© Ruzan Petrosyan #phoneshoot |
Փառատոնային շրջագայության
կանգառն այս անգամ Մյունխենում էր: Գերմանիայում և
առհասարակ Եվրոպայում այն համարվում է ընդլայնված տեխնոլո- գիաների, ֆինանսների, հրատարակչության,
արվեստի, մշակույթի, նորարարության, կրթության, բիզնեսի եւ զբոսաշրջության կենտրոն,
եւ վայելում է շատ բարձր չափանիշ ու որակ ապրելու համար ՝ հասնելով համար մեկ քաղաքը
Գերմանիայում և չորրորդն ամբողջ աշխարհում: Բրիտանական անգլերենով՝ Մյունիխը, իսկ Բավարիականով՝ Մյունխենը, Գերմանիայում Բեռլինից ու Համբուրգից հետո երրորդ մեծ քաղաքն է,
իսկ ամբողջ Եվրոպայում՝ տասներկուերորդը:
Մյունխենում փառոտոններ
շատ կան, ամենահայտնին աշնանը տեղի ունեցող Օկտոբըր Ֆեստիվալն է (oktoberfest), իսկ ամռանն ու ձմռանը՝
Թուլվուդը (Tollwood), որին էլ ներկա եղա:
Փառատոնը կիսամյակային է, ամռանը այն զբաղեցնում է Olympiapark-ը, իսկ ձմռանը՝ Theresienwiese բացօթյա տարածքը: Սկզբում Թուլվուդը հիմնված էր տեղական արվեստագետների ելույթների վրա, հետո ընդլայնվեց՝ հրավիրելով միջազգային արվեստագետների:

Ծրագրում ընդգրկված են ներկայացումներ, կաբարեներ, տարբեր ժանրի բացօթյա համերգներ, երեխաների համար նախատեսված միջոցառումներ, ժամանց և 80 տոկոսը միջոցառումների անվճար է: Բացօթյա տարածքում նաև ներկայացվում են տեղական արտադրության արտադրանքներ՝ ուտելիք, հագուստ, հուշանվերների վաճառք, տեղի է ունենում նաև ամանօրյա բացօթյա շուկա: Նպատակը նաև տեղական գաստրոնոմիային ծանոթացնելն է:
©Ruzan Petrosyan #phoneshoot |
Իռլանդացի քանդակագործ Միք Դևիսը հիմնականում աշխատել է քարի հետ: Որպես խանդավառ հեծանվորդ՝ տեղյակ լինելով բնապահպանման խնդիրներին, խնայում էր հին հեծանիվների անվադողերը: 2014 թ.-ին նա սկսեց փորձարկել՝ ստեղծելով քանդակ հին անվադողերից: Կար հստակ նպատակ՝ իր աշխատանքով անդրադառնալ բնապահպանական կարևոր խնդրին՝ թափոնների միջի օբյեկտները վերամշակելով արվեստ ստեղծել:
Թուլվուդում տեղադրված էր հեղինակի հայտնի քանդակը՝ Պոետը ՝ նստած անվադողերի վրա, որը ներշնչված է Օգյուստ Ռոդենի "Մտածող"-ից : Այն կարևոր դեր էր խաղում:
Եվս մեկ ակնհայտ սիմվոլ, որ անմասն չմնացTollwood-ի հանդիսատեսի աչքից: Դա հեծանվատոնածառն էր: Այն չունի եղևնիների ասեղներ, բայց բաղկացած է ավելի քան 100 հեծանիվներից, նախագծված է դիզայներ Ադամ Ստաբլեյի կողմից: էներգակիրները հեծանիվներն են, որոնց միջոցով այցելուները օգնում են լուսավորել ծառը. որքան անիվները պտտեցնում ես, այնքան ծառը լուսավորվում է:

Ձմեռային Թուլվուդը սկսվում է նոյեմբերի 23-ից և տևում մինչև ամանօրյա նախօրեն:Դեկտեմբերի 31-ին այն ավարտվում մեծ հրավառությամբ: Ողջ ժամանակահատվածում տեղի են ունենում մշակութային հանդիպումներ, համաժողովներ, քննարկումներ, լայֆ երաժշտություն, շոու ներկայացումներ և այլն:
Մինչև հաջորդ Թուլվուդ:
Պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
(Գերմանիա, Մյունխեն)
Հ.Գ.- Լուսանկարներ փառատոնից այստեղ՝
նայել: