մի լքիր
ոչ, երբեք չեմ կարողանա ապրել առանց քեզ,
ոչ, երբեք չեմ կարողանա ապրել առանց քեզ,
մի′ մեկնիր, չեմ կարողանա, ես դրանից կմահանա′մ:
մի վայրկյան առանց քեզ, և ես գոյություն չունեմ,
բայց իմ սեր, ինձ մի լքիր:
բայց իմ սեր, ինձ մի լքիր:
իմ ողջ կյանքում կսպասեմ քեզ,
մնա′ իմ կողքին, վերադարձիր, աղաչո′ւմ եմ քեզ:
ես քո կարիքն ունեմ, ես ուզում եմ ապրել քեզ համար,
իմ սեր, ինձ մի լքիր:
նրանք միմյանցից բաժանվեցին կառամատույցին:
հեռացան մի վերջին հայացքով,
ես քեզ սիրում եմ, ինձ մի լքիր:
չէ′, երբեք չեմ կարողանա ապրել առանց քեզ,
մի′ մեկնիր, չեմ կարողանա, ես դրանից կմահանա′մ:
մի վայրկյան առանց քեզ, և ես գոյություն չունեմ,
բայց ինձ մի լքիր:
բայց ինձ մի լքիր:
իմ սեր, կսպասեմ քեզ ամբողջ կյանքում,
մնա′ իմ կողքին, վերադարձիր, աղաչո′ւմ եմ քեզ:
ես քո կարիքն ունեմ, ես ուզում եմ ապրել քեզ համար,
իմ սեր, ինձ մի լքիր:
երաժշտության հեղինակ՝ Միշել Լեգրան
Շերբուրգյան անձրևանոցներ ( 1964 film Umbrellas Of Cherbourg ( "Je ne pourrai jamais vivre sans toi"des Parapluies de Cherbourg) ֆիլմից
թարգմանեց՝ Ռուզան Պետրոսյանը
մեկ այլ կատարում
հատված ֆիլմից Catherine Deneuve-ի մասնակցությամբ:
կատարման ուրիշ տարբերակ