ֆրանսերենով տարբերակը կարդացեք Ֆրանսիայի Դեսպանատան կայքում,
la version francaise ici- այստեղ
Լիոնից, ինչպես նաև ֆրանսիայի այլ քաղաքներից և տարբեր
երկրներից ժամանած հանդիսատեսը և լրագրողները յուրաքանչյուր օր հնարավորություն ունեցան երեքից ավել համերգ վայելելու տարբեր երկրներից ժամանած երաժիշտների, երգչախմբերի և կատարողների
մատուցմաբ հնագույն և բարոկկո երաժշտության ստեղծագործությունների գեղեցիկ ընտրանին՝ Անտոնիո Վիվալդի, Մարկ Անտուան Շարպանտիե, Կլոդիո
Մոնտեվերդի, Մոցարտ, Բախ, Հենդել..
Փառատոնի ծրագիրը շատ բուռն էր և ընտրության մեծ հնարավորություն էր տալիս բարոկկոյի երկրպագուներին. երաժիշտների ու դերասանների կողմից վերապատրասման դասեր , բացօթյա ջազային իմպրովիզացիաներ, բանդոնիոնի արգենտինյան հնչյուններ, գիթառի և հունական պոեզիայի միաձուլումից ստեղծաված հրաշալի երգացանկ, հնագույն գործիքների կախարդական նվագակցության ներքո հրաշալի մեկնաբանումներ..
Իսկ
Լիոնի Օպերայի դահլիճում հանդիսատեսը
ֆրասերեն թվայնացված ենթագրերով առիթ
ունեցավ փառատոնի շրջանակներում վայելելու Մոցարտի « Ֆիգարոյի ամուսնությունը» կոմիկական օպերան: Հատկապես ֆրանկոֆոն հանդիսատեսին հայտնի դիրիժոր René
Jacobs-ը, ով արդեն 10 տարի Փառատոնի հավատարիմ
մասնակիցն է և հայտնի է Մոցարտի օպերայի իր յուրովի մեկնաբանություններով, այս անգամ նույնպես այն նորովի ներկայացրեց՝ ղեկավարելով Ֆրիբուրի (Fribourg) բարոկկո նվագախումբը և Լիոնի
Օպերայի նորաստեղծ երգչախմբի համերգը, որոնց կատարումները յուրահատուկ միաձուլում էին ստանում Օպերային
երգիչների խաղին:
պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
P.S. - լսեք նաև աուդիո տարբերակը ՝ reportage de festival d'Ambronay
la version francaise ici- այստեղ
Սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 6-ը Ամբրոնեյում, նշվում է բարոկկո երաժշտության փառատոնը: Ամբրոնեյը (Ambronay)
ֆրանսիայի հարավ- արևելքում գտնվող մի փոքրիկ համայնք է, որը պատկանում է Րոն-Ալպ տարածաշրջանին:
Տեղի բնակիչներին անվանում են ամբրունուա կամ ամբրունուազ (Ambrunois, Ambrunoises):
Գյուղն օտարերկրացի այցելուին հիացնում է փարթամ ու մշտադալար կանաչով: Կյանքն Ամբրոնեյում չափազանց հանգիստ է՝
իր համեստ առևտրային կետերով. ծխախոտի մեկ փոքրիկ խանութ, մեկ գեղեցկության սրահ և մեկ դեղատուն, չհաշված
մեկ-երկու բար -սրճարանն ու ռեստորանը, որոնք գրեթե միշտ դատարկ էին կամ՝ փակ: Խանութն ու գեղեցկության
սրահն էլ գործում էին եզակի օրերի: Առևտրային հիմնական կետերը գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող քաղաքում են:
Երևի հենց այս հանգամանքներն են ստիպում տնտեսապես ակտիվ բնակչությանը
լքել գյուղը՝ հաստատվել կամ աշխատանք գտնել Լիոնում և Ֆրանսիայի այլ քաղաքներում: Այսօր
գյուղում բնակչության թիվը հասնում է մոտ 2245 -ի:
Ամբրոնեյը հատկապես ֆրանսիացիներին հայտնի է հնագույն պատմությամբ հարուստ 8-րդ դարում հիմնված «Սուրբ Աստվածածին» «L'abbaye Notre-Dame d'Ambronay» եկեղեցով, որը գոթական ճարատարապետության մասնիկներով ներկայացնում է 10-րդ, 13-րդ և 15-րդ դարերը :

1980թ.-ին Արվեստ և Երաժշտություն ասոցիացիան ստեղծեցին Ամբրոնեյի փառատոնը նվիրված հնագույն և բարոկկո երաժշտությանը: Հենց
այս կաթոլիկ եկեղեցու տարածքում էլ
2003թ-ից սկսած հաստատվեց Մշակութային հանդիպման կենտրոնը
(centre culturel de rencontre),
որը դարձավ համերգների, կոնֆերանսների և ցուցադրումների վայր:
Այս
տարի, սեպտեմբերի 13-ից Ամբրոնեյի մշակութային
կենտրոնում արդեն
34-րդ անգամ
ապաստան
ստացան աշխարհահռչակ բարոկկո
երաժշտության
ջատագովները:
Ավանդույթ դարձած փառատոնի շրջանակներում 15 օր կյանքն աշխուժանում է «մերքանտիլ» աշխարհից
մեկուսացած
Ամբրոնեյի
վանք-մենաստանում,
բացօթյա ծառաշատ անտառներում և վրան-համերգասրահում, ինչպես նաև՝ մերձակա գյուղերի գոթիկ եկեղեցիներում:
Ամբրոնեյի Մշակույթի Հանդիպման Կենտրոնն իր 34-րդ թողարկմամբ տոնում է հնագույն երաժշտությունը՝ մի ծրագրի հետ համատեղ, որը երազանքի պաստառ է: Որը նույնպես գեղեցիկ առիթ է շուքով նշելու Եվրոպական Բարոկկո Ակադեմիայի ստեղծման 20 ամյակը:

2013-ի փառատոնը տեղի ունեցավ
«Երազանքների
մեքենա», « Machine à rêves » խորագրի ներքո
:
Գոթական ճարտարապետության եզակի մոնումենտալ կառույցների և բարձրագույն արվեստի նման նախագծի սինթեզման մշակումը տարածում գտավ փառատոնի շուրջ: Հնագույն երաժշտության ակորդները խաթարում էին Ամբրոնեյի աստվածային լռությունը՝ այն
երեք
շաբաթ
շարունակ
ազդարարելով
բարոկկո երաժշտության եվրոպական կենտրոն:
Եկեղեցու ակուստիկան, հնագույն երաժշտական գործիքների, արտիստների ձայների
սոպրանոն, տենորը և բասը հանդիսատեսին
մի քանի ժամ կտրում էին իրական աշխարհից ու
տեղափոխում դեպի 16-ից 17-րդ դարերը:
Philippe Jaroussky, Venice Baroque orchestra & Andrea Marcon (Amb2013©Bertrand Pichene) |
Փառատոնի ծրագիրը շատ բուռն էր և ընտրության մեծ հնարավորություն էր տալիս բարոկկոյի երկրպագուներին. երաժիշտների ու դերասանների կողմից վերապատրասման դասեր , բացօթյա ջազային իմպրովիզացիաներ, բանդոնիոնի արգենտինյան հնչյուններ, գիթառի և հունական պոեզիայի միաձուլումից ստեղծաված հրաշալի երգացանկ, հնագույն գործիքների կախարդական նվագակցության ներքո հրաշալի մեկնաբանումներ..
FLORES W SABATIER Chante Tanguero ( Bertrand PICHENE, AMBRONAY2013) |
Noces Figaro- Opera de Lyon/ Rene Jacobs ( © Bertrand PICHENE, AMBRONAY 2013 ) |
Բարոկկոյի
դարաշրջանը պատմության ամենահուզումնալից, էմոցիոնալ եւ կոնտրաստային շրջանն է:
Լիարժեք էմոցիան արտահայտվում է ոչ միայն ձայնով ու երգեցողությամբ, այլև՝ դերասանության, թատրոնի և երգի, ինչպես նաև հնագույն երաժշտական գործիքների հնչյունների միաձուլմամբ,
ինչը ակնհայտ էր Ամբրոնեյի բարոկկո երաժշտության փառատոնում:
պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը
P.S. - լսեք նաև աուդիո տարբերակը ՝ reportage de festival d'Ambronay