Նարեկի սերնդի նկարիչների մոտ ընդհանուր մի բան կա. նրանք հաճախ են
հիշում իրենց ուսանողական տարիները, պատմում այդ օրերից :
Գուցե պատճառը ճգնաժամային տարիներն էին, երբ երիտասարդությունը փորձում էր հովհարային անջատումների
ճեղքից տեսնել ներս թափանցող լույսը և ստեղծագործել, ավելին՝ նույնիսկ ըմբոստանալ դեպի մշակութային հեղաշրջում՝ նոր գաղափարներ և մտքեր իրականացնելով:
Նարեկը Մինասի արվեստանոցում է նկարում, այնտեղ ամեն ինչ գրեթե նույնն է, նույնիսկ դռան վրայի ներկն է նույն ձևով մնացել, միայն կողքից ևս մեկ սենյակ է ավելացրել իր համար:
" Ես բանի պետք չեմ, եթե չլինի իմ ներսի արվեստագետը ", - ասում է Նարեկը ու խոստովանում, որ նա իր տեսակով շատ ավանդապաշտ է, բայց իր ներսի արվեստագետն որոշ հարցերում ամեն ինչ հավասարակշության է բերում:
Նա հիշեց, թե ինչպես էին նկարիչ ընկերներն այցելում իր արվեստանոց, զրուցում , քննարկում, հաճախ բանավիճում էին արվեստի շուրջ, երբեմն էլ՝ համառ արվեստագետին հատուկ, միմյանցից նեղանում : Սակայն մի քանի օր ամեն ինչ մոռացվում էր, և այցերը նորից կրկնվում էին ..
Նարեկը ոգևորությամբ խոսում էր արվեստից և վրձնահարվածներ տալիս կտավին, իսկ իմ ֆոտոապարատը չըխկացնում էր այդ ամենը՝ հավերժացնելով լուսանկարչական իմ արխիվում..
Նարեկը ոգևորությամբ խոսում էր արվեստից և վրձնահարվածներ տալիս կտավին, իսկ իմ ֆոտոապարատը չըխկացնում էր այդ ամենը՝ հավերժացնելով լուսանկարչական իմ արխիվում..
Ռուզան Պետրոսյան