մնա
էլի մնա՜
մնա ինձ հետ
մարմնիս վրա
ափերիս մեջ
թևերդ բաց
շունչդ պահած
խենթ ու խելառ
քո ծիծաղով
քո ծիծաղով
գլխապտույտով
մնա տաքուկ
հալից ընկած
գիշերով
ցանկապատված
սրտիս վրա
առանց ամոթ
մնա կրքոտ
գրեթե մերկ
մնա ինձ հետ
վախովդ ու կյանքովդ
խճճված
ձեռքերիս մեջ
ձեռքերիս մեջ
տիրացած
տարածված
ու թուլացած
այստեղ մնա
առանց մի բառ
քո հրճվանքով խելառ
մեղքիս այն հույսով
օրվա մթության մեջ
մնա այստե՜ղ.
իմ սեր..
թարգմանեց՝
Ռուզան Պետրոյանը
իմ սեր..
թարգմանեց՝
Ռուզան Պետրոյանը
Շատ եմ սիրում~
ReplyDelete