1789թ.-ի գարնանը, երբ Ֆրանսիայի թագավորությունը ամայացավ սովից, Լյուդովիկոս XVI-ի արքունիքը Վերսալում ամեն ինչ վատնեց ՝ առանց հաշվարկելու, մարդիկ սկսեցին ըմբոստանալ, և մոտակա ապստամբությունը հասունացավ: Հենց այս համատեքստում , երիտասարդ ապստամբ գյուղացի Ռոնան, ում անարդարության պատճառով զրկել էին իր հողից, գնաց Փարիզ, որտեղ էլ հանդիպեց Օլիմպին, ով Ավստրիայի Մարի-Անտուանետի երեխաների ենթա-դաստիարակչուհին էր: Նրանք երբեք չպետք է հանդիպեին, ուր մնաց՝ սիրեին միմյանց. Ֆրանսիական հեղափոխության թոհուբոհի ներքո, երկու սիրահարները կապրեին անհոգ ու գեղեցիկ , որը արգելված էր, կբացահայտեին ավելի ռոմանտիկ ու ավելի խենթ խարդավանքներ՝ այդ ամենին ընկերակցելով ավելի հայտնի հեղափոխականների, ինչպիսիք են գործիչների, ինչպիսիք են Ժորժ Ժաք Դանթոն, Մաքսիմիլիան Դե Ռոբեսպիերը, ինչպես նաև Կամիլ Դեմուլեն : Իրարից բաժանվելուց և դարձյալ միմյանց գտնելուց հետո, Օլիմպն ու Ռոնան իրար գտան 1789թ.-ի, Հուլիսի 14 - ին, Արքայական իշխանության, Բաստիլի գրավման, խորհրդանիշի դիմաց , որը կնքեց նրանց ճակատագիրն ընդմիշտ: Les Amants De La Bastille "Բաստիլի սիրահարները" ֆրանսիական երաժշտական ներկայացում է, որի պաշտոնական ցուցադրումը եղավ 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին: Լիբրետոն՝ Դով Ատտիայի, Ալբերտ Քոհենի և ֆրանսուա Շուքեի , խոսքերը՝ Դով Ատտիա և Վենսան Բագիյան : երաժշտությունը Ռոդ Ժանուա, Ժան-Պիեր Պիլո, Օլիվիեր Շուլտհեյն, Վիլիամ Ռուսո, Դով Ատտիա:
Ներկայացման առաջին սինգլը՝ Ça ira mon amour -ը 2011թ.-ի հոկտեմբերի 3-ին էր, Ռոդ Ժանուայի մեկնաբանությամբ՝
երկրորդ սինգլը՝ խմբի կատարմամբ ՝Pour la peine-ն էր, 2012թ-ի փետրվարի 27-ին:
Երբևէ չէի պատկերացնի,
որ Բարբարայի այս երգը մի օր էլ ինձ կտանի Գյոթինգեն : Կգնամ , բայց կմոռանամ երգի
մասին : Որովհետև անծանոթ քաղաքների անունները չեմ հիշում : Ու ինչպես միշտ, սովորությանս համաձայն, կսկսեմ ամենուր ֆրանսիական մշակույթ փնտրել, ամեն ինչի մեջ փոքրիկ Փարիզը
տեսնել: Ու մագնիսի պես դրանք կձգվեն կողքս, ես էլ ինքնագոհ կշարունակեմ
սիրել իմ հորինած այս խաղն ու խաղալ այն, որովհետև այստեղ ես միշտ հաղթողն եմ :
Այդպես էր եղավ. Գյոթինգենում ճիշտ է չհանդիպեցի ոչ մի ֆրանսախոսի, բայց փոխարենը բացահայտեցի կարևորը՝ ֆրանսիական երգարվեստի իմ սիրած կատարողներից մեկի՝ Բարբարայի փողոցը՝ Բարբարաշտրասսեն:
1964թ. Բարբարան Էքլյուզ բարի աստղն էր (L'Ecluse, restaurant, barà vin en France): Երգչուհուն լսելու համար, այնտեղ էր միշտ գալիս Սիբիլլ Պենկեր անունով երիտասարդ մի գերմանուհի: Նա կարծում էր, որ Բարբարայի յուրահատկության շնորհիվ է բարը լի մարդկանցով, որի համար էլ, շատ էր ցանկանում , որ երգչուհին նաև Գյոթինգեն (Գերմանիա) գար: Ապրիլին Սիբիլլը նամակ է գրում Բարբարային, սակայն վերջինս մերժում է:
Այդ տարիներին պատերազմի հետքերը դեռ թարմ էին. Գերմանիան ճանկերի էր նման: Թեպետ Բարբարան վստահում էր Գյոթինգենին, սակայն միանշանակ դեմ էր գնալուն:
Հրեայի ընտանիքում ծնված երգչուհին, պատերազմի ժամանակ թաքնվում էր, որպեսզի խուսափեր ոչնչանալուց:
Սակայն հանկարծ որոշում է մտածել Սիբիլլի հրավերի մասին, և որոշումը կտրուկ փոխում: Ոչ այնքան բարձր տրամադրությամբ, նա հայտարարում է հուլիսին Գերմանիայում երգելու իր վճռական համաձայնության մասին :
Ժամանման հարթակում երգչուհուն մեծ ուրախությամբ դիմավորում է Հանս-Գունթեր Կլեյնը, որը « Junges Theater » թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Բարբարան դեմքը ծածկել էր, և ներքուստ անհանգիստ էր:
Հանս-Գունթերն առաջարկում է նախքան թատրոն գնալը, քաղաքով մի փոքր զբոսնել, քանի որ այդ ամսին այն շատ գեղեցիկ էր: Սակայն Բարբարան անհանգիստ մերժում է, ասելով, որ ինքը միայն թատրոնն է ուզում տեսնել:
Առաջին օրը երգչուհու համերգը խափանվում է: Ցուցարարները մտնում են նաև թատրոն և դաշնամուրը տեղահան անում: Դա անակնկալի է բերում երգչուհուն, և իր անհանգստությունն ու սառը վերաբերմունքը վերածվում տխրության: Սակայն Հանս-Գունթերն արագ մի բան է մտածում: Դահլիճում ներկա ուսանողների խումբը 22 ժամում թատրոն է բերում ծեր մի կնոջ սև դաշնամուր:
Չնայած երգչուհու նախնական սառը վերաբերմունքին, այնուամենայնիվ, հանդիսատեսը նրան շատ ջերմ է ընդունում և համերգն անցնում է օվացիաների ներքո:
Հանս-Գունթերն առաջարկում է երկարացնել պայմանագիրը. երգչուհին ևս մեկ շաբաթ էլ է մնում Գյոթինգենում: Այդ ընթացքում հասցնում է սիրել քաղաքը, զբոսնել, ուսումնասիրել այն..
« Junges Theater » in Gottingen
Պայմանագրի ավարտի օրը, մեկնումից առաջ, Բարբարան բեմից կարդում է Գյոթինգնենին նվիրած իր քառատողը.
…« Bien sûr, ce n’est pas la
Seine, Et c’est loin du pont de
Suresnes, Mais c’est bien joli tout de
même
A Göttingen, à Göttingen »…
Փարիզ վերադառնալիս այն դառնում է երգ, որը միշտ հետևում է նրան: Բարբարան ամենուր բոլոր իր համերգներին երգում
այն: 2003թ-ի հունվարին
ֆրանկո-գերմանական ընկերության 40-րդ տարեդարձի տոնի ժամանակ կանցլեր Գերհարդ
Շրյոդերը երգից մեկ քառատող է կարդում , դիվանագիտական շրջանակներում որպես անսովոր ժեստ .
« Oh, faites que jamais ne
revienne Le temps du sans et de la haine Car il y a des gens que j’aime
« Il était un piano noir : Mémoires interrompus » վերնագրով ինքնակենսագրության մեջ երգչուհին գրում է. "Գյոթինգենում բացահայտեցի այն տունը, որտեղ Գրիմ եղբայրները գրել են մեր մանկության հայտնի հեքիաթները: Դա թատրոնին կից փոքրիկ մի այգի էր, որտեղ մեկնմանս վերջին կեսգիշերին խզբզում էի իմ "Gottingen" -ը:
Ես ներողություն եմ խնդրում, որ երգի բառերը մեկնաբանեցի ոչ այնքան լավ տրամադրությամբ: Սակայն այն վերջնական տեսքի բերեցի Փարիզում: Ուրեմն այս երգի համար պարտք եմ Հանս-Գունթերի համառությանը, տասը ուսանողներին, ծեր տիկնոջ անհանգստությանը և Գյոթինգենի շեկ փոքրիկ երեխաներին.. "
Երգը նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հիշատակին, որ բաժանում էր Ֆրանսիան և Գերմանիան: Հատկապես երեխաների համար, ովքեր մահացել էին պատերազմի ժամանակ: Այն նաև օրհներգն է Ֆրանս-Գերմանական բարեկամության:
Գյոթինգենը
իհարկե սա Սենան չէ
ոչ էլ՝ Վենսենյան անտառը,
բայց ամեն դեպքում գեղեցիկ է շատ
Գյոթինգենը, Գյոթինգենը՜
չկան նավահանգիստներ և ոչ էլ մեղեդիներ՝ հին,
ոմանք հառաչում են, ոմանք` թափառում,
բայց մեկ է այստեղ սերը ծաղկում է ապրում
Գյոթինգենում Գյոթինգենում
կարծում եմ, նրանք ավելին գիտեն, քան մենք
Ֆրանսիայի թագավորների պատմությունից.
Հերման, Պետրոս, Հելգա, Հանս
Գյոթինգենում Գյոթինգենում
և ոչ ոք չի նեղանում
բայց մեր մանկության հեքիաթները
" կար մի ժամանակ"-ով էին սկսվում
Գյոթինգենում, Գյոթինգենում:
Իհարկե մենք ունենք Սենա գետ
և հետո մեր Վենսենյան անտառը,
բայց աստված իմ, որքան գեղեցիկ են
Գյոթինգենում, Գյոթինգենում վարդերը՜
մենք ունենք մեր խամրած առավոտները
և Վարլենյան մոխրագույն հոգին
նրանցը նույնպես նույն մելանխոլիան է
Գյոթինգենում Գյոթինգենում:
երբ նրանք ոչինչ չգիտեն ասել
մնում են այնտեղ և ժպտում մեզ
բայցևայնպես, մենք հասկանում ենք նրանց
շեկ երեխաներին Գյոթինգենի
այնպես որ նրանք, ովքեր զարմանում են
և մյուսները, ովքեր ինձ ներում են,
բայց երեխաները նման են
Փարիզում թե Գյոթինգենում:
օ՜հ .. երբեք չեն վերադառնա
ժամանակն արյան և ատելության,
քանի որ կան մարդիկ,
որոնց ես սիրում եմ
Գյոթինգենում, Գյոթինգենում
և երբ կհնչեր ահազանգը,
եթե պետք էր վերցնել զենքերը
իմ սիրտը կլցվեր արցունքով
Գյոթինգենի համար Գյոթինգենի համար..
բայց, ամեն դեպքում, շատ գեղեցիկ է
Գյոթինգենում, Գյոթինգենում..
երգը թարգմանեց՝ ես
Ռուզան Պետրոսյան
Հ.Գ.- Այսօր այս կատարումը շարունակվում է սիրված լինել և տարբեր երգիչներ մեկնաբանել են այն յուրովի՝ Կարլա Բրունին , Լարա Ֆաբիանը, Պատրիկ Ֆիորին..և այլն
Գյոտտինգենը Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամասի մարզերից
է, որի կենտրոնը հենց Գյոտտինգենն է : Հազարամյա քաղաքը , գրավեց ինձ իր պատմական
տներով, եկեղեցիներով ու բազմաթիվ պուրակներով ու կանաչապատման եզակի պատկերներով:
Այստեղ ամենուր ուսանողներ են, այն ուսանողական քաղաք է, հայտնի է Ջորջ Ավգուստի անվան
համալսարանով : Այստեղ սովորում են տարբեր երկրներից եկած ավելի քան 25 000 ուսանող :
Գյոտտինգենում կյանքը հանգիստ է ու հետաքրքիր: Առաջին անգամ այցելողի
աչքից չի վրիպում սրճարանների, բարերի, երաժշտական ակումբերի մեծ ընտրությունը :
Ուսանողների ակտիվության շնորհիվ Գյոտտինգենը նոր շունչ է ստանում ու միշտ երիտասարդ
է: Առաջին օրը սիրեցի քաղաքը: Եթե նկարեի այն, միանշանակ կանաչ կլիներ: Սիրուն են Գյոտտինգենի երիտասարդները, նրանց մեջ լիքը կյանք կա ու փոխանցում են այն քաղաքին: Սիրալիր են անցորդները, շատ են հեծանվորդները, շեկ են երեխաները, մոտավորվող են բադերն ու վայրի աղավնիները..
Այն մշակութային քաղաք է . գերմանական թատրոնն իր համերգային դահլիճով, սիմֆոնիկ նվագախումբը,
ինչպես նաեւ բազմազան մշակութային ծրագրեր, փառատոններ:
Գյոտտինգենի մշակութային կյանքի կարևոր մասնիկներից է համաշխարհային ճանաչում վայելող Հենդելի միջազգային փառատոնը, որը հիմնադրվել
է 1920 թ –ին:
Սովորաբար երաժշտական փառատոնները տեղի են ունենամ այն վայրերում,
որտեղ կոմպոզիտոները անցկացրել են իրենց կյանքի զգալի մասը կամ իրենց ծննդավայրն է :
Օրինակ Բախի փառատոնը Լայպցիգում, Մոցարտինը՝ Զալցբուրգում..
Գյոտտինգենի փառատոնը բացառություն է, քանի որ Հենդելը երբեք չի ապրել այս քաղաքում:
Սակայն 1931թ.-ին Գյոտտինգենում հիմնվել է Հենդելյան միություն,
դեռ ավելի վաղ 20-ականներին, կոմպոզիտորի մահից հետո հնչեցվել է նրա օպերեները "Ռոդելնիդա", "Հուլիոս կեսար"..
30 տարիների ընթացքում Գյոտտինգենի փառատոնը կոմպոզիտորի ծննդավայրՀալլեում ֆորումներ էր ունենում:
Արդյունքում մինչև 20-րդ դարը ստեղծվեց Հենդելի օպերաների ու օրատորիաների
ձայնագրություններից կազմված մի կատալոգ, որոնց մի մասը արված էին հենց Գոտտինգենում փառատոնի
օրերին :
2012թ. Փառատոնի պոստ-արտ ղեկավարը եղավ բրիտանացի դիրիժոր և
կլավիսինահար Լորանս Քյումինգը , ով 1999թ.-ին Լոնդոնի Հենդելի փառատոնի երաժշտական
ղեկավարն էր նաև : Եվ իզուր չէր, որ հենց այդ թվականին փառատոնը ունեցավ մեծ հաջողություն
և ճանաչում: Շուրջ 18 000 այցելու ներկա եղան փառատոնի ավելի քան 80 միջոցառումներին :
Տարեկան գագաթնակետը փառատոնի Հենդելի օպերաներ
են :
FARAMONDO International Handel Festival Göttingen 2014
Հաճելի էր նաև ինձ համար առաջին անգամ լսել և դիտել Ջորջ Ֆրեդերիկ Հենդելի "Ֆարամոնդոն" Deutshes Theater-ի դահլիճում, որտեղ օպերային թատրոնի արտիստների դերասանական խաղը, վոկալը, բեմադրությունը
և սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթը դահլիճում գեղեցիկ մթնոլորտ հաղորդեցին և հանդիսատեսին
տեղափեցին ֆարամոնդոնյան ժամանակաշրջան :
Բոլոր դերասանների խաղն ու վոկալը հրաշալի էր, սակայն անհնար է չառանձնացնել երիտասարդ դերասանուհի, օպերային երգչուհի Էմիլի Ֆոնսի թատերական և վոկալային տվյալները, ով վարպետորեն մարմնավորում էր Ռոզիմոնդային սիրահարված ֆարամոնդոյին: Գյոտտինգենյան փառատոնի երաժշտական ներկապնակը ներդաշնակորեն միահյուսված էր ջազային, ռոք, ժամանակակից, դասական և եկեղեցական երաժշտությամբ:
Ռուզան Պետրոսյան
P.S.- չէի կարող անտարբեր անցնել Գյոտտինգենին նվիրված երգի կողքով, որի հեղինակը ֆրանսիացի հեղինակ կատարող Բարբարան է: Երգի մասին կարդացեք այստեղ՝ Barbara- Gottingen
Երգի հեղինակը Շառլ Ազնավուրն է, այն գրվեց 1968թ.-ի վերջերին և 70-ականների սկզբին: Թեման հոմոսեքսուալիզմն է, որն այդ ժամանակաշրջանի թիվ առաջին տաբուն էր: Եթե այլ երգերում տվյալ թեմային մոտենում էին ծաղրանքով և թեթևամտությամբ, ապա Ազնավուրն առաջինն էր, որ առանց սարկազմի և հեգնանքի փորձեց ներկայացնել տրանսվեստիտների Սարասատ փողոցում մոր հետ ապրող միայնակ մարդու պատմությունը: Շանսոնիեն հիշում է, երբ առաջին անգամ հոմոսեքսուալ իր ընկերների շրջանակներում պատրաստվել է կատարել այդ երգը, վերջիններիս առաջին արձագանքը սառն է եղել: "Հետո նրանք ինձ հարցրին, թե ո՞վ է կատարելու երգը: Ես էլ ասացի՝ ես, ինքս: Այնուհետև երկար լռությունից հետո, մեկն անհանգստացած ցանկացավ իմանալ՝ արդյոք ես չե՞մ պատրասվում որևէ հայտարարություն անել: - Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ բեմում նման հայտարություն անելիս. ես հիմա ինձ հոմոսեքսուալի տեղ եմ դնելու, բայց ես այն չեմ: Այլևս ոչ մի հարց նրանց կողմից " Երգի խոսքերը գրելիս, Ազնավուրը ներշնչվել է իր վարորդից, քարտուղարից և ոճաբան ընկերոջից: 1972թ.-ին երգն ընդգրկվել է Շառլի "Idiote je t'aime" կոչվող ձայնասկավառակում: Երգի տեխնո-ռիթմիկ տարբերակը դարձել է հոմոսեքսուալների գիշերային ակումբի հիմնը: Ինչպես ասում են
ապրում եմ մենակ`
մորս հետ,
շատ հին բնակարանում`
Sarasate փողոցի,
ինձ շրջապատող ընկերներն են
կրիան, երկու դեղձանիկն
ու մի կատու:
շատ հաճախ մորս հանգստանալ թողնելու համար
դուրս եմ գալիս շուկա՝ գնումներ անելու..
..և խոհանոցում եմ`
եփում եմ, լվանում, սրբում,
մեքենան գործի դնում, նույնիսկ եթե այն վնասվում է,
աշխատանքն ինձ չի վախեցնում,
ես նաև դեկորատոր եմ մի քիչ,
մի փոքր էլ՝ ոճաբան,
բայց իմ իրական գործը գիշերն է,
որ տրանսվեստիտի կերպարում եմ ,
ես արտիստ եմ,
ես ունեմ շատ առանձնահատուկ համար,
որտեղ ներկայանում եմ մերկ:
սթրիպտիզից հետո
սրահում տեսնում եմ,
որ տղամարդիկ չեն հավատում իրենց աչքերին.
" Օ~հ, ես հոմոսեքսուալ եմ! "
ինչպես նրանք են ասում:
վաղ լուսաբացին, մոտ ժամը երեքին
տարբեր սեռի ընկերներով
ծխով լի պատահական մի ակումբում
գնում ենք ուտել-խմելու,
և մեր սրտերը միմյանց առաջ բացում `
առանց բարդույթի,
բացահայտում ենք ճշմարտություններ,
այն մարդկանց մասին, ովքեր մեզ անտանելի են
քարկոծում նրանց,
բայց դա անում ենք հումորով,
թաքնված բառախաղով ու
մեղմ թթու խոսքով,
ահա և գալիս են ուշացածները,
տպավորություն թողնելու համար
քայլում են` օրորվելով խենթ աղքատներ ձևանում, կարծում են մեզ են կրկօրինակում,
ծիծաղելի է.
այդ շարժուձևը, բարձր խոսելը,
խաղն աստվածուհիների և տենորներ հիմարության..
ես, ծաղրուծանանքը
ինձ մնում է սառը լինել,
և հետո դա ճիշտ է.
- ես տղամարդ եմ, օ~հ!, ես հոմո եմ!
ինչպես նրանք են ասում:
այն ժամին, երբ ծնվում է նոր օրը,
ես վերադառնում եմ`
գտնելու իմ շահումը մենության,
ես հանում եմ իմ թարթիչները, պարիկը,
ինչպես մի խեղճ դժբախտ ծաղրածուն
ձանձրույթից:
պառկում եմ, բայց չեմ քնում,
մտածում եմ իմ տրտում սերերի մասին`
այնքան անբավ,
այն գեղեցիկ տղու ինչպես աստված,
ով ոչինչ չանելով
կրակ գցեց մեջն իմ հիշողության,
բերանս չի համարձակվի երբեք
խոստովանել նրան գաղտնիքն իմ մեղմ,
քնքուշ իմ դրաման,
քանի դեռ օբյեկտն իմ պոռթկումների
ամենալուսավոր պահն իր ժամանակի
անցկացնում է կանանց անկողնում:
ոչ ոք չունի իրավունք ճշմարտության
հանդիմանել ինձ ու դատել
և ես հստակեցնեմ.
- ինչ լավ է, որ միայն բնությունն է պատասխանատու, եթե