցար պարզության:
Վերջին անգամ, երբ քեզ տեսա այնքան մեծ էիր երևում
Քո հայտնի կապույտ թիկնոցով` ուսը պատռված:
Կայարանում գնացքին էիր սպասում,
և վերադարձար տուն առանց Լիլի Մարլենի:
և դու շնորհեցիր իմ կնոջը քո կյանքի լույսով
և երբ նա վերադարձավ նա ոչմեկի կինն էր:
դե ինչ, ես տեսնում եմ քեզ վարդը ատամներիդ մեջ
ավելի նիհար մի գնչուհի-ավազակ,
դե ինչ, տեսնում եմ զարթնած Ջեյնին
նա ուղարկում է իր ողջունները
և ի ՞նչ կարող եմ ձեզ ասել, իմ եղբայր, իմ մարդասպան,
ի ՞նչ կարող եմ ընդհանրապես ասել:
Ենթադրում եմ կարոտել եմ քեզ,
ենթադրում եմ ներել եմ քեզ
Ես գոհ եմ, որ դու եղել ես իմ ճանապարհին :
Եթե դու երբևէ գաս այստեղ,
հանուն Ջեյնի կամ հանուն ինձ
իմացիր, թշնամիդ քնած է,իսկ նրա կինն՝ ազատ :
Այո,
և շնորհակալություն թախծի համար,
որ դու քշեցիր նրա աչքերից,
Ես մտածում էի, որ դա լավ էր. երբեք չէի փորձել :
Այո Ջեյնը եկավ քո մազերի խոպոպների մի փնջով:
Նա ասաց, որ դու ես դա իրեն տվել
այն գիշեր, երբ որոշեցիր գնալ պարզության..
***
Suzanne (Ղյուզան)
Ղյուզանը քեզ տանում է իր տեղը
գետի մոտ,
դու կարող ես լսել լողացող նավերի ձայնը
դու կարող ես գիշերն անցկացնել նրա կողքին,
դու գիտես, որ նա մի քիչ խենթ է,
բայց դրա համար ուզում ես մնալ այնտեղ,
և նա քեզ հյուրասիրում է նարինջներ և թեյ,
որ ներկրվել են բոլոր ճամփաներով Չինաստանից,
ու երբ որոշում ես նրան ասել,
որ ոչ մի սեր չունես նրան տալու,
նա քեզ ձգում է իր ալիքների մեջ
և թողնում ,
որ գետը պատասխանի իր փոխարեն
դու միշտ նրա սիրեկանն ես եղել,
դու ուզում ես ճամփորդել նրա հետ
և ուզում ես ճամփորդել կուրորեն,
դու գիտես, որ նա կվստահի քեզ,
որովհետև դու մտովի հպվել ես նրա գեղեցիկ մարմնին:
և Հիսուսը եղել էր նավաստի,
երբ նա քայլում էր ջրի վրայով,
երկար ժամանակ անցկացրեց`դիտելով
իր միայնակ փայտաշեն աշտարակից,
ու երբ նա հաստատ գիտեր,
որ միայն խեղդվողները կարող էին իրեն տեսնել,
ասաց, որ բոլոր տղամարդիկ կլինեն նավաստիներ
այնքան ժամանակ,
մինչև ծովը նրանց չազատի,
բայց հենց ինքը կոտրված էր
երկար ժամանակ,
մինչև որ երկինքը բացվեց,
նրան թողնելով որպես մարդ,
նա խեղդվեց քո իմաստնության խորքում`
ինչպես մի քար:
և դու ուզում ես ճամփորդել իր հետ,
և ուզում ես ճամփորդել կուրորեն,
դու գիտես, որ նա կվստահի քեզ,
որովհետև քո հույսերում դու հպվել ես
նրա գեղեցիկ մարմնին:
այժմ Ղյուզանը բռնում է քո ձեռքը,
և նա քեզ բերում դեպի գետը,
նրա հագել է փրկարար ջոկատի պատռված շոր` փետուրներով,
իսկ արևն ինչպես մեղր ծորում է ներքև,
մեր նավահանգստի Լեդիի վրա,
ու նա քեզ ցույց է տալիս որտեղ նայել
աղբի և ծաղիկների միջև
ծովային ջրիմուռներում կան հերոսներ,
առավոտյան կան երեխաներ,
նրանք դուրս են գալիս սիրո համար,
նրանք միշտ հակված են դրան,
և այն ժամանակ,
երբ Սյուզանը վերցնում է հայելին
և դու ուզում ես ճամփորդել իր հետ,
և ուզում ես ճամփորդել կուրորեն,
և գիտես, որ նա կվստահի քեզ,
որովհետև քո հույսերում դու հպվել ես
նրա գեղեցիկ մարմնին.
տուն դուտու դու տուն
տու տու տու դու տուն..
թարգմանեց՝ Ռուզան Պետրոսյանը
շարունակությունն այստեղ` http://ruzanpet.blogspot.com/2012/07/leonard-cohen.html
Thursday, June 28, 2012
poems by Leonard Cohen
in my secret life
տեսա քեզ առավոտյան
արագ ես շարժվում:
անցյալից ազատվելուն
դեռ չեմ վարժվում:
կարոտում եմ քեզ
մենակ ու անքուն
մենք դեռ սիրում ենք իրար
իմ գաղտուկ կյանքում:
զայրանալիս ժպտում եմ
կատակում անհամ
խաբում ու ստում եմ
որպեսզի դիմանամ
գիտեմ սխալ ու ճիշտ
վերելք ու անկում
ճշմարտությունն է
իմ գաղտուկ կյանքում:
դիմացիր իմ եղբայր,
քույր իմ, դիմացիր
գիտես հրամանները
առավոտն ի վար
գիշերն ի վեր անցիր
հատիր սահմանները
քո գաղտուկ կյանքի
լրագիրն եմ թերթում
աչքերս մի քիչ թաց
մարդկանց շատ պետքն է
ողջ ես , թե մեռած?
կամ սև, կամ սպիտակ
չկա մեկ ուրիշ գույն
փառք աստծո, որ բարդ է
իմ գաղտուկ կյանքում
կծում եմ շուրթերս
գնում այն ինչ որ կա
մի նոր ձայնապնակ
մի հին փիլիսոփա
բայց միշտ միայնակ եմ
սրտումս սառցե քուն
ու սառնամանիք
իմ գաղտուկ կյանքում:
***
Chelsea HOTEL 2
ես քեզ լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում
խոսքդ այնքան անվարան ու հասուն էր,
բերանով արեցիր անկողնում այն խառնակ,
մինչ դրոսում լիմուզինը սպասում էր:
Նյու-Յորքն էր, ամեն ինչ ուներ իր պատճառը
մեր ուզածը մարմին էր ու փողն օրեկան:
բանվորներս երգի սա սեր կոչեցինք
հիմա էլ նույնը միգուցե, եթե կան:
ախ, բայց հեռացար դու, հեռացար երամից
մեջքով շրջվեցիր դու մարդկանց
չլսեցի այդպես էլ ես քո բերանից
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ու կորար ժխորից դու անդարձ:
ես քեզ լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում
լեգենդ էիր արդեն քո կյանում ու երգում
ասացիր թե ընտրում ես սիրուն տղամարդկանց
բացառություն բայց կանես իմ դեպքում:
սեղմեցիր քո բռունցքը դու հանուն ինձ ու քեզ
ում ճնշել են միշտ գեղեցիկները
լցնելով քո երակն` ասացիր '' դե ոչինչ
մենք տգեղ ենք, բայց մեղեդին է մերը''
ախ բայց հեռացար դու, հեռացար երամից,
մեջքով շրջվեցիր դու մարդկանց.
չլսեցի այդպես էլ ես քո բերանից
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ու կորար ժխորից դու անդարձ:
չեմ ասում, բնավ , թե իմ սերն ես վերջին
ընկած ճնճղուկից մնում է իր հուշը,
ես քեզ լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում,
այդքան բան, մնացյալը մշուշ է...
***
lover lover lover
խնդրեցի հորս,
ասացի` փոխիր անունս, հայր
այս մեկը որ կրում եմ մինչև օրս
հիշեցնում է ինձ նողկանք, կեղտ ու ժահր:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր
ասաց` կողպեցի քեզ այս մարմնի մեջ,
փորձության պես մի բան էր երևի:
օգտագործիր այն որպես զենք, կամ մի կնոջ ժպիտ պարգևիր:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր,
թույլ տուր նորից սկսեմ, կանչեցի ես,
խնդրում եմ թույլ տուր,
գեղեցիկ դեմք եմ ես ուզում այս անգամ,
ոգի խաղաղ ու մաքուր:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադաարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր:
երբեք, երբեք ես չեմ շրջվել, ասաց
եղել եմ հավատարիմ
դու ինքդ շինեցիր տաճարը
ինքդ ծածկեցիր դեմքը իմ:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
թող որ այս երգի ոգին
թևածի միշտ ջինջ ու վսեմ:
թող այն լինի վահանը քո,
վահանը քո թշնամու դեմ:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
***
here it is
ահա և քո թագը
մատանիքն ու կնիքը
այն ամենն ինչով դու երջանիկ էիր
ահա քո սալյակը
խավաքարտն ու շեռը
այն ամենն ինչ քեզ
պարգևեց գիշերը
ապրենք թող երկար
թող մեռնենք մի գիշեր
իմ սեր, բարով եկար
գնաս բարով, իմ սեր:
ահա քո գինին
գինովցած քո անկումը
քո միակ սերն ու
քո անսանձ հակումը
ահա հիվանդությունդ
մահճակալդ հին
քո տապակն ու սերը
քռ տղամարդ ու կին
ահա իջավ գիշերը
լուռ ու տրտում
ահա և քո մահը
քո որդու սրտում
ահա լուսաբացը
(հավերժական սեր)
ահա և քո մահը
սրտում քո դստեր
ահա աճապարանքը
դեպի մահն ինքը
ահա սա է սերդ`
ամեն ինչի հիմքը
ահա և քո խաչը
քո գամերն ու բլուրը
քո սիրո մասին
ամենավերջին լուրը
ապրենք թող երկար
թող մեռնենք մի գիշեր
իմ սեր, բարով եկար,
մնաս բարով, իմ սեր:
***
the future
հետ բեր գիշերն իմ կոտրված
հայելապատ տունս, կյանքս չգրված
ձանձրանում եմ,
քեզ խոշտանգելը նախապայման է
տուր ինձ կորով դիվամահ
ամեն ապրող հոգու վրա
պառկիր կողքիս, աղջիկս
սա հրաման է
տուր ինձ կոկային ու անալ սեքս
առ վերջին ծառը, որ ցցկես
քո մշակույթի անցքի մեջ-
սա է ոճիրը
Բեռլինի պատ տուր, մութ փողոց
տուր ինձ Ստալին ու Սուրբ Պողոս
տեսել եմ ապագան, եղբայր
այն է` նախճիրը........
.....................................
......................................
......................................
......................................
***
Օճառի երկու
սալիկ ունեմ,
նուշի բուրմունքով,
մեկը քեզ համար, մյուսը` ինձ:
պատրաստիր լոգարանը,
կմաքրենք իրար:
ես փող չունեմ,
սպանել եմ դեղագործին:
ահա յուղի շիշ,
ինչպես աստվածաշնչում,
պառկիր իմ գրկում,
կփայլեցնեմ մարմինդ:
ես փող չունեմ.
սպանել եմ բուրումնագործին:
նայիր լուսամուտից դուրս
խանութներին ու մարդկանց:
սիրտդ ինչ ցանկանա
մի ժամից կունենաս:
ես փող չունեմ,
ես փող չունեմ:
***
արտագրեցի ժամանակը
գիտեի որ ես հորինվածք եմ
բայց չկարողացա հետաձգել ինձ
հետ շարժվելիս
կամ առաջ գնալիս
ինձ չպատահեց
ոչ մի խոսչընդոտ
սարեր շալակեցի
ներսումս տերևաթափ էր
ծափերով շրջապատեցի
քո գեղցկությունը
իսկ երբ
դու ցանկացար տուն գնալ
ես մի կողմ ավլեցի մանկան փոշին
***
pardon me
ներողություն, տյարք և տիկիններ,
եթե ես չեմ մտածում իմ մասին
որպես հիվանդության
ներողություն եթե ստանում եմ սուրբ ոգին
առանց այդ մասին ձեզ զեկուցելու
ներողություն
կոմիսարներ արևմուտքի
եթե կարծում եք
բավականաչափ եմ տառապել
թարգմանեց` Սամվել Մկրտչյանը
p.s.- շարունակությունն այստեղ ` http://ruzanpet.blogspot.com/2012/06/leonard-cohen.html
տեսա քեզ առավոտյան
արագ ես շարժվում:
անցյալից ազատվելուն
դեռ չեմ վարժվում:
կարոտում եմ քեզ
մենակ ու անքուն
մենք դեռ սիրում ենք իրար
իմ գաղտուկ կյանքում:
զայրանալիս ժպտում եմ
կատակում անհամ
խաբում ու ստում եմ
որպեսզի դիմանամ
գիտեմ սխալ ու ճիշտ
վերելք ու անկում
ճշմարտությունն է
իմ գաղտուկ կյանքում:
դիմացիր իմ եղբայր,
քույր իմ, դիմացիր
գիտես հրամանները
առավոտն ի վար
գիշերն ի վեր անցիր
հատիր սահմանները
քո գաղտուկ կյանքի
լրագիրն եմ թերթում
աչքերս մի քիչ թաց
մարդկանց շատ պետքն է
ողջ ես , թե մեռած?
կամ սև, կամ սպիտակ
չկա մեկ ուրիշ գույն
փառք աստծո, որ բարդ է
իմ գաղտուկ կյանքում
կծում եմ շուրթերս
գնում այն ինչ որ կա
մի նոր ձայնապնակ
մի հին փիլիսոփա
բայց միշտ միայնակ եմ
սրտումս սառցե քուն
ու սառնամանիք
իմ գաղտուկ կյանքում:
***
Chelsea HOTEL 2
ես քեզ լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում
խոսքդ այնքան անվարան ու հասուն էր,
բերանով արեցիր անկողնում այն խառնակ,
մինչ դրոսում լիմուզինը սպասում էր:
Նյու-Յորքն էր, ամեն ինչ ուներ իր պատճառը
մեր ուզածը մարմին էր ու փողն օրեկան:
բանվորներս երգի սա սեր կոչեցինք
հիմա էլ նույնը միգուցե, եթե կան:
ախ, բայց հեռացար դու, հեռացար երամից
մեջքով շրջվեցիր դու մարդկանց
չլսեցի այդպես էլ ես քո բերանից
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ու կորար ժխորից դու անդարձ:
ես քեզ լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում
լեգենդ էիր արդեն քո կյանում ու երգում
ասացիր թե ընտրում ես սիրուն տղամարդկանց
բացառություն բայց կանես իմ դեպքում:
սեղմեցիր քո բռունցքը դու հանուն ինձ ու քեզ
ում ճնշել են միշտ գեղեցիկները
լցնելով քո երակն` ասացիր '' դե ոչինչ
մենք տգեղ ենք, բայց մեղեդին է մերը''
ախ բայց հեռացար դու, հեռացար երամից,
մեջքով շրջվեցիր դու մարդկանց.
չլսեցի այդպես էլ ես քո բերանից
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ես ուզում եմ քեզ, ես չեմ ուզում քեզ,
ու կորար ժխորից դու անդարձ:
չեմ ասում, բնավ , թե իմ սերն ես վերջին
ընկած ճնճղուկից մնում է իր հուշը,
ես քեզ լավ եմ հիշում Չելսի հյուրանոցում,
այդքան բան, մնացյալը մշուշ է...
***
lover lover lover
խնդրեցի հորս,
ասացի` փոխիր անունս, հայր
այս մեկը որ կրում եմ մինչև օրս
հիշեցնում է ինձ նողկանք, կեղտ ու ժահր:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր
ասաց` կողպեցի քեզ այս մարմնի մեջ,
փորձության պես մի բան էր երևի:
օգտագործիր այն որպես զենք, կամ մի կնոջ ժպիտ պարգևիր:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր,
թույլ տուր նորից սկսեմ, կանչեցի ես,
խնդրում եմ թույլ տուր,
գեղեցիկ դեմք եմ ես ուզում այս անգամ,
ոգի խաղաղ ու մաքուր:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադաարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ
սեր իմ, վերադարձիր:
երբեք, երբեք ես չեմ շրջվել, ասաց
եղել եմ հավատարիմ
դու ինքդ շինեցիր տաճարը
ինքդ ծածկեցիր դեմքը իմ:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր,
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
թող որ այս երգի ոգին
թևածի միշտ ջինջ ու վսեմ:
թող այն լինի վահանը քո,
վահանը քո թշնամու դեմ:
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր
և սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ, սեր իմ,
սեր իմ, վերադարձիր:
***
here it is
ահա և քո թագը
մատանիքն ու կնիքը
այն ամենն ինչով դու երջանիկ էիր
ահա քո սալյակը
խավաքարտն ու շեռը
այն ամենն ինչ քեզ
պարգևեց գիշերը
ապրենք թող երկար
թող մեռնենք մի գիշեր
իմ սեր, բարով եկար
գնաս բարով, իմ սեր:
ահա քո գինին
գինովցած քո անկումը
քո միակ սերն ու
քո անսանձ հակումը
ահա հիվանդությունդ
մահճակալդ հին
քո տապակն ու սերը
քռ տղամարդ ու կին
ահա իջավ գիշերը
լուռ ու տրտում
ահա և քո մահը
քո որդու սրտում
ահա լուսաբացը
(հավերժական սեր)
ահա և քո մահը
սրտում քո դստեր
ահա աճապարանքը
դեպի մահն ինքը
ահա սա է սերդ`
ամեն ինչի հիմքը
ահա և քո խաչը
քո գամերն ու բլուրը
քո սիրո մասին
ամենավերջին լուրը
ապրենք թող երկար
թող մեռնենք մի գիշեր
իմ սեր, բարով եկար,
մնաս բարով, իմ սեր:
***
the future
հետ բեր գիշերն իմ կոտրված
հայելապատ տունս, կյանքս չգրված
ձանձրանում եմ,
քեզ խոշտանգելը նախապայման է
տուր ինձ կորով դիվամահ
ամեն ապրող հոգու վրա
պառկիր կողքիս, աղջիկս
սա հրաման է
տուր ինձ կոկային ու անալ սեքս
առ վերջին ծառը, որ ցցկես
քո մշակույթի անցքի մեջ-
սա է ոճիրը
Բեռլինի պատ տուր, մութ փողոց
տուր ինձ Ստալին ու Սուրբ Պողոս
տեսել եմ ապագան, եղբայր
այն է` նախճիրը........
.....................................
......................................
......................................
......................................
***
Օճառի երկու
սալիկ ունեմ,
նուշի բուրմունքով,
մեկը քեզ համար, մյուսը` ինձ:
պատրաստիր լոգարանը,
կմաքրենք իրար:
ես փող չունեմ,
սպանել եմ դեղագործին:
ահա յուղի շիշ,
ինչպես աստվածաշնչում,
պառկիր իմ գրկում,
կփայլեցնեմ մարմինդ:
ես փող չունեմ.
սպանել եմ բուրումնագործին:
նայիր լուսամուտից դուրս
խանութներին ու մարդկանց:
սիրտդ ինչ ցանկանա
մի ժամից կունենաս:
ես փող չունեմ,
ես փող չունեմ:
***
արտագրեցի ժամանակը
գիտեի որ ես հորինվածք եմ
բայց չկարողացա հետաձգել ինձ
հետ շարժվելիս
կամ առաջ գնալիս
ինձ չպատահեց
ոչ մի խոսչընդոտ
սարեր շալակեցի
ներսումս տերևաթափ էր
ծափերով շրջապատեցի
քո գեղցկությունը
իսկ երբ
դու ցանկացար տուն գնալ
ես մի կողմ ավլեցի մանկան փոշին
***
pardon me
ներողություն, տյարք և տիկիններ,
եթե ես չեմ մտածում իմ մասին
որպես հիվանդության
ներողություն եթե ստանում եմ սուրբ ոգին
առանց այդ մասին ձեզ զեկուցելու
ներողություն
կոմիսարներ արևմուտքի
եթե կարծում եք
բավականաչափ եմ տառապել
թարգմանեց` Սամվել Մկրտչյանը
p.s.- շարունակությունն այստեղ ` http://ruzanpet.blogspot.com/2012/06/leonard-cohen.html
Subscribe to:
Posts (Atom)
