Thursday, March 6, 2014

Edith Piaf - La belle histoir d'amour

Edith Piaf avec Georges Moustaki
1958թ.-ի փետրվարից մինչև 1959թ.-ի փետրվարն Էդիտ Պիաֆն ունենում է սիրո մի գեղեցիկ պատմություն ֆրանսիացի հեղինակ- կատարող, արմատներով հունա-իտալացի Ժորժ Մուստակիի հետ: Որի մասին էլ նա երգում է ՛՛ Սիրո գեղեցիկ պատմություն՛՛ երգում: Բառերի հեղինակն Էդիտն է, իսկ երաժշտությունը ֆրանսիացի երգահան-կատարող Շառլ Դյումոնինն է
Մուստակին 19 տարով փոքր էր Էդիտից, և նրանց սիրո պատմության ավարտը, կարծես թե, ճանապարհի ավտովթարն է լինում, որից Էդիտը առողջական լուրջ վնասվածքներ է ստանում, և որպես ցավազրկման միջոց, մորֆիից կախվածություն ունենում: 
1959թ. Նյու-Յորքյան շրջագայության ժամանակ Էդիտը համերգի ժամանակ բեմին ուշաթափվում է և կրում բազմաթիվ վիրահատություններ: 
Նա Փարիզ է վերադառնում առանց Մուստակիի. վերջինս Էդիտից հեռացել էր՝ լքելով նրան ճանապարհին: Այդ բաժանումը, երգչուհին ծանր է տանում և երգում իր տխրությունը:


 սիրո գեղեցիկ պատմություն

երբ տղամարդը գալիս է դեպի ինձ,
ես գնում եմ միշտ դեպի նա,
գնում եմ դեպի ու չգիտեմ ինչի,
քայլում եմ գիշերվա գրկում
ու փորձում մոռանալ քեզ,
որը վեր է իմ ուժերից
ես մասնատվում եմ
ու պատկանում եմ միայն քեզ:
չեմ մոռանա երբեք մեզ՝ երկուսիս,
ինչպես էինք միմյանց սիրում
ամբողջ գիշեր և ամբողջ օր,

սիրուն պատմություն՝ սիրո,
գեղեցիկ սիրո պատմություն..
ինչո՞ւ դու ինձ թողեցիր,
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակ եմ փնտրում:

մի օր, երբ ես սպասում էի
երկար էի սպասում
ես հույս ունեի
հույս ունեի
հույս ունեի..
դու չվերադարձար 
ես ըմբոստացա 
ես ընտելացա
ես գոռացի
արտասվեցի
մերժեցի
աղոթեցի..

ես չեմ մոռանա երբեք
մեզ՝ երկուսիս
ինչպես էինք սիրում միմյանց
ամեն օր
ամեն գիշեր
սիրուն սիրո պատմություն
սիրուն պատմութրուն՝ սիրո
ինչո՞ւ դու ինձ թողեցիր
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակով եմ փնտրում

երբ մի տղամարդն ինձ դուր է գալիս
ես միշտ համեմատում եմ,
և երբեք ինձ մոտ չի հաջողվում
հիմնավոր պատճառ տալ նրան.
դա քո ձայնն է, որ ես լսում եմ
քո աչքերն են, որ ես տեսնում եմ
քո ձեռքերն են, որ ես սպասում եմ
ես պատկանում եմ միայն քեզ

չեմ մոռանա երբեք
մեզ՝ երկուսիս
ինչպես էինք սիրում միմյանց
ամեն օր
ամեն գիշեր
սիրուն սիրո պատմություն
սիրուն սիրո պատմութրուն
ինչո՞ւ դու ինձ թողեցիր
ես մենակ եմ արտասվում
բոլորովին մենակով եմ փնտրում

հույս ունեմ
հույս ունեմ
միշտ հույս ունեմ,
որ իբրև կվերադառնաս
ես գիտեմ
կվերադառնաս 
ու կմեկնես ինձ քո ձեռքը
ու ինձ կտանես
ինձ կտանես
ինձ կտանես
ինձ կտանես..

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը


վերջերս այս երգը կատարեց նաև Պատրիսիա Կաասը: 




Monday, February 17, 2014

Patricia Kaas - Mademoiselle Chante le Blues



" Օրիորդը բլյուզ է երգում " երգը Պատրիսիա Կաասի երգացանկից սիրված և ճանաչված երգերից մեկն է: Այն երգչուհու համանուն ալմոբից է, որը գրվել է 1987թ.-ին և միանգամից հաջողություն է բերել երգչուհուն:
Երգի հեղինակը Դիդիեր Բարբելիվիենինն է, ով էլ առաջարկեց Պատրիսիային կատարել այն: Չնայած, սկզբում երգը ներկայացվել է երգչուհի Նիկոլետային, վերջինս մերժել է այն, որից հետո, ինչպես ասում են՝ երգին կյանք ու ճանաչում տվեց հենց Պատրիսիան, և այն, իսկապես դարձավ 80-ականներին հիթերից մեկը:


Օրիորդը բլյուզ է երգում

կան մարդիկ, ովքեր երեխաներին էժանագին բարձրահարկերի տակ են մեծացնում
կան մարդիկ, ովքեր իրենց բոսերին մեքենայով Բրազիլիայից Ուկրաինա են տանում
կան այնպիսիները, ովքեր Անգուլեմի կողմերում հարսանիք են անում, և
կան նույնպես մարդիկ, ովքեր փողոցում թռուցիկներով ու պաստառներով պայքար են մղում
կան նաև մարդիկ, ովքեր այլևս սեքս-սիմվոլ խաղալ չեն կարողանում
ու կան մարդիկ, որ իրենց մեքենայի ետնամասում սեր են վաճառում

մադմուազելը երգում է բլյուզ
չափից շատ նախանձ մի եղեք
մադմուազելը կարմիր գինի է խմում
մադմուազելը բլյուզ է երգում
նա իր ձայնում սփիրիչուելս ունի
նա դրան է հավատում

կան մարդիկ, ովքեր ութ ժամ գրամեքենայի վրա են տպում
կան մարդիկ, ովքեր կանանց ու տղամարդկանց են սիրահետում
կան այնպիսիք, ովքեր սապոգներ են լիզում ինչպես ցուցափեղկերն են լիզում
և կան նույնպես մարդիկ, ովքեր ֆիլմ են անում, որոնց կոչում են Մերիլին,
սակայն Մերիլին Դյուբուան չի դառնա երբեք Նորմա Ջին
պետք չէ մտածել, թե տաղանդը այն ամենն է, ինչը պատկերացնում ենք

մադմուազելը բլյուզ է երգում
չափից շատ նախանձ մի եղեք
մադմուազելը կարմիր գինի է խմում
մադմուազելը բլյուզ է երգում
նա իր ձայնում սփիրիչուելս ունի
նա դրան է հավատում

կան մարդիկ, ովքեր գթության քույր են, իրավաբան կամ դեղագործ
կան մարդիկ, ովքեր ամեն ինչ ասում են, երբ ասում են` սիրում եմ քեզ
կան մարդիկ, ովքեր Անգուլեմի կողմերում ծերացած կույսեր են
և կան նաև այնպիսիք ովքեր ազատագրված կին են խաղում
թմրանյութով ծխախոտ ու գարդենալ, որը խառնում են վարդագույն կյանքին ու էպինալյան նկարներին
նրանք ուզում են իրենց միայն հաճույք պատճառել երբեևէ ցավ չպատճառելով

մադմուազելը երգում է բլյուզ
չափից շատ նախանձ մի եղեք
մադմուազելը խմում է կարմիր գինի 
մադմուազելը երգում է բլյուզ 
նա իր ձայնում սփիրիչուելս ունի
նա դրան է հավատում

թարգմանեց՝
Ռուզան Պետրոսյանը

Պատրիսիա Կաասը երգում է Պիաֆ


Ֆրանսիական Մադոննա, այսպես են կոչում Պատրիսիա Կաասին աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ նա համերգային շրջագայություն է ունեցել: Երգչուհին սիրված է տարբեր սերունդների կողմից:
Հայ հանդիսատեսից շատերի մոտ նա ասոցացվում է այն  "մադմուազելի" հետ,  ով բլյուզ է երգում, մյուսները նրա հետ երգում են՝ "մոն մեք ա մուա.."-ն , իսկ շատերը հիշում են երգչուհու բեմական շոուները՝ պարային ինքնատիպ համարներով, նրա գեղեցիկ սիլուետը, բաց ոտքերը և գուցե նաև՝ կարմիր վարդը..



Եվ այսպես, շուտով, իսկ ավելի ստույգ՝ մարտի 9-ին, երգչուհին "Կաասը երգում է Պիաֆ"  շոու-ծրագրով հանդես կգա Մարզահամերգային համալիրում:
Այն երգչուհու ձայնասկավառակի անվանումն է, որը Պատրիսիա Կաասի նախաձեռնությամբ մի առիթ էր համերգային շոու-ծրագրով հարգանքի տուրք մատուցելու և նշելու ֆրանսիական երգարվեստի ճնճղուկ Էդիտ Պիաֆի մահվան 50-րդ տարելիցը :
Ալբոմը 21 երգից  է բաղկացած, որտեղ Կաասի կատարմամբ հնչում են էդիտ Պիաֆի հայտնի և սիրված երգերը . « La Vie en Rose », « Milord », « L’Hymne à l’Amour » et «Non, je ne regrette rien » ..








պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը

Monday, February 3, 2014

Նարեկ Ավետիսյանի արվեստանոցում՝ ֆոտոռեպորտաժ


 Նարեկի սերնդի նկարիչների մոտ ընդհանուր մի բան կա. նրանք  հաճախ են հիշում իրենց  ուսանողական տարիները, պատմում  այդ օրերից :
 Գուցե պատճառը ճգնաժամային տարիներն էին, երբ  երիտասարդությունը փորձում էր հովհարային անջատումների  ճեղքից տեսնել  ներս թափանցող լույսը և ստեղծագործել, ավելին՝  նույնիսկ ըմբոստանալ դեպի մշակութային հեղաշրջում՝ նոր  գաղափարներ և մտքեր իրականացնելով:

 Նարեկը Մինասի արվեստանոցում է նկարում, այնտեղ ամեն ինչ    գրեթե նույնն է, նույնիսկ դռան վրայի ներկն է նույն ձևով մնացել,  միայն կողքից ևս մեկ սենյակ է ավելացրել իր համար:

 " Ես բանի պետք չեմ, եթե չլինի իմ ներսի արվեստագետը ", - ասում  է Նարեկը ու խոստովանում, որ նա իր տեսակով շատ  ավանդապաշտ է, բայց իր ներսի արվեստագետն որոշ հարցերում  ամեն ինչ հավասարակշության է բերում:
 Նա հիշեց, թե ինչպես էին նկարիչ ընկերներն այցելում իր  արվեստանոց, զրուցում , քննարկում, հաճախ բանավիճում էին  արվեստի շուրջ, երբեմն էլ՝ համառ արվեստագետին հատուկ,  միմյանցից նեղանում : Սակայն մի քանի օր ամեն ինչ մոռացվում  էր, և այցերը նորից կրկնվում էին ..

 Նարեկը ոգևորությամբ խոսում էր արվեստից և վրձնահարվածներ  տալիս կտավին, իսկ իմ ֆոտոապարատը չըխկացնում էր այդ  ամենը՝ հավերժացնելով լուսանկարչական իմ արխիվում..

Ռուզան Պետրոսյան
 

Wednesday, January 15, 2014

Georges Brassens – Il n’y a pas d’amour heureux


  Louis Aragon                                Georges Brassens
Peut-être n'y a-t-il pas d'amour heureux, Mais si je dois être malheureux, autant que ce soit avec toi.

"Il n’y a pas d’amour heureux"  (երջանիկ սեր չի լինում) բանաստեղծության հեղինակը Լուի Արագոնն է, որը գրել է 1943թ.-ին, սակայն այն առաջին անգամ հրատարակվել է 1946թ La Diane Française բանաստեղծությունների ժողովածուում:
Արագոնն արտահայտում է բացառիկ սիրո իր կոնցեպցիան:
Պոեմը նվիրված է իր սիրած էակին՝ Էլզային, սակայն տողերում երբևէ չի նշվում նրա անունը. նրան համեմատում է վիրավոր թռչնի հետ:
Ի դեպ, թռչուն բառը օգտագործելիս՝ նա  ասոցացնում է նաև սիրո հետ՝ սերը ինչպես պոեզիան, կյանքի դժվար իրավիճակները հաղթահարելու փրկության միջոց է: 
Տեքստը միանշանակ դարի լավագույններից է, որի համար երաժշտություն գրեց Ժորժ Բրասենը: Սակայն նա ավելի ուշ նույն երաժշտությունն օգտագործեց նաև մեկ այլ երգում, որի տեքստի հեղինակը ֆրանսիացի պոետ Ֆրենսիս Ջեմսն էր: Երգը Պատաշուի համար էր ստեղծված:
Այսպիսով, ծնվեց մի երգ՝ նույն երաժշտությամբ՝ մեկ այլ բառերով, որը կոչվում էր  "Աղոթք" (La prière) : Տվյալ երգն, ի դեպ,  հենց Պատաշուի շնորհիվ էլ հայտնի դարձավ: Սակայն Բրասենը իր երգացանկում պահում է այդ երգի առաջին տարբերակը՝ "Երջանիկ սեր չի լինում"-ը:


ահա և նույն երաժշտությամբ Աղոթք երգը:


- Ինչու՞ երկու երգ նույն երաժշտությամբ:
Հարցազրույցներում հաճախ հնչող այս հարցին Բրասենը միշտ ուներ իր ընդգծված պատասխանը:
" 19-րդ դարում շրջանառվում էին մեղեդիներ, որոնց հիման վրա երգիչները կարողանում էին հարմարեցնել իրենց իսկ հորինած բառերը (հատկապես Jazz-Blues ոճում): Այդ երաժշտություններն ամենուր էին և ունեին իրենց կնիքը: Նման պիտակով երգերը օգտագործում էին Ֆրանսիայում մինչև 50-ականները, այդ թվում նաև՝ Le Grenier de Montmartre- ի շանսոնիեները, ովքեր գրում էին կամ նույնիսկ ստանդարտ կերպով իմպրովիզ էին անում ակտուալ երգի բառերը, որի կրկներգից նոր հասարակությանը պարզ էր դառնում:
Սակայն նկատելով , որ դա վերակենդանացնելու իր փորձը չընդունվեց և սխալ ընկալվեց՝ ո՞վ է այս ծույլը, երկու երգ նույն երաժշտությամբ: Բրասենը որոշեց այլևս իր գաղափարը չկրկնել:
"Il n’y a pas d’amour heureux" երգը կատարել են շատ երգիչներ՝ Nina Simone, Françoise Hardy, Barbara, Hugues Aufray, Keren Ann, Malek3, Youssou N'Dour, Danielle Darrieux, Jacques Douai, Catherine Sauvage..


 երջանիկ սեր չկա 

ոչինչ հավերժ երբեք չի տրվում մարդուն.
ո՛չ ուժը նրա,
ո՛չ թուլությունը,
ու ո՛չ էլ սիրտը,
և երբ մտածում է տարածել ձեռքերը նա,
ստվերը նրա մի խաչ է դառնում,
և երբ թվում է նրան, թե երջակությունն իր ամուր է նա գրկում

այն հենց իր գրկում է նա փշրում:
կյանքն օտարություն է նրա
և ցավոտ բաժանում

երջանիկ սեր չի լինում:

կյանքը նրա նման է անզեն զինվորների՝
մեկ այլ ճակատագրի համար հագնված,
ի՞նչ իմաստ ունի արթնացնել առավոտյան նրանց
եթե երեկոյան տեսնելու ենք նրանց պարապ ու անորոշ,
ասեք այդ բառերը. իմ կյանք
և զսպեք արցունքները

երջանիկ սեր չի լինում:

իմ գեղեցիկ սեր,
իմ թանկագին սեր,
իմ արցունք,
կրում եմ քեզ իմ մեջ,
ինչպես վիրավոր մի թռչնի,
և նրանք առանց իմանալու
նայում են, թե ինչպես ենք մենք անցնում՝
կրկնելով իմ հետևից բառերը,
որոնք ես հյուսել էի
և որոնք իսկույն մահացան
հանուն քո մեծ աչքերի

երջանիկ սեր չի լինում

ապրել սովորելն ուշ է արդեն,
թող լացեն մեր սրտերը միաձայն գիշերը
ահա դժբախտություն է պետք որքա՜ն,
որ ծնվի գոնե երգ մի փոքրիկ,
ափսոսանք է պետք որքան,
որ վճարես գոնե մեկ սիրային սարսուռդ,
հեկեկոց է պետք որքան,
որպեսզի գիթառը նվագի

երջանիկ սեր չի լինում:

չկա սեր, որ ցավ չպատճառի
չկա սեր, որ չխայթի
չկա սեր, որ չթառամեցնի
և նույնիսկ դու - սեր դեպի հայրենիք,
չես տարբերվում մյուս բոլոր սերերից
չկա սեր, որ չի ապրում արցունքով

երջանիկ սեր չի լինում,
բայց սա մե՛ր սերն է, մեր երկուսի՜..

թարգմանեց՝ Ռուզան Պետրոսյանը