արտաքինն ինձ Սեզարիա Էվորային էր հիշեցնում, իսկ ձայնը Անժելիք Կիդժոյին: Վստահ էի, որ կրկին լավ երեկո էր սպասվում: Մագգին Անթիլյան կղզիներից է եկել և ասում է, որ հայերն իրենց նման ամեն տեղ կան: Սիրեց Հայաստանը, իր անկեղծ էմոցիաները փոխանցեց նաև մեզ` անթիլյան մեղեդիները տարածելով դահլիճում: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ սևերը ամենաերաժշտականն են. նրա հրաշալի ձայնը շոյեց բոլոր զգայարաններս` չափազանց անկեղծ էր և հոգով էր երգում, պատմում, կատակում, սեթևեթում: Իզուր չէր անունը Մագգի` յուրահատուկ կախարդանք ուներ:
Երբ երեկոն ավարտվեց, Մագգին չէր ուզում բեմից իջնել. ուզում էր մեզ հետ հաղորդակցվել:
Հետո որոշեց Բիգինա պարել սովորեցրել: Միանգամից հիշեցի Տրենեի Բիգինա Բանգոն: Պարեցինք:
Նա նորից հեքիաթ պատմեց: Դահլիճում իր հայրենակիցներից մեկն էլ կար, ով սկսեց ձայնակցել: Նկարվեցին: Ամեն ինչ լավ էր..
Հ.Գ.- համոզվեք, որ Մագգիի ձայնն անկրկնելի էր
Ռուզ ջան...
ReplyDeleteԱյ սենց ա էլի լինում կյանքը: Որ հեքիաթին չեմ գնում, լավն ա լինում, որին գնում եմ, էնքան էլ չէ: Գրեթե վստահ եմ, որ էսօրվանն էդ էնքան էլ չէ-երից ա լինելու:
Ruz jan, je t'aime :-) j'imagine c'est comment vous avez danser Biguina :-)))
ReplyDeleteկյանքում չէի պատկերացնի,Ռուզ:)սրանից հետո ուշադիր կնայեմ գետնին ընկած ծաղիկներին:
"Դու ես իմ երջանկությու~նը: Ես նկատե~լ եմ քեզ, որովհետև չեմ տրորել ու անցել: Չվերցրեցի ծաղիկը:
Չմտածեցի իմ երջանկության մասին: Գուցե ինձանից հետո մեկը կանցնի ու կտրորի այն` ի~մ երջանկությունը... "
Փշաքաղվեցի, Ռուզ ջան...
...ափսոս, չստացվեց հեքիաթին մասնակից լինել...հեքիաթի երկրորդ մասը տխրեցրեց ինձ ու ես մտովի հիշեցի այն ,,շանսերը,,, որ բաց եմ թողել...
ReplyDeleteՎայ Անի ջա~ն... դու ե~ս, ֆրանսերենիցդ գուշակեցի:Ճ danser Biguina-ն պատկերացնելու բան չի, նայել էր պետք...
ReplyDelete... միայն գետնին չէ, շուրջդ էլ ուշադիր կնայես...
"Ruz jan, je t'aime :-)" - հավատարիմ ջա~ն,ես էլ քեզ եմ շատ սիրում;)
Մոն ջան,տեսնում ես, ասեցի հետս արի:Ճ
ReplyDeleteԴե, մի տխրիր, առջևում էլի շանսեր ունես, դրանց մասին մտածիր, որ բաց չթողնես:Ճ
հ.գ.- իմ ասածն էլ հիշիր, / էն ձայնի պահով/ :Ճ
Բյուր ջան,
ReplyDelete"Գրեթե վստահ եմ, որ էսօրվանն էդ էնքան էլ չէ-երից ա լինելու:"
արդեն եկար ու լսեցիր,վստահությունդ հաստատվեց թե...?
Հաա,Ռուզ ջան,հուսամ;Ճ...ձայնի պահով էլ աշխատում եմ, մի օր անակնկալ կանեմ...:Դ
ReplyDelete"արդեն եկար ու լսեցիր,վստահությունդ հաստատվեց թե...?"
ReplyDeleteՌուզ ջան, նոր տեսա քոմենթդ: Դե երևի արդեն իմացեր, որ չհաստատվեց վստահությունս, ու էդ լավ ա :)