Օբեհաուզենի (Գերմանիա) կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը գերմանական մշակույթում իր ուրույն տեղն ունի և բավականին հայտնի է նաև Գերմանիայից դուրս: Այն լավ հնարավորություն է տարբեր երկրների ֆիլմարտադրողներին, քննադատներին, ռեժիսորներին, լրագրողներին և առհասարակ մեդիա դաշտում գտնվողներին ու ֆիլմասերներին միևնույն հարթակում հանդիպելու: Այս տարի փառատոնի 64-րդ թողարկումն էր: Ծրագիրը շատ ընդգրկուն է և բազմաժանր: կարճամետրաժ ֆիլմերը տարբեր ժանրերում են՝ էքպերիմենտալ, ֆիլմ-փերֆորմանս, թվային մեդիա -ֆիլմ, ալտերնատիվ, մեն սթրիմ կարճամետրաժ, դոկումենտալ և այլն, կան նաև երեխաների համար նախատեսված ցուցադրումներ: Յուրաքանչյուր ժանր իր սրահն ուներ և հանդիսատեսի համար արդեն ամեն ինչ պարզ էր ու հեշտացված: Յուրաքանչյուր օր ամեն ժանրից հնարավոր էր մոտ 10 ֆիլմ դիտել, կային նաև առանձին մրցանակային և միջազգային ցուցադրումներ, ինչպես նաև ռեժիսորների, ֆիլմարտադրողների, քննադատների հետ հանդիպումներ, զրույցներ վորկ-շոպ-սեմինարներ:
Փառատոնը լավ հնարավորություն է փորձի, ինֆորմացիայի փոխանակումներ ունենալ: Ֆիլմարտադրողներին, փառատոնի կազմակերպիչներին, ֆիլմի քննադատներին, լրագրողներին, ռեժիսորենրին, անիմատորներին այդ ոլորտում գործունեություն ծավալողներին հանդիպել, շփման և համագործակցության եզրեր գտնել: Բազմաթիվ երկրներից եկած տարբեր փառատոնների կազմակերպիչները ֆիլմադիտումների ընթացքում գտնում են ֆիլմեր, կապեր ստեղծում հեղինակների հետ, փորձում կամուրջ հաստատել: Օբեհաուզենի փառատոնը իսկապես լավ հնարավորություն է նոր կապեր հաստատելու:
5 օրյա հանդիպումների ընթացքում ֆիլմաշխարհի մարդիկ հնարավորություն են ունենում իրենց փորձի փոխանակումներ ունենալ, հանդիպում զրույցներ, քննարկումներ, նոր ծանոթություններ հաստատել, ինչպես նաև կամուրջներ ստեղծել այլ փառատոնների միջև: Այդ հնարավորությունն Օբեհաուզենի փառատոնը ընձեռնում է:
Oberhausen short film festival 2018 |
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018 |
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018 |
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018 |
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018 |
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018 |
64. Internationale Kurzfilmtage Oberhausen 2018 |
5 օրյա փառատոնը ավարտվեց և ամփոփեցին արդյունքները: 64-րդ միջազգային կարճամետրաժ կինոփառատոնի հիմնական մրցանակ `Օբերհաուզեն քաղաքի Գրան Պրին, (8000 եվրո) արժանացավ լիտվացի ռեժիսոր Deimantas Narkevičius-ի «Stains and Scratchesի » ֆիլմը:
Deimantas Narkevičius-ի «Stains and Scratchesի » |
4000 եվրո գլխավոր մրցանակը ստացավ հունացի ռեժիսոր Եվա Ստեֆանիին `Աթենքի քաղաքը,« Hirografo »(Ձեռագիր) ֆիլմով, իսկ 3000 եվրոյի օժանդակությամբ էլեկտրոնային հոսքի մրցանակը եւ« Fipresci Film » Քննադատների մրցանակի արժանացավ ռուսաստանցի ռեժիսոր Դիմիտրի Վենկովը Մոսկվայի « Մոսկվայի օրհներգը» Մասկվայի տեսողական դիմանկարի համար:
eva stefani for her film “hirografo” |
Dimitri Venkov for “Gimny Moskovi" |
Հեղինակային իրավունքի մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Մարիան Մայնլանդը `« Eine Kneipe auf Malle »ֆիլմը, NPD- ի մասին ֆիլմը, Kodachrome- ի մասին, դավադրության տեսությունները եւ Գերմանիայում ձախ պետությունը: «Շատ բազմաբնույթ շարադրանք, Մարիան Մեյլանդի ֆիլմը արտացոլում է սոցիալական, քաղաքական եւ պոպուլիստական անկարգությունները, որոնք ոչ մի կերպ չեն վնասում իր անվանը», - ասել է ժյուրին:
VALEA GIULUI – NOTES |
«Pépé le morse» |
Ruzan Petrosyan, 64. Internationale Kurzfilmtage Oberhausen, 2018 |
Դե ինչ, իսկ մենք սպասենք մյուսին:
Մինչև հաջորդ Օբեհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն:
պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
Օբերհաուզեն,
Գերմանիա 2018
Բոլոր մրցանակակիրների ամբողջական ցանկը և փառատոնի մասին տեղեկություն կարելի է գտնել այստեղ: