|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt
|
The Opernplatz-ը Ֆրանկֆուրտի կենտրոնական հրապարակն է: Այն գտնվում է Innenstadt և կենտրոնական բիզնեսի թաղամասերում, որը հայտնի է որպես Bankenviertel, բանկային թաղամաս: The Opernplatz-ը կրում է Alte Oper՝ հին օպերա շենքի անունը, որն այսօր ծառայում է որպես համերգասրահ:
Ֆրանկֆուրտի հայտնի ամենաշքեղ առևտրի փողոցները գտնվում են Հին օպերայի տեղակայքում:
Ամեն տարի ամառվա սկզբին՝ հունիսի 28-ից հուլիսի 7-ը Հին Օպերայի շենքի դիմաց գտնվող պատմական հրապարակը վերածվում է հսկայական Գուրման Փառատոնի՝ լի ճոխ ուտելիքով ու խմիչքով:
Փառատոնն իրականացվում է
Tourismus+Congress GmbH Frankfurt am Main-ի կողմից, որը ոչ միայն փառատոններով է զբաղվում, այլև համակարգում է Ֆրանկֆուրտում տեղի ունեցող բազմապիսի մշակութային միջոցառումները, փառատոններ, տարբեր ծառայություններ, որպեսզի Ֆրանկֆուրտ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի իր համար գտնի հաճելի ժամանցն անցկացնելու միջոց՝ կարճ ժամանակում վայելելով ամեն ինչ, մշակույթ, շրջայց, խոհանոց...
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt |
Opera Square Festival-ի առաջին թողարկումը եղել է 1978թ.-ին: Ֆրանկֆուրտի նախկին քաղաքապետը, դոկտոր Վոլթեր Վոլմանը հատկապես շատ շահագրգռված էր Հին Օպերայի վերակառուցմամբ, և Օպերայի հրապարակում փառատոնը լավ առիթ էր, որպեսզի նա իր շնորհակալությունն արտահայտի հրապարակի բնակիչներին, գործարարներին, ովքեր ստիպված էին երկար ժամանակ դիմակայել իրենց շենքի դիմաց տարիներ շարունակ շինարարական աշխատանքներից առաջացած ցանկապատին:
Այն ժամանակ փառատոնը կոչվում էր Lucae-Brunnenfest (Lucae Fountain Festival) Լուկայի աղբյուրի փառատոն, ի պատիվ Օպերայի շենքի դիմաց նորակառույց շատրվանի: Այցելուների տարիների ակտիվ արձագանքը նպաստեց, որպեսզի Opera Square Festival-ը դառնա քաղաքի ամենակարևոր ամենամյա իրադարձություններից մեկը:
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt |
Երկար ու ծանր աշխատանքային ավարտից հետո գործարար մարդիկ, իրավաբանները, բանկիրները, գրասենյակային աշխատողները.. շտապում են Հին Օպերայի հրապարակ՝ կյանքի շքեղությունը համտեսելու, վայելելու տարբեր երկրների կերակրատեսակները, լսելու հաճելի պարային երաժշտություն և առհասարակ լիցքաթափվելու:
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt |
Ավելի քան 30 տաղավար տարբեր երկրներից առաջարկում են բազմատեսակ ուտելիքներ, խմիչքներ հենց տեղում. սուշի, ծովային մթերքներ, մակարոնեղեն, ճարպային ուտելիքի տեսականի, աղցաններ, կրեպ, քաղցրավենիք... և իհարկե տեղական ավանդական կերակուրներ: Գուրմանները վայելում են իրենց տոնը անհագուրդ մի բաժակ շամպայնի, գինու, գարեջրի կամ այլ ոգելից խմիչքների ուղեկցությամբ:
10 օր Ֆրանկֆուրտի Հին Օպերայի հրապարակի մթնոլորտը կեսօրից բուռն է: Հանրությունը պարում է բազմապիսի երաժշտության ներքո: Ամեն օր հնչում է հայտնի երաժիշտների և կատարողների կողմից տարբեր ժանրի երաժշտություն, իհարկե առաջին տեղում է եվրոպայում արդեն մասայական դարձած սալսան, բաչատան, ռումբան...
Գերմանիայի տարբեր քաղաքներից հրավիրված արվեստագետները ելույթ են ունենում: Այս անգամ Շտուտգարտից հայտնի շումեն՝ տրանսվեստիտի կերպարում ներկայացնում էր տեղական, քաղաքական հումոր:
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
Հին Օպերայի շենքի ճակատին գրված է. "Dem Wahren Schönen Guten" -
Ճիշտ, Գեղեցիկ, Լավը:
Opernplatz-ի ամենամյա փառատոնն իհարկե հավատարիմ է այդ սկզբունքին: Իհարկե հարգանքի տուրք տալով դրան, որ այն համալրում է Ֆրանկֆուրտի ամենագեղեցիկ պլազաների շարքը՝ քաղաքային տարածքը լրացնելով քաղաքակրթությամբ և մաքուր կենսունակությամբ:
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
Փառատոնը մի տոն է զգայարանների համար, որն այցելուներին առաջարկում է բազմաթիվ գունագեղ խոհարարական հրաշքներ եւ հրաշալի տարբեր բեմական ծրագիր `ջազից մինչեւ փոփ երաժշտություն, բարձր տրամադրություն և իհարկե լիցքաթափվելու հնարավորություն:
|
Ruzan Petrosyan |
Եվս մեկ փառատոն անցավ պատմության գիրկը, հաջորդ տարի վերադառնալու ակնկալիքով, սակայն Ֆրանկֆուրտյան տոնական միջոցառումները դրանով չավարտվեցին, առջևում կրկին տոնական օրեր են այնտեղ այցելած ցանկացած շրջիկի համար:
Մինչև հաջորդ փառատոն:
Պատրաստեց՝ Ռուզան Պետրոսյանը
Ֆրանկֆուրտ, Գերմանիա 2017թ.
Փառատոնից լուսանկարներն այստեղ՝
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Frankfurt's Famous Green Sauce |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Alte Oper
Tourismus+Congress GmbH Frankfurt am Main |
|
© Ruzan Petrosyan, Opera Square Festival Frankfurt, Annette S. Biener, Manager International Marketing Tourismus+Congress GmbH Frankfurt am Main |